Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արժեք, եկամուտ՝ դիվիդենդ (բաժնե– տոմսից) կամ տոկոս (պարտատոմսից) ստանալու իրավունք է տալիս: Ի տարբե– րություն իրական կապիտալի, Կ. կ. ոեալ հարստություն չէ և կապիտալիստական վերարտադրության պրոցեսում որևէ ֆունկցիա չի կատարում: Կապիտալիզմի զարգացմամբ՝ բաժնետիրական ընկերու– թյունների տարածման, բաժնետոմսերից եկամուտների և պետ. պարտքի աճի հե– տևանքով Կ. կ. ավելի արագ է աճում, քան իրականը: ԿԵՂԾ ՀՈԴ (Pseudoarthrosis), ոսկրի ամ– բողջականության խախտման հատվածում առաջացած կայուն ախտաբանական շար– ժունակություն: Տարբերում են բնածին և ձեռքբերովի Կ. հ.: Բնածին Կ. հ. առաջանում է ոսկրի ներարգանդային զարգացման շեղումների պատճառով: Ձեռքբերովի Կ. հ. զարգանում է ոսկրի վնասվածքի (կոտրվածք, ոսկրահատու– թյուն) վերականգնման պրոցեսների խան– գարման և ախտահարման հետևանքով: Կ. հ. հաճախ առաջանում է բազկոսկրի և ազդրոսկրի կոտրվածքներից հետո: Բու– ժումը վիրահատական է: ԿԵՂԾ ՊԱՏԿԵՐ, տես Օւցւոիկակւսն պատ– կերներ:

ԿԵՂԾԱՆՈՒՆ, ծածկանուն, պ ս և– դ ո ն ի մ (< հուն. ^euSoc; – հնարանք և ovufia – անուն), ստորագրություն կամ անուն, որ ընտրում է հեղինակը կամ ար– տիստը իր իսկական անվան փոխարեն: Դեռ վաղուց Կ–վան դիմել են զանազան նկատառումներով՝ խուսափելու գրաքնըն– չական հետապնդումներից, ընդգծելու հե– ղինակի անհատականությունը կամ վաս– տակը, ազատվելու ոչ բարեհնչուն ազգա– նունից ևն: Շատ գրողներ հայտնի են իրենց Կ–ով՝ Պերճ Պռոշյան (Հովհաննես Առաքելյան), Րաֆֆի (Հակոբ Մելիք–Հա– կոբյան), Մուրացան (Գրիգոր Տեր–Գրի– գորյան): Մի շարք հեղինակներ օգտա– գործել են բազմաթիվ Կ–ներ (Վոլտերը՝ 160-ից, Վ. Ի. Լենինը՝ 150-ից ավելի): Շատ Կ–ներ դարձել են իսկական անուն (Մո– լիեր, Ստենդալ, Գորկի, Շիրվանզադե):

ԿԵՂԾՈՒՄ փաստաթղթերի, հան– ցավոր արարք, որով անձը որոշակի իրա– վունքներ (օրինակ, գույքի ժառանգման) ձեռք բերելու կամ պարտականություննե– րից (օրինակ, զինվորական ծառայու– թյունից) խուսափելու նպատակով պատ– րաստում է կեղծ փաստաթղթեր (թղթա– դրամ, պարտատոմս, արձանագրություն ևն) կամ կեղծում իսկականը (ծննդյան, կրթության վկայական ևն): Տարբերում են՝ ա. պաշտոնեական Կ., երբ պաշտոնա– տար անձը շահադիտական նպատակով կամ այլ անձնական դրդումներով կեղ– ծում է պաշտոնական փաստաթղթեր, բ. Կ՝. որոշակի հանցագործություն (օրինակ, յուրացում) կատարելու նպատակով: Այս դեպքում կեղծման համար պատասխա– նատվություն է սահմանվում տվյալ հան– ցագործությունը (յուրացումը) նախատե– սող հոդվածով:

ԿԵՂՏԱՋՐԵՐ, տարբեր նպատակներով օգտագործված ջրի և զանազան թափոն– ների ու կեղտոտությունների խառնուրդ: Կեղտոտությունները լինում են 3 վիճա– կում՝ լուծված, կոլոիդ և չլուծված կամ կախված: Կենցաղային Կ–ում լուծված կեղտոտությունների քանակը ընդհանուրի մոտ 50% է, կոլոիդներինը՝ մոտ 10% , կախ– ված մասնիկներինը՝ մոտ 40% : Ըստ իրենց բնույթի կեղտոտությունները լինում են անօրգ. կամ հանքային (ավազ, կավ, աղեր ևն), օրգ. (սպիտակուցներ, ճարպեր ևն) և կենսբ. (մանրէներ, սնկեր ևն): Օրգ. կեղտոտությունների քանակը ընդհանուրի մոտ 58% է, իսկ անօրգ. կեղտոտություն– ներինը՝ մոտ 42% : Լցվելով ջրավազաննե– րի (գետեր, լճեր, ծովեր) մեջ՝ Կ. ջուրը կեղ– տոտում են, վարակում զանազան հիվան– դությունների հարուցիչներով: Օրգ. նյու– թերը, ենթարկվելով աերոբ (օդակյաց) քայքայման, կլանում են ջրի թթվածինը, որից հետո սկսվում է անաերոբ քայքա– յում՝ նեխում, ջրավազանը -«մահանում» է, դառնում անօգտագործելի: Ջրավազաննե– րի պահպանման ուղիներից են ջրամատա– կարարման շրջադարձային համակարգե– րում արտադրական Կ–ի օգտագործումը և արդյունաբերության մեջ անթափոն տեխնոլոգիական պրոցեսների ներդրումը, որոնց դեպքում ջրավազանների մեջ Կ. չեն լցվում: Սակայն հիմնականը, մինչև ջրավազանների մեջ լցնելը, Կ–ի մաքրումն է, որը կատարվում է 3 եղանակով՝ մեխա– նիկական, կենսբ. և ֆիզիկաքիմիական: Մեխանիկական եղանակով Կ. մաքրվում են կախված մասնիկներից, կա– տարվում է ճաղավանդակների, ավազոր– սիչների և պարզարանների միջոցով: <1ա– ղավանդակները Կ–ից անջատում են խո– շոր չափերի կեղտոտությունները: Օգ– տագործում են անշարժ ճաղավանդակներ և ճաղավանդակ–ջարդիչներ: Ավազորսիչ– ները Կ. մաքրում են հանքային կեղտո– տություններից, հիմնականում ավազից: Պարզարաններում Կ. մաքրվում են շատ փոքր չափեր և հիմնականում օրգ. ծա– գում ունեցող կեղտոտություններից: Ըստ մաքրման կառույցների համակարգում ունեցած դիրքի, պարզարանները լինում են առաջնային (տեղադրվում են կենսբ. մաքրման կառույցներից առաջ) և երկրոր– դային (տեղադրվում են այդ կառույցնե– րից հետո), ըստ ջրի շարժման ուղղու– թյան՝ ուղղաձիգ, հորիզոնական և շա– ռավղային: Պարզարաններում Կ–ից ան– ջատվում են նաև թեթև կեղտոտություն– ները (նավթ, յուղեր ևն): Կենսաբա– նական մաքրման խնդիրն է Կ. մաքրել օրգ. ծագում ունեցող լուծված, կոլոիդ, ինչպես նաև պարզարաններում չանջատ– ված կախված մասնիկներից: Կենսբ. մաքրման կառույցներում օդակյաց մանրէ– ների գործունեության շնորհիվ Կ–ի օրգ. նյութերը, միանալով թթվածնի հետ, օք– սիդանում, քայքայվում և վերածվում են անօրգ. նյութերի: Կատարվում է ոռոգ– ման ու ֆիլտրման դաշտերի, կենսբ. ջրա– վազանների ու քամիչների, աերոտենկե– րի միջոցով: Ոռոգման և ֆիլտրման դաշ– տերը հարթ հողակտորներ են, որոնց մակերեսին լցված Կ. հողի շերտի միջով քամվելով մաքրվում են: Ոռոգման դաշ– տերը միաժամանակ օգտագործվում են նաև գյուղատնտ. նպատակներով: Կենսբ. ջրավազաններում Կ–ի մաքրումը կատար– վում է բավական դանդաղ, մոտ 1 ամսվա ընթացքում: Մաքրման համար օգտագործ– վում է մթնոլորտի թթվածինը: Կենսբ. քամիչները լինում են կաթիլային, մեծ բեռնվածության և աշտարակային: Այդ քամիչը կլոր կամ ուղղանկյուն երկաթ– բետոնե ավազան է՝ լցված քամող նյու– թով (բեռնվածքով): Որպես բեռնվածք օգտագործում են գրանիտի, բազալտի, տուֆի խիճ, խարամ,.ինչպես նաև պլաստ– մասսաներից ու կավից պատրաստված օղակներ, ցանցեր, թաղանթներ: Բեռնված– քի ներսում առաջանում է կենսբ. թաղանթ, որտեղ բազմանում են օդակյաց մանրէներ: Կ. ընդհատումներով լցվում են բեռնված– քի մակերեսին և բեռնվածքի շերտի մի– ջով քամվում: Կենսբ. թաղանթը կլանում է Կ–ի օրգ. նյութերը և դրանք քայքայում, դարձնում անօրգանական: Մաքրման հա– մար անհրաժեշտ օդը տրվում է բնական կամ արհեստական օդափոխության մի– ջոցով: Աերոտենկը երկաթբետոնե երկար ավազան է, որտեղ Կ. դանդաղ շարժվում և մաքրվում են: Մաքրումն արագացնելու համար Կ–ին տրվում է օդակյաց մանրէնե– րով հարուստ ակտիվ տիղմ (երկրորդա– յին պարզարաններից) և կատարվում օդահագեցում: Ակտիվ տիղմը, որն ունի փաթիլային կազմություն, կլանում է Կ–ում եղած օրգ. նյութերը՝ դրանք դարձնելով անօրգ.: Ֆիզիկաքիմիական եղանա– կով մաքրվում են արտադրական Կ.: Կ–ին խառնում են քիմ. որևէ նյութ, որը փոխազ– դեցության մեջ մտնելով կեղտոտություն– ների հետ՝ արագացնում է կախված մաս– նիկների անջատումը (մակարդում, փա– թիլացում, հարստացում ևն), կլանում կամ լուծում կեղտոտությունները (լուծահա– նում, սորբում, գոլորշիացում են), վնա– սակար նյութերը դարձնում անվնաս (չե– զոքացում, օքսիդացում ևն): Մաքրու– մից հետո Կ. քլորով, քլորակրով, օզոնով կամ էլեկարոլիզի միջոցով ախտահա– նում են: ^.KyxoB A.H., M a hraՃ x H.JI., Pofl3UJiJiep H. , MeTOflu ohhctkh npOH3BOflCTBeHHMX CTOHHbIX BOA, M., 1977. Կ. ԱդաայաԱ ԿԵՄ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում, Վան քաղաքից 16 կմ հարավ–արևմուտք, Անգղ գետի աջ ափին: 1909-ին ուներ 467 (98 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ և արհեստներով: Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Թադևոս) և վարժարան: Կ–ից 3 կմ հեռավորության վրա գտնվում էր Սրխու վանքը (Ս. Մարիանոս), իսկ 3 կմ հս.՝ Խնդրակատար անունով ուխտատե– ղին: Բնակիչները բռնությամբ տեղահան– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿԵՄԵՐԵԿ, Գ ա մ ր ա կ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Սվազի(Սեբաս– տիա) վիլայեթում, Սվագ քաղաքից 90 կմ հարավ–արևմուտք, Հալիս գետից 3 կմ հարավ: ՏիւՈւել են կիլիկիահայնրը՝ XVI դ. սկզբին: Կառուցված է երկու բլուրների միջև, ընդարձակ հովտում: Կ–ի հվ–ում ձգվում են խնձորի լեռներ ը: Ուներ յոթը թաղ, որոնք բաժանվում էին երկու մասի, բարձրադիր թաղերը միասին կոչվում էին