Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԿԻԼԻԿԻԱ (աքքադ, Hilakku, Que, հուն. KiXinta, լաա. Cilicia), հնագույն երկիր Փոքր Ասիայի հարավ–արևելքում, Միջերկ– րական ծովի հյուսիս–արևելյան ափին: Տես Կիլիկյան Հայաստան:

ԿԻԼԻԿԻԱ», առողջապահական, բարոյա– խոսական, ուսումնա–դաստիարակչական հանդես: Լույս է տեսել 1861–75-ին, Կ. Պոլսում, փոՓոխական պարբերականու– թյամբ (ամսագիր, երկշաբաթաթերթ, շա– բաթաթերթ): Խմբագիր՝ Մ. Ցութուճյան: Տպագրել է բժշկ. և առողջապահական բնույթի հոդվածներ, կենցաղային օգտա– կար խորհուրդներ, ընդհանուր տեղեկու– թյուններ՝ տնտեսագիտության, պատմու– թյան և բնագիտության վերաբերյալ, բա– նաստեղծություններ , գրախոսականներ:

ԿԻԼԻԿԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ, այսպես է կոչվել Զեյթունի, Մարաշի (տես Մարաշի բար՜ բառ), Հաճընի (տես Հաճընի բարբառ), Քիլի սի, Փայասի, Ալեքսանդրետի, Ան– թաքիայի և շրջակա հայաբնակ գյուղերի հայերենը: Ընդհանուր հատկանիշներից են՝ գա II գօ մասնիկով բայի սահմանա– կան ներկայի կազմությունը (գօ ձախին, գաշտօմ), ա>օ հնչյունափոխությունը շեշտ– ված վանկում (բարօբ, բայօբ<պարապ, մօրթ, մօյդ, մօշտ<մարդ), ձայնավորնե– րի ներդաշնակության օրենքը են: Մասնա– վորապես Զեյթունի բարբառը ըստ ձևա– բանական դասակարգման պատկանում է «կա» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ Կիլի– կիայի կամ հվ–արմ. միջբարբաոախմբին: Գրաբարի եռաստիճան բաղաձայնական համակարգը բարբառում ենթարկվել է տեղաշարժ տեղափոխության (ձայնեղ– ները դարձել են խուլ, խուլերը՝ ձայնեղ): Ձայնավոր հնչյուններն են ա, օ, ու, ի, 0 ը, է, ա, օ, ու, ը (-ըա): Շեշտված վանկում՝ օ օ ա>օ (էշխօր<աշխարհ), ի>ը (մըս<միս), է>ի (թիթիվ<թեթև) են: Անձնական դե– րանունների հայցականը գրաբարատիպ է (ըզքիզ, ըգձիզ), բացառականը կազմվում է տրական կամ սեռական հիմքով և էց վերջավորությամբ (քիննէց), գործիակա– նը՝ օվ (քիզմօվ): Գերակատար դերբայն ունի իր, աձ, մօն վերջավորություններ (վերջինս կրավորական բայերի համար): Սահմանական ներկան ու անկատարը կազմվում են գօ մասնիկով (գօ ձախիմ՝ ծախում եմ), իսկ սրանց շարունակականը՝ նույն մասնիկի կրկնությամբ (գօ գուզիմ): Զեյթունի բարբառն ունի մեկ ենթաբար– բառ, որի առավել տարբերակիչ հատկա– նիշներից է ր>յ հնչյունափոխությունը (օյ<օր, դօյս<դուրս): Գրկ. Աճաււյան "«s., Տայ բարբառագի– տություն, Մ.–Նոր Նախիջևան, 1911 («էմին– յան ազգագրական ժողովածու», հ. 8): Ղ ա– ր ի բ յ ա ն Ա., Տայ բարբառագիտություն, Ե., 1953: Ջահուկյան Գ. P., Տայ բարբա– ռագիտության ներածություն, Ե.» 1972: Ռ. Բաղրաւէյան.

ԿԻԼԻԿԻԱՅԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, Հա– յաաոանյայց Աոայշեչական եկեղեցու նվի– րապետական աթոռներից: Կենտրոնը՝ Ան– թիլիաս: Տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիչիկիո:

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ստեղծվել է XI դարի վերջին քառորդին՝ բյուգանդական և սելջուկյան նվաճողնե– րի դեմ հայերի ազատագրական պայքա– րի շնորհիվ: Ապրել է զարգացման եր– կու ժամանակաշրջան՝ Մեծ իշխանա– պետության (1080–1198) և թագավորու– թյան (1198–1375): Մեծ իշխանապետու– թյան հիմնադիրն է Ռուբեն Ա, թագավո– րությանը՝ Լևոն Ր Մեծագործը: Տես Կի– ւիկյան Հայասաան:

ԿԻԼԻԿԻԱՅԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, հայկական մանրանկարչության դպրոցներից մեկը, որ կազմավորվել է XII դարում, Կիւիկիայի հայկական պետությունում և գոյատևել է մինչև XIV դարի 80-ական թթ.: Տայ ժողովրդի պատմության այդ շրջանը նշանավորվել է համազգային մշակույթի վերելքով: Դրա լավագույն վկայություններից է գրքի գեղարվեստական ձևավորումը: XII դ. 1-ին կեսից մինչև XIV դ. 50-ական թթ. Դրազարկի, Սկևռայի, Ակների, Դռների, Բարձրբերդի և հատկապես ՀոոԱկչայի գրչատներում աշխատել են տաղանդավոր նկարիչներ Գրիգոր Մչիճեցին, Կոսաանղինը, Վարդանը, Կիրակոսը, Հովհաննեսը, Թորոս Ռոսփնը, Գրիգոր Պիծակը, Սարգիս Պիծակը և ուրիշներ: Բազմաթիվ են նաև բարձրարվեստ մանրանկարներով զարդարված ձեռագրերը, որոնց ծաղկողների անունները մեզ չեն հասել: Կիլիկյան պահպանված հնագույն ձեռագրերը հիմնականում գրվել ու պատկերազարդվել են Դրազարկի գըրչատներում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, 1113 թ. և XII դ. սկիզբ, ձեռ. N JSP 6763 և 7737) և մի շարք գծերով առնչվում են նախորդ շրջաններին (օրինակ, 1166-ի Ավետարան, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N 7347): Հայրենիքից գաղթելով և ապաստանելով Բյուզանդիայի արլ. սահմաններում՝ հայերը տարել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հետագայում սկզբնաղբյուր են եղել նոր մատյանների համար: Ստեղծված պատմա–քաղաքական իրադրությունների շնորհիվ Կիլիկիայի հայկական պետությունը անընդհատ շփման մեջ է եղել հարևան ժողովուրդների մշակույթի ու արվեստների հետ. դա մեծ նշանակություն է ունեցել կիլիկյան մանրանկարչության զարգացման համար: Հիմք ունենալով ազգային հարուստ ավանդույթները, օգտագործելով հարևան ժողովուրդների (հատկապես Բյուզանդիայի) գեղարվեստական նվաճումն եը՝ Կիլիկիայում ստեղծվել է գրքարվեստի առանձնահատուկ մի ոճ, որին բնորոշ են նրբագեղ, պլաստիկ ձևերն ու գունային հարուստ համադրությունները: ճոխ պատկերազարդված խորանները կորցրել են իրենց դեկորատիվ–ճարտարապետական բնույթը: Անվանաթերթերի հորինվածքները առավել հավասարակշռված բնույթ են ստացել: Կիլիկյան պատկերագրությունը, հիմնականում մնալով կանոնիկ համակարգերի շրջանակներում, հաճախ դուրս է եկել միջնադարյան պատկերագրության սահմանափակումներից: XII դ. 2-րդ կեսից Ս կ և ռ ա ն դարձել է Կիլիկյան մանրանկարչության կենտրոններից մեկը, որտեղ կազմակերպվել են նոր ոճի հիմնական սկզբունքները: Մեզ հայտնի են Սկևռայի երեք մանրանկարիչներ՝ Վարդանը, Կոաոանդինը և Գրիգոր Մլիճեցին: Սրանց ստեղծագործություններով նոր Փուլ է սկսվում կիլիկյան մանրանկարչությունում: XII դ. 2-րդ կեսից Սկևռայում ձևավորվել են կիլիկյան գրքարվեստի հիմնական սկզբունքները: Դրանք որոշակի դրսևորվել են 1173-ին Գրիգոր Մլիճեցու պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N 1568): Անվանաթերթի նուրբ ծաղկազարդումներից բացի մանրանկարիչը ստեղծել է Գրիգոր Նարեկացու չորս դիմանկար: Այս առումով 1173-ի «Նարեկը» առանձնակի տեղ է գրավում ողջ հայկ. մանրանկարչությունում: XII դ. վերջին տասնամյակի Կ. մ. դ. բնութագրող հուշարձաններից են նաև 1193-ին Կոստանդինի պատկերազարդած ձեռագիրը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. N* 1635) և 1197-ին Գրիգոր Մփճեցու ծաղկած «Սկևռայի Ավետարանը» («Լվովի Ավետարան»): Եթե 1173-ի «Նարեկի» ֆիգուրատիվ պատկերներում դեռ առկա են նախորդ շրջանին բնորոշ վերապրուկները, ապա նոր ոճը առավել ցայտուն է արտահայտվել 1193-ի և 1197-ի ձեռագրերում: XIII դ. 1-ին կեսին կիլիկյան մանրանկարչության զարգացումը կարճատև դադար է ապրել: Հեթում Ա–ի թագավորության շրջանում Կիլիկիայում մշակույթի զարգացման համեմատաբար բարենպաստ պայմաններ են ստեղծվել: XIII դ. 2-րդ կեսին Կիլիկիայի մանրանկարչությունը հասել է ծաղկման ամենաբարձր փուլին: Լայն գործունեություն են ծավալել Ակների, Դռների ու Բարձրբերդի գրչատները: Այդ վանքերի բարգավաճումը ակամա կապվում է Հովհաննես Արքաեղբոր անվան հետ: Լինելով շնորհալի գրիչ՝ նա հաճախ ինքն է արտագրել (գուցե և պատկերազարդել) ձեռագրերը (1266-ի «Մասունք Աստվածաշնչի», ձեռ. JSP 4243, 1270-ի Աստվածաշունչ, ձեռ. JSP 345, երկուսն էլ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, 1278-ի «Գիրք Մողոմոնի», Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. N 376 ևն), • որոնց մանրանկարները գրքի ձևավորման յուրահատուկ սկզբունքներով են կատարված, հակառակ մինչ այդ եղած սովորությունների, երբ ձեռագրերը զարդարվում էին խորաններով ու տերունական պատկերներով: Ակներում, Դռներում և Բարձրբերդում պատկերազարդված մատյանների հիմնական հարդարանքը, գլխազարդերի հետ մեկտեղ, եղել են բիբլիական հերոսների (առաքյալներ, մարգարեներ) պատկերները: Մյուս կողմից՝ կատարման բարձր տեխնիկայի ու առանձին տիպերի մեկնաբանությամբ այդ ձեռագրերի մանրանկարները որոշ աղերսներ ունեն բյուգանդական մանրանկարչության հետ: Հովհաննեսի անվան հետ կապված ձեռագրերը մի ինքնուրույն խումբ են կազմում, և հիշատակված վանքերի գրչատները համախմբվում են որպես մի ամբողջական՝ «Հովհաննես Արքաեղբոր դպրոց»: Տռոմկլայի գրչատների գործունեության սկիզբը պետք է համարել XII դ.