սին Տամբովում կազմակերպել ն. ղեկա վարել է հրաձգային (հետագայում՝ 16-րդ) դիվիգիա: 1918-ի հունիսից 1919-ի հուն վարը մասնակցել է Կրասնովի դեմ մըղ– վող մարտերին: Զոհվել է մարտում: Կ–ի անունով են կոչվել 16-րդ հրաձգային դիվիզիան և Վոլգոգրադի մարզի Պրեոբ– րաժենսկայա ստանիցան:
ԿԻՄ ԻՐ ՍԵՆ (ծն. 15.4.1912, գ. Մանգյոն–
դե, Փխենյանի մոտ), կորեական և մի
ջազգային կոմունիստական շարժման,
ԿԺԴՀ պետական և քաղաքական գործիչ:
1931-ին մտել է կոմկուսի շարքերը: 1932-ի
ապրիլին ստեղծել է պարտիզանական
ջոկատ, որը հետագայում վերածվել է ժո–
ղովրդա–հեղափոխական բանակի և Կ. Ի.
Ս–ի գլխավորությամբ Հս–Արլ. Չինաստա
նում ու Կորեայի հս. շրջաններում ակտիվ
պայքար է մղել ճապոնական զավթիչների
դեմ: Կորեայի ազատագրումից հետո ըն
տրվել է (1945) Կորեայի կոմկուսի Հյու–
սիս–կորեական կազմբյուրոյի առաջին
քարտուղար: 1946–49-ին եղել է Հյուսի
սային Կորեայի Միացյալ դեմոկրատա
կան ազգային ճակատի ԿԿ–ի, 1947–
1948-ին՝ ժողովրդական կոմիտեի, 1948–
1972-ը՝ ԿԺԴՀ Մինիստրների կաբի
նետի նախագահ, 1972-ից՝ ԿԺԴՀ պրե–
ցիդենտ: Կորեայի աշխատանքային կու
սակցության ԿԿ գլխավոր քարտուղարն
է 1966-ից, կորեական ժողովրդական բա
նակի գերագույն գլխավոր հրամանա՝
տարը, ԿԺԴՀ մարշալ, ԿԺԴՀ կրկնակի
հերոս, ԿԺԴՀ Աշխատանքի հերոս: Պար
գևատրվել է Լենինի շքանշանով (1972):
ԿԻՄԵՐՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (< կի
մերներ), մեզոզոյան դարաշրջանի ծալքա
վորման, լեռնակազմության և գրանիտոի–
դայինինտրուզիվ մագմատիզմի երևույթնե
րի դրսևորման հիմնական տեկտոնական
ժամանակաշրջանը: Տարբերում ենԿ. ծ–յան
երկու փուլ, վաղ կիմերյան (հին կիմեր–
յան)՝ տեղի է ունեցել տրիասի վերջում–
յուրայբ սկգբում, և ուշ կիԱԵրյան (նոր կի–
մերյան)՝ կատարվեւ է յուրայի վերջում–
կավճի ժամանակաշրջանի սկզբում: Առա
ջինն արտահայտվել է Ղրիմում, Թայմի–
րում, Հյուսիսային Աֆղանստանում, Հա–
րավ–Արևելյան Ասիայում, երկրորդը՝ Վեր–
խոյանո–Չուկոտյան մարզում (կոլիմյան
ծալքավորություն), Հյուսիսային Ամերի
կայի Արևմտյան Կորդիլիերաներում (նե–
վադյան ծալքավորություն), Անդերում
(անդյան ծալքավորություն), ինչպես նաև
Պամիրում, Կենտրոնական Իրանում, Կով–
կասում և այլ շրջաններում:
ԿԻՄԵՐՆԵՐ, գամիրներ (աշուր.
gimirrou, հուն. Kijijiepioi), կիսավաչ–
կատուն ռազմիկ ցեղեր (ցեղային միու
թյուն) Ազովի ծովի ափամերձ շրջաննե
րում: Ազգակից են եղել իրանա–սկյու–
թական ցեղերին: Առաջին անգամ հիշա
տակվում են մ. թ. ա. VIII դ. ասորեստան–
յան սեպաձև արձանագրություններում:
Մկյութացի–սակերի ճնշմամբ Կ–ի հորդա
ները Կովկասյան լեռնաշղթայի կիրճերով
թափանցել են Անդրկովկասի և Փոքր
Ասիայի հս–արլ. մի շարք շրջանները:
Մ. թ. ա. 715-ին պարտության են մատնել
Ռուսա Ա թագավորին և հաստատվել
Ուրարտու պետության հս. շրջաններում:
Արզիշտի Բ (մ. թ. ա. 714–685) և Ռուսա Բ
Կիմ Իր Սեն Վ. է. Կինգիսեպ
(մ. թ. ա. մոտ 685–645) կասեցրել են Կ–ի
առաջխաղացումը, ապա դաշնակցելով
նրանց՝ մասնակցել փոքրասիական մի
շարք երկրների (Կապադովկիա, Պոնտոս,
Փռյուգիա, Լիդիա) նվաճումներին: Կ–ի
վարձկան զինվորների օգնությամբ նրանք
հաջողությամբ պայքարել են իրենց գլխա
վոր հակառակորդ Ասորեստանի դեմ:
Մ. թ. ա. VII դ. 2-րդ կեսին Կ. թուլացել և
ամփոփվել են Փոքր Ասիայի հս–արլ. շըր–
ջաններում՝ աստիճանաբար ձուլվելով
բնիկներին: Մինոպի շրջանում և Կապա–
դովկիայում Կ. գոյատևել են մինչև մ. թ. ա.
VI դ.: Հույն գաղութաբնակները Կերչի
նեղուցը Կ–ի անունով կոչել են Կիմերյան
Բոսպոր: Հայերը Կ–ի անունով Կապադով–
կիան կոչել են Գամրաց երկիր կամ Գա–
միրք:
Գրկ . Մանանդյան Հ., Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Ե., 1944: Дьяконов И. M., История Мидии.., M. – Л., 1956; Ельниц-кий. Л.A., Скифия Евразийских степей, Новосибирск, 1977.
ԿԻՄՈՆ (Ki^cov, մ. թ. ա. մոտ 507–449),
աթենական զորավար և քաղ. գործիչ:
Միչտիադեսի որդին: Վաղ հասակից մաս
նակցել է պարսիկների դեմ պատերազ
մին: Մ. թ. ա. 478–477-ին ընտրվել է
ստրատեգոս, մասնակցել Դելոսյան միու
թյան ստեղծմանը: Մ. թ. ա. 476–475-ին
պարսիկներից գրավել է էյոն ամրոցը
(Թրակիայում) և Մկիրոս կղզին: Կ. դար
ձել է Աթենքի օլիգարխիական խմբավոր
ման առաջնորդը՝ Թեմիստոկչեսի, ապա՝
Պերիկչեսի քաղ. հակառակորդը: Մ. թ. ա.
469–468-ին կարևոր հաղթանակներ է
տարել պարսիկների դեմ: Արտաքին քաղ.
ասպարեզում կողմնորոշվել է դեպի Մպար–
տան: Մ. թ. ա. 461-ին վտարվել է Աթեն–
քից, մոտ 456-ին վերադարձել և մասնակ
ցել պարսիկների դեմ ռազմ, գործողու
թյուններին: Մ. թ. ա. 449-ին գլխավորել է
ծովային արշավանքը Կիպրոս, այնտեղ
էլ մահացել:
ԿԻՆԳԻՍԵՊ Վիկտոր էդուարդովիչ (1888–
1922), Ռուսաստանի և էստոնիայի հեղա
փոխական շարժման գործիչ: Կոմկուսի
անդամ 1906-ից: 1907–17-ին կուսակցա
կան աշխատանք է կատարել Տալլինում և
Պետրոգրադում: 1917-ին էստոնիայի բոլ
շևիկյան կազմակերպության ղեկավար:
1918-ին աշխատել է Մոսկվայում, Գերա
գույն հեղափոխական տրիբունալում և
ՎՉԿ–ում (Համառուսաստանյան արտա
կարգ հանձնաժողով): Ընտրվել է Համա–
ռոաաստանյան ԿԳԿ անդամ, ապա՝ էստո
նիայի կոմկուսի Կենտկոմի և քաղբյուրոյի
անդամ: Կազմակերպել է ընդհատակյա
տպարաններ, հրատարակել է «Կոմու
նիստ» («KoMMyHHCT») թերթը: Ձերբակալ
վել և գնդակահարվել է էստոնիայի բուրժ.
կառավարության կողմից:
ԿԻՆԳՍԹՈՆ (Kingston), ճամայկայի մայ
րաքաղաքը: Գտնվում է ճամայկա կղզու
հվ. ափին: 614 հզ. բն. (արվարձաններով,
1976): Մենթ Անդրուի հետ առաջացնում է
առանձին վարչական միավոր: Երկրի գըլ–
խավոր առևտրա–արդյունաբերական և
մշակութային կենտրոնն է, նավահանգիս–
տը, երկաթուղային և ավտոճանապարհ
ների հանգույցը:
ԿԻՆԵՄԱՏԻԿԱ (< հուն. ttiVTiiua – շար
ժում), մեխանիկայի բաժին, որն ուսում
նասիրում է մարմինների շարժումնե
րի երկրաչափական հատկությունները,
առանց մարմինների զանգվածներն ու
դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնե
լու: Դասական մեխանիկայում դիտարկ
վում է մակրոսկոպիկ մարմինների՝ ւույսի
արագությունից փոքր արագություններով
շարժումների Կ.: (Լույսի արագությանը
մոտ արագություններով շարժումների Կ–ի
մասին տես Հարաբերականության հա
տուկ տեսություն, իսկ միկրոմասնիկների
շարժումների մասին՝ Քվանտային մե
խանիկա):
Կ–ում սահմանվող մեթոդներն ու առըն–
չություններն օգտագործվում են շարժում
ների կինեմատիկական հետազոտություն
ներ կատարելիս, ինչպես նաև դինամի
կայի խնդիրներ լուծելիս: Կախված ուսում
նասիրվող մարմնի հատկություններից՝
տարբերում են կետի Կ., պինդ մարմնի
Կ՝., անընդհատ փոփոխվող միջավայրի
(դեֆորմացվող մարմին, հեղուկ, գազ)
Կ.: Ցանկացած մարմնի շարժումը Կ–ում
ուսումնասիրում են մեկ ուրիշ մարմնի
(հաշվարկման մարմին) նկատմամբ, որի
հետ կապում են հաշվարկման համակարգ
(x, y, z առանցքների համախումբը, նկ.
1), որի նկատմամբ ժամանակի յուրա
քանչյուր պահին որոշում են շարժվող
մարմնի դիրքը: Կ–ի հիմնական խնդիրն
է տալ կետի կամ մարմնի շարժման հա
վասարումները և որոշել շարժման հա
մապատասխան կինեմատիկական բնու
թագրերը (հետագիծ, շարժվող կետի արա
գություն ու արագացում, պտտվող մարմնի
անկյունային արագություն ու արագա
ցում ևն): Կետի շարժումը տրվում է բնա
կան, կոորդինատային և վեկտորական
եղանակներով:
ա. Բնական եղանակն օգտագործվում
է, երբ հաշվարկման ընտրված համակար