Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1927–39-ին նղնլ է Համամիութենական ռադիոկոմիտեի պրոպագանդայի և ագի– տացիայի բաժնի պետ և «Ռաբոտնիկ ռադիո» («Pa6oTHHK pa^HO») ամսագրի պատասխանատու խմբագիր: 1939–54-ին Կ. ՍՍՀՄ Ծովային նավատորմի քաղբաժ– նի և պրոպագանդայի բաժնի պետն էր 1954-ից անհատական թոշակառու է: Պար – գևատրվել է Լենինի շքանշանով: Լ. Առաքեւյաէ ԿՆՔԱ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, պատմական գիտու– թյան օժանդակ ճյուղ: Ուսումնասիրում ; կնիքները: Որպես գիտության առանձին ճյուղ ձևավորվել է XVIII դ.: Նպատակն է փաստաթղթի թվագրումը և իսկության հաստատումը (վրայի կնիքի օգնությամբ): XIX դ. վերջին, երբ պեղումների շնորհիէ[ հայտնաբերվել էին բազմաթիվ կնիքներ (հին եգիպտական, հին պարսկ., հիս հնդկ., հին ռուս, ևն), սկսվեց Կ–յան զար– գացման նոր փուլ, Կ. դարձավ կնիքներր ւ/աե վրա հնագույն պետ. ինսա–ների զարգացումն ուսումնասիրող, պետ. ապա– րատի փոփոխությունները որոշակիորեն արտահայտող գիտության մասնաճյուղ: Կ–յան նյութերը կարևոր սկզբնաղբյուր են կիրառական արվեստի, հերալդիկայի (գերբագիտության), դրամագիտության, արձանագրագիաության, անվանաբանու– թյան (օնոմաստիկա), հին արխիվների պարունակության պարզաբանման հա– մար: ՍՍՀՄ–ում Նովգորոդի, Պսկովի, Հայաստանում՝ ուրարտ. և անտիկ ժա– մանակաշրջանների և այլ հնավայրերի պեղումներից ստացված նյութերի շնոր– հիվ նկատվում է Կ–յան բնագավառի զգալի վերելքը: Տես նաև Կնիք:

ԿՆՔԱՀԱՅՐ, մկրտված սանի «հոգևոր հայրը»: Մկրտության ծեսի ժամանակ ավազանից ընդունելով սանին՝ Կ. պար– տավորվում է օգնել, խնամել ու դաստիա– րակել նրան: Վասպուրականում, Սյունի– քում և այլուր մկրտության արարողու– թյունից հետո Կ. նորածնին հանձնում Էր ծննդկանին՝ սանամորը, և նրա անկող– նու մոտ ուտելով ծիսական կերակուր՝ ձվածեղ, «հաստատում» իր «հայրական իրավունքը» սանիկի նկատմամբ: Կ. Է դառնում սովորաբար քավորը, այդ պատ– ճառով «քավոր» և «կնքահայր» անուննե– րը հաճախ գործածում են նույն իմաս– տով: Գրկ. Ս ա մ վ և լ յ ա ն 1^., Հին Հայաստա– նի կուլտուրան, հ. 1, Ե., 1931, Էշ 245–47:

ԿՇԵՆԵԿ, Կրշենեկ, Կրենեկ (Krenek, Krenek), Էռնստ (ծն. 23.8, 1900, Վիեննա), ավստրիացի կոմպոզի– տոր: Սովորել է Վիեննայի երաժշտական ակադեմիայում և Բեռլինի երաժշտական բարձրագույն դպրոցում: 1938-ից ստեղծա– գործում է ԱՄՆ–ում: Կ–ի առաջին օպերա– ներից է՝ «Թռիչք ստվերի վրայով» (բեմ.՝ 1924): Կ. ապրել է ստեղծագործական էվոլյուցիա՝ ուշ ռոմանտիկական ոճ, ապա՝ ուրբանիզմի և կոնստրուկտիվիզմի նկատ– մամբ հետաքրքրությունից դեպի դոդեկա– ֆոն տեխնիկայի յուրացում (տես Դոդե– կաֆոնիա): Առաջին դոդեկաֆոն խոշոր ստեղծագործությունը «Կարլոս V» օպերան է (բեմ.՝ 1938): Գրել է 15 օպերա, 5 սիմ– ֆոնիա և այլ ժանրի երկեր: Հանդես է գալիս նաև որպես տեսաբան:

ԿՇԵՌՔ, մարմինների զանգվածը նրանց վրա ազդող ծանրության ուժով որոշող սարք: Առաջացել և կատարելագործվել է առևտրի, արտադրության և գիտության զարգացմանը զուգընթաց: Կախված նժար– ներով, հավասարաբազուկ լծակի ձև ունե– ցող պարզագույն Կ. լայնորեն կիրառվել է Հին Բաբելոնում (2,5 հզ. տարի մ. թ. ա.) և Եգիպտոսում (2 հզ. տարի մ. թ. ա., նկ. 1): Ավելի ուշ ի հայտ եկան շարժական կշռաքարով անհավասարաբազուկ Կ–ներ: XIX դ. սկզբին ստեղծվեցին տասնոր– դական (նկ. 2) և հարյուրերորդական Կ–ներ:tXIX դ. վերջում և XX դ. սկզբին հոսքային արտադրության զարգացմանը զուգընթաց ստեղծվեցին անընդհատ կշըո– ման Կ–ներ (կոնվեյերային, դոզավորման ևն): Գյուղատնտեսության, արդյունաբե– րության տարբեր ճյուղերում, տրանսպոր– տում, արտադրանքի կոնկրետ տեսակ– Ների համար (գյոնղաանա եսության մեշ՝ հացահատիկի, արմատապտուղների, ձվի ևն, տրանսպորտում՝ ավտոմոբիլների, երկաթուղային վագոնների, ինքնաթիռ– ների, արդյունաբերության մեջ՝ ճշգրիտ սարքաշինության մանրագույն դետալնե– րի ու հանգույցների, ինչպես և մետա– լուրգիական բազմատոննանոց ձուլուկ– ների) սկսեցին կիրառվել ամենատար– բեր կոնստրուկցիաների Կ–ներ: Գիտա– կան հետազոտությունների համար մշակ– վեցին ճշգրիտ Կ–ների կոնստրուկցիաներ՝ անալիտիկ, միկրոանալիտիկ ևն: Ըստ նշա– նակման լինում են նմուշային, լաբորատո– րային և ընդհանուր նշանակման Կ–ներ, որոնք կիրառվում են գիտության, տեխնի– կայի, ժող. տնտեսության տարբեր բնագա– վառներում: Ըստ գործողության սկզբունքի լինում են լծակավոր, զսպանակավոր, էլեկտրաթենզոմետրիկ, հիդրոստատիկ, հիդրավլիկական Կ–ներ: Առավել տարած– ված լծակավոր Կ–ների գործողու– թյունը հիմնված է լծակի հավասարա– կշռության օրենքի վրա: Լծակի հենա– կետը կարող է գտնվել մեջտեղում (հա– վասարաբազուկ Կ.) կամ մեջտեղից տե– ղափոխված լինել (անհավասարաբազուկ և միաբազուկ Կ.): Զսպանակավոր և թեն– զոմետրիկ Կ–ների աշխատանքի հիմքում ընկած է Հակի օրենքը: Զսպանակա– վոր Կ–ում զգայուն տարրը պարուրաձև հարթ կամ գլանաձև զսպանակն է, որը ձևափոխվում է մարմնի կշռի ազդեցու– թյամբ: Զսպանակավոր Կ–ի օգնությամբ չափում են ոչ թե զանգվածը, այլ կշիռը, սակայն շատ դեպքերում կշեռքի սանդղա– կը աստիճանավորվում է զանգվածի միա– վորներով: Ոլորակշեռքներ ու մ (նկ. 3) զգայուն տարրը առաձգական թելն է կամ պարուրաձև զսպանակը: է լ և կ տ– ր ա–թ ենգոմետրիկ Կ. (վագոն– ների, ավտոմոբիլների, կռունկների) կի– րառվում է մեծ զանգվածներ կշռելու հա– մար: Հիդրոստատիկ Կ–ի աշխա– տանքը հիմնված է Արքիմեդի օրենքի վրա. կիրառվում է պինդ մարմինների և հեղուկների խտությունը որոշելու համար: Նկ. 1.հին եգիպ– տական լծակա– վոր կշեռք (կշռա– քարերը կենդանա– կերպ են) Նկ. 2. Aվինտենgի համակարգի տասնորդական կշեռքի սխե– ման. AOK–առաջին սեռի լծակ, EDC–երկ– րորդ սեռի լծակ: Կշռաքարերը հավասարա– կշռում են 10 անգամ ավելի բեռ հետնյալ պայ– մանների դեաքում՝ AO:OB=10:1, CE:CD=; =OK:OB Նկ. 3. ոլորակշեռքի սխեմա. /. պարուրաձև զսպանակներ, 2. բեռ կախելու լծակ, 3. մագնիսական հանդարտիչ, 4. սլաք, 5. սանդղակ Հիդրավլիկական Կ. կառուց– վածքով նման է հիդրավչիկական մամփ– չին: Ցուցմունքների հաշվարկը կատար– վում է զանգվածի միավորներով աստի– ճանավորված մանոմետրով: Բոլոր տիպի Կ–ները բնութագրվում են սահմանային բեռնվածքով, անուղղակի բաժանքի ար– ժեքով, կշռման թույլատրելի սխալանքի