ներ, որոնք կարող են հասցնել լրիվ ան– ձայնության (աֆոնիա), և չոր հազ: P ու ժ ու մ ը. սուր Կ–ի դեպքում «ձայ– նային ռեժիմ» (կոկորդի լրիվ հանգիստ 5– 7 օր. անհրաժեշտ է չխոսել կամ խոսել շշուկով), դիետա (չօգտագործել լորձա– թաղանթը գրգռող, չափից ավելի տաք կամ սառը սնունդ), տաք հեղուկներ, պա– րանոցին տաք կոմպրես, ինհալյացիա, դեղորայքներ, քրոնիկական Կ–ին նպաս– տող գործոնների վերացում:
ԿՈԿՈՐԴԻ ԿԱՐԿԱՄՈՒՄ, լ ա ր ի ն զ ո– սպազմ (հուն. – կոկորդ ե ajtaajioG – կծկում), ձայնաճեղքի ջղաձիգ սեղմում (նեղացում), որը հաճախ առաջա– նում է երեխաների մոտ: Լացից (նորա– ծինների մոտ) U հազից հետո առաջա– նում է սուլող, աղմկոտ շնչառում, որը նշան է սեղմված ձայնային ճեղքով օդի դժվար թափանցման: Երեխայի դեմքը գունատվում է, զլուխը թեքվում ետ, պա– րանոցային մկանները լարվում են, բերանը մնում է բաց: Նոպան սկսվում և ընդհատ– վում է անսպասելիորեն: Մեծահասակնե– րի մոտ Կ. կ. երբեմն առաջանում է կո– կորդին լյապիս, մենթոլի լուծույթ քսելիս, թունավոր գազեր, երբեմն անուշադրի սպիրտ շնչելիս կամ սննդի կտորտանք– ները կոկորդի մեջ ընկնելիս: Երբեմն Կ.. կ. հանդիսանում ողնուղեղային չո– րուկի առաջին արտահայտություններից: P ու ժ ու մ ը. 0,5%-անոց կալիումի բրոմիդի լուծույթ (1 թեյի զդալ, օրը 2 անգամ), քլորալհիդրատի հոգնա:
ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐ (Crocodylia), ջրային սողունների կարգ: Մարմնի երկարությու– նը 2–5, երբեմն մինչև 6 մ է: Գլուխը տա– փակացած է, երկար դնչով, պոչը հզոր է, կողքերից սեղմված, վերջավորություննե– րը համեմատաբար կարճ են: Քթանցքերը և ականջի անցքերը ծածկված են փական– Կոկորդիլոսներ. 1. միսսիսիպիական ալիգատոր, 2. նեղոսյան կոկորդիլոս ներով: Մաշկը հաստ է, մարմնի վերին, ստորին հատվածները և պոչը ծածկված են խոշոր եղջերային վահանիկներով: Մեջքի, որոշ տեսակների նաև փորի, վա– հանիկների տակ կան ոսկրային ամուր թիթեղիկներ, որոնք զրահ են առաջաց– նում: Գանգն ունի 2 քունքային աղեղներ: Լավ զարգացած են տեսողությունն ու լսո– ղությունը: Սիրտն ունի միջնապատով լրիվ բաժանված 2 փորոք: Թոքերը մեծ են, բարդ կառուցվածքով: Մտամոքսի պա– տերը ամուր են, մկանային: Միզապարկ չունեն: Տարածված են արևադարձային երկրէերում, ապրում են գետերում, լճե– րում, ջրառատ ճահիճներում: Ակտիվ են գիշերը: Սնվում են, հիմնականում, ձկնե– րով, թռչուններով, ջրային փավւկամորթ– ներով, կաթնասուններով (երբեմն հար– ձակվում են խոշոր եղջերավոր կենդանի– ների և նույնիսկ մարդու վրա): Բազմանում են ձվադրությամբ: Զվերը (10–30) էգը դնում է ավազի մեջ Փորված փոսիկներում: Երաշտի ժամանակ Կ. խորասուզվում են տիղմի մեջ, քուն են մտնում մինչև անձրևների սկսվելը: Հայտ– նի է 25 տեսակ՝ ընդգրկված 3 ընտանի– քում: Առավել շատ հանդիպող տեսակնե– րից են նեղոսյան Կ. (Crocodilus niloticus), միսսիսիպիական աւիգաաորը (Alligator mississippiensis) և գավիալը (Gavialis gan- geticus): Կ–ի միսը օգտագործվում է որ– պես սնունդ, իսկ մաշկն ունի արդյունա– գործական նշանակություն: Ֆ. Դանիեչյան
ԿՈԿՁԵՏԱՎ, քաղաք, Ղազախական ՍՍՀ Կոկչեւռավի մարզի կենտրոնը: Գտնվում է Կոպա լճի ափին: Երկաթուղային հան– գույց է: 103 հզ. բն. (1979): Հիմնադրվել է 1824-ին:
ԿՈԿՁԵՏԱՎԻ ՄԱՐՋ, Ղազախական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1944-ի մարտի 16-ին: Տարածությունը՝ 78,1 հզ. կմ2, 617 հզ. բն. (1979): Ունի 16 վարչական շրջան, 4 քա– ղաք, 7 քտա: Կենտրոնը՝ Կոկչետավ: 1958-ի հոկտեմբերի 28-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Գտնվում է Ղազա– խական ՍՍՀ հս. մասում, Արևմտա–Սիբի– րական հարթավայրի և Ղազախական մանրաբլուրների սահմանում: Մակերե– վույթի մեծ մասը բլրաշատ է: Կլիման խիստ ցամաքային է: Հուլիսի միջին ջեր– մաստիճանը 19–20°C է, հունվարինը հս–ում՝ – 19°C, հվ–ում՝ – 16°C, տարեկան տեղումները հս–ում՝ 280–300 մմ, հվ– արլ–ոււՐ 239 մմ, լեռներում՝ 400 մմ՝. Բնո– րոշ են հվ–արմ. չոր քամիները: Ունի նոսր գետային ցանց: Ծայր հս–ում հոսում է Իշիմ գետը: Գետերի վրա կառուցված են ջրամբարներ: Կան աղի և քաղցրահամ շատ լճեր: Տարածված են տափաստան– ներն ու անտառատափաստանները: Ան– տառածածկ է 300 հզ. հա: Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, ճա– գարամուկը, նապաստակը, թռչուններ: Կլիմայավարժեցված է մշկամուկը: Կ.