պնդել է, թե ընդհանուրն ինքնին գոյու– թյուն չունի, այն էություն է ստանում մար– դու մտքի մեջ U գոյատևում այնտեղ առանց ոչնչանալու: Կ–ի տարրեր կան նաև Հով– հան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու և միշնադարյան այլ հայ մտածողների հա– յացքներում: Գ. Գրիգորյան
ԿՈՆՑԵՌՆ (անգլ. concern), զարգացած կապիտալիստական երկրներում մոնո– պոլիստական միավորումների ձև: Բնո– րոշվում է սեփականության և վերահսկո– ղության միասնականությամբ: Կ–ի ձեռ– նարկություններն ինքնուրույն չեն, են– թարկվում են գլխավորող ֆինանսական մագնատներին: Ձևավորվել են XX դ. I քառորդում: Նախապես միավորել են արդյունաբերության նույն ճյուղի, 40- ական թթ. վերջերից՝ էկոնոմիկայի տար– բեր ոլորտների (արդյունաբերություն, տրանսպորտ, բանկ, ապահովագրական ընկերություն), հազվադեպ՝ տեխնոլոգիա– կան ընդհանուր պրոցեսով փոխկապված ֆիրմաներ: Ետպատերազմյան շրշանում զարգացել են միշազգային Կ–ները («Զե– ներալ մոտորս», «Ֆորդ», «Ստանդարտ օյլ»): Կ. գլխավորում է վարչությունը, ըն– թացիկ օպերատիվ–տնտեսական ղեկավա– րությունը վերապահված է մենեջերներին:
ԿՈՆՑԵՍԻԱ (<լատ. concess io–թ ույ լտ վու– թյուն, զիջում), պետությանը կամ մունի– ցիպալիտետներին պատկանող բնական հարստությունները, ձեռնարկություննե– րը, տնտեսական այլ օբյեկտներ որոշակի պայմաններով շահագործման հանձնելու պայմանագիր: Կապիտալիստական եր– կըրներում կոնցեսիոներները հիմնակա– նում խոշոր մոնոպոլիաներն են, որոնք Կ. օգտագործում են մենաշնորհային բար– ձըր շահույթ ստանալու համար: Իմպերիա– լիզմի փուլում լայնորեն տարածված մի– ջազգային Կ–ները զարգացող երկրներին տնտ. շահագործման և քաղ. կախվածու– թյան մեջ պահելու միջոց են: ՍՍՀՄ–ում կոնցեսիոն քաղաքականություն է իրա– կանացվել կապիտալիզմից սոցիալիզմի անցման շրջանում: 1920-ի նոյեմբ. 23-ի դեկրետով Կ. կնքել թույլատրվեք է ժողո– վըրդական տնտեսության որոշ ճյուղեր (հիմնականում՝ ՌՍՖՍՀ տերիտորիա– յում) զարգացնելու նպատակով օտարեր– կըրյա կապիտալ ներգրավելու համար: Կապիտալիստ–կոնցեսիոներները դառնում էին պետ. ձեռնարկության վարձակալ, այլ ոչ սեփականատեր: Կ–ի վրա տարած– վում էր սովետական օրենսդրությունը: Կոնցեսիոն ձեռնարկություններն Դւ բաժ– նետիրական խառը (փայատիրական) ըն– կերությունները գործում էին պետության որոշած պայմաններով և անմիջական հըս– կողությամբ: Տնտ. շինարարության մեջ դրանք օժանդակ դեր են կատարել և 1937-ին վերացվել:
ԿՈՆՑԵՐՏ (գերմ. Konzert, < իտալ. con– certo – համերգ, հարմոնիա, համա– ձայնություն, < լատ. concerto – մրցել), երաժշտական ստեղծագործություն, որ– տեղ երաժշտական գործիքների կամ ձայ– ների փոքր մասը հակադրված է մեծ մա– սին կամ անսամբլին՝ առանձնանալով երաժշտական նյութի թեմատիկ պարզո– րոշության, հնչման գունեղության, տեխնի– կական հնարավորությունների լայն օգ– տագործման շնորհիվ: Առավել տարած– ված է մեկ մենակատարային նվագարանի Կ. նվագախմբի հետ: Հատուկ տարատե– սակներից են՝ կոնչերտո գրոսսոն, կոն– ցերտային սիմֆոնիան (տես Սիմֆոնիա), Կ. մեկ նվագարանի համար (առանց նվա– գախմբի), Կ. ձայնի համար նվագախմբի հետ, Կ. ա կապելլա երգչախմբի համար: Կ–ի հիմնական գծերն են՝ փայլուն, վիր– տուոզային բնույթի մենանվագը կամ մե– ներգը, մենակատարի մրցումը նվագա– խմբի հետ: Պոլիֆոնիկ կերտվածքի վո– կալ–գործիքային Կ. ծագել է Իտալիայում XVI – XVII դդ. սահմանագծում: Գործիքա– յին Կ–ի առաջին նմուշները երևան են եկել XVII դ. Իտալիայում: XVIII դ. նրա ձևավորման համար մեծ դեր են կատարել Ա. Վիվալդին և Յո. Ս. Բախը: Գործիքա– յին Կ–ի դասական տիպը ստեղծել են Յո. Հայդնը, Վ. Ա. Մոցարտը և Լ. Բեթ– հովենը: Այն եռամաս ցիկլ է, որտեղ, ի տարբերություն սովորական սոնատա–սիմ– ֆոնիկ ցիկլի, բացակայում է սկերցոն (կամ՝ մենուետը): XIX– XX դդ. ստեղծվել են նաև երկու, չորս, հինգ, ապա և՝ մեկ մասանի Կ–ներ (տես նաև Կոնցերւոինո): Դաշնամուրի Կ–ի վառ նմուշներ են ըս– տեղծել նաև Ֆ. Լիստը, Ռ. Շումանը, Ֆ. Շոպենը, Յո. Բրամսը, է. Գրիգը, Պ. Ի. Չայկովսկին, Մ. Վ. Ռախմանինովը, Ա. Ս. Պրոկոֆևը, ջութակի՝ Ն. Պագանինին, Ֆ. Մենդելսոնը, 0ո. Բրամսը, Ա. Ւոսչա– տըրյանը, թավջութակի՝ Ա. Դվորժակը: Սովետահայ կոմպոզիտորներից Կ. են գրել Ա. Բաբաջանյանը (թավջութակի, ջու– թակի, դաշնամուրի), Ա. Հարությունյանը (դաշնամուրի, ձայնի, շեփորի, վալդհոռ– նի, հոբոյի), Ղ. Սարյանը (ջութակի), է. Հովհաննիսյանը (սաքսոֆոնի) և ուրիշ– ներ: Գրկ.Օըյւօռ T. A., CoBeTCKHH (fcopTe- nnaHHbiH KOHijepT, JI., 1954; X o x ji o b 10., CoBeTCKHH CKpuniTCHbm KOHi;epT, M., 1956; P a a 6 o h JI., Cobctckhh HHCTpyMeHTajibHbiH KOHijepT, JI., 1967.
ԿՈՆՑԵՐՏԻՆ (իտալ. concertina), օդհունչ երաժշտական գործիք, քրոմատիկ հնչյու– նաշարով (սակայն առանց պատրաստի ակորդների) հարմոն՝. Ստեղծվել է XIX դ. I քառորդում (պատենտը՝ Չ. Ուիտստոնի, Լոնդոն, 1829): Գո– յություն ունի 6 տա– րատեսակ (պիկոլո– յից մինչև կոնտրա– բաս): Ամենատա– րածվածը Կ–պրիման է (չափը՝ 150–180 մմ): Կ–ի իրանը վեց– նիստ է կամ ութ– նիստ, ձայնածավալը՝ 2–4 օկտավա: Օգ– տագործվում է որպես մենակատարային և նվագախմբային նվագարան: Առավել տարածված է Անգլիայում:
ԿՈՆՑԵՐՏԻՆՈ (իտալ. concertino, բառա– ցի՝ փոքր կոնցերտ), 1. մենակատարի և նվագախմբի համար գրված ստեղծագոր– ծություն: Կոնցերտից տարբերվում է փոքր մասշտաբներով (մեկ մասանի է կամ ունի կարճատև մասեր՝ նվագախմբի փոքր կազ– մով, օրինակ՝ լարային): Մեկ մասանի Կ. հաճախ կոչվում է կոնցերտ– շտյուկ: 2. Մենանվագ երաժշտական գործիքների խումբը կոնչերտո գրոսսոյում և կոնցերտային սիմֆոնիայում: Կ ՈՆՑԵՐՏՄԱ6ՍՏԵՐ (գերմ. Konzertmeis- ter), 1. նվագախմբի առաջին ջութակա– հարը, որը կատարում է ջութակի մենա– նվագը և, երբեմն, փորձերի ժամանակ փոխարինում դիրիժորին: XVIII դ. գործի– քային կապելլաներում կատարում էր դի– րիժորի դեր: 2. Նվագախմբի լարային խմբերից (ալտերի, թավջութակների, կոնտրաբասների) մեկի առաջին կատա– րողը: 3. Դաշնակահար, որ համերգների ժամանակ նվագակցում է երգիչներին և օգնում դերերգը սերտելիս: ԿՈՆ ՈՒՆ Գ, ռազմական առաջնորդ, տոհ– մական ավագանու ներկայացուցիչ վաղ միջնադարյան սկանդինավների մոտ: Մին– չև Նորվեգիայի, Դանիայի և Շվեդիայի քաղ. միավորումը Կ. գլխավորել է առան– ձին մի ցեղ կամ մարզի բնակչությունը: «Վիկինգների դարաշրջանում» (IX– XI դդ.) սկանդինավյան յուրաքանչյուր երկրում Կ–ներից մեկը հզորանում և իրեն էր ենթարկում ողջ բնակչությանը: Հասա– րակության ֆեոդալականացման պայման– ներում Կ. աստիճանաբար դառնում է պե– տության ղեկավար՝ թագավոր: ԿՈՆՔ, կոնքագոտի, կմախքի մաս, որն իրանը միացնում է ետին վերջավորու– թյուններին (կաթնասունների) կամ ստո– րին վերջույթներին (մարդու) և ծառայում որպես հենարան ողնաշարի և մարմնի ամբողջ վերին մասի համար, ինչպես նաև Կ ն ո շ կոնքը. 7. սրբոսկր, 2. զստոսկրի թևը, 3. ազդրոսկրի գլխիկի հոդափոս (քացախափոս), 4. նստաթումբ, 5. ցայլոսկր, 6. ցայլային համաճոն, 7. փակողական անցք, 8. եստային մեծ կտրուճ, 9. զստային առա– շային–վերին Փուշ սահմանում է մի խոռոչ, ուր զետեղված է ընդերքը: Կոնք՜ազդրային հոդով հոդա– վորվում է ազդրոսկրերի հետ: Կազմված է կենտ ոսկրերից (սրբոսկր, պոչուկ) և զույգ կոնքոսկրերից (անանուն ոսկրեր): Առջևից կոնքոսկրերն իրար միանալով կազմում են ցայլային համաճոնը, ետևից՝ սրբոսկրի հետ միանում սրբոսկրա–զըս– տային հոդով: Յուրաքանչյուր անանուն ոսկր բաղկացած է 3 ոսկրերից՝ զստոսկր, նստոսկր, ցայլոսկր: Վերջիններիս միաց– ման հատվածի արտաքին երեսին գտնը– վում է քացախափոսը, որի միջոցով հո– դավորվում է ազդրոսկրի գլխիկի հետ: Կ–ի կառուցվածքն օժտված է սեռային առանձ– նահատկություններով. կանանց Կ. ավելի լայն է և պակաս խոր, քան տղամարդ– կանցը: Տարբերում են մեծ և փոքր Կ–եր: Մեծ Կ. առջևից սահմանագծվում է որո– վայնի առաջային պատի փափուկ հյուս– վածքներով, ետևից՝ ողնաշարով, կողքե– րից՝ զստոսկրերի թևերով, փոքր Կ. առջևից՝ ցայլոսկրերով, ետևից՝ սրբոս– կըրով և պոչուկով, կողքերից՝ նստոսկրե– րով և փափուկ հյուսվածքներով: Մեծ Կ–ում տեղակայված են որովայնի խոռոչի