հեա կապված կան ծովի մակարդակից մինչե 1500 մ բարձրության (Զոնդյան կղզիներ) և ծովի մեջ մինչե 1200 Ա խո– րասուզված հիմքով (Մարշալյան կղզի– ներ) Կ. խ.: Կ. խ. վտանգավոր արգելք– ներ են նավագնացության համար:
ԿՈՐԱԼՅԱՆ ԾՈՎ (Coral Sea), կիսափակ ծով Ի»աղաղ օվկիանոսում, Ավստրալիայի, Նոր Գվինեայի և Նոր Կալեդոնիայի միջև: Տոռես նեղուցով միացած է Հնդկական օվկիանոսին: Մակերեսը 4791 հզ. կմ2 է, միջին խորությունը՝ 2394 Վ (առավելա– գույնը4 9140 մ) Հատակը խիստ կտրտված է: Հհսանքներն առաջացնում են ցիկլոնա– յին շրջապտույտ, որի արմ. ծայրամասե– րից սկիզբ է առնում Արևելա–Ավստրալիա– կան հոսանքը: Ջրի միջին ջերմաստիճանը հվ–ում օգոստոսին 19°Cէ, փետրվարին՝ 24°C, հս–ում շուրջ տարին՝ 27°C–28°C, աղիությունը՝ 34,5–35,5°/00: Կան շնա– ձկներ և թռչող ձկներ: Գլխավոր նավա– հանգիստներն են Քեռնսը (Ավստրալիա), Պորտ–Մորսբին (Նոր Գվինեա), Նումեան (Նոր Կալեդոնիա): Անունն ստացել է կորալային խութերի ու կղզիների առա– տությունից:
ԿՈՐԱԼՅԱՆ ՊՈԼԻՊՆԵՐ (Anhozoa), աղե– խորշավորների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս: Գաղութային, հազ– վադեպ՝ միայնակ ծովային օրգանիզմներ են: Պոլիպները հիմնականում գլանաձև են, հիմքը աճում է գաղութի հետ կամ ունենում է ներբան, որով խրվում է գրուն– տի մեջ: Մարմնի հակառակ ծայրում գտնը– վում է շոշափուկներով շրջապատված բե– րանային անցքը: Նյարդային համակարգը կազմված է էկտոդերմում ցրված նյարդա– յին բջիջներից: Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով: Հայտնի է մոտ 6 հզ. տեսակ, տարածված համարյա բո– լոր աղի ծովերում, ՍՍՀՄ հս. և հեռավոր արլ. ծովերում՝ 150-ը: Առանձին տեսակ– ներ օգտագործվում են շինանյութերի ար– տադրության համար, կարմիր կորալները՝ ակնագործության մեջ:
ԿՈՐԱՏՈՒՄ, կռման, տաք և սառը դրոշմ– ման գործողություն, երբ նախապատրաս– տուկը կամ նրա մասերը կորացվում են: Կ. ասելով հասկանում են նաև պրոֆիլա– յին նյութերից պատրաստված նախա– պատրաստուկների փականագործական գործողությունը: Ծռող մոմենտի ազդե– ցության տակ նա– խապատրաստուկը ձևափոխվում է (ն,կ.), նրա արտաքին շեր– • տերը ձգվում են, ներքին շերտերը սեղմվում: Կ. իրա– կանացվում է բուլ– դոզերների, հոլո– վակավոր և ռոտացիոն Կ–ման մեքենա– ների միջոցով: Լայն տարածում է ստացել ձգմամբ Կ., որը վերացնում է նախապատ– րաստուկների զսպանակելն ու ալիքա– վորվելը: Կ–մամբ պատրաստում են մե– քենաների, սարքերի դետալներ: Կ ՈՐԲ ՈՒԼԻ, Ք ո ր բ ու լ ի (Korbuly) Դո– մոնկոշ (ծն. 1914, Բուդապեշտ), հունգա– րական հասարակական գործիչ, տնտեսա– գետ, հայագետ: Ծագումով՝ հունգարա– հայ Գորպույյան (Քորպուլի, Կորբուլի) Կորացման սխեմա ազնվական տոհմից: Ավարտել է (1934) Բուդապեշտի համալսարանը, եղել «Հուն– գարահայ միության» քարտուղար (մինչև 1945-ը), հայ կաթոլիկ թեմի նվիրակու– թյան վարչության խորհրդական, Բուդա– պեշտի «Հայկական ակումբ»-ի կազմա– կերպիչներից: Հայագիտությամբ զբաղվել է 1933-ից: Բազմաթիվ հայագիտական հոդվածներ է տպագրել հունդ., գերմ. ու սփյուռքահայ մամուլում: 1942-ին հրատարակել է «Հայ– կական հարցը հունգարական հասարակու– թյան մեջ» (հունգ.) գիրքը: Սակայն գրա– քննությունը ոչնչացրել է ամբողջ տպաքա– նակը, իսկ Կ. դատապարտվել ազատա– զրկման: Ետպատերազմյան շրջանում բազմաթիվ հոդվածներ է հրատարակել հունգարահայ նշանավոր դեմքերի, հայ– հունգարական պատմական կապերի, հայկ. մշակույթի և այլ խնդիրների մա– սին: Երկ. Տայկական ճարտարապետության ազ– դեցությունը Հունգարիո առաջին եկեւլեցի– ներուն վրա, «Բազմավեպ», 1967, N° 11 – 12: Հայերը Հունգարիո մեջ, «Բազմավեպ», 1969, Իե 1–3: Պուտաբեշսփ հայկական փողոց– ները, «Հայ ընտանիք», 1969, N° 5–10, 1970, Nq 3–6: B TaHHCTBeHHofi AHaTOJiira, «ԼՀԳ», 1970, N“ 9: Ս. Քոչանջյան
ԿՈՐԲՈՒԼՈՆ (Corbulo) Գնեոս Դոմետիոս (ծն. թ. անհտ.–67), հռոմեական զորա– վար: 47-ին պատերազմել է գերմ. ցեղերի դեմ: Հռոմի և Պարթևաստանի ու Հայաս– տանի միջև տասնամյա պատերազմի ժա– մանակ (54–63) նշանակվել է Կապադով– կիայի կուսակալ: 58-ի գարնանը ներխու– ժել է Հայաստան, գրավել Արտաշատը, 59-ի գարնանը հիմնովին ավերել այն, 59-ի վերջին գրավել Տիգրանակերտը, մտել Ծոփք: 61-ին կնքել է համաձայնու– թյուն, որով Հայաստանից դուրս են բեր– վել հռոմ. և պարթևական զորքերը, Տըր– դաա Ա ճանաչվել է Հայոց թագավոր: 64-ին Կ. դարձյալ մտել է Հայաստան (Ծոփք), սակայն խուսափելով պատերազ– մից, Վաղարշ I-ին առաջարկել է համա– ձայնություն կնքել: Հռանդեայում Տրդատ Ա–ի և Կ–ի հանդիպման ժամանակ որոշվել է, որ Տրդատը մեկնելու է Հռոմ՝ ստանա– լու Հայաստանի թագը: Գրկ. T a ւյ h t KopHejinfi, Coq. b flByx TOMax, t. 1–2, JI., 1970; Մ ա ն ա ն զ– յան Հ., Երկ., հ. 1, Ե., 1977:
ԿՈՐԳԱՆՅԱՆ Միքայել Ալեքսանդրի [3(16).5.1907, Գանձակ (այժմ՝ Կիրովա– բադ)–28.5.1974, Ստեփանակերտ], հայ սովետական դերասան: Ադրբ. ՍՍՀ ժող. արտիստ (1960): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Բեմական գործունեությունն սկ.սել է Բաք– վի հայկական թատրոնում (1927-ից): Եղել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվ. թատ– րոնի հիմնադիրներից (1932), ռեժիսոր, դիրեկտոր: Խաղացել է բազմաբնույթ դերեր, սակայն դերասանական անհա– տականությունը դրսևորվել է առավելա– պես հերոսառոմանտհկական դերակա– տարումներով: Լավագույն դերերից են՝ Սեյրան, Օթարյան (Շիրվանզադեի «Նա– մուս», «Պատվի համար»), Պեպո (Սունդուկ– յանի «Պեպո»), Նեզնամով (Ա. Օստրովս– կու «Անմեղ մեղավորներ»), Գյուլումսա– րով (Ա. Ալեսկերովի «Ուլդուզ»), Ցագո (Շեքսպիրի «Օթելլո»): Գրկ, Անդր յան ժ., Միքայել Կորզան - յան, Ե., 1972: Բ,<,ովակիմյաՆ Գ. Ն. Կորզանով Կ ՈՐԴԱՆՈՎ (Ղորղանյան) Գրիգոր Նի– կոլայի (30.7.1886, Թիֆլիս–20.9.1918), Անդրկովկասի հեղաՓոխակտն շարժման գործիչ: Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմա՜լեզվագրական ֆակուլտետը (1914): Հեղափոխական գոր– ծունեությունն սկսել է 1905-ից: Ուսանելու տարիներին գլխավորել է Կովկասյան ուսանողական հայրենակցական ընկերու– թյունը: Հեղափոխական գործունեության համար 1911-ին հեռացվել է համալսարա– նից: 1917-ի Փետրվարյան հեղափոխու– թյունից հետո եղել է բանակային ինքնա– վար մարմինների կազմակերպիչներից: Կովկասյան բանակի I համագումարում (1917-ի մայիս) ղեկավարել է բոլշևիկյան ֆրակցիան: Ընտրվել է բանակի ՌՀԿ–ի նախագահ, 1918-ի մարտից՝ Բաքվի հե– ղափոխական պաշտպանության կոմիտեի անդամ, ապրիլից եղել է Բաքվի կոմու– նայի ԺԿքս–ի ռազմական–ծովային գործերի ժողկո՜մ: Բաքվի վրա գերմանա–թուրքա– կան զորքերի հարձակման ժամանակ գըլ– խավորել է կոմունայի զինված ուժերը: Գնդակահարվել է 1918-ի սեպտ. 20-ին, Բաքվի 26 կոմիսարների հետ՝ Ախչա–Կու– մայի ավազուտներում: Գրկ, IIIayMHH JI.C., ^BaAiiaTJb mecTb 6aKHHCKHx KOMHccapcra, M., 1968.
ԿՈՐԴԱ (Korda) Ալեքսանդր (Շանդոր) (1893–1956), ռեժիսոր, պրոդյուսեր և սցե– նարիստ: Ազգությամբ՝ հունգար: Ավար– տել է Բուդապեշտի թագավորական հա– մալսարանը: Կինոյում աշխատել է 1915-ից: Նկարահանել է շահութաբեր զվարճալի ֆիլմեր և մելոդրամներ; 1931-ից ապրել է Անգլիայում, 1932-ին կազմակերպել է Կադր «Հենրի VIII-ի անձնական կյանքը» կինոնկարից (1933), ռեժիսոր՝ Ա. Կ ո ր դ ա