Ֆ. Դ. Կուլակով
ԿՈՒԼԱԿՈՎ Ֆեոդոր Դավիդովիչ [4.2.1918, գ. Ֆիւոիժ (այժմ՝ Կուրսկի մարզի Լգովի շրջանում)–17.7.1978, Մոսկվա], սովետա– կան պետական U կուսակցական գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1959– 1960-ին եղել է ՌՍՖՍՀ հացամթերումների մինիստր, 1960–64-ին՝ ՍՄԿԿ Ստավրո– պոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1964-ի նոյեմբերից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի բաժնի վարիչ, 1965-ի սեպտեմբերից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի քարտուղար: 1971–78-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ: Եղել է կուսակցու– թյան XIX, XXII –XXV համագումարների պատգամավոր, XXII –XXV համագումար– ներում ընտրվել է ՄՄԿԿ ԿԿ–ի անդամ; ՍՍՀՄ III, IV, VI–IX գումարումների Գե– րագույն սովետի դեպուտատ էր: Պարգևա– տրվել է Լենինի և Աշխատանքային կար– միր դրոշի շքանշաններով: Աճյունն ամ– փոփված է Կրեմլի պարսպի մեջ:
ԿՈՒԼԱԿՈՒԹՅՈՒՆ (ռուս. KyjiaK – բռունցք բառից, սկզբնապես՝ թալանչիական շա– հագործումով, վաշխառությամբ, չարաշա– հությամբ հարստացած մարդ–կ ուլ ա կ), գյուղական բուրժուազիա: Ռուսաստանում Կ. որպես դասակարգ կազմավորվել է 1861-ի գյուղացիական ռեֆորմից հետո: XX դ. սկզբներին կապի– տալիստ շահագործողների ամենամեծա– թիվ խավն էր: Կուլակային էր գյուղացիա– կան տնտեսությունների մինչև 1/5-ը: 1905–07-ի հեղափոխությունից հետո Ստո– էիպինյան ագրարային, ռեֆորմով ցա– րիզմը հիմնովին քայքայեց գյուղական համայնքը և ամրապնդեց Կ.՝ ձգտելով ի դեմս նրա գյուղում ստեղծել ամուր հենա– րան: 1917-ի Հոկտեմբերյան սոցիալիս– տական մեծ հեղափոխությունը Կ. ընդու– նեց թշնամաբար: Բայց մինչև 1918-ի ամառը, քանի դեռ վերացվում էր կալ– վածատիրական հողատիրությունը, Կ. հանդես էր գալիս ամբողջ գյուղացիու– թյան հետ՝ ընդդեմ կալվածատերերի: Կուլակները զավթում էին լավագույն հո– ղերը, կալվածատերերի անասունները և ինվենտարը, մտնում էին գյուղական վո– լոստային սովետների մեջ՝ փորձելով սովի միջոցով ստիպել սովեաական իշ– խանությանը հրաժարւլել սոցիալական վերափոխություններից: 1918-ի ամառ–աշ– նանից Կ. բացահայտորեն դուրս եկավ սովետական իշխանության դեմ: Երկրով մեկ բռնկվեցին կուլակային ապստամ– բություններ: Գյուղում ծավալվեց սոցիա– լիստական հեղափոխությունը: Կ–յան դեմ պայքարում մեծ դեր խաղացին չքավորա– կան կոմիաեները և պարենային ջոկատ– ները: 1919-ին մտցված պարենմասնատ– րումն ուղղված էր կուլակների դեմ՝ հացի ավելցուկը բռնագրավելու համար: Քա– ղաքացիական պատերազմի և օտարերկըր– յա ինտերվենցիայի տարիներին Կ. դար– ձավ մանրբուրժուական հակահեղափո– խության հիմնական ուժը և խռովություն– ներ հրահրեց երկրի տարբեր վայրերում (տես Անաոնովշչինա): Պարենհարկի ժամանակ աշխուժացան կուլակային տըն– տեսությունները, սակայն հողի ազգայ– նացումը ոչնչացրեց գյուղում կապիտա– լիստական կուտակման ակունքները: Մո– վետական իշխանությունն անցավ Կ–յան սահմանափակման և ապա վերացման քա– ղաքականությանը: Հակադրվելով կոմու– նիստական կուսակցությանը՝ Կ. հանդես էր գալիս «գյուղացիության միություննե– րի» ստեղծման պահանջով, մղում հակա– սովետական և հակակոլտնտեսային ագի– տացիա: 1927–28-ին կուլակները կազմա– կերպեցին «հացի գործադուլ»՝ հրաժար– վելով կայուն գներով հաց վաճառել պե– տությանը: Ի պատասխան այդ գործողու– թյունների, սովետական իշխանությունը, հենվելով գյուղի չքավորության և միջակ– ների վրա, անցավ Կ–յան սահմանափակ– մանը, մեծացրեց կուլակների հարկա– դրումը, զրկեց քաղ. իրավունքներից ևն: Գյուղատնտեսության համատարած կո– լեկտիվացումը հիմք ծառայեց Կ–յան՝ որ– պես դասակարգի վերացման համար: ՀամԿ(բ)ԿԿ 1930-ի հունվ. 30-ի և փետր. 4-ի որոշումներով համատարած կոլեկ– տիվացման շրջանում թույլատրվեց Կ–յան ունեցվածքի բռնագրավում և նրանց վտարում: «Կուլակաթափությունը» իրա– կանացվում էր որպես հասարակական կամպանիա՝ սովետական իշխանության, ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և գյուղացինե– րի մասնակցությամբ: Գյուղատնտեսու– թյան սոցիալիստական վերափոխման շնորհիվ գյուղացիությունն ազատվեց կուլակային շահագործումից, ՄՍՀՄ–ում հաղթանակեց կոլտնտեսային կարգը, ոչնչացան մարդու կողմից մարդու շա– հագործում ծնող պայմանները (տես Գյուղատնտեսության կոչեկաիվացում): Աստիճանաբար վերացվեցին նախկին այն կուլակների քաղաքացիական իրավունքնե– րի սահմանափակումները, ովքեր ազնվա– բար աշխատում էին և օրինապահ էին սո– վետական իշխանության նկատմամբ: ՍՍՀՄ 1936-ի սահմանադրությամբ նրանց տրվեց ընտրական իրավունք: Հայ– րենական մեծ պատերազմի ժամանակ (1941–45) նրանցից շատերը անձնվիրա– բար կռվեցին ռազմաճակատում, պարգե– վատրվեցին շքանշաններով ու մեդալնե– րով: Պատերազմից հետո լիովին վերաց– վեցին նախկին կուլակների նկատմամբ սահմանափակումները: Մոցիալիստական մյուս երկրներում, որ– տեղ ավարտվել է մանրգյուղացիական տնտեսությունների անցումը խոշոր սո– ցիալիստականի, Կ. որպես դասակարգ ոչնչացել է գյուղացիական տնտեսություն– ների արտադրական կոոպերացման հետե– վանքով: Այդ երկրներում դասակարգային պայքարի յուրահատուկ պայմանները, Մովետական Միության պատմական փոր– ձը, սոցիալիստական լագերի տնտ. և ռազմ, հզորությունը հնարավորություն տվեցին չդիմելու Կ–յան բռնի սեփականա– զրկման, և Կ–յան՝ որպես դասակարգի վե– րացումը այստեղ ընթացավ նրա հետևողա– կան սահմանափակումով և ապա՝ չեզոքա– ցումով: Հայաստան ու մ Կ. առաջացել է XIX դ. 2-րդ կեսին, երբ Կովկասը ներ– գրավվեց Ռուսաստանի կապիտալիստա– կան հարաբերությունների զարգացման մեջ: Նրա առաջացմանը նպաստեցին 1870-ի մայիսի 14-ի կանոնադրությունը և 1912-ի դեկտ. 20-ի օրենքը: Թշնամաբար ընդունելով Հայաստանում սովետական իշխանության հաղթանակը (1920)՝ Կ. մասնակցեց դաշնակցականների փետըր– վարյան խռովությանը (1921): Կուլակները պայքարում էին սովետական իշխանու– թյան և կոմունիստական կուսակցության՝ գյուղում անցկացվող միջոցառումների դեմ: Նոր տնտեսական քաղաքականու– թյան (նէպ) պայմաններում սովետական իշխանությունը նրանց գոյությունը դըժ– վարացնում էր սահմանափակելու և ար– տամղելու քաղաքականության միջոցով: Մինչև 1930-ը անհատական հարկադրման էր ենթարկվում նրանց ունևոր վերնախա– վը, ապա այն տարածվեց բոլոր կուլակա– յին տնտեսությունների վրա: 1920-ական թթ. վերջերին Կ. կազմում էր գյուղացիա– կան բոլոր տնտեսությունների մոտ 2*0% –ը: Մասսայական կոլտնտ. շարժման ժամանակ Հայաստանում ևս խիստ սըր– վեց դասակարգային պայքարը, որի հիմ– նական ձևը դարձավ բանդիտիզմը (Շամ– շադին, Վեդի, Դարալագյազ, Զանգեզուր, Թալին և այլ շրջաններ): Բանդիտական շարժման ճնշման գործում ակտիվ դեր կատարեցին գյուղի աշխատավորները և կոմունիստական ջոկատները (կոմունար– ներ): 1930-ի համատարած կոլեկտիվաց– ման ժամանակ ունեզրկվեց կուլակային տնտեսությունների 25–30% –ը: Հանրա– պետությունում (նաև ՍՍՀՄ որոշ շրջան– ներում), որտեղ գյուղատնտեսության սո– ցիալիստական վերակառուցման ավարտը ուշացավ, Կ–յան՝ որպես դասակարգի, վե– րացումը տեղի ունեցավ ինչպես համա– տարած կոլեկտիվացման հիման վրա, այնպես էլ տնտ. ճնշման (բարձր հարկեր, ցանքի և մթերումների պարտադիր կա– յուն առաջադրանքներ) միջոցով: ՍՍՀՄ ժողկոմխորհի և ՀամԿ(բ)ԿԿ 1933-ի մա– յիսի 8-ի հրահանգի (որոշման) համաձայն արգելվեց կուլակների զանգվածային ար– տաքսումը: 30-ական թթ. կեսերին, երբ Հայաստանում հաղթանակել էր լենինյան կոոպերատիվ պլանը, ավարտվեց նաև Կ–ի մնացորդների վերացումը: Գրկ. Գեղաւքյան Գ., Սոցիալ–տնտե– սական Փոփոխությունները Հայաստանում նէպի տարիներին (1921 – 1936), էԼ 1978: Ղտզախեցյան Վ., Հայաստանի կոլ– տնտեսային գյուղացիության պատմությունը (1920-1937), Ե.( 1978: H B H H Ա, K H ft H. A., Kjiacccmaa 6opb6a b flepeBHe h JiHHBHflan.im KyjianecTBa KaK KJiacca (1929–1932),tM., 1972; JIoManiBHjiH Ո., BejiHKHH nepe- bopot, T6 , 1972; TpH<t>0H0B| H.H., JlHKBHflaHHH 9KCIIJiyaTaTOpCKHX KJiaCCOB B CCCP, M., 1975. Վ. Ղազախեցյան
ԿՈՒԼԴՈՒԲԱՆԻ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրոնից 23 կմ հյուսիս: Կոլտնտեսությունն զբաղվում է