տությունների թեկնածու (1938), դոցենա (1939), գիտության վաստ. գործիչ (1967), Վ. Հ. Համբարձումյանի քույրը: Ավարտել է Լենինգրադի համալսարանը , (1929): Մինչև 1946-ը աշխատել է նույն համալսարանում, 1946-ից՝ Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում և համալսարանում: 1966–67-ին եղել է պոլիտեխնիկական ինստ–ի կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչը, 1967–79-ին՝ համալսարանի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնի վարիչը: Աշխատանքները վերաբերում են Բեռնուլիի բաշխման ենթարկվող անհայտի նկատմամբ կատարվող փորձերի մեջ ինֆորմացիայի քանակի որոշմանը, մարկովյան գծային պրոցեսների և ինֆորմացիայի տեսության հարցերին: Երկ. Հավանականությունների տեսության խնդրագիրք, Ե., 1973: Պատահական պրոցեսներ, Ե., 1974: հավանականությունների տեսություն, 3 հրտ., Ե., 1977:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Համազասպ Ասատուրի [1880, Բասարգեչար (այժմ՝ ք. Վարդենիս)–1965, Երևան], հայ սովետական թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտ. դ–ր (1953), պրոֆեսոր (1954): ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1962): Վ. Համբարձումյանի հայրը: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Սովորել է Ներսիսյան դպրոցում, Լազարյան ճեմարանում: Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1908): Աշխատակցել է «Մշակ», «Բանբեր», «Գործ» և այլ պարբերականների: Հ. լույս է ընծայել «ԱրյունԷջեր» (1903), «Անհունի էջերում» (1904), «Հպարտ հոգու երգերից» (1905) գրքերը: 1904-ին ռուսերեն հրատարակվել է նրա «Նահապետ Քուչակ. «Սիրո երգեր» գիրքը: Թարգմանել է Բայրոն, Հայնե, Լերմոնտով, Նադսոն, Գորկի, հին հուն. բնագրից՝ «Հույն ողբերգակներ»-ը (1950), «Իլիական»-ը (1955): 1964-ին լույս է տեսել Հ–ի «Մտորումներ Հոմերոսի մասին» գիրքը:
Երկ. Բանաստեղծություններ, հ, 1–3, Վնն., 1927–29:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Համբարձում Միրոնի (29.11.1919, Կիսլովոդսկ), հրետանու գեներալ–լեյտենանտ (1968): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Սևաստոպոլի հրետանային ուսումնարանը (1940), Հրամկազմի հրետանային ռազմական ակադեմիային կից բարձրագույն կուրսերը (1954-ին և 1960-ին): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է զենիթային մարտկոցի, դիվիզիոնի, 1943-ից՝ գնդի հրամանատար: Մասնակցել է Մոսկվայի, Սմոլենսկի, Մինսկի մոտ մղված մարտերին, Քյոնիգսբերգի (Կալինինգրադ) գրավմանը, Լեհաստանի, Արևելյան Պրուսիայի, Գերմանիայի ազատագրմանը: 1956-ից եղել է զենիթահրթիռային դիվիզիայի հրամանատար, 1971-ին՝ Թուրքեստանյան ռազմ. օկրուգի սահմանապահ զորքերի պետ. 1973-ից ՍՍՀՄ հակաօդային պաշտպանությունում վարում է պատասխանատու պաշտոն: Պարգևատրվել է Կարմիր դրոշի (2), Կարմիր աստղի (3), Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով և մեդալներով:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ռաֆայել Վիկտորի (ծն. 4.3.1940, Լենինգրադ), հայ սովետական ֆիզիկոս, ֆիզմաթ գիտ. թեկնածու (1970): ՍՄԿԿ անդամ 1976-ից: Վ. Հ. Համբարձումյանի որդին: Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1963): 1970-ից ՍՍՀՄ ԳԱ սպեկտրոսկոպիայի ինստ–ի գրգռված վիճակների սպեկտրոսկոպիայի լաբորատորիայի վարիչ: Աշխատանքները վերաբերում են քվանտային ռադիոֆիզիկային, լազերային սպեկտրոսկոպիային և քիմ. ֆիզիկային: Զբաղվում է իզոտոպների լազերային բաժանման հետազոտությամբ:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ռուբեն Սարգսի [28.8(10.9). 1911, Շուշի -22.11.1971, Մոսկվա], սովետական մետաղագետ և ֆիզիկաքիմիկոս, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1966), ՌՍՖՍՀ գիտ. և տեխ. վաստ. գործիչ, պրոֆեսոր (1955): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստ–ը (1932): 1933-ից աշխատել է Ավիացիոն նյութերի համամիութենական ինստ–ում: Հիմնական աշխատանքները վերաբերում են կառուցվածքային նյութերի և կոռոզիայի ուսումնասիրությանը: Նրա առաջարկած կոռոզիակայուն կառուցվածքային համաձուլվածքների ստացման տեխնոլոգիան և մետաղները կոռոզիայից պաշտպանելու եղանակները լայնորեն կիրառվում են տեխնիկայում: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1949, 1953), լենինյան մրցանակի (1960):
ՀԱՄԲԱՁՈՒՄՅԱՆ Ռուբեն Վիկտորի [ծն. 28.10.1941, ք. Ելաբուգա (Թաթարական ԻՍՍՀ–ում)], հայ սովետական մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտ. դ-ր (1975): Վ. Հ. Համբարձումյանի որդին: Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1962): 1963-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստ–ում, 1978-ից՝ հավանականությունների տեսության մեթոդների բաժնի վարիչ: Հ. աշխատում է երկրաչափական հավանականությունների ասպարեզում (ինտեգրալ երկրաչափություն, ստոխաստիկ երկրաչափություն), որտեղ լուծել է այսպես կոչված Բյուֆոն-Աիլվեստի խնդիրը: Այդ լուծումը Հ–ի համար կոմբինատորային ինտեգրալ երկրաչափության տեսությունը կառուցելու հիմք է ծառայել:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Սարգիս (Սաքո) Իսահակի (1870, Շուշի–1944, Մոսկվա), պրոֆեսիոնալ հեղափոխական, կուսակցական և պետական գործիչ: Կոմունիստական կուսակցության անդամ 1903-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1909): Մոսկվայում մասնակցել է սոցիալ–դեմոկրատական կազմակերպության աշխատանքներին, երկու անգամ ձերբակալվել է (1902– 1903) և, ի վերջո, արտաքսվել Բաքու: 1904-ին ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ: 1905-ին նորից մեկնել է Մոսկվա, մասնակցել Դեկտեմբերյան զինված ապստամբությանը: 1910–17-ին Շուշիում զբաղվել է բժշկությամբ: Փետրվարյան հեղափոխությունից հետո Հ. կուսակցական–քաղաքական լայն գործունեություն է ծավալել քաղաքի կայազորում և բնակչության շրշանում: 1918-ին, Շուշին թուրքերի կողմից գրավվելուց հետո, բանտարկվել է: Ադրբեշանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Հ. կուսակցական և պետական աշխատանք է տարել Ղարաբաղում: 1921-ին նշանակվել է ՀՍՍՀ առողջապահության ժողկոմ: 1922-ին ընտրվել է ՀՍՍՀ Կենտգործկոմի նախագահ: 1925–1929-ին ՀՍՍՀ Ժողկոմխորհի նախագահն էր: 1929–44-ին աշխատել է Մոսկվայում: Եղել է ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի և Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ:
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Սերգեյ Ալեքսանդրի [ծն. 17.3.1922, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)], հայ սովետական մեխանիկ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965), ՀԱՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ (1974-77), ՀՍՍՀ IX գումարման Գերագույն սովետի նախագահ, ԱԱՀՄ X գումարման Գերագույն սովետի դեպուտատ: ՍՄԿԿ անդամ 1949-ից: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը (1942): 1959-70-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի, 1970–77-ին՝ մեխանիկայի ինստ–ի դիրեկտոր: 1977-ից Երևանի համալսարանի ռեկտորն է: Աշխատանքները վերաբերում են սալերի և թաղանթների ընդհանուր տեսության հարցերին: Ստեղծել է անիզոտրոպ շերտավոր թաղանթների տեսություն, որի հիման վրա լուծվել են բարակապատ կառուցվածքների հաշվարկի և նախագծման բազմաթիվ կարևոր խնդիրներ: Հ–ի՝ սալերի