Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ. Աճաոյան Հ., Քննություն Համ– շենի բարբառի, Ե., 1947: Ջահուկյան Գ.Բ., Հայ բարբառագիտության ներածու– թյուն, Ե., 1972: Ռ.Բաղրամյան

ՀԱՄՇԵՆ ՑԻՆ ԷՐ, համշենահայեր, հեմշիններ (ռուս. xeMuiHHbi), VIII դ. վերջից Սև ծովի հարավ–արեելյան ափին բնակություն հաստատած հայեր: VIII դ. վերջին, արաբ, բռնություններից խուսա– փելու նպատակով, շուրջ 12 հզ. հայեր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագա– ծոտն, Կոտայք և Վասպուրական նահան– գի Արաագ գավառներից Շապուհ, Հա– մամ Ամատունի իշխանների և այլ նախա– րարների գլխավորությամբ գաղթում և բնակություն են հաստատում Աե ծովի հվ–արլ. ծովեզրյա լեռնաստանում (հնա– գույն իյալդեայում կամ Իոսղտիքում)՝ Ֆոր– թունա գետի, նրա վտակների և ՍԱ գետի հովիտներում: Ստեղծվեց Համշենի հայկ. իշխանությունը՝Համամշեն(Համշեն) կենտ– րոնով (այստեղից էլ՝ անվանումը), որը XV դ. վերացվեց՝ ընկնելով Օսմանյան կայսրության տիրապետության տակ: XVIII դ. սկզբից թուրքերը Հ–ին և նրանց հարևան հույներին ու լազերին ստիպե– ցին մահմեդականություն ընդունել: խու– սափելով հավատափոխումից ու հալա– ծանքներից՝ Հ–ի մեծ մասն աստիճանա– բար սփռվեց Սև ծովի հվ. ափերին՝ Սի– նոպից մինչև Բաթում: Հ. ապրում էին բնատնտեսական կյան– քով: Զբաղվում էին հիմնականում խաշ– նարածությամբ, այգեգործությամբ, մա– սամբ՝ եգիպտացորենի մշակությամբ, մեղվաբուծությամբ, կաշեգործությամբ և տնայնագործական այլ արհեստներով: Թույլ էր զարգացած առևտուրը: Լեռնաս– տանի կտրտվածության պատճառով Հ. բեռ– ները փոխադրում էին բացառապես հե– տիոտն կամ գրաստով: Համշենցի տղա– մարդկանց զգալի մասը, հատկապես ձըմ– ռանը, պանդխտում էր ծովափնյա մեծ քաղաքներ: Հ–ի նյութական մշակույթը, հիմնականում պահպանելով հայկ. տար– րերը, մասամբ կրում էր լազականի ազ– դեցությունը, որը որոշակիորեն զգալի էր տարազի մեջ: XIX դ. 60–70-ական թթ., հատկապես 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմից հետո, Հ–ի մեծ մասը գաղ– թեց և հաստատվեց Սև ծովի կովկասյան ափերին՝ Վրացական ՍՍՀ–ում՝ Սու– խում, Գուդաութա, Մծարա, Ծեբելդա, Նոր Աֆոն, Գագրա, ՌԱՖԱՀ Կրասնոդարի երկրամասում՝ Սոչի, Ադլեր, Մացեստա, Լոո, Շափշուկա և այլ բնակավայրերում, հետագայում՝ նաև Կուրանում: Հ–ի գաղթը դեպի Սև ծովի կովկասյան ավւերն ու այլուր զանգվածային բնույթ կրեց Մեծ եղեռնի ժամանակ՝ շարունակվելով մին– չև 1920-ական թթ.: Գբկ. Խաչիկյան Լ., էջեր համշինահայ պատմությունից, «ԲԵՀ», 1969, JSis 2: Լ. Պետրոսյան

ՀԱՄՍՏԵՐՆԷՐ (Cricetinae), համսաերա– նմանների ընտանիքի կրծողների ենթա– ընտանիք: Մարմնի երկարությունը՝ 5– 35 սմ, պոչինը՝ 7–33 սմ: Գույնը մոխրա– գույն է կամ գորշ կանաչավուն, կրծքի մասում երբեմն ունենում են բաց գույնի բծեր: Հայտնի է 57 սեռ, 240 տեսակ՝ տա– րածված Հյուսիսային և Հարավային Ամե– րիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում: ՍՍՀՄ–ում տարածված է 6 սեռ, 14 տեսակ, ՀՍԱՀ–ում՝ 2 սեռ, 4 տեսակ, որից մոխրա– գույն համստերիկը (Cricetulus migrato- rius) հանդիպում է գրեթե բոլոր շրջաննե– րում: Ապրում են անտառատափաստաննե– րում, տափաստաններում, կիսաանա– պատներում ու անապատներում, լեռնե– րում՝ մինչև 2700 մ բարձրության վրա: Բարդ բներ են փորում, շատ տեսակներ կերի մեծ պաշար (մինչև 90 կգ) են հավա– քում: Մեծ մասին բնորոշ է ձմեռային քունը: Բազմանում են 1–3 անգամ, ունե– նում 1 – 18 ձագ: Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, միաժամանակ վա– րակիչ հիվանդությունների տարածողներ են: Հ. Ավետիսյան

ՀԱՄՍՈՒՆ (Hamsun, իսկական ազգանու– նը՝ Պեդերսեն) Կնուտ (1859, Լոմ – 1952, Նորհոլմ), նորվեգացի գրող: Հ–ին հաջո– ղություն է բերել «Քաղց» (1890) հոգեբա– նական վիպակը: «Միստերիաներ» (1892), «Պան» (1894, հայերեն հրտ. 1913), «Վիկ– տորիա» (1898) վեպերի հերոսները հա– կադրվում են հասարակությանը, հե– տևում իրենց հակասական խառնվածքի անմիջական պոռթկումներին: Հ–ին բնո– րոշ անհատապաշտությունը պայմանա– վորել է նրա խիստ հակադեմոկրատական դիրքավորումը («Արքայության դռների մոտ», 1895, «Կյանքի խաղը», 1896, «Վեր– ջալույս», եռերգություն, 1898): 1906-ին հրատարակված «Աշնանային աստղերի տակ» վեպով սկսվում է նորվե– գական հյուսիսի կյանքը պատկերող եր– կերի մի շարք: Հ–ի ստեղծագործության մեջ գնալով ավելի մեծ դեր է խաղում բնատնտեսական կացութաձևի հակադրու– մը կապիտալիստական քաղաքին («Հողի հյութերը», 1917, վեպ, նոբելյան մրցա– նակ, 1920): «Կանայք ջրհորի մոտ» (1920), «Վերջին գլուխը» (1923), «Շրջմոլիկներ» (1927), «Իսկ կյանքն անցնում է» (1933) և այլ վեպերում գերիշխում են ժամանակա– կից աշխարհում մարդու միայնության և անզորության տրամադրությունները: Երկ– րորդ համաշխարհային պատերազմի տա– րիներին (1939–45) Հ. համագործակցել է գերմ. նվաճողների հետ: Հիտլերյան Գեր– մանիայի ջախջախումից հետո դատի է տրվել հայրենիքին դավաճանելու համար և բոյկոտի ենթարկվել նորվեգական հա– սարակայնության կողմից: Դատի սպա– սելու տարիներն են (1945–48) նկարա– գրված «Խոտածածկ արահետներով» (1949) գրքում: Երկ. Վիկտորիա, Թեհրան, 1955: Պան, Ե., 1971:

ՀԱՄՐՈԻԹՏՈհՆ, խոսքի բացակայություն, որ առաջանում է օրգանիզմում ֆունկցիո– նալ և օրգանական խանգարումներից: Լի– նում է ալալիայի, աֆազիայի, մուտիգմի և խոււհամրության ձևերով: Ա լ ա լ ի ա, անարտասանություն (< հուն, a-ժխտա– կան մասնիկ և XaXia – խոսք), խոսքի բա– ցակայություն կամ սահմանափակում երե– խաների մոտ, որն առաջանում է գլխուղե– ղի մեծ կիսագնդերի կեղևի խոսքային գոտիների թերզարգացման կամ ախտա– հարման դեպքերում: Տարբերում են շար– ժողական և զգայական ալալիա: Շարժո– ղականը բնորոշվում է խոսքի շարժական ֆունկցիայի խանգարմամբ, չնայած խոսք հասկանալու ունակությունը պահպան– վում է: Զգայական ալալիան բնորոշվում է խոսքը հասկանալու ֆունկցիայի խան– գարմամբ՝ չնչին (ամենափոքր) լսողու– թյան պահպանման պայմաններում: Բ ու– ժ ու մ ը. հատուկ դպրոցներում՝ հատուկ մեթոդներով ուսուցմամբ: Աֆազիա (հուն. a<paaia,< a-ժխտական մասնիկ և (pao՝ig – արտահայտել, խոսել), խոսքի խանգարում, բնորոշվում է բառերից և ֆրազներից օգտվելու ունակության (որ– պես միտքն արտահայտելու միջոց) կորըս– տով. առաջանում է գլխուղեղի կեղևի որոշակի գոտիների ախտահարումից: Աֆազիան լինում է շարժողական, զգա– յական, ամնեստիկ (անհիշողություն), հա– ղորդչական և ամբողջական: Շարժողա– կան աֆազիան պայմանավորված է ճա– կատային ստորին գալարի ետին հատ– վածների ախտահարմամբ և բնորոշվում է արտահայտչական խոսքի խանգարու– մով, կամային խոսքը տուժում է ավելի, քան կրկնությունը կամ ավտոմատիկ (ինք– նաբեր) խոսքը: Հաճախ զուգակցվում է գրելու խանգարման հետ՝ ագրաֆիա (անգրունակություն): Զգայական աֆա– զիան ծագում է գլխուղեղի քունքային բլթի մակերեսային գոտիների ախտա– հարման դեպքում: Առաջանում է տպա– վորիչ խոսակցության (լսողությամբ խոսք հասկանալու) խանգարում: Անհիշողու– թյան (ամնեստիկ) աֆազիայի դեպքում մոռանում են առարկայի անվանումը: Ամբողջական աֆազիան արտահայտ– վում է էքսպրեսիվ և իմպրեսիվ խոս– քի միաժամանակյա խանգարմամբ: Հա– ղորդչական աֆազիան ծագում է գըլ– խոսլեղի մեծ կիսագնդերի կեղևի սպի– տակ նյութում ախտահարման օջախնե– րի առկայության պայմաններում: Բ ու– ժ ու մ ը. հիմնական պատճառի վերացում, խոսքային և գրավոր սիստեմատիկ վար– ժություններ: Մուտիգմ (<լատ. աս– tus – համր), խոսքային հաղորդակցու– թյունից հրաժարվելը՝ խոսքաՅին ապարա– տի օրգ. ախտահարման բացակայության պայմաններում: Պայմանավորված է հոգե– կան ուժեղ գրգռիչների (վախ, վիրավո– րանք, ընդհարումներ) հանդեպ օրգանիզ– մի պատասխան ռեակցիայով: Նկատվում Է գլխավորապես մանկական հասակում, հա– ճախ՝ ամաչկոտ և ֆիզիկապես թույլ երե– խաների մոտ, ինչպես նաև շիզոֆրենիայի և հիսթերիայի դեպքում: Կրում է ժամա– նակավոր բնույթ, սակայն երբեմն կարող է տևել տարիներ և կասեցնել հոգեկան զարգացումը: Բ ու ժ ու մ ը. նյարդային համակարգը վնասող գործոնների վերա– ցում: Մուտիգմի հատուկ ձև է ս ու ր դ ո– մուտիզմը (< լատ. surdus – խուլ)՝ լսողության և խոսքի ֆունկցիոնալ խան– գարում: Ի տարբերություն խուլհամրու– թյան, կրում է ժամանակավոր բնույթ: Կոնտուզիայի դրսևորման ձևերից Է, հա– ճախ հանդիպում է պատերազմի ժամա– նակ: Երբեմն ընթացքը կարող է ձգձգվել, որի դեպքում պահանջվում է բուժում՝ լոգոպեդիական և սուրդոպեդագոգիկայի մեթոդներով: Տես նաև Լոգոպեդիա: