ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ, Ա ր և և լ յ ա ն Տավրոս, լեռնային համակարգ Թուր– քիայում, Հայկական բարձրավանդակի հարավային մասում: Ձգվում է Կիլիկյան Դրունք կիրճից (Զեյհան գետ) մինչև Բոհտան գետը: Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35–100 կմ, միջին բարձ– րությունը՝ 1800–2300 մ: Իշխանասար, Սիմսար, Մարութասար ևն գագաթներ ունեն 2550–3000 մ բարձրություն: Հ. Տ–ի մակերևույթը մասնատված է Եփրատի, Տիգրիսի և նրանց վտակների հովիտնե– րով: Դրանցից մի քանիսը միջանցիկ կիր– ճեր են, որոնցով Հ. Տ. բաժանվում է 3 մասի, արևմտյան՝ Կիլիկիայի և Եփրատի կիրճերի միջև (Ախիրի, Ենգիջեի, Մալա– թիայի լեռնաշղթաներ), միջին՝ մինչև Բիթլիսի կիրճը (էրգանի, խաչրեշ և այլ լեռնաշղթաներ) և արևելյան՝ մինչև Բոհ– տանի կիրճը (Սիմսար, Սասնա, Խութի լեռներ): Հ. Տ–ի արլ. մասի առանձին լեռ– նաճյուղեր տարածվում են դեպի Վանա լիճ (Ընձաքիարս, Ռշտունյաց, Շատախի լեռներ), հասնելով Վարագասար՝ տրոհ– վում առանձին լեռնազանգվածների և ձուլվում Հայոց ձորի հովտի բլրային լանդշաֆտին: Հ. Տ. ինտենսիվ ծալքավոր– ված պալեոզոյան և մեզոզոյան կրաքա– րերի և թերթաքարերի դեպի հվ. շրջված թեփուկավոր և վրաշարժային կառուց– վածքի լեռնային համակարգ է, բարդա– ցած նորագույն տեկտոնական կամարաձև բարձրացումներով և բազմակողմանի խզումներով: Բիթլիսի շրջանում նստված– քային շերտերը ճեղքված են և ներարկ– ված օձաքարային հզոր ինտրուզիվ զանգ– վածներով: Հս. լանջը ենթարկվել է հզոր խորքային բեկվածքի, որի ուղղությամբ ձգվում է Իւարբերդի, Բալուի, ճապւսղջրի, Մուշի, Վանա լճի իջվածքային գոգավո– րությունների գոտին: Հաճախակի են ռե– լիեֆի կարստային ձևերը, բնորոշ կառա– յին դաշտերով: Կան ստորերկրյա քա– րանձավներ (Շենիդարա քարայր կրոմա– նիոնյան մարդու մշակույթի մնացորդնե– րով): Արևելյան Տիգրիսի շատ վտակներ սնվում են կարստային հզոր աղբյուրնե– րից: Օգտակար հանածոներից կան նավթ (Ռամանդաղի շրջանում և Վանի մոտա– կայքում), պղինձ և բազմամետաղներ (էրգանի, Ւոսրբերդի իջվածքում), քրո– միտ (Դյուլեմանեում), ծծումբ (Բիթլիսի շրջանում), առատ են շինանյութերը՝ գրա– նիտ, կրաքար, մարմար, կոնգլոմերատ, օձաքար և այլն: Լեռնահամակարգի գըլ– խավոր լանջերի դիրքադրությունն առա– ջացրել է կլիմայական և լանդշաֆտային առանձնահատկություններ: Հս. լանջի կլիման ցամաքային է՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով: Տարեկան տեղում– ներն աճում են 300 t/ /–ից (ստորոտում) մինչև 1000 մմ (բարձրադիր գոտում): Ստո– րոտներում մոխրագույն հողերի վրա տա– րածված են կիսաանապատներ (բարձաձև փշոտ թփուտներով), միջին մասերում, շագանակագույն հողերի վրա՝ չոր տա– փաստաններ (գիհու պուրակներով և գե– տահովիտների սաղարթավոր նոսր ան– տառներով), լեռնակատարներում՝ են– թալպյան բարձրախոտ մարգագետիններ և քարացրոններ: Հվ. լանջի կլիման բնո– րոշ է շոգ ամառներով և մեղմ ձմեռներով, տեղումները 400–500 t/ /–ից 1000–1500 մմ են: Միջին բարձրություններում, գորշ անտառային և դարչնագույն հողերի վրա աճում են սոճի, լիբանանյան մայրի, կաղ– նի, մշտադալար մերձարևադարձային ան– տառներ (նոճու, դափնու, մրտենու, պիս– տակենու պուրակներով), որոնք դեպի ստորոտ տեղի են տալիս ֆրիգանայի, կիսաանապատային և անապատային խմբակցությունների: Մ. Բւայան
ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, հայերեն բնագրերի (ինքնուրույն և թարգմանա– կան) տպագրական վերարտադրությունն ու բազմացումը: Հ. տ. են նաև այլալեզու հրատարակությունների մեջ հայերեն տպված հատվածները: Հաճախ Հ. տ. են համարում մեսրոպատառ ամեն մի տպա– գրություն (նաև հայատառ թուրքերեն, քրդերեն ևն): Հ. տ. զարգացման 3 շրջան է ունեցել. 1. 1512–1800-ը՝ հնատիպ գրքի շրջան, 2. 1801 –1920-ը՝ նոր շրջան, 3. 1920-ից հետո՝ սովետական և սփյուռքա– հայ տպագրության շրջան: Հայերի ամենավաղ առնչությունը տպա– գրական արվեստի հետ վերաբերում է XIV դ., երբ վենետիկցի հայազգի նավա– պետ Անտոն Հայը (Հայկազունը) ի թիվս այւոց (Մարկո Պոլո և ուրիշներ) Չինաս– տանից Եվրոպա բերեց շարժական տա– ռերով գիրք տպագրելու չինական «գաղտ– նիքը», որը նախադրյալ եղավ 1440-ական թթ. եվրոպական տպագրության սկզբնա– վորման: XV դարում և հաջորդ երկու– սուկես հարյուրամյակի ընթացքում Հա– յաստանում տպագրություն հիմնելը հնա– րավոր չէր՝ քաղաքական տարափոխիկ պայմանների, ավերածության և եվրոպա– կան մշակութային կենտրոնների հետ անհրաժեշտ մերձավոր կապեր չլինե– լու պատճառով: Մինչդեռ Հայաստանը հայերեն գրքի սուր պակաս ուներ, գըր– չության միջոցով մեսրոպատառ մատյան– ների բազմացումը արդեն XVI դ. խիստ անբավարար էր դարձել: Կար մի հնարա– վորություն՝ հայերեն գրքերի տպագրու– թյուն կազմակերպել Եվրոպայում; Մի շարք հայ մտավորականներ XVI – XVII դդ. այդպիսի փորձեր են արել: Ռահվիրան Հակոբ Մեղ աւկարւոն է՝ հայ առաջին տպագրիչը, որը ժամանակի եվրոպական տպագրության գլխավոր կենտրոնում՝ Վե– նետիկում հիմնադրեց հայկ. առաջին տպարանը: Հակոբ Մեղապարտի լույս ընծայած գրքերից պահպանվել են 5-ը, որոնցից անդրանիկը «Ուրբաթագիրք»-ն է (1512): Առաջին հայ տպագրիչը նկատի էր առել հայության տարբեր բնույթի պա– հանջները. նրա տպագրած «Ուրբաթա– գիրք»-ը հիմնականում հոգևոր երկերի ժողովածու է, «Պատարագատետր»-ը՝ Հա– յաստանյան եկեղեցու պատարագի գիր– քը, «Տաղարան»-ը՝ հոգևոր և աշխարհիկ երգերի ժողովածու, «Աղթարք»-ը՝ աշ– խարհիկ բնույթի գիրք, «Պարզատու– մար»-^ և՝ աշխարհիկ, և՝ եկեղեցական: Հակոբ Մեղապարտի գրքերը տպագրված են բարձր որակով, ունեն զարդեր, պատ– կերներ: Հակոբ Մեղապարտի տպագրական ավանդները շարունակեցին Աբգար Թո– խաթեցին, Սուլթանշահ Թոխաթեցին, Հովհաննես Տերզնցին: Առաջինը 1565-ին Վենետիկում մեկ օրացույց և Սաղմոսա– րան տպագրելուց հետո տպարանը փո– խադրեց հայաշատ Կ. Պոլիս ու սկիզբ դրեց այստեղի Հ. տ–յանը: Սուլթանշահը 1579-ին Հռոմում պատրաստել տվեց տպա– տառեր, որոնք դարձան հայերեն ամենից ավելի տարածված տպագիր տառատեսա– կի՝ հասարակ բոլորգրի (կորպուս) նախօրինակը; Հովհաննես Տերզնցին Հռո– մում, 1584-ին Սուլթանշահի տառերով «Տօմար Դրիգորեան» գիրքը տպագրելուց հետո, անցավ Վենետիկ, ձուլել տվեց նոր տպատառեր և հրատարակեց մի Սաղ– մոսարան (1586–87): XVI դ. հայ տպա– գրիչների լույս ընծայած գրքերից այժմ պահպանված են 19-ը: Հ. տ–յան առաջին դարում եվրոպացի հրատարակիչների լույս ընծայած այլա– լեզու մոտ մի տասնյակ գրքերում կան հայերեն տպագրություններ, դրանցից ան– դրանիկ հրատարակություններն են Դու– լիելմՊոստելի Linguarum-ը (Փարիզ, 1538) և Ամբրոսիոս Թեզեոսի Introduetio-ն (Բավիա, 1539), XVII–XVIII դդ. Հ. տ–յան կարևոր դրվագներից են հետևյալները. 1616–18-ին Հովհաննես Քարմատանեն– ցը Լվովում իր հիմնած տպարանում լույս է ընծայել հայերեն գրքեր (այդ թվում՝ «Սաղմոսարան»)՝ նախատեսված Հարավ– Արևելյան Եվրոպայի հայկ. ստվարացող բնակչության համար: 1636–38-ին Նոր Ջուղայում խաչատուր Կեսարացին և իր օգնականները, առանց եվրոպացի որևէ տպագրիչի օգնության, պատրաստեցին տպատառեր, տպագրական մամուլ, այլ պարագաներ, թուղթ և 1639–42-ին հրա– տարակեցին 4 հայերեն գիրք, այդ թվում՝ «Սաղմոսարան» (1638), «Հարանց վարք» (1641): Դա տպագրության հայկ. ինքնու– րույն գյուտն էր և առաջին տպագրությու– նը Իրանում: Նոր Ջուղայում Հ. տ. շա– րունակեցին Հովհաննես Ջուղայեցին (1647-ից) և ուրիշներ: 1658–60-ին Հակոբ Զուղայեցի կաթողիկոսի հրամանով Մատ– թեոս Ծարեցին Ամստերդամում հիմնեց Ս. էջմիածնի և Ս. Սարգսի անվ. տպա– րանը, որի ղեկավարը 1664-ից դարձավ Ոսկան Երևանցին: 1669-ին տպարանը փոխադրվեց Լիվոռնո, 1672-ին՝ Մարսել, մինչև 1686-ը երեք քաղաքներում լույս ընծայեց 40 անուն գիրք՝ բարձրորակ տպագրությամբ, այդ թվում առաջին ան– գամ հայերեն Աստվածաշունչ (1666–68), Վարդան Այգեկցու Առակները («Աղու– էսագիրք», 1668–69), Առաքել Դավրի– ժեցու «Դիրք պատմութեանց»-ը (1669), առաջին աշխարհաբար գիրքը՝ «Արհեստ համարողութեան» (1675), Այբբենարան, Շարակնոց, ժամագրքեր, սաղմոսարան– ներ ևն: Այս տպարանը սկիզբ դրեց ան– ընդմեջ գործող Հ. տ–յան, քանի որ Ոսկան Երևանցու աշակերտները տպագրական գործը շարունակեցին այլ քաղաքներում: Ոսկանյան տպարանը հայերեն հրատա– րակությունների տպաքանակը մի քանի հարյուրից հասցրեց մի քանի հազարի, և վերացվեց հայ գրքի սուր պակասը Հա– յաստանում ու հայաբնակ այլ վայրերում (տես Լիվոռնոյի հայկական տպագրու– թյուն, Մարսեչի հայկական տպագրու– թյուն): XVI–XVIII դդ. Հռոմի վատիկան– յան տպարանը շուրջ 5 տասնյակ անուն