Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

Կոնսաանցիայի հետ ամուսնությամբ Շտաուֆենների տիրապետությանը միաց– ւյեց Սիցիլիական թագավորությունը: Հ. VII (մոա 1275–1313), թագավոր 1308-ից, կայսր 1312-ից: Աոաջինը Լյուք– սեմբուրգների դինաստիայից: Հասել է այն բանին, որ չեխական գահը հանձնը– վել է (1310) իր Ցոհան որդուն: 1310-ին ներխուժել է Իտալիա՝ իզուր փորձելով այն վերստին ենթարկել կայսրությանը:

ՀԱՅՈՍԿԻ», արտադրական միավորում, ՍՍՀՄ գունավոր մետալուրգիայի մինիստ– րության ձեռնարկությունների համա– խումբ: Կազմակերպվել է 1976-ին՝ Զոդի ոսկու հանքերի և հարստացուցիչ կոմբի– նատի բազայի վրա: Ներառնում է երեք ինքնուրույն համալիր՝ Զոդի հանքարա– նը (Վարդենիսի շրջան), Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան (Արարատի շրջան) և Սևան––Շորժա–Զոդ երկաթուղին (122,4 կմ), որը Արարատի ֆաբրիկան կապում է Զոդի հանքարանի հետ:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ–

ԹՅՈՒՆ», հիմնվել է 1906-ի մայիսի 16-ին, Թիֆլիսում, Ե. Լաչայանի նախաձեռնու– թյամբ: Նպատակն էր՝ ընդլայնել ազգա– գրական և մարդաբանական աշխատանք– ներն Անդրկովկասում և կից երկրներում: Հ. ա. ը–յան նախագահը եղել է Ա. Մելիք– Ազարյանը, անդամ–քարտուղարը, միա– ժամանակ խմբագրական մասնաժողովի նախագահը և գիտական ղեկավարը՝ Ե. Լալայանը: Ընկերության ֆինանսա– կան միջոցները գոյացել են անդամավճար– ներից, նվիրատվություններից, ընկերու– թյան օգտին տրված համերգներից, երե– կույթներից, դասախոսություններից, գըր– քերի ու պարբերականների վաճառքից ստացված գումարներից: Հ. ա. ը–յան գոր– ծերը վարել են ընդհանուր ժողովը (հրա– վիրվել է տարին մեկ անգամ), խորհուրդը U խմբագրական մասնաժողովը: Հ. ա. ը. իր ճյուղերն ուներ Երևանում, Ալեքսան– դրապոլում, Կարսում, Նոր Բայազետում և այլուր: Հ. ա. ը. իր գոյության ավելի քան 10 տարիների ընթացքում կազմա– կերպեց գիտական արշավախմբեր, որոնք ազգագրական և հնագիտական ուսումնա– սիրություններ կատարեցին Անդրկովկա– սի և Արևմտյան Հայաստանի մի շարք շըր– ջաններում: Ընկերության ջանքերով հրա– տարակվեց «Ազգագրական հանդես>-ւ շուրջ 20 գիրք, կազմվեցին Վայոց ձորի» Նոր Բայազետի, Վասպուրականի հուշար– ձանների ալբոմները, Վասպուրականի հա– յերեն ձեռագրերի ցուցակը, Թիֆլիսում ստեղծվեց հնագիտական և ազգագրական թանգարան, ազգագրական–մարդաբանա– կան և կովկասագիտական գրադարան (1908), Արևմտյան Հայաստանից Անդր– կովկաս գաղթած հայերից գրի առնվեց մոտ 50 հատոր բանահյուսական նյութ: Կ, ՄեւՒյչ–Փաշայան

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՒՈՐՀՈՒՐԴ (ՀԱՒ), ստեղծվել է Թիֆլիսում 1917-ի սեպտեմ– բեր–հոկտեմբերին գումարված հայկական համագումարում (ազգային խորհրդաժո– ղովում), ուր մեծամասնություն էին կազ– մում դաշնակցականները, և որը բոյկոտե– ցին բոլշևիկները: Համագումարն արտա– հայտվեց հօգուտ ժամանակավոր կառա– վարության պաշտպանության: Համա– գումարում ընտրված Ազգային խորհրդի մեջ մտնում էին 6 դաշնակցական (նախա– գահ՝ Ա. Ահարոնյան, Ա. Գյուլխանդան– յան, Ռ. Տեր–Մինասյան, Խ. Կարճիկյան, Ն. Աղբալյան, Կ. Ղազարյան), 2 մենշևիկ (Ղ. Տեր–Ղազարյան, Ա. Երզնկյան), 2 սո– ցիալիստ հեղափոխական (Լ. Աթարբեկ– յան, Հ. Տեր–Օհանյան), հայ ժող. կուսակ– ցության 2 անդամ (Ս. Հարությունյան, Հ. Այվազյան), 3 անկուսակցական (Ա. Մա– միկոնյան, Տ. Բեկզադյան,Պ. Զաքարյան): ՀԱԽ փոխարինեց Ազգային բյուրոյին (1912-17) և 1917-ի նոյեմբ. 1-ի կոչում նշեց, որ «ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը, որպես գործադիր մարմին»: 1917-ի աշ– նանից գործող ՀԱԽ–ի զինվորական միու– թյունը ստեղծեց հայկ. կորպուս՝ գեն. Նա– զարբեկովի հրամանատարությամբ: Ինչ– պես նաև ադրբ. ու վրաց. ազգային խոր– հուրդները, վարում էր ազգայնական քա– ղաքականություն և սրում ազգամիջյան հարաբերությունները Անդրկովկասում: Անդրկովկասյան սեյմի ցրումից հետո 1918-ի մայիսի 28-ին ՀԱԽ ազդարարեց, որ «իրեն հայտարարում է հայկական գա– վառների գերագույն և միակ իշխանու– թյուն, ստանձնում է կառավարական բո– լոր ֆունկցիաները՝ հայկական գավառ– ների քաղաքական և վարչական ղեկը վա– րելու համար»: Հայաստանի խորհրդարանի ստեղծու– մով (1918-ի հուլիսի 20) և դաշնակցական կառավարության կազմումով ՀԱԽ դա– դարեց գործելուց: Գրկ. Հա] ժողովրդի պատմության, հ. 7, Ե., 1967: Լեո, Անցյալից, Թ., 1925: Աղա յան Ծ, Պ., Հայ ժողովրդի ազատագրական պայ– քարի պատմությունից, Ե., 1976: Ծ. Աղւսյւսն

ՀԱՅՈՑ ԱՆՇԱՐԺ ՏՈՄԱՐ, տես Հայկական օրացույց:

ՀԱՅՈՑ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ–

ԹՅՈՒՆ, թատերական կազմակերպու– թյուն: Հիմնադրվել է 1901-ին, Թիֆլիսում, թատերական գործիչ Մարիամ Թուման– յանի և դրամատուրգ Դ. Սունդուկյանի ջանքերով: Իր մասնաճյուղերն է հաստա– տել գավառներում: Սկզբում կոչվել է «Հայկական թատրոնական ընկերություն», որի կանոնադրությունը հաստատվել է 1901-ի մայիսի 21-ին: Հ. դ. ը. նպաստել է հայ թատրոնի զարգացմանը, խաղացան– կի հարստացմանը, դերասանական կա– յուն խմբեր կազմելուն, դերասանների նյութական վիճակի բարելավմանը: 1908-ին նշել է արևելահայ թատրոնի 50-ամյակը, պատվավոր անդամներ են ընտրվել Դ. Չմշկյանը, Ա. Հրաչյան, Սի– րանույշը, Դ. Տեր–Դավթյանը, Վ. Աբաշի– ձեն, Ա. Ցուժին–Սումբատովը: Նույն թվա– կանին լույս է տեսել «Հայոց դրամատի– կական ընկերության տեղեկագիրը», ուր զետեղվել են հայ թատրոնին վերաբերող բազմաթիվ հոդվածներ ու հաշվետվու– թյուններ: Ընկերությունը նշել է մի շարք դերասանների հոբելյաններ, 1919-ին՝ «Հայ դերասանի օրը»: Տարբեր տարիներ Հ. դ. ը–յան վարչության նախագահներ են եղել Մ. Թումանյանը, Մ. Զաբարը, Բ. Ար– ղության–Երկայնաբազուկը և ուրիշներ: Դործել է մինչև 1921-ը: Բ.Հովակիմյան

ՀԱՅՈՑ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒ–

ԹՅՈՒՆ, կազմակերպվել է 1917-ին, Թիֆ– լիսում, Ս. Մելիքյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ (կոչվել է նաև «Եր– գեցիկ ընկերություն»): Ունեցել է հաս– տատված կանոնադրություն: Նպատակն էր–՝ հասարակության լայն խավերում տա– րածել բազմաձայն երաժշտությունը, աջակցել երգիչների մասնագիտական ուսուցմանը: Կազմակերպել է միասեռ (արական կամ իգական) և խառը կազմով երգչախմբեր: Նյութական հասույթները գոյացել են անդամավճարներից, համերգ– ների մուտքից և նվիրատվություններից: Համերգների երկացանկն ընդգրկել է ժող. երգեր, հայ, ռուս և օտարազգի կոմպոզի– տորների խմբերգային երկեր, հայկ. հոգե– վոր երգեր: Մշտական ղեկավարն ու դի– րիժորն էր Ս. Մեչիքյանը, Հայաստան տե– ղափոխվելուց հետո (1921)՝ Կ. Զաքար– յանը: Նույն թվականին Հայ երաժշտա– կան աշխատավորների միության կազմա– կերպումով ընկերության գործունեությու– նը դադարել է: Մ. Մուրադյան

ՀԱՅՈՑ ԻՇՒԱՆ, Հայաստանի կառավա– րիչների կոչումը և պաշտոնը V–IX դա– րերում: Հայաստանի բյուգանդական մա– սի կառավարիչները V–YI դդ. կոչվում էին Հ. ի., Բարձր Հայքի կառավարիչը՝ «Մեծ Հայքի իշխան»: 591-ից հետո, երբ Հայաստանի մեծագույն մասն անցավ Բյուզանդիային, կառավարիչները կոչ– վում էին նաև Պատրիկ Հայոց: VII դ. Հ. ի. էր կոչվում միավորված Հայաստանի ան– կախ տիրակալը, որին ընտրում է նախա– րարաց–իշխանաց ժողովը, և որն ինքնու– րույն կերպով կառավարում էր ամբողջ Հայաստանը: Արաբ, տիրապետության շրջանում Հ. ի. (արաբ.՝ բպթրիկ) էր Հա– յաստանի կառավարիչը, որը ենթակա էր Արմինիայի ոստիկանին: Հսկում էր հար– կերի հավաքմանը և հարկավոր դեպքում՝ անձամբ բանակցումխալիֆայի հետ: IX դ. առաջին կեսին Հ. ի. կոչվում էր իշխանաց իշխան (բաթրիկ . ալ բաթարիկա), որին ենթակա էր ամբողջ Արմինիան (Հայաս– տան, Վիրք, Աղվանք): Ցանկ Հայոց իշխանների (VII– IX դդ.) Թեոդորոս Ռշտունի (639–654), Համա– զսապ Մամիկոնյան (654–661), Գրիգոր Մամիկոնյան (661–685), Աշոտ Բագրատունի (685–689), Ներսեե Կամսարական (689– 693), Սմբատ Բագրատունի (693–701), Սըմ– բատ Բագրատունի (701–726), Աշոտ Բագրա– տունի (732–749), Մուշեղ Մամիկոնյան (748– 753), Սահակ Բագրատունի (753–770), Սըմ– բատ Բագրատունի (770–775), Աշոտ Բագրա– տունի (775–781), Տաճատ ԱնձԱացի (781 – 785), Աշոտ Մսակեր Բագրատունի (790–826), Բագրաա Բագրատունի (իշխանաց իշխան՝ 826–851), Սմբատ Բագրատունի (851–855), Աշոտ Բագրատունի (855–862, ապա՝ իշխա– նաց իշխան, 862–884, հսկ հետո՝ թագավոր Հայոց, 885–890): Գրկ. Տ ն ր–Ղ U ո ն դ յ ա ն Ա., «Հայոց իշ– խանը» արաբական տիրապետության ժամա– նակաշրջանում, «ՊԲՀ», 1964, Jsfe 2: W. Տեր–Ղեոնդյան

ՀԱՅՈՑ ԼԵ&ՈՒ, տես Հայերեն:

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՈՒ–

ԹՅՈՒՆ, հայ ազգային–ագատագրական կազմակերպություն: Ստեղծել են <Արմե~ նիա> (1885) լրագրի շուրջը համախմբված