Ինդուսարիալ և ֆինանսա–առևtրական կենտրոն է: Հ–ում կա լոկոմոտիվա–ավտո–տրակտորաշինություն, ընդհանուր մեքենաշինություն, ռետինի, էլեկտրատեխ., սննդի, պտղի պահածոների, տեքստիլ արդյունաբերության, ճշգրիտ մեխանիկայի ու օպտիկայի ձեռնարկություններ: Շրջակայքում արդյունահանվում են նավթ, կալիումական աղեր: Հ–ում անց են կացվում միջազգային արդ. ամենամյա տոնավաճառներ: Կան XIV–XVII դդ. ճարտարապետական հուշարձաններ, մետրոպոլիտեն:
ՀԱՆՉԺՈՈՒ, քաղաք Չինաստանում, Չժեցզյան նահանգի վարչական կենտրոնը: Խոշոր նավահանգիստ է Արևելա–Չինական ծովափին: 960 հզ. բն. (1970): Մետաքսի, թղթի, էլեկտրոնային և ռետինի արդյունաբերության, ջուտի արտադրության, թեյի մշակման կարևոր կենտրոն է: Ունի համալսարան: Հ. հիմնադրվել է 589-ին:
ՀԱՆՍՎՈՒՐՍՏ (գերմ. Hanswurst, բառացի՝ Հանս–երշիկ), գերմանական ժողովրդական թատրոնի կատակերգական գործող անձ: Ի հայտ է եկել XVI դ. ֆաստնախտշպիլներում XVII դ. Պիկելհարինգի (աղ դրած հարինգ՝ ծովատառեխ) հետ եղել է կատակերգական ինտերմեդիաների գլխավոր հերոսը: Պարզամիտ, ռամիկ, խորամանկ, զվարթ, կռվարար, վախկոտ ու որկրամոլ Հ. հանդիսատեսներին զվարճացրել է ֆարսային կատակներով ու հնարամիտ արարքներով: Գոյություն են ունեցել Հ–ի գերմ. և ավստր. (դերասան 6ո. Ստրանիցկու ստեղծած) տարբերակներ: XVIII դ. վերջին Հ. տեղը զիջել է վոդեիւների և զինգշպիլների կատակերգական պերսոնաժներին:
«ՀԱՆՐԱԳԻՏԱԿ», գրականության, արվեստի, գիտության և հասարակականքաղաքական պատկերազարդ շաբաթաթերթ (1901–02-ին՝ տասնօրյա): Լույս է տեսել 1896–1908-ին, Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Ղ. Բոլատ, Ա. Լուսինյան, Վ. Փափազյան, Մ. Պապոյան: Սկզբնական շրջանում ունեցել է առավելապես մանկական բնույթ, այնուհետև՝ 1905-ից, գրական–երգիծական: Հանրագիտական համառոտ տեղեկություններ է հաղորդել գիտության տարբեր բնագավառների, հասրակական–քաղ. կյանքի իրադարձությունների, պատմության վերաբերյալ: «Նորություններ գիտական աշխարհից» բաժնում ներկայացրել է ժամանակի գիտ. հայտնագործությունները, նյութեր տպագրել բանասիրության, աշխարհագրության, տնտեսագիտության, մանկավարժության և այլ բնագավառներից: Զետեղել է նաև պատմվածքներ, բանաստեղծություններ: Աշխատակցել են Ալփասլանը, Թեողիկը, Հ. Ասատուրը, Սիպիլը և ուրիշներ: 1908-ին լույս է ընծայել «Հանրագիտակալպոմ» երգիծական հավաքածոն:
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, գիտական կամ գիտահանրամատչելի տեղեկատու հրատարակություն, որ առավել էական ինֆորմացիա է պարունակում գիտելիքների կամ պրակտիկ գործունեության բոլոր (համապարփակ Հ.) կամ առանձին (ճյուղային Հ.) բնագավառների վերաբերյալ: Ըստ կառուցվածքի լինում են այբբենական Հ–ներ (նյութերը դասավորվում են այբբենական կարգով) և համակարգված: Ելնելով ծավալից, Հ–ները լինում են մեծ (մի քանի տասնյակ հատորներով), փոքր (10–12 հ.), համառոտ (4–6 հ.) և հանրագիտական բառարաններ (1–3 հ.): Յուրաքանչյուր Հ. ունի հատկապես իր համար մշակված թեմատիկ պլան և բառացանկ: Հ–ի հոդվածները լինում են՝ հոդված–ամփոփում, հոդված–տեղեկություն, հոդված–բացատրություն: Առաջին երկու տեսակի հոդվածները պարունակում են հարցի էության մասին հիմնական տեղեկություններ: Առավել խոր և մանրամասն տեղեկություններ ստանալու ուղիները ցույց են տալիս հոդվածի մեջ կամ վերջում, հատորների վերջում կամ հատուկ մատենագիտական հատորում զետեղված գրականության ցանկերը: Հ–ում նշանակալի տեղ են գրավում պատկերազարդ նյութերը՝ քարտեզները, հատակագծերը, սխեմաները, գծագրերը, նկարների վերարտադրությունները, լուսանկարները, դիմանկարները, ֆակսիմիլեները, դրամների, դրոշների պատկերները ևն: Բազմահատոր Հ–ները սովորաբար ունենում են օժանդակ ցուցիչներ; Հ–ի առաջացումը վերաբերում է նոր ժամանակներին, թեև հանրագիտական բնույթի աշխատանքները հայտնի են հնագույն անցյալից՝ Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում, Հին Հռոմում, իսկ միջին դարերում՝ Եվրոպայում, արաբագիր երկրներում, Չինաստանում: Անտիկ աշխարհում «Հ.» տերմինը նշանակել է տարրական հանրակրթական գիտելիքների ամբողջություն (տես «Յոթ ազատ արվեստներ»): 1751–80-ին Ֆրանսիայում Դ. Դիդրոյի և Լ. դ’ Ալամբերի խմբագրությամբ հրատարակվել է «Հանրագիտարան, կամ գիտությունների, արվեստների և արհեստների բացատրական բառարան»-ը՝ սկզբնավորվելով հանրագիտական հրատարակությունների լայն զարգացումը: XX դ. կեսերին ձևավորվեցին համապարփակ Հ–ի զարգացման միտումները, երբ գիտա–տեխ. հեղափոխության հետ կապված՝ մեծ ուշադրություն է դարձվում գիտության և տեխնիկայի նոր ճյուղերին: Ռուսիայում «անհասկանալի բառերի» բառարաններ Երևան են եկել XIII դ.: XVI դ. բառարանները դարձել են այբբենական դասավորմամբ և ստացել այբբենարան անունը: 1627-ին ուկր. բառարանագիր Պ. Բերինդան լույս է ընծայել «Սլավոնռուսական բառգիրքը»: XVIII–XIX դդ. լույս են տեսել Վ. Ն. Տատիշչևի «Ռուսաստանի պատմական, աշխարհագրական, քաղաքական և քաղաքացիական բառարանը», Ս. Սելիվանովսկու «Հանրագիտական բառարանը», Ա. Պլյուշարի «Հանրագիտական բառարանը» (17-րդ հատորից հրատարակությունն ընդհատվել է), «Գիտելիքների բոլոր ճյուղերի տեղեկությունների համար» սեղանի բառարանը» (Ֆ. Տոլի խմբագրությամբ), Ա. Բրոկհաուզի և Ւ. Եֆրոնի «Հանրագիտական բառարանը», 86 հատորով (տես Բրոկհաուզի ն Եֆրոնի հանրագիտական բառարան), Ա. և Ի. Գրանատ եղբայրների «Հանրագիտական բառարանը»: Հանրամատչելիությամբ աչքի են ընկնում նաև XIX դ. վերջի և XX դ. սկզբի ոչ բազմահատոր համապարՓակ հանրագիտական բառարանները, այդ թվում՝ Մ. Ֆիլիպովի «Հանրագիտական բառարանը» («Գիտահանրագիտական բառարան», հ. 1–3, 1898–1901), Ֆ. Պավլենկովի մեկհատո– րանոց «Հանրագիտական բառարանը» (1899, մինչև 1913-ը՝ 5 հրտ.), Բրոկհաուզի և Եֆրոնի «Փոքր հանրագիտական բառարանը» (հ. 1–3, 1899–1902, 2-րդ հրտ., հ. 1–2, 1907–09) ևն: Լույս են տեսել նաև մի շարք ճյուղային Հ–ներ, տեղեկատու հրատարակություններ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատանք ծավալվեց մարքսլենինյան գաղափարախոսության հիման վրա հանրագիտական հրատարակություններ պատրաստելու ուղղությամբ: Սովետական իշխանության առաջին իսկ տարիներին Վ. Ի. Լենինը հարց դրեց սովետական բառարանահանրագիտական հրատարակությունների, համառոտ բացատրական և միաժամանակ հանրագիտական բառարաններ ստեղծելու անհրաժեշտության մասին: Իրագործվեց ճյուղային Հ–ների հրատարակումը՝ «Գյուղացիական գյուղատնտեսական հանրագիտարան» (հ. 1–7, 1925–28), «Առևտրական հանրագիտարան» (հ. 1–5, 1924–25), «Մանկավարժական հանրագիտարան» (հ. 1–3, 1927 – 1929) ևն: Հանրագիտական գործի զարգացման նոր փուլը նշանավորվում է ՍՍՀՄ ԿԳԿ–ի 1925-ի փետր. 13-ի որոշմամբ՝ «Սովետա– կան մեծ հանրագիտարանի» (БСЭ) սկգբնավորումով: Ավարտվել են «Սովետական փոքր հանրագիտարանի» երեք հրատարակությունները (հ. 1–10, 1928–31, 2 հրտ., հ. 1–11, 1933–47, 3 հրտ., հ. 1–10, 1958–60), «Հանրագիտական բառարանի» երկու հրատարակություն (հ. 1-3, 1953-55, հ. 1-2, 1963–64), մի շարք ճյուղային Հ–ներ, հանրագիտական բառարաններ և տեղեկատուներ: 30-ական թթ. ճյուղային հանրագիտարաններից խո– շոր տգույններն են «Տեխնիկական հանրա– գիտարանը» (հ. 1–26, 1927 – 36), «ԲԺըշ– կական մեծ հանրագիտարանը» (հ. 1 – 35, 1928–36), «Գրական հանրագիտարա– նը» (հ. 1 – 10, 1929–39, հրատարակումը չի ավարտված) ևն: 40-ական թթ. կեսե– րին սովետական տարբեր հրատարակ– չություններ սկսեցին լույս ընծայել հան– րագիտական հրատարակություններ մե– քենաշինության, լեռնային գործի, ռազ– մական բժշկության վերաբերյալ, քաղ, փիլ., դիվանագիտական, պոլիտեխնիկա– կան, տնտեսագիտական, մանկավարժա– կան, իրավաբանական և այլ բառարան– ներ: Հանրագիտական գրականության բնագավառի սովետական առաջատար հրատարակչությունը «Սովետական հան– րագիտարանն» է: 50-ական թթ. վերջին և 60-ական թթ. սկզբին այն ձեռնամուխ է եղել ավելի քան 20 ճյուղային Հ–ների հրա– տարակմանը: 70-ական թթ. կեսերին ավարտվել հն «Փիլիսոփայական հանրա– գիտարանի» (հ. 1–5, 1960–70), «Սովե– տական պատմական հանրագիտարանի» (հ. 1 – 16, 1961–76), «Արդյունաբերու–