ֆոնդի հարստությամբ աշխարհի խոշորագույն գրադարաններից է: Հիմնադրվել է 1795-ին, որպես Հանրային գրադարան բացվել է 1814-ին: 1811-ից ստանում է հայրենական տպագիր արտադրանքի անվճար պարտադիր օրինակ: 1914-ին գրադարանի ֆոնդում կար ավելի քան 3 մլն տպագիր արտադրանք: 1932-ին գրադարանը կոչվել է Մ. Աալտիկով–Շչեդրինի անվամբ, 1939-ին, 125-ամյակի առթիվ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1970-ին գրադարանում եղել է 16,9 մլն պահպանման միավոր, այդ թվում 1 մլն 104 հզ/ ԱԱՀՄ ժողովուրդների լեզուներով: Կան հայերեն ձեռագրեր, գրքեր (այդ թվում՝ հնատիպ) և պարբերական մամուլ: Գրադարանում պահվում են «Ռուսական ազատ մամուլ» հավաքածուն, մի շարք պարբերական հրատարակությունների լրիվ հավաքածուները; Հազվագյուտ գրքերի ֆոն դում են Կ. Մարքսի, Ֆ. էնգելսի, Վ. Ի. Լենինի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները, Վոլտերի անձնական գրադարանը (մոտ 7 հզ. հ.), 4 հզ. ինկունաբուլա: Արտասահմանյան ֆոնդում է Rossica հավաքածուն (Ռուսաստանի մասին օտար լեզուներով տպագիր արտադրանքի միակ լրիվ հավաքածուն), ինչպես նաև ռուս գրողների ստեղծագործությունների թարգմանությունները օտար լեզուներով: Մեծ համբավ ունի գրադարանի ձեռագրերի հավաքածուն (ավելի քան 300 հզ.): Այստեղ պահվում են ռուս, մատենագրության առաշին գրավոր հուշարձանը՝ «Օստրոմիրովի Ավետարանը» (1056–57), Նեստորի տարեգրության հնագույն արտագրությունը (1377), XI–XII դդ. ձեռագիր գրքեր, Պետրոս I-ի, Ա. Աուվորովի, Մ. Կուտուզովի, Գ. Դերժավինի, Մ. Լերմոնտովի, Լ. Տոլստոյի, Մ. Գլինկայի, Մ. Մուսորգսկու, Ի. Բախի, Վ. Մոցարտի, Լ. Բեթհովենի և այլոց թղթերն ու ինքնագրերը, Գ. Պլեխանովի արխիվը: Գրադարանում կան ավելի քան 112 հզ. հայրենական և արտասահմանյան աշ խարհագրական և աստղագիտական քարտեզներ, պլաններ և ատլասներ՝ սկսած XV դ., նոտային ֆոնդում՝ 245 հզ. հատոր և տետր ռուս, և արտասահմանյան կոմ պոզիտորների ստեղծագործություններ, մասնագիտ. ֆոնդում առանձնացված են էստամպները (ավելի քան 675 հզ. թերթ և ալբոմ); Գրադարանը գրքավւոխանակու թյուն է կատարում ավելի քան 100 երկրների շուրջ 3000 կազմակերպությունների հետ: Ունի 28 մասնագիտացված ընթերցասրահ, տեղեկատու մատենագիտական կետեր, կենտրոնական տեղեկատու գրադարան: Գիտամեթոդական և գիտահետազոտական մեծ աշխատանք է կատարում գրադարանագիտության և մատենագիտության, գրքերի պատմության բնագավառում: Հրատարակում է նոր ստացված գըրքերի վերաբերյալ ինֆորմացիոն բյուլետեններ, գրացուցակներ, մատենագիտական ձեռնարկներ, մեթոդական ժողովածուներ ևն:
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, բուրժուական իրավունքի տեսությունում պետական մարմինների կառուցվածքն ու գործունեությունը սահմանող, պետության մամինների և քաղաքացիների միջև ձևավորված հարաբերությունները կարգավորող նորմերի համակցություն: Իրավունքն առաջին անգամ II–III դդ. հանրայինի և մասնավորի բաժանել են հռոմ. իրավաբանները, որը բուրժ. պետություններում դրվել է իրավունքի համակարգի կառուցրման հիմքում: Սոցիալիստական հասարակարգում, որտեղ աշխատանքի միջոցների ու գործիքների նկատմամբ բացակայում է մասնավոր սեփականությունը, իրավունքի տրոհումը հանրայինի և մասնավորի բացառվում է: Հ.Գևորգյան ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ, Հայկական ՍՍՀ Ալ. Մյասնիկյանի անվ. պետական (հանրային) գրադարան, Երևանում: Հայերեն տպագիր երկերի ամենահարուստ գրապահոցը աշխարհում, հանրապետության խոշորագույն գրադարանը, գրադարանագիտության, մատենագիտության, գրքի պատմության գիտահետազոտական հաստատություն և Հայաստանի գրադարանային ցանցի մեթոդական աշխատանքների ու հանձնարարական մատենագիտության կենտրոն: Հիմնադրվել է Երևանի գավառական ուսումնարանի (1832), հետագայում՝ արական գիմնազիայի (1881) գրադարանների (ֆունդամենտալ և աշակերտական) 18 հզ. միավոր գրքային ֆոնդերի վրա: Ըստ պաշտոնական վավերագրերի այդ գրադարանը ժամանակին եղել է հանրային, որից ամսական 50 կ. վճարով օգտվել են քաղաքի բնակիչները: Գրադարանի առաջին կա տալոգը և գրքամատյանները ստեղծել է խ. Աբովյանը, գավառական ուսումնարանում իր տեսչության տարիներին (1843–48): ՀՍՍՀ ժողկոմխորհի 1921–ի մայիսի 11-ի որոշմամբ (այդ գրադարանի հիմքի վրա) կազմավորվել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության պետական (հանրային) գրադարանը (պաշտոնական բացումը՝ 1922-ի նոյեմբ. 7-ին): Հ. գ, 1925-ից կրում է Ալ. Մյասնիկյանի անունը: 1922-ին Հ. գ. ուներ ընդամենը 40 հզ. միավոր գրքային ֆոնդ, 5 հզ. ընթերցող, մեկ ընթերցասրահ 30 ընթերցողի համար և 7 աշխատող: 1920-ական թթ. գրադարանի ֆոնդերը աճել են Թիֆլիսից (Կովկասի հայոց բարեգործական ընկե րություն, Ներսիսյան դպրոց, «Մշակ» թերթի խմբագրություն, Կովկասի հայոց հրատարակչական ընկերություն, Թիֆւիսի ժողովարան), Մոսկվայից (Լազարյան ճեմարան) և անհատներից (Ալ. Մյասնիկյան, Վ. Ղորղանյան, Լեո, Ն. Արդության Երկայնաբագուկ, Սերեբրյակյան, Շահնազարյան, խ. Ւաւսբեկյան, Հ. Մանանդյան, Մուրացան), արտասահմանից (Ա. Տևեճյան, Պ. Տոնապեւոյան, Թումանյան, ՀաջիԱրթուն, Թաշճյան) ստացված նվիրատվությունների շնորհիվ: Բոլոր մեծաքանակ նվիրատվությունները պահվում են առանձին, նվիրատուի անունը կրող հավաքածուների ցուցասրահում: 1925-ից գրադարանն ստանում է ՍՍՀՄ–ում հրատարակվող գրականության պարտադիր օրինակը: Հ. գ. մեծ դեր է խաղացել հայ մշակույթի զարգացման գործում: 1979-ին նրա ֆոնդերը կազմել են շուրջլ Հանրապետական գրադարանի շենքը 7 մլն միավոր, այդ թվում՝ 3418982 գիրք, 1032926 հանդես, 1132378 կազմ լրագիր, 18028 քարտեզ, 89035 նոտա, 785269 հատուկ տիպի տեխ. գրականություն, 205714 կերպարվեստի և այլ նյութեր (միկրոֆիլմ, ձայնապնակ, լսատեսողական, խմբային մշակման): Տարեկան ստանում է 62000 միավոր գիրք, 1707 անուն հանդես, 185 անուն լրագիր (հայերեն, ռուսերեն, ՍՍՀՄ ժողովուրդների և օտար լեզուներով): 1979-ին Հ. գ. ուներ 40043 ընթերցող, 23 բաժին, 70 ենթաբաժին, 140 անուն գրացուցակ ու քարտարան; Միջգր ադարտնային աբոնեմենտի բաժնի միջոցով գրադարանի ֆոնդերից օգտվում են ՀՍՍՀ, ՍՍՀՄ մյուս հանրապետությունների և արտասահմանի գրադարաններ, կազմակերպություններ, անհատ ընթերցողներ: Հնատիպ, հազվագյուտ և արխիվային գրականության պահպանման բաժնում հավաքված են հայատառ գրականության (1512-ից) Ա հայերեն պարբերականների (1794-ից) մեկական օրինակները, XVI–XVIII դդ. հազվագյուտ արժեք ներկայացնող այլալեզու գրականություն, Մարքսի, էնգելսի, Լենինի աշխատությունների հայերեն առաջին հրատարակություններ, տպագրական տեսակետից հետաքրքրություն ներկայացնող («հսկա», «թզուկ», մետաքսի վրա տպագրված) գըրքեր: Այստեղ են պահվում հայերեն առաջին տպագիր գիքերը՝ «ուրբաթագիրք»-ը, «Պարզատումարը»-ը, «Տաղարան»-ը (Վենետիկ, 1512–13, տպագրիչ՝ Հակոբ Մեղապարտ), հայատառ առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյց»-ը (Ամստերդամ, 1695): Հ. գ. տարեկան հրատարակում է 30 անուն մատե– նագիտական նյութեր, հայ գրքի պատ– մության, գրադարանային գործին, գրա– դարանագիտության և սոցիոլոգիայի հար– ցերին նվիրված մեթոդական նյութեր, ժամանակակից գիտության, տեխնիկայի, գրականության ու արվեստի նվաճումների վերաբերյալ մատենագիտական ցանկեր: Հանրապետության գրադարաններին օգ– նելու նպատակով պարբերաբար հրատա– րակում է մեթոդական և ինֆորմացիոն նյութեր, «Հիշարժան տարեթվեր» և հանձնարարական գրականության ցան– կեր: 1979 թվականին գրքափոխանակու–* թյուն է կատարել արաասահմանյան 34 երկրների 84 գրադարանների և կազմա– կերպությունների հետ: 1921-ին զբաղեց–