Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հատկացման և օգտագործման հարաբերությունները կարգաեն UIK Միության և միութենական հանրապետությունների հողային՜ օրենսդրության հիմունքներով, միութենական հանրապետությունների հողային օրենսգրքերով, Տ. ն. հի առանձին տեսակների մասին կանոնադրություններով:

Ա. Իսկոյան

ՀԱՏՈՒԿ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ-ՏԵՒՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ,

ուսումնադաստիարակչական հիմնարկներ ՍՍՏՄում (1964-ից), ուր ընդգրկվում են հասարակական վարքի կանոնները չարամտորեն և շարունակաբար խախտող անչափահասներ (14 տարեկանից բարձր): պտ. ու. են ուղարկվում նաև հասարակական մեծ վտանգ չներկայացնող հանցանք գործած պատանիներ, եթե կատարվածի բնույթը և հանցագործի անձը թույլ են տալիս քրեական պատիժը փոխարինել ներգործության այլ միջոցներով: Տ. պտ. ու. ուղարկելու որոշումը ընդունում է անչափահասների գործերի հանձնաժողովը կամ դատարանը: Սաները ուսումնարանում կարող են մնալ 3 տարուց ոչ ավելի: Օրինակելի վարքի, բարեխիղճ աշխատելու և սովորելու դեպքում նրանց տեղափոխում են ընդհանուր տիպի ուսումնարան կամ տեղավորում աշխատանքի: Տ. պտ. ուում ուսումնադաստիարակչական աշխատանքի մեթոդիկան, խրախուսման և պատժի համակարգը մշակվում են՝ նկատի առնեւով սաների կազմի առանձնահատկությունները, նրանց ուղղելու այն հրաժեշտությունը: Սաներն ստանում են աշխատանքային մասնագիտություն, անց են կացնում արտադրական պրակտիկա և որակավորման քննություն հանձնում պրոֆտեխ. կրթության ընդհանուր ծրագրով: Նրանց հնարավորություն է տըրվում շարունակելու ընդհանուր կրթությունը: Սովորողների վրա լիովին տարածվում է անչափահասների աշխատանքային օրենսդրությունը: Ուսումնարաններում օրենքների կատարմանը հսկում է դատախազությունը:

ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹ, քաղաքացիական դատավարությունում առաջին ատյանի դատարանի վարույթի տեսակ: Ի տարբերություն հայցային, վարչաիրավական հարաբերություններից ծագող գործերի, Տ. վի գործերով բացակայում է քաղաքացիական իրավունքով լուծվող վեճը, ուստի և՝ հայցվորն ու պատասխանողը (իրավաբանական փաստի հաստատում, քաղաքացուն անհայտ բացակա ճանաչելը և մահացած հայտարարելը, սահմանափակ գործունակության ճանաչում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանում անճիշտ գրանցման փաստի հաստատում, գույքի տիրազրկության ճանաչում, կորցրած փաստաթղթերի նկատմամբ իրավունքների վերականգնում, նոտարների, նոտարական մարմինների գործողությունների դեմ գանգատներ): Դատարանը միայն հաստատում է գոյություն ունեցող փաստը՝ անձանց, իրադրության որոշակի վիճակը: Դատարանը Հ. վի գործեր հարուցում է շահագրգռված անձի կամ կազմակերպության դիմումով: Եթե գործի քննության ընթացքում պարզվում է վեճի առկայությունը, դիմումը թողնվում է առանց քննության, իսկ շահագրգռված կողմին իրավունք է վերապահվում հայցով դիմել դատարան:

Ռ. Պհաբոսյան

ՀԱՏՈՒԿ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ, մաթեմատիկայի շատ հարցերում և հատկապես կիրառություններում (մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրների լուծման ժամանակ) հանդես եկող զանազան հատուկ դասերի պատկանող ֆունկցիաներ: հիմնական Տ. ֆ. փոփոխական գործակիցներով երկրորդ կարգի գծային դիֆերենցիալ հավասարումների լուծումներ են: Այդ ֆունկցիաների արժեքների համար կազմված են մանրամասն աղյուսակներ, դրանց կազմումը շարունակվում է և այժմ՝ կապված հաշվողական տեխնիկայի անընդհատ զարգացման հետ: Կարևորագույն ֆ. են հիպերերկրաչափական, գլանային (Բեսելի, Նեյմանի, Տանկելի ևն), ոլորտային (Լեժանդրի ևն), գնդային, Լամեի, Մատյեի և այլ ֆունկցիաներ: Երբեմն Տ. ֆի շարքին են դասում նաև ոչ տարրական տրանսցենդենտ ֆունկցիաները՝ գամմաֆունկցիան, ձետաֆունկցիան, ինտեգրալային լոգարիթմը, հավանականությունների ինտեգրալը ևն:

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, տես Աշխատավարձ:

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, երկրի մակերևույթի որևէ կետի բարձրությունը մեկ այլ կետի նկատմամբ, որը հավասար է այդ կետերի բացարձակ բարձրությունների տարբերությանը (օրինակ, լեռնագագաթի բարձրությունը մոտակա հովտի հատակի բարձրության նկատմամբ):

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ,

Ս. Գաւսայաև

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, տես Օդի խոնավություն:

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔ, տես ՝Հավեչյաւ արժեք:

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, տես ճշմարտություն:

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ վի ճակագրության մեջ, միմյանց հետ համեմատվող երկու ցուցանիշների հա րաբերության քանակական բնութագրեր: Ստացվում են մի ցուցանիշը հարաբերելով մյուս՝ համեմատության բազա ընդու նած ցուցանիշին, արտահայտվում գործակիցներով, տոկոսներով, պրոմիլներով ևն, որոշ դեպքերում նաև անվանական թվերով (օրինակ, բնակչության մեկ շըն չին ընկնող որևէ արտադրանքի քանակը): Տ. մ. լինում են՝դինամիկայի (բնու թագրում են նույնանուն երևույթի մակարդակի փոփոխությունը ժամանակի ըն թացքում), պլանի կատարման (տվյալ ժամանակահատվածում պլանային առաջադրանքի կատարման աստիճանը), կառուցվածքի (համակցության առանձին մասերի, խմբերի տեսակարար կշիռներն ամբողջի մեջ), ի նտենսիվության (տփալ երևույթի տարածվածության կամ զարգացման աստիճանը որոշակի միջավայրում), կոորդինացիայի (համակցության առանձին մասերի և այդ մասերից որևէ մեկի հարաբերակցությունը) և հ ա մ և մ ա n ու թ յ ա ն (տարբեր օբյեկտների կամ տերիտորիաների պատկանող նույնանուն մեծությունների համեմատական աստիճանը): Հ. if. օգտագործվում են ժողտնտեսության և նրա ճյուղերի զարգացման ուսումնասիրման, ձեռնարկությունների տնտ. գործունեության վերլուծության համար:

Ա. Կոսաանյան

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, նյութական կետի (կամ մարմնի) շարժում հաշվարկ ման շարժական համակարգի նկատմամբ, որը որոշակի կերպով տեղաշարժվում է պայմանականորեն անշարժ համարվո