Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

MaH, b kh,: PoMaH b ccmpeMeHHbix jiHTepaTy- pax kdhchmx h 3anaflHbix cjiaBflH, [M.], 1973; BejioycoB B.H., CoBpeMeiraaH apxH- Teierypa lOrocjiaBHH, M., 1973; A ji e ա h h a JI. C., HBopcKaa H.B., Hckycctbo lOro- cjiaBHH, M., 1966; HMnoJibCKHH H., My3MKa lOrocjiaBHH, M., 1958; Barano- b a H. M., TeaTp Hapoflcm lOrocjiaBHH, bkh.: Mctophji 3apy6emHoro TeaTpa, h. 2, M., 1972; Khho lOrocjiaBHH, M., 1978.

ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տես Հարավաավիա– յի կոմունիստների միություն:

ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ

ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԿՄ, CaBe3 komynncTa JyrocjiaBHje, Savez komunista Jugosla- vije), մարքս–լենինյան տեսությամբ առաջ– նորդվող բանվոր դասակարգի քաղաքա– կան կուսակցություն Հարավսլավիայում: Հիմնադրվել է 1919-ի ապրիլին, Բելգրա– դում՝ Հարավսլավիայի սոցիալիստական բանվորական (կոմունիստների) կուսակ– ցություն – ՀՍԲ(կ)Կ անվամբ՝ Սերբիա– կան ս–դ. կուսակցության, Բոսնիա և Հերցեգովինայի ս–դ. կուսակցության, Հոր– վաթիայի և Սլովենիայի ս–դ. կուսակցու– թյան ձախ սոցիալիստների, ինչպես նաև Չեռնոգորիայում, Մակեդոնիայում, Դալ– մաթիայում և վոյեվոդինայում 1919-ին ստեղծված կոմունիստական և սոցիալիս– տական խմբերի միավորմամբ: ՀՍԲ(կ)Կ հիմնադիր համագումարը մշակեց կուսակ– ցության կազմավորման սկզբունքները, դատապարտեց սոցիալ–շովինիզմը և որո– շեց մտնել Կոմինտերն: Սկզբնական շըր– ջանում կուսակցության շարքերում եղած ռեֆորմիստական տարրերը խոչընդոտում էին հեղափոխական շարժման զարգաց– մանը: 1920-ի ապրիլին ՀՍԲ(կ)Կ–ի հետ միավորվեցին Սլովենիայի բանվորական սոցիալիստական կուսակցությունը և Հա– րավսլավոնական ս–դ. կուսակցությունը (Սլովենիա), որով և ավարտվեց հարավ– սլավական բանվորական շարժման դա– սակարգային միավորման պրոցեսը:tII համագումարում (1920) կուսակցությունը վերանվանվեց Հարավսլավիայի կոմու– նիստական կուսակցություն (ՀԿԿ): Հա– մագումարն ընդունեց կուսակցության ծրագիր, որի առաջադրած գլխավոր խըն– ԴԻՐԸ՝ երկրում սոցիալիստական հեղա– փոխության հաղթանակը և պրոլետարիա– տի դիկտատուրայի հաստատումն էր: Համագումարն ընդունեց նաև ՀԿԿ նոր կանոնադրություն: 1920-ի նոյեմբերին սահմանադիր սկուպշչինայի ընտրու– թյուններում, չնայած իշխանությունների հալածանքներին, ՀԿԿ ստացավ 59 դեպու– տատական մանդատ (419-ից՝ երրորդը ձայների քանակով): 1920-ի դեկտեմբե– րին կուսակցությունից վտարվեցին ցենտ– րիստները: ՀԿԿ գործունեությունը ար– գելվեց (1920-ի դեկտեմբեր), իսկ 1921-ի օգոստոսին կուսակցությունը հայտարար– վեց օրենքից դուրս: Սկուպշչինայում ՀԿԿ դեպուտատները զրկվեցին մանդատնե– րից, շուրջ երկու հզ. կոմունիստներ ձեր– բակալվեցին: ՀԿԿ անցավ ընդհատակ: Այս ամենի հետևանքով բանվորական շար– ժումը ժամանակավորապես անկում ապ– րեց, կուսակցությունը պառակտվեց: ՀԿԿ III կոնֆերանսը (1924, Բելգրադ) դատա– պարտեց աջերի դիրքորոշումը և ՀԿԿ Կենտկոմի քարտուղար ընտրեց Տ. Կաց– լերովիչին, կուսակցությունը կազմակեր– պորեն ամրապնդվեց: ՀԿԿ III համագու– մարը (1926-ի մայիս) հաստատեց III կոն– ֆերանսի որոշումները ազգային, գյուղա– ցիական, արհմիութենական, կազմակեր– պական և այլ հարցերի վերաբերյալ: Սա– կայն, համագումարից հետո ֆրակցիոն պայքարը կուսակցության ներսում վեր– սկսվեց: Ընդդեմ ֆրակցիոնիզմի, հանուն կուսակցության շարքերի ամրապնդման ակտիվորեն հանդես եկան ՀԿԿ տեղա– կան կազմակերպությունները՝ Ի. Բրոզ Տիտոյի, Զ. Ջակովիչի, Բ. Պարովիչի և ուրիշների գլխավորությամբ: 1920–. 1930-ական թթ. օպորտունիստական հո– սանքների դեմ մղվող պայքարում կայու– նացավ ՀԿԿ կորիզը: 1937-ի վերջերին կուսակցության գլուխ կանգնեց Ի. Բրոզ Տիտոն: 1936–39-ին ինտերնացիոնալ բրիգադներում, Իսպանիայի հայրենա– սերների հետ ՀԿԿ հարյուրավոր անդամ– ներ մարտնչում էին ֆաշիզմի դեմ: 1941-ի ապրիլին, Հարավսլավիայի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակու– մից հետո, ՀԿԿ գլխավորեց ժողովրդա– ազատագրական պատերազմը երկրում: Ազատագրական պայքարում ՀԿԿ կորց– րեց իր անդամների ավելի քան մեկ եր– րորդը (50 հզ. կոմունիստ): Ֆաշիզմի լծից երկրի ազատագրումից հետո ՀԿԿ շաիունակեց դեռևս պատերազմի ընթաց– քում սկսված հեղափոխական–դեմոկրա– տական և սոցիալիստական վերափոխում– ները: 1945-ի նոյեմբ. 29-ին Հարավսլա– վիան հռչակվեց Ֆեդերատիվ ժողովրդա– կան Հանրապետություն: Երկրի քաղ. իշ– խանությունն անցավ բանվորների և աշ– խատավոր գյուղացիության ձեռքը: Y հա– մագումարում (1948) ՀԿԿ ընդունեց նոր ծրագիր ու կանոնադրություն, երկիրն առաջնորդելով սոցիալիզմի ուղիով: Հա– մագումարը բացասաբար վերաբերվեց Կոմունիստական և բանվորական կու– սակցությունների ինֆորմբյուրոյի «ՀԿԿ դրության մասին» բանաձևին: 1948– 1949-ին Հարավսլավիայի և ՀԿԿ–ի հարա– բերությունները սոցիալիստական երկըր– ների և կոմկուսակցությունների հետ խախ– տըվեցին (սկսեցին վերականգնվել 1953– 1954-ին): Կուսակցության VI համագու– մարը (1952) ՀԿԿ անվանաՓոխեց Հարավ– սլավիայի կոմունիստների միության (ՀԿՍ): ՀԿՍ VII համագումարը (1958) ընդունեց կուսակցության նոր ծրագիր, Փոփոխություններ մտցրեց կանոնադրու– թյան մեջ և ընդունեց կուսակցության հեր– թական խնդիրների մասին բանաձև: ՀԿՄ VIII համագումարը (1964) մշակեց տնտ. և հասարակական բարեփոխման ծրագրեր՝ երկրի ինդուստրացման և գյուղատնտե– սության զարգացման արագացման նշա– նաբանով: ՀԿՄ IX համագումարը (1969) ընդունեց «Ինքնակառավարման հիման վրա Հարավսլավիայի սոցիալիստական զարգացումը և Կոմունիստների միության խնդիրները», «ՀԿՄ իրավահավասար մի– ջազգային համագործակցության, խաղա– ղության և սոցիալիզմի համար մղվող պայքարում» բանաձևերը: Երկրի սոցիալ– քաղ. հետագա առաջընթացի հետ միասին Հարավսլավիայում և ՀԿՄ–ում տեղի ունե– ցավ ազգայնական, լիբերալիստական և հակասոցիալիստական այլ երևույթների աշխուժացում, որը թուլացրեց ՀԿՄ միաս– նությունը, առաջ բերեց ֆրակցիոնակա– նություն և խմբակայնություն: ՀԿՄ X համագումարը (1974), քննարկելով «Մեր երկրում սոցիալիստական ինքնակառա– վարման հետագա զարգացման համար պայքարը և ՀԿՄ խնդիրները» կուսակցու– թյան նախագահ Ի. Բրոզ Տիտոյի զեկու– ցումը, ընդունեց 18 բանաձև, որոնք հա– մակողմանիորեն նշագծում էին երկրի և կուսակցության հետագա ուղին՝ ներքին և միջազգային հարցերում: Համագումա– րը Ի. Բրոզ Տիտոյին ընտրեց ՀԿՄ նա– խագահ՝ անսահմանափակ ժամանակով: ՀԿՄ XI համագումարը (1978) առաջնա– հերթ խնդիր համարեց կուսակցության ղե– կավար դերի ուժեղացումը, նրա գաղա– փարա–քաղ. միասնության ամրապնդու– մը: Համագումարն ընտրեց ՀԿՄ Կենտ– կոմ՝ 165 անդամով: I պլենումն ընտրեց ՀԿՄ ԿԿ նախագահություն (24 մարդ): ՀԿՄ ղեկավարությունը կազմվում է ՀՖՍՀ սոցիալիստական հանրապետու– թյունների և ինքնավար երկրների կո– մունիստների միությունների համամաս– նական ներկայացուցչության հիման վրա: ՀԿՄ մասնակցել է Կոմունիստական և բանվորական կուսակցությունների մի– ջազգային խորհրդակցությանը (1957) և Եվրոպայի կոմունիստական և բանվորա– կան կուսակցությունների կոնֆերանսին (1976): ՀԿՄ ղեկավարվում է դեմոկրատա– կան ցենտրալիզմի սկզբունքով: ՀԿՄ բարձրագույն օրգանը համագումարն է, իսկ համագումարների միջև ընկած ժա– մանակահատվածում՝ ՀԿՄ Կենտկոմը: ՀԿՄ ունի մոտ 1,7 մլն անդամ (1978): ՀԿՄ կենտրոնական օրգանը «Կոմունիստ» («Komunist») թերթն է և «Սոցիյալիզամ» («Socijalizam») ամսագիրը:

ՀԱՐԱՎ–ՕՍԵԹԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐՋ, Հարավային Օսեթի ա, Վրա– ցական ՍՍՀ կազմում: Ստեղծվել է 1922-ի ապրիլի 20-ին: Սահմանակից է ՌՍՖՍՀ Հյուսիս–Օսեթական ԻՍՍՀ–ին: Տարածու– թյունը 3,9 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 98 հզ. մարդ (1979): Բաժանվում է 4 վար– չական շրջանի: Կենտրոնը՝ Ցխինվալի: Բնությունը: Հ. Օ–ի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Սեծ Կովկասի լեռ– նաշղթաները: Հս–ում լեռնագագաթները հասնում են 3000–3500 մ և ավելի բարձ– րության (|սալացա լեռ, 3938 մ): Հվ. մասը, 700–900 մ բարձրությամբ, կազմում է Ներքին Քարթլիի հարթավայրի հս. եզրա– մասը: Մարզի տարածքի մոտ 90% –ը գտնը– վում է ավելի քան 1000 մ բարձրության վրա: Կլիման փոխվում է ըստ բարձրու– թյան՝ հվ–ում շոգ ամռանը հաջորդում է չաւիավոր ցուրտ ձմեռը (Ցխինվալիում ամենատաք ամսվա միջին ջերմաստիճա– նը 20,7°C է, ամենացուրտ ամսվանը՝ – 1,5°C), միջլեռնային գոտում գերիշխում է չափավոր ցուրտ կլիման, իսկ ծայր հս–ում՝ ցուրտ կլիման, որտեղ տարեկան միջին ջերմաստիճանը 0°C է: Տարեկան տեղումները 500–1000 մմ են: Գետերը պատկանում են Կուրի ավազանին (Մեծ Լիախվի, Կսանի, Լեխուրա, Մեջուդա ևն), ունեն հիդրոէներգիայի զգալի պաշար–