Արեգակի ակտիվության գործոնների, դրանց ազդեցության բնույթի և մեխանիզմ– ների բացահայտումն է: Հ–յան հիմնադիրը սովետական ֆիզիկոս Ա. Լ. Չիժևսկին է, չնայած մինչ այդ Արեգակի ակտիվության տատանումների և Երկրի բնակիչների կեն– սագործունեության բազմաթիվ դրսևորում– ների միջև գոյություն ունեցող կապը ուսումնասիրել են շվեդ գիտնական Ս. Արենիուսը և ուրիշներ: Արեգակի ակ– տիվության տատանումները, որոնք ուղեկցվում են բծերի թվի պարբերական մեծացմամբ և գունոլորտի բռնկումներով, հանգեցնում են Արեգակի ռենտգենյան, ուլտրամանուշակագույն ու ռադիոճառա– գայթման և դրանց արձակած կորպուսկու– լային մասնիկների հոսքի ակտիվության փոփոխությունների: Արեգակի ճառա– գայթման ցիկլային տատանումները ար– տացոլվում են երկրային օրգանիզմների կենսագործունեության վրա: Հաստատվել է արեգակնային ակտիվության փոփոխու– թյունների ազդեցությունը ծառերի տարե– կան օղակների աճման, հացահատիկային կուլտուրաների բերքատվության, միջատ– ների, ձկների և այլ կենդանիների բազ– մացման ու միգրացիայի վրա: Ա. Լ. Չիժևս– կին կապ է գտել մարդկանց և կենդանի– ների համաճարակների բռնկման, նյար– դային և հոգեկան հիվանդությունների սրացումների ու կենսաբանական այլ երե– վույթների և Արեգակի ակտիվության փո– փոխության միջև: Բժիշկ Մ. Տ. Վելխովերը ապացուցել է որոշ միկրոօրգանիզմների ախտածնության և ներկվելու ունակության փոփոխությունները արևային բռնկումնե– րի ժամանակ: Միջատաբան Ն. Ս. Շչեր– բինովսկին նկատել է, որ մորեխների հար– ձակումների պարբերականությունը հա– մապատասխանում է Արեգակի ռիթմին (կրկնվում է 11 տարին մեկ): Արյունաբան Ն. Ա. Շուլցը հաստատել է Արեգակի ակ– տիվության անկումների ազդեցությունը մարդու արյան լեյկոցիտների թվի վրա և հարաբերական լիմֆոցիտոզը: Իտալա– ցի ֆիզքիմիկոս Ջ. Պիկարդին բացահայ– տել է ֆիզիկական տարբեր գործոնների (մասնավորապես՝ Արեգակի ակտիվու– թյան փոՓոխության) ազդեցությունը կո– լոիդային համակարգերի վիճակի վրա: ճապոնացի արյունաբան Մ. Տակատան մշակել է արյան սպիտակուցների նստեց– ման փորձանմուշ, որն զգայուն է Արեգա– կի ակտիվության փոփոխությունների հան– դեպ: Ֆրանսիացի բժիշկ Մ. Ֆորը և ուրիշ– ներ ցույց են տվել, որ հանկարծամահու– թյունների հաճախացումը և քրոնիկա– կան հիվանդությունների սրացումները պայմանավորված են Արեգակի ակտիվու– թյան բարձրացմամբ: Մ. Ֆորը աշխարհում առաջինն է կազմակերպել «Արեգակի բժշկ. ծառայությունը»: Արեգակի ակտի– վության կտրուկ տատանումների (մաս– նավորապես գունոլորտային բռնկումնե– րի) կանխագուշակումը հաշվի կառնվի ոչ միայն տիեզերական կենսաբանության և բժշկագիտության, այլ նաև գործնական առողջապահության, գյուղատնտեսու– թյան և գիտության ու ժողտնտեսության այլ բնագավառներում:
ՀԵԼԻՈՄԵՏՐ (հեչիս և … մետր), աստղե– րի անկյունային հեռավորությունները չա– փելու սարք: Սկզբում օգտագործվել է Արեգակի տրամագիծը որոշելու նպա– տակով, որտեղից էլ առաջացել է անվա– նումը: Հ–ի օբյեկտիվը տրամագծով կիս– ված է, և յուրաքանչյուր կեսը կարող է սահել ընդհանուր տրամագծի երկայն– քով: Երբ օբյեկտիվի երկու կեսերն իրար նկատմամբ շեղված են, յուրաքանչյուր աստղի համար ստացվում է երկու պատ– կեր: Օբյեկտիվի մի կեսի միջոցով ըս– տացվող որևէ աստղի պատկերը համըն– կեցվում է մյուս կեսի միջոցով ստացվող մի այլ աստղի պատկերի հետ: Նույնը կրկնվում է երկրորդ աստղի համար: Այդ համընկնումներին համապատասխա– նող միկրոմետրի ցուցմունքների կիսա– տարբերությամբ որոշվում է երկու աստղե– րի անկյունային հեռավորությունը:
ՀԵԼԻՈՍ (հուն, ՞ԱճւօՀ, ’HeXiog – Արե– գակ), արևի աստվածը հին հունական դի– ցաբանության մեջ: Համարվել է տիտա– նոս Հիպերիոնի և Թեիայի որդին, Աելե– նեի (Լուսին) և էոսի (Արշալույս) եղբայրը: Դիտվել է նաև կույրերի ամոքիչ և կուրու– թյամբ պատժող աստված: Ըստ առասպե– լաբանության, Հ. ամեն առավոտ ելնե– լով Արևելյան օվկիանոսից և քառաձի ոսկե կառքի վրա սլանալով երկնակամա– րով՝ երեկոյան հանգրվանում Է Արևմըտ– յան օվկիանոսում (երկրի արմ. եզրին իբր կառուցված Էր Հ–ի պալատը): Թրինակե (Սիկիլիա) կղզում իբր Հ–ի դստրերը՝ Հելիադաները, արածեցնում են 350 ոսկե ցուլեր (խորհրդանշում են լուսնային տար– վա օրերը), իսկ նրա ոսկեպտուղ այգի– ները հսկում են Հեսպերիդաները: Հ–ի կինը համարվել Է Պերսիդա հավերժա– հարսը: Իսկ Հելիադաները, Փաեթոն և Ավգեոս որդիները ծնված են համարվում օվկիանուհի Կլիմենայից: Հ–ի գլխավոր տաճարատեղին եղել Է Հռոդոս կղզին: Մ. թ. ա. V դ. հետո հույները Հ–ին նույ– նացրել են Ապոլլոնի հետ, իսկ հռոմեա– ցիները՝ Սոլ (Արեգակ) աստծուն: Հույն քանդակագործ Լիսիպպոսը և նրա աշակերտները Հռոդոսում կերտել են քառաձի կառքով ընթացող Հ–ի պատ– կերը: Հռոդոսյան դրամների վրա Հ–ի գլուխը պատկերված Է իբրև արևի սկա– վառակ: Հ–ին երբեմն պատկերել են Եր– կիրը խորհրդանշող գունդը ձեռքին:
ՀԵԼԻՈՏԵԽՆԻԿԱ (հեչիո… և աեխնիկա), տեխնիկայի ճյուղ, որն ուսումնասիրում Է արեգակնային ռադիացիայի Էներգիայի փոխակերպումը գործնական օգտագործ– ման համար Էներգիայի այլ տեսակների: Արեգակը Երկիր Է ուղարկում ճառա– գայթային Էներգիայի անսպառ հոսք, որի խտությունը մթնոլորտի սահմանում հաս– նում Է 1,4 կվախ2, սակայն դրա զգալի մասը կլանում Է Երկրի մթնոլորտը: Ծովի մակերևույթի վրա արեգակնային ուղիղ ճառագայթման խտությունը հազվադեպ Է գերազանցում 1,0–1,02 կվւո/ւէ2: Հելիո– տեխնիկական հաշվարկներում այդ մե– ծության միջին արժեքը ընդունվում Է 0,815 կվախ2: Արեգակնային ճառագայթ– ման Էներգիան օգտագործելու փորձեր արվել են դեռևս վաղ ժամանակներից, որոնք լուրջ գործնական կիրառում չեն գտել: Միայն 1770-ին Շվեյցարիայում կա– ռուցվեց «տաք արկղ» տիպի առաջին արևային տեղակայանքը: XX դ. 30-ական թթ. մշակվեցին նոր արևային տեղակա– յանքներ, որոնք ավելի հաճախ սկսեցին կիրառվել որպես էլեկտրաէներգիայի աղ– բյուր, ինչպես նաև չորացման, ջրի աղա– զրկման համար ևն: Հատկապես մեծ նշա– նակություն ստացան Արեգակի ճառա– գայթային էներգիան ուղղակի էլեկտրա– կանի փոխակերպելու աշխատանքները՝ կապված տիեզերական տարածության յու– րացման հետ: (Տես Արևային մարտկոց): Դործնական օգտագործման արևային տեղակայանքների սերիական արտա– դրություն կա ԱՄՆ–ում, ճապոնիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում: ԱԱՀՄ–ում Հ–ի տեսության բազմաթիվ հիմնական հարցեր են մշակվում Դ. Մ. Կրժիժանովս– կու անվ. էներգետիկական ինստ–ում (Մոսկվա): Այս բնագավառում գիտական հետազոտություններ են կատարվում Հայկ., Ուզբեկ., Թուրքմ. ՍԱՀ–ների հե– լիոտեխնիկական լաբ որատորիաներում: Հեռանկարային է Հ–ի կիրառումը գյուղա– տնտեսության մեջ (բազմաթիվ փոքր էներ գա ունակություն ունեցող և տարա– կենտրոնացված սպառողների համար, երբ էլեկտրւսհաղորդման գծերի կառու– ցումը և վառելիքի փոխադրումը տնտեսա– պես ձեռնտու չեն):
ՀԵԼԻՈՒՄ (լատ. Helium), He, պարբերա– կան համակարգի VIII խմբի քիմիական տարր: Իներտ գազ է, կարգահամարը՝ 2, ատոմական զանգվածը՝ 4,0026: Բնածին Հ. բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 3He և 4He (վերջինը անհամեմատ շատ է): 1868-ին ֆրանսիացի ժ. ժանսենը և անգ– լիացի Զ. Ն. Լոկիերը Արեգակի սպեկտ– րում հայտնաբերեցին վառ դեղին գիծ, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի: 1871-ին Զ. Ն. Լոկիերը պար– զեց, որ դա նոր տարր է Արեգակի վրա և անվանեց «Հ.» (< հուն. –tԱրե– գակ): 1895-ին անգլիացի Ու. Ռամզայը ռա– դիոակտիվ կլևեիտ հանքաքարերի տաքա– ցումից անջատված գազի սպեկտրում գը– տավ նույն դեղին գիծը: Երկրի վրա Հ. քիչ է. 1 it3 օդը պարունակում է 5,24 սմձ Հ., իսկ երկրի յուրաքանչյուր կիլոգրամ նյութը՝ 0,003 մգ: Տիեզերքում ըստ տա– րածվածության Հ. երկրորդն է՝ ջրածնից հետո, Երկրի վրա 4He իզոտոպը մշտապես առաջանում է ուրանի, թորիումի և ռա– դիոակտիվ այլ տարրերի տրոհմամբ: Երկ– րակեղևում Հ–ի պարունակությունը 3 10՜7% է (ըստ զանգվածի): 4He+ ատո– մի միջուկները (բաղկացած են 2 պրոտո– նից և 2 նեյտրոնից) կոչվում են աւֆա–մաս– նիկներ: 4He-nuf նուկլոնների (պրոտոննե– րի և նեյտրոնների) կապի էներգիան ունի առավելագույն արժեք (28,2937 ՄԷՎ), որի պատճառով էլ ջրածնի միջուկներից (պրո– տոններից) 4ա–ի միջուկների առաջա– ցումն ուղեկցվում է մեծ քանակությամբ էներգիայի անջատմամբ: Համարում են, որ այդ միջուկային ռեակցիան՝ 4*H= = 4He+2P+ + 2v, Արեգակի և նման այլ աստղերի էներգիայի հիմնական աղ– բյուրն է: Սովորական պայմաններում Հ. անհոտ, միատոմ գազ է, խտությունը՝ 0,17846 գհ, եռման ջերմաստիճանը՝ – 268,93°C: Ատոմների համեմատաբար թույլ փոխազ–