Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀԻՄԱՁԱԼ–ՊՐԱԴԵՇ, նահանգ Հնդկաստա– նի հյուսիսում: Տարածությունը 55,6 հզ. կմ2 է, բն. 3,6 մլն (1975), վարչական կենտրո– նը՝ Սիմլա: Նահանգի տարածքը հատվում է Արևմտյան Հիմալայների լեռնաշղթա– ներով: Անտառապատ է: Զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ, անտառահատմամբ, արհեստագործությամբ, դեղախոտերի մթերմամբ: Արդյունահանվում է քարաղ: Հ–Պ–ում է Աիմլա լեռնային առողջարանը:

ՀԻՄԼԵՐ (Himmler) Հայնրիխ (1900–– 1945), ֆաշիստական Գերմանիայի պատերազ– մական գլխավոր հանցագործներից, ԱԱ–ի ղեկավարը (1929-ից): 1933-ից քաղ. ոս– տիկանության պետ Մյունխենում, Բավա– րիայում, ապա՝ ամբողջ Գերմանիայում (1936-ից՝ Գեստապոյի ղեկավար), 1943-ից՝ ներքին գործերի կայսերական մինիստր, 1944-ից՝ պահեստի բանակի հրամանա– տար: Հ. համակենտրոնացման ճամբար– ների, օկուպացված տերիտորիաների խա– ղաղ բնակչության զանգվածային ոչնչաց– ման կազմակերպիչներից էր: Ֆաշիստա– կան Գերմանիայի պարտությունից հետո փորձել է թաքնվել, բայց ձերբակալվել է: Ինքնասպանություն է գործել Լյունեբուրգի բանտում: ՀԻՍՆ ( < հուն, vnvog), հանդիսավոր երգ՝ գրված ծրագրային բնույթի բանաս– տեղծության խոսքերով: Լինում են պետ., հեղափոխական, զինվորական, կրոնա– կան, որևէ անձի կամ դեպքի պատվին ևն Հ–եր: Հին Հունաստանում Հ–եր են նվիր– վել աստվածներին: Հայտնի են էպիկա– կան պատմողական Հ–եր՝ հոմերոսյան (վերագրված Հոմերոսին), օրփեոսյան (ուշ հելլենիստական շրջան) ևն: Քրիս– տոնեության հաստատումից հետո եկե– ղեցական Հ–երը կազմել են ժամերգու– թյան և աղոթքի մաս: XV– XVI դդ. սո– ցիալ–կրոնական շարժումները ծնեցին բազմաթիվ հոգևոր Հ–եր. Գերմանիայում՝ բողոքական (լյութերական) օրհներգը, որի լավագույն օրինակն էր «Մեր աստվածը՝ մեր պատվարն է», Չեխիայում՝ հուսյան երգերը: Ֆրանս, բուրժ. հեղափոխության լավագույն Հ. «Մարսելիեզն» էր: Հոգևոր Հ–երի ազգային տարատեսակ են հայկա– կան շարականները (տես Շարական)՝. Հ–ի ժանրը տեղ է գտել խմբերգային, սիմֆոնիկ, օպերային արվեստում (Բեթ– հովենի Իններորդ սիմֆոնիայի և Գլին– կայի «Իվան Աուսանին» օպերայի ֆինա– լային խմբեր գերը ևն): Հեղափոխական պրոլետարիատը ստեղծեց իր Հ.՝ «Ին– տերնացիոնալը», Որը մինչև 1944-ր ԱԱՀՄ պետ. Հ. էր: 1944-ից, ԱԱՀՄ նոր Հ–ի գոր– ծածության մեջ մտնելուց հետո, «Ինտեր– նացիոնւաը» կուսակցական Հ. է: ժամա– նակակից բոլոր պետություններն ունեն պետ. Հ., որը պետ. գերբի և պետ. դրոշի հետ միասին հանդիսանում է տվյալ պե– տության պաշտոնական խորհրդանիշը: ԱԱՀՄ Գերագույն սովետի 1977-ի մայիսի 27-ի հրամանագրով հաստատվել է զար– գացած սոցիալիզմի երկրի նոր պետ. Հ. (խոսքը՝ Ա. Միխալկովի և Էլ–Ռեգիստանի, երաժշտությունը՝ Ա. Վ. Ալեքսանդրովի): Պետ. Հ. ունեն նաև միութենական հանրա– պետությունները: Հայկական ԱԱՀ 1944-ից գործող պետ. Հ. վերահաստատվել է 1978-ի ապրիլի 12-ին (խոսք՝ Աարմենի, երաժշտություն՝ Ա. Ւ>աչատրյանի):

ՀԻՄՆԱԴՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹ, բաժնետի– րական ընկերություն հիմնելու կամ այն ընդլայնելու նպատակով վաճառված բաժ՜ նետոմսերի գների գումարի և ձեռնարկու– թյան մեջ ներդրված կապիտալի իրական գումարի տարբերություն, որը շահույթի ձևով յուրացնում են այդ ընկերության հիմնադիրները: Ձևավորվում է երկու եղա– նակով, երբ բաժնետոմսերը վաճառվում են իրենց անվանական արժեքից բարձր կուրսով, և երբ թողարկված բաժնետոմ– սերի անվանական արժեքը գերազանցում է ձեռնարկության մեջ ներդրված փաստա– ցի կապիտալին (կապիտալի «նոսրացման» եղանակ): Վերջին դեպքում Հ. շ. է ստաց– վում նույնիսկ բաժնետոմսերի կուրսը և դրանց անվանական արժեքները համընկ– նելիս:

ՀԻՄՆԱ–ԹԹՎԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒ–

ԹՅՈՒՆ, թ թ վ ա–հ ի մ ն ա յ ի ն վիճակ, ֆիզիկա–քիմիական և ֆիզիոլոգիական պրոցեսների ամբողջություն, ապահովում է օրգանիզմի ներքին միջավայրի ջրածնա– յին ցուցիչի (pH-ի) համեմատական կայու– նությունը: Վերջինս ունի կարևոր նշանա– կություն կենսական պրոցեսների բնակա– նոն ընթացքի համար: Մարդու արյան pH-ը 7,35–7,47 է, որի նույնիսկ ամենափոքր տեղաշարժն անդրադառնում է նյութա– փոխանակության պրոցեսների, ֆերմենտ– ների ակտիվության վրա և հանգեցնում օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի խանգա– րումների: Օրգանիզմի pH-ի հաստատու– նությունն ապահովում են արյան բուֆերա– յին համակարգերը, որոնք կազմված են թույլ թթուներից և ուժեղ հիմքերի հետ դրանց առաջացրած աղերից: Բուֆերներ են՝ բիկարբոնատային, ֆոսֆատային հա– մակարգերը, հեմոգչոբինը և նրա կալիու– մական աղը, պլազմայի սպիտակուցնե– րը ևն: Եթե արյան մեջ ուժեղ թթու է անց– նում, ապա այն չեզոքացվում է բիկար– բոնատով, իսկ ազատվող ածխաթթու գազը հեռացվում է թոքերի ուժեղ օդա– փոխության շնորհիվ: Վերականգնվում է ածխաթթու–բիկարբոնատ հարաբերու– թյունը: Ուժեղ հիմքը արյուն անցնելիս կատարվում է ածխաթթվի չեզոքացում: Թուլանում է շնչառական կենտրոնի գոր– ծունեությունը, նվագում ածխաթթվի հե– ռացումը թոքերից, իսկ բիկարբոնատի ավելցուկը հեռացվում է երիկամների մի– ջոցով: 11րոշ պայմաններում նկատվում է օրգանիզմի արյան pH-ի տեղաշարժ դեպի թթվային կողմը՝ ա ց ի դ ո զ (օրինակ՝ մկանային լարված աշխատանքի ժամա– նակ), կամ տեղաշարժ հիմնային կողմը՝ ա լ կ ա լ ո գ (օրինակ՝ թոքերի ուժեղ օդափոխության ժամանակ): Օրգանիզմի հյուսվածքային հեղուկների մեծամաս– նության pH-ը պահպանվում է 7,1–7,4-ի սահմանում:

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ձեռնար– կության արտադրական պրոցեսի մաս, որի ընթացքում հիմնական նյութերը վե– րածվում են պատրաստի արտադրանքի: Իրականացվում է հիմնական արտադրա– մասերում: Բնույթն ու կառուցվածքը կախ– ված են թողարկվող արտադրանքի առանձ– նահատկություններից , արտադրության տիպից և կիրառվող տեխնոլոգիայից: Լինում է սինթետիկ (բազմատեսակ հում– քից պատրաստվում է մեկ կամ մի քանի տեսակի արտադրանք), անալիտիկ (միա– տեսակ հումքից պատրաստվում է բազ– մատեսակ արտադրանք), ուղղակի պրո– ցեսների ձևով (միատեսակ հումքից թո– ղարկվում է մեկ պատրաստի արտա– դրանք), ինչպես նաև անընդհատ կամ ընդհատվող, ագրեգատային կամ նեղ մաս– նագիտացված: Հ. ա. կարող է կազմա– կերպվել տեխնոլոգիական սկզբունքով, երբ առանձին օղակներն առանձնացվում են ըստ օպերացիաների տեխնոլոգիական համասեռության, և առարկայական սկըզ– բունքով, երբ Հ. ա–յան յուրաքանչյուր մասը կատարում է որոշակի արտադրա– տեսակի պատրաստման բոլոր օպերա– ցիաները կամ դրանց մի մասը: ՀԻՍ՛ՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ, տես Կապիտալ.

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆԴԻՐ (ՍՍՀՄ), տնտեսական քաղաքականու– թյան մեջ էկոնոմիկայի զարգացման հիմ– նական ուղղության ընտրություն: ԱԱՀՄ–ում տնտ. քաղաքականությունն արտահայտվում է ժողտնտեսության զար– գացման կարճատև և երկարատև պլաննե– րի մշակման ու իրագործման մեջ, ուղղվում կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծմանը: Հ. տ. խ–ի առաջադրանքնե– րը, համապատասխանելով երկրի տնտ. զարգացման ընդհանուր ստրատեգիական ուղղությանը, ժողտնտեսության զարգաց– ման առանձին էտապներում (օրինակ՝ ինդուստրացման, Հայրենական մեծ պա– տերազմի, ժողտնտեսության վերականգնը– ման) կարող են փոփոխվել: Այսպես, ԱԱՀՄ ժողտնտեսության զարգացման IX հնգամյակի հիմնական առաջադրանքն էր բնակչության կենսամակարդակի, իսկ X-ում՝ արտադրանքի որակի և աշխատան– քի արդյունավետության բարձրացումը: Տես նաև Հնգամյա պչաններ ՍՍՀՄ ժողո– վըրղական անաեսության զարգացման:

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐԵՆՔ, հա– սարակական–տնտեսական որևէ ֆորմա– ցիայում էկոնոմիկայի զարգացման հիմ– նական նպատակները, շարժիչ ուժերն ու պրոցեսներն արտացոլող օրենք: Գործում է մարդկանց կամքից ու գիտակցությունից անկախ, սակայն մարդիկ կարող են ճա– նաչել և օգտագործել այն: Հ. տ. օ. ընդ– հանուր համակարգի մեջ է միավորում տվյալ ֆորմացիայի բոլոր տնտ. օրենքնե– րը, կարգավորում նյութական և հոգևոր բարիքների արտադրությունը, փոխանա– կությունն ու սպառումը: Արտահայտում է անմիջական արտադրողների և արտա– դրության միջոցների միավորման բնույ– թը, արտադրողական ուժերի զարգացման որոշակի աստիճանին համապատասխա– նող հիմնական արտադրական հարաբե– րությունը (տես Արտադրողական ուժեր և արտադրական հարաբերություններ), հավելյալ և անհրաժեշտ արդյունքների արտադրության ու յուրացման եղանակը: Ստրկատիրական հասարակարգի, ֆեո– դափզմի և կապիտաւիզմի հիմնական արն– աեսական օրենքները հակամարտ ար– տադրահարաբերությունների ծնունդ են; Այդ ֆորմացիաներում հասարակական առաջընթացը ձեռք է բերվում անհատների,