է մառախլապատ, խավար ու լուռ անձա– վում, գիշերները թևածել երկնակամարով և եղջյուրից քնաբեր հեղուկ ցողել երկրի վրա: Հ–ի դեմ անզոր են եղել անգամ աստ– վածները: Պատկերվել է իբրև գեղեցկա– տես պատանի, ձեռքին կակաչ և եղջյուր:
ՀԻՊՆՈՍ (< հուն, vjtvoe – քուն), մար– դու և բարձրակարգ կենդանիների յու– րատեսակ քնանման վիճակ: Քնի և արթ– նության միջև ընկած անցումնային շըր– ջան, մասնակի քուն, որն առաջանում է ներշնչման միջոցով, գանգուղեղի կեղևի յուրահատուկ արգելակման հիման վրա: Հ. հայտնի է հին շրջանից, կիրառվել է դարեր շարունակ՝ չունենալով տեսական հիմնավորում: 1774-ին վիեննացի բժիշկ Մեսմերը Տ–ի էությունը բացատրել է մագնիսական ան– տեսանելի «ֆսուիդների» ուժով, որը, կուտակվելով դրանով օժտված մարդ– կանց մոտ, նրանց միջոցով ճառագայթ– վում է հիվանդին ու բուժում: 1843-ին անգլ. վիրաբույժ Ջ. Բրեյդը Տ– համարել է յուրատեսակ քուն, որ առաջանում է հա– յացքը որևէ փայլուն առարկայի սևեռելու հետևանքով աչքերում առաջացող հոգնա– ծությունից: XVIII դ. վերջին ֆրանս. գիտ– նական ժ. Շարկոն Տ. համարել է տեսո– ղական կամ լսողական օրգանների վրա միալար կամ հանկարծակի ազդող ուժեղ ֆիզիկական գրգիռի հետևանք, որն ար– հեստականորեն առաջացրել է հիսթերիկ նևրոզ: Ն. Բերհեյմը գտնում էր, որ Տ–ի հիմքում ընկած է արթուն վիճակում ներ– շնչման միջոցով առաջացրած քունը, որը, ըստ ամենայնի, հատուկ է բոլոր նորմալ մարդկանց: Ռուսաստանում հիպնոսաբանության հարցում մեծ ներդրում ունեն Ա. Ա. Տո– կար սկին, Վ. Մ. Րեխտերևը և ուրիշներ, որոնք գիտականորեն մեկնաբանել են Տ–ի էությունը և լայնորեն կիրառել գործ– նական բժշկության մեջ: XX դ. 20-ական թթ. ոուս ֆիզիոլոգ Ի. Պ. Պավլովը և նրա հետևորդները բացահայ– տել են Տ–ի ֆիզիոլոգիական էությունը: Պավլովը Տ. համարել է մասնակի քնի տա– րատեսակ՝ արթուն օջախի («պահակային կետ») առկայությամբ, որն ավելի մակերե– սային է, քան ֆիզիոլոգիական քունը և չի տարածվում գլխուղեղի ամբողջ կեղևի վրա: S-ային այսպիսի քնի դեպքում ար– թուն օջախի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում կապ հաստատել հիպնոսողի ու հիպնոսվողի միջև: Այդ վիճակում հիպ– նոսողի ներշնչող խոսքն ուժեղ ազդեցու– թյուն է ունենում հիպնոսվողի վրա, որով– հետև այն ընկալվում է միայն արթուն օջախի կողմից, երբ գլխուղեղի կեղևի մնա– ցած մասերը գտնվում են արգելակված («քնած») վիճակում, որի շնորհիվ պաշտ– պանված ու զերծ են այլ գրգռիչների ազդե– ցությունից: Տ–ային քունը առավել հա– ճախ առաջացվում է թույլ, միալար կրկըն– վող գրգռիչի օգնությամբ, որն ուղեկցվում է խոսքային ներշնչմամբ: Կիրառվում է նաև հանկարծակի, ուժեղ գրգոիչի միջո– ցով առաջացվող քունը: Սովորաբար տարբերում ենք Տ–ային քնի 3 փուլ. 1. փոքր Տ. կամ քնկոտություն, բնորոշվում է թեթև նիրհային վիճակով ու մկանային թուլությամբ: 2. Միջին Տ. կամ հիպնոտաքսիա՝ ներշնչման միջո– ցով, երբեմն էլ՝ ինքնաբերաբար առաջաց– վող մկանային լարվածություն (կատա– լեպսիա): 3. Խոր Տ. կամ սոմնամբուլիզմ՝ խոր քուն, որի ժամանակ հիպնոսփւղը արտաքին գրգիռները չի ընկալում, բա– ցառությամբ հիպնոսողի հետ ուղեղի ար– թուն օջախի միջոցով ունեցած կապի: Տ–ային ներշնչման մեթոդի հիմնական սկզբունքն այն է, որ թույլ է տալիս խոսքի միջոցով բարերար բուժական, ուսումնա– կան, դաստիարակչական ազդեցություն գործել հիպնոսվողի վրա: 1957-ից ՍՍՏՄ առողջապահության մինիստրությունը Տ–ային բուժման մեթոդին տիրապետող բժիշկներին իրավունք է տվել կիրառել այն բուժական նպատակով: վ. Հովհաննիսյան ՀԻՊՈ… (<հուն.լյյէճ–տակ, ներքև), բարդ բառերի սկզբնամաս, ցույց է տալիս ներ– քևում գտնվելը, ինչպես նաև բնականո– նից նվազելը (օրինակ՝ հիւցոթւաաէէուս, հիպոֆիզ, հիպոգւիկեմիա, հիպոտոնիա) ևն:
ՀԻՊՈԳԵՆ ՄԻՆԵՐԱԼՆԵՐ (< հիպո… և Y^veaig – ծագում), միներալներ, որոնք առաջանում են երկրակեղևի խոր հորիզոն– ներում: Տիպոգեն են սիլիկատային և սուլ– ֆիդային մագմատիկ հալոցքների սառչե– լու ընթացքում բյուրեղացող բոլոր մինե– րալները (դաշտային սպաթներ, պիրոք– սեններ, օլիվին, քրոմիտ, տիտանոմագնե– տիտ), գազանման միացություններով հա– րուստ մնացորդային (պեգմատիտային) հալոցքների միներալները (Փայլարներ, տոպազ, բերիլ), կոնտակտմետասոմատիկ պրոցեսների միներալները (նռնաքարեր, վե զուվի ան, մագնետիտ, պիրոքսեններ, շնելիտ), հիդրոթերմալ հանքային երակ– ների միներալները (ֆլյուորիտ, վոլֆրա– միտ, կասիտերիտ, երկաթի, պղնձի, կա– պարի, ցինկի սուլֆիդներ), հրաբխային գոլորշիացման միներալները (ծծումբ, անուշադր) ևն: Տ. մ–ի գերակշռող մասը Երկրի մակերևույթին անկայուն են և հող– մահարման պրոցեսների ներգործության շնորհիվ քայքայվելով՝ անցնում են հիպեր– գեն միներալների (տես Հիպերգեն պրո՜– ցեսներ):
ՀԻՊՈԳԼԻԿԵՄԻԱ, թեր շաքարար– յունության, արյան շաքարի քանա– կության նվագումը 80–70 ւէգ %-ից ցածր: Առողջ մարդկանց օրգանիզմում Տ. առա– ջանում է մկանային ծանր աշխատանքի ժամանակ գլյուկոզի զգալի ծախսումից, երբեմն ածխաջրերի առատ ընդունումից՝ ռեֆլեկտոր ճանապարհով ենթաստամոք– սային գեղձում ինսուլինի չափից ավելի արտադրման հետևանքով: Տ–ի պատճառ կարող են դառնալ նաև ենթաստամոքսա– յին գեղձի կդգյակային ապարատի, գըլ– խուղեդի հիպոթալամուսային շրջանի, ներքին սեկրեցիայի այլ գեղձերի, սար– դի (որպես գլիկոգենի հիմնական պա– հեստ) որոշ հիվանդությունները, ինչպես նաև ինսուլինի չափից ավելի օգտագոր– ծումը՝ հիպոգլիկեմիկ շոկ: Վերջինիս դեպ– քում կենտրոնական նյարդային համա– կարգի կարճատև գրգռման շրջանից հետո առաջանում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, քաղցի զգացում, հոգեկան խանգարումներ ևն: Շաքարի քանակու– թյան նվազումը (մինչև A0 մգ% և ավելի ցածր) ուղեկցվում է դողով, գիտակցության կոր ստով, ջղաձգություններով և կարգա– վորվում է գլյուկոզի ընդունմամբ:
ՀԻՊՈԴՐՈՄ, տես Ձիարշավարան:
ՀԻՊՈԹԱԼԱՄՈՒՍ (hypothalamus), են– թատեսաթումբ, գւխուղեղի բաժին, տեղադրված է տեսաթմբերի տակ, մըտ– նում է միջանկյալ ուղեղի կազմի մեջ, գոյացնում 3-րդ փորոքի պատերը և հա– տակը (դիէնցեֆալ շրջան): Տ–ից բարակ ոտիկի վրա կախված է ստորին մակու– ղեղը (տես Հիպոֆիզ): Տ. վեգետատիվ ֆունկցիաների կարգավորման բարձրա– գույն ենթակեղևային կենտրոն Է, որը պահպանում է նյութափոխանակության բնականոն մակարդակը, կարգավորում մարսողության, սիրտ–անոթային, ներզա– տիչ և ֆիզիոլոգիական այլ համակարգե– րի գործունեությունը: Տ. վեգետատիվ ֆունկցիաները հոգեկան և մարմնական ֆունկցիաների հետ կոորդինացնող (հա– մաձայնեցնող) ֆունկցիոնալ համակարգի կարևոր օղակներից է: Այնտեղ կան 32 զույգ նյարդային կորիզների կուտակում– ներ: Տ. բազմաթիվ նյարդային ուղինե– րով կապված է կենտրոնական նյարդային համակարգի վերին և ստորին բաժինների հետ: Տ–ի նյարդային բջիջների կորիզնե– րում գոյանում են որոշ հորմոններ (օրի– նակ, վազոպրեսին), ինչպես նաև կենսբ. տարբեր ակտիվ նյութեր, որոնք անոթ– ներով և նյարդաթելերով անցնում են հիպոֆիզ ու նպաստում նրա հորմոն– ների արտազատմանը: Տ. իրականաց– նում է ֆունկցիաների նյարդա–հումորալ– հորմոնային հսկողությունը, կարգավորում ներզատիչ գեղձերի ֆունկցիան՝ համա– պատասխան բջիջների, օրգանների, ֆի– զիոլոգիական համակարգերի, ամբողջա– կան օրգանիզմի պահանջներին: Տ. հա– րուստ է անոթների և ընդունիչների (ռե– ցեպտորներ) ցանցով, որոնցով ընկալում է ջերմաստիճանի, շաքարի, աղերի, ջրի, հորմոնների պարունակության նուրբ տե– ղաշարժերը օրգանիզմի ներքին միջավայ– րում: Վերջինիս բաղադրության U հատ– կությունների տատանումները պայմա– նավորում են սննդային և սեռական վար– քագիծը կանոնավորող մեխանիզմների գործունեությունը, ապահովում մարմնի կայուն ջերմաստիճանը: Տ–ում կան նյար– դային կորիզներ, որոնք կարգավորում են քնի ու արթունության հերթագայու– մը (հաջորդումը); Տ–ի ետին բաժիններում գոյություն ունեն կառուցվածքներ, որոնք ծայրամասային սիմպաթո–ադրենալինա– յին ապարատի օգնությամբ իրականաց– նում են հոգեկան և ֆիզիկական ակտիվ գործունեության վեգետատիվ–ներզատիչ կարգավորումը՝ օրգանիզմի հարմարե– ցումը արտաքին ու ներքին միջավայրի փոփոխություններին: Տ–ի առջևի բաժին– ները կարգավորում են առավելապես վե– րականգնողական, ասիմիլյացիայի պրո– ցեսները և օրգանիզմի ներքին միջավայ– րի հարաբերական կայունությունը (տես Հոմեոսաազ): Տ–ի վնասումից կարող են առաջանալ ներզատիչ գեղձերի, փոխա– նակային–սնուցողական կամ վեգետատիվ (քնի և արթունության, ջերմակարգավոր– ման, հոգեկան ոլորտի) խանգարումներ: