՛Հայկական ՍՍՀ տարածքի հիպսոգրաֆիկ կո րագիծը տվյալ բարձրությունների և խորություննե րի զբաղեցրած մակերեսները (/^է/2-ներով կամ %-ներով): Հ. կ. առաշին անգամ կազմել է ֆրանսիացի երկրաբան Ա. Լա– պարանը 1883-ին: Հ. կ–ի միջոցով հնա րավոր է որոշել Երկրի ամբողջ մակերե– վույթի, նրա առանձին միավորների միշին բարձրությունները U ծովերի միշին խո րությունները: Օվկիանոսի հատակի կտըր– վածքն արտահայտող կորազիծը կոչվում է բաթիգրաֆիկ կորագիծ:
ՀԻՊՍՈՄԵՏՐԻԱ (<հուն. սփօ£- բարձրու
թյուն, գագաթ U մեարիա), աշխարհագրա
կան քարտեզների վրա երկրի մակերևույ
թի ռելիեֆի արտահայտումը հորիզոնա
կանների (իզոհիպսերի) օգնությամբ: Հո
րիզոնականները, կախված ռելիեֆի բնույ
թից, քարտեզի մասշտաբից և նպատակից,
անցնում են բարձրությունների տարբեր
ինտերվալներով:
ՀԻՊՈՒՐԱԹԹՈՒ (< հուն. LJlJlOg – ձի և
oftpov – մեզ), բենզոիլամինա–
քացախաթթու, բենգոիլգլի–
ց ի ն, C6H5CONHCH2COOH, բենզոա–
թթվի և գլիցինի մնացորդներից կազմված
միացություն: Հայտնաբերել է Ցու. Լիբիխը
(1829), ձիու մեզի մեշ: Առաշանում է ողնա
շարավորների (բացի թռչունների) լյար
դում և երիկամներում: Անգույն բյուրեղ
ներ են, հալ. ջերմաստիճանը՝ 187°C: Կլի
նիկայում Հ–ի սինթեզի և օրգանիզմից ար
տազատվելու արագության որոշումը կի
րառվում է լյարդի թունավոր նյութերի
վնասազերծող ընդունակությունը պար–
զելու համար:
ՀԻՊՕՔՍԻԱ (<հիւցո… և լատ. oxyge-
nium – թթվածին), թթվածնային
քաղց, թթվածնային անբավա
րարություն, թթվածնի պարունակու
թյան նվագումը օրգանիզմի հյուսվածքնե
րում: Հ–ի ընթացքում առաշացած ախտա
բանական վիճակը պայմանավորված Է
դեպի հյուսվածքները թթվածնի անցման և
հյուսվածքների կողմից դրա յուրացման
խանգարմամբ, որի հետևանքով կենսա
կան կարևոր օրգաններում առաշանում են
անվերադարձ փոփոխություններ: Թթված
նի անբավարարության հանդեպ առավել
զգայուն են կենտրոնական նյարդային հա
մակարգը, սրտամկանը, երիկամների,
լյարդի հյուսվածքները: Տարբերում են
Հ–ի հետևյալ ձևերը, հիպօքսիկ Հ.,
պայմանավորված է ներշնչվող օդում
թթվածնի անբավարարությամբ՝ օրինակ,
բարձրություններ բարձրանալիս (տես
Բարձունքային հիվանդություն), շնչառա
կան օրգաններից արյան մեջ թթվածնի ան
ցումը դժվարանալիս (շնչառական օրգան
ների հիվանդություն) և շնչառության խան
գարումների դեպքում: Հ և մ ի կ Հ., առա
ջանում է արյան մեջ թթվածինը կապող
հեմոգլոբինի պակասության (արյան
թթվածնային տարողության փոքրացում),
արյան կորստի, ածխածնի օքսիդով և այլ
նյութերով թունավորման, ճառագայթների
ազդեցության ևն դեպքերում: Ց ի ր կ ու լ–
յատորՀ., նկատվում է արյան շրջանա
ռության խանգարումների դեպքում և պայ
մանավորված է միավոր ժամանակում
դեպի հյուսվածքները ներհոսող արյան
քանակության նվազմամբ: Հ յ ու ս վ ա ծ–
քային Հ., կապված է շնչառական ֆեր
մենտների ակտիվության փտի ոխության
հետ, որի հետևանքով հյուսվածքները չեն
կարողանում օգտագործել արյան թթվա
ծինը: Զարգանում է վիտամինների փո
խանակության խանգարումների և որոշ
թույներով (օրինակ, ցիանամիդ) թունա
վորումների դեպքում: Ըստ զարգացման
արագության տարբերում են Հ–ի սուր և
քրոնիկական ձևեր: Սուր Հ–ի դեպքում
առաշին հերթին տուժում է կենտրոնա
կան նյարդային համակարգի բարձրա
գույն բաժինների, իսկ քրոնիկականի
դեպքում՝ սիրտ–անոթային, շնչառական և
արյան համակարգերի գործունեությունը:
Հ–ի հանդեպ օրգանիզմի դիմացկունու
թյունը կարելի է բարձրացնել հատուկ
բարոխցիկներում կամ լեռնային կլիմայի
պայմաններում մարզվելով, որի դեպքում
օրգանիզմում մշակվում են հարմարվողա
կան մի շարք մեխանիզմներ (շնչառու
թյան, արյան շրջանառության ռեֆլեկ
տոր ուժեղացում, Էրիթրոցիտների թվի
ավելացում ի հաշիվ արյան դեպոների
ևն): Նշված երևույթները թթվածնի անբա
վարարության պայմաններում լավացնում
են ինքնազգացողությունը և բարձրացնում
աշխատունակ ությ ունը:
ՀԻՋԱձ, նահանգ Սաուդյան Արաբիայի
հարավ–արևմուտքում: Տարածությունը
390 հզ. կմ2 Է, բնակչությունը՝ մոտ 2 մլն:
Կենտրոնը՝ Ջիդդա: Մակերևույթը անա–
պատաքարային սարահարթ Է՝ արմ–ում
լեռնային զանգվածներով (բարձրությունը՝
մինչև 2600 մ), ափամերձ շրջանները՝
ցածրադիր հարթավայրերով: Կլիման
հս–ում մերձարևադարձային Է, հվ–ում՝
արևադարձային, տարեկան տեղումները՝
80–100 tit/: Բնակչությունն զբաղվում Է
քոչվորային անասնապահությամբ, օա
զիսներում՝ հացահատիկի, փյունիկյան
արմավենու, մրգատու ծառերի մշակու
թյամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսու
թյամբ, մարջանի արդյունահանությամբ:
Կան նավթաթորման, ցեմենտի, մետաղի և
գյուղատնտ. արտադրանքի վերամշակման
գործարաններ, տնայնաարհեստագործա–
կան արտադրություն: Հ–ում են իսլամի
գլխավոր կենտրոն Քաբան (Մեքքայում) և
Մուհամմեդի դամբարանը (Մեդինա):
ՀԻՋՐԱ (արաբերեն բառացի՝ գաղթ),
Մահմեդի գաղթը կամ Փախուստը Մեք–
քայից Ցասրիբ (Մեդինա), 622-ին: Օմար
խալիֆայի օրոք (634–644) Հ–ի տարին
դարձավ մահմեդական թվականության
սկիզբ: Հ. լուսնային օրացույց Է, տարին
ունի 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրով:
Այդ պատճառով Հ–ի տարեթվերը տարբեր
են գրիգորյան տոմարի համեմատ: Իրա
նում, Աֆղանստանում և Պակիաոանում
լուսնային Հ–ից զատ գործում է նաև XI դ.
մշակված արեգակնային Հ., որը նույն
պես սկսվում է 622-ից՝ ըստ արեգակնային
տարիների (տես նաև Օրացույց):
Հ–ի թվականը (Հ) մոպավոր ճշտությամբ
գրիգորյան տոմարով (Դ) արտահայտե
լու համար օգտագործվում է հետևյալ բա
նաձևը.
Գ=Տ+6շւ–4:
Գրկ. Բա ղաս ակ Հ. Ս., Օրացույցի
պատմություն, Ե., 1970, Էշ 223–33: Աբրա
համյան Ա., Հայոց գիր և գրչություն,
Ե., 1973, Էշ 134–37: Ա. Տեր–ՂնոնղյւսԱ
ՀԻՍ ԱՐՅԱՆ Հովհաննես, Հիսարյան
Մամբրե (24.6.1827, Կ. Պոլիս–9.8.
1916, Կ. Պոլիս), հայ արձակագիր, գրա–
կան–մշակութային գործիչ: Նախնական
կրթությունն ստացել է ծննդավայրում:
Եղել է ուսուցիչ: 1851-ից Կ. Պոլսում հրա–
տարակել է «Բանասեր» ամսագիրը, որի
նպատակն էր «լուսավորություն, կրթու
թյուն քարոզել, ազգային առաջադիմու
թյան առաջնորդել»: 1852-ին «Բանասեր»-ը
դադարել է լույս տեսնելուց [Հ. ձեռնամուխ
է եղել «ժուռնալ ազիատիկ դը Կոնստան–
տինոպլ» («journal Asiatique de Constan
tinople») ֆրանսալեզու պարբերականի
հրատարակությանը]: Հ–ի «ԽոսրովևՄաք–
րուհի» (1851, «Բանասեր»-ում), «Նեռն
կամ Կատարած աշխարհի» (1867) վեպերը,
կրոնա–բարոյախոսական ու սենտիմեն–
տալ–հայեցողական գաղափարախոսու
թյամբ հանդերձ, դասվում են հայ ռոման
տիկական գրականության ուշագրավ գոր
ծերի շարքը:
Երկ. Կարճառօտ պատկեր Նաբոլեոն Պոնսս–
բարթէին վարուցը, ԿՊ, 1847: Դիվան, որ Է
տաղարան, ԿՊ, 1871: Ս. Շաիկյան
ՀԻՍԱՐՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Միջին Ասիա–
յում, Պամիրա– Ալայան լեռնային հա
մակարգի արևմտյան մասում (Ուզբեկա
կան և Տաջիկական ԱՄՀ–ներում): Երկա
րությունը մոտ 200 կմ է, բարձրությունը՝
մինչև 4643 t/: Ջրբաժան է Զերավշանի և
Ամուդարյայի ավազանների միջև: Կազմ
ված է բյուրեղային ապարներից, թերթա–
քարերից, ավազաքարերից և գրանիտնե–
րից: Կենտրոնական մասում է Իսկանդեր–
կուլ (2176 t/) լիճը: Լանջերին մերձարևա
դարձային տափաստաններ են, դրանցից
վեր՝ ճմա–խոտային և ծառա՜թփուտային
բուսականություն, ավելի վեր՝ ենթալ–
պյան, ալպյան մարգագետիններ և լեռնա
յին քսերոֆիտներ:
ՀԻՍԱՐՅԱՆ ՀՈՎԻՏ, միջլեռնային իջվածք
Տաջիկական ՄԱՀ արևմուտքում, Հիսար
յան լեռնաշղթայի հարավային, Բաբա–
դաղ, Կարատաու և այլ լեռների հյուսի
սային ծայրամասերի միջև: Երկարությու
նը 70 կմ Է, լայնությունը՝ մինչև 20 կմ,
բարձրությունը՝ 700– 1000 Վ: Կլիման ցա
մաքային Է, հուլիսի միջին ջերմաստիճա
նը 29°C Է, հունվարինը՝ – 0,7°C, տարե
կան տեղումները՝ 520 մմ: Մշակում են
բամբակենի, քնջութ, ցորեն, խորդենի,
մրգեր: Հ. հ–ում է Տաջիկական ԱՄՀ մայրա
քաղաք Դուշանբեն: