Հ. գ–ի կարևոր ցուցանիշը ալմաստների կոնցենտրացիան է՝ ալմաստահատիկի պա– րունակությունը ալմաստակիր շերտի 1 itil3-ում (100% կոնցենտրացիայի դեպքում 1 till3-ում կա 0,878 ւէգ ալմաստահատիկ); Սկավառակներում ալմաստների կոնցեն– տրացիան ալմաստի շերտում 25–200% է: Հ, գ. լայնորեն կիրառվում են մեքենա– շինության րոլոր ճյուղերում, մասնավո– րապես առանցքակալների արտադրության մեջ:
ՀՂԿԱՆՅՈՒԹԵՐ, կարծր ապարներ և մի– ներալներ (բնական և արհեստական), որոնք գործածվում են մետաղների, հա– մաձուլվածքների, ապարների, ապակու, թանկարժեք քարերի, Փայտի, կաշվի մե– խանիկական մշակման համար: Արհես– տական Հ. (էլեկտրակորունդ, սիլիցիումի կարբիդ, բորի կարբիդ, սինթետիկ ալ– մաստ) կիրառում են XIX դ. վերջից: Հ–ի հիմնական բնութագրերն են՝ կարծրու– թյունը, ամրությունը, ճլությունը, հղկա– հատիկի ձևը, հղկունակությունը, հատի– կայնությունը: Կիրառվում են հղկանյու– թային գործիքների պատրաստման, բար– ձըր հրահեստության շինվածքների ար– տադրության համար:
ՀՂԿԻՉ ՀԱՍՏՈՑ, հղկանյութային գոր– ծիքներով մակերևույթների մշակման հաս– տոց: Կախված հղկվող մակերևույթի ձևից և մշակման նպատակներից՝ Հ. հ–ները տարբեր են լինում: Արտաքին գլանական և կոնական մակերևույթների հղկման հա– մար կիրառում են կլորահղկման ՅԵ12 մոդելի կլորահղկման հաստոց հաստոցներ (նկ.): Մշակվող նախապատ– րաստուկը տեղադրվում է կենտրոննե– րում, պտտական շարժում ստանում առջևի թակից և հաստոցի սեղանի հետ կատարում ետադարձ–համընթաց շարժում (իր առանցքի ուղղությամբ): Մշակումը կատարվում է հղկաքարով, որը պտտական շարժում ստանում է հղկող գլխիկից: Ներքնահղկիչ հաստոցը նախատեսված է ներքին գլանական և կոնական մակերևույթների հղկման հա– մար: Կլոր Հ. հ–ից տարբերվում է հղկող գլխիկի կառուցվածքով և դետալի ամրաց– ման ձևով: Կոպիտ, սևատաշ մշակման հա– մար կիրառում են կոպիտ մշակման, իսկ կտրող գործիքների (կտրիչ, ֆրեզ) սրման համար՝ սրիչ հաստոցներ: Հարթահղկման հաստոցը ծառա– ԷԶ–106 մոդելի հղկ ահ եղուկ ային հաստոց յում է հարթ մակերևույթների հղկման համար: Լինում է պտտվող և ետադարձ– համընթաց շարժվող սեղանով: Մակերե– վույթների վերջնամշակման համար կի– րառվում են կիպահղկման և ողորկման հաստոցներ: Կան նաև ժա– պավենահղկիչ, ուլտրաձայնային, մա գնի– սահղկման, ի ղկահ եղուկ ային (նկ.) հաս– տոցներ: Հայկ. ՍՍՀ–ում կլորահղկման .հաստոցներ արտադրվում են Լենին ակա– նում: ժապավենային և հղկահեղուկային հաստոցներ նախագծվում և արտադրվում են Երևանում, մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական ինստ–ի Անդրկովկասյան մասնաճյուղում:
ՀՂԿՈՂ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Լե– նինականի, ՍՍՀՄ հաստոցաշինա– կան և գործիքաշինական արդյունաբերու– թյան մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1954-ին, սկզբում կոչվել մետաղյա մահճակալների, ապա՝ կարի մեքենաների գործարան: Հ. հ. գ. է 1958-ից: Թողարկում է ՅԲ12, ՅԿ12 մակնիշի ու հատուկ (օպտիկական ապակու) հղկիչ հաստոցներ: 1978-ից յուրացվել է նաև դարբնոցամամլիչ սարքերի, սառը նըս– տեցման ավտոմատ և պարուրակագլոցման հաստոցների արտադրությունը: Ունի մե– խանիկական, ձուլման, ջերմամշակման, հավաքման և այլ արտադրամասեր: 1978-ին, 1954-ի համեմատ, համախառն արտադրանքի ծավալն աճել է 28,6 ան– գամ, կազմել 10,3 մլն ռ.: Արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ տնտ. բոլոր շրջաննե– րը և արտասահմանյան 16 երկիր՝ Կուբա, Հունգարիա, Հարավսլավիա, Իտալիա, Ալժիր ևն: Կոոպերացված կապերի մեջ է Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի և Զար– կովի հաստոցաշինական ձեռնարկություն– ների ու գիտահետազոտական կազմակեր– պությունների հետ:
ՀՂԿՈՒՄ, նախապատրաստուկների մա– կերևույթների մաքրամշակում հղկանյու– թային գործիքներով: Մշակումը կատար– վում է միկրոկտրմամբ: Հ. ապահովում է մշակվող դետալների չաՓերի և երկրա– չափական ձևերի բարձր ճշգրտություն (մինչև 3 մկմ): Հղկահատիկների կարծրու– թյունը թույլ է տալիս հղկել դժվար մշակ– վող նյութեր: Կա հղկման երկու հիմնա– կան եղանակ՝ կապված և ազատ հղկա– հատիկներով: Առաջին դեպքում, որն առա– վել լայն կիրառություն ունի, հղկահա– տիկներն ամրացվում են կարծր կամ ճկուն հիմքի վրա (հղկաքար, հղկաժապավեն): Երկրորդ դեպքում հղկահատիկներն ուղ– ղում են մշակվող մակերևույթի վրա օդի, հեղուկի շիթով, մագնիսական դաշտի ազդեցությամբ կամ մածուկի ձևով՝ վերջ– նահղկման ժամանակ: Հ. հիմնականում կիրառվում է մեքենաշինության, Փայտա– մշակման և քարամշակման արդյունաբե– րության մեջ:
ՀՄԱՅՈՒԹՅՈՒՆ, կ ա խ ա ր դ ու թ յ ու ն, դ յ ու թ ու թ յ ու ն, մարդկանց, կենդա– նական ու բուսական աշխարհի, բնության երևույթների, երևակայական ոգիների ու աստվածների վրա գերբնականորեն ազ– դելու հավատի հետ կապված արարողու– թյունների ամբողջություն: Առաջացել է, երբ մարդը դեռևս անկարող էր մեկնաբա– նել բնության երևույթները U պայքարել դրանց դեմ: Հ–յան ծձսհրը բազմազան են և տարածված աշխարհի բոլոր ժողովուրդ– ների մեջ: Հանրահայտ են աղոթած ըմ– պելիքով «վնասելու» կամ <բուժելու» ծե– սերը, ծիսական լվացումները, սրբազան յուղերով օծումները, թալիսմանները ևն: Հմայական մի շարք գործողություններ կատարվել են բնության երևույթները, ան– բարենպաստ եղանակը կարգավորելու նպատակով: Մարդկանց, կենդանիների վրա ազդելու համար Հ–յան միջոցներ են ծառայել նրանց հետ առնչվող առարկա– ները (հմայիլ, հագուստի մաս են), նը– րանց մազերը, եղունգները, թուքը, որոնց միջոցով իբրև թե ներգործելու էր կախար– դական ուժը: Դասակարգային հասարա– կության մեջ հմայական արարողություն– ները կրոնի առավել բարդ ձևերի առկա– յությամբ մղվում են ետին պլան՝ միաժա– մանակ մնալով դրանց բաղադրիչներ: Քրիստոնեության մեջ Հ–յան կարևոր ծե– սերից են օծումը, ուխտագնացությունը ևն; Տարածված են եղել, այսպես կոչված, սև (չար ոգիներին դիմելու) և սպիտակ (սրբերին, հրեշտակներին դիմելու) հմա– յական ծեսերը: Աշխարհի կախարդական ընկալումը, մասնավորապես իրերի համ– ընդհանուր նմանության ն. փոխնելւգււլւծ– ման վերաբերյալ պատկերացումները ըն– կած էին հնագույն բնաՓիլիսոՓայական ուսմունքների և անտիկ շրջանի վերջում ու միջին դարերում տարածված «գաղտ– նի գիտությունների» (աւքիմիա, աստղա– գուշակություն ևն) հիմքում: Բնագիտու– թյան սաղմերը զարգանում էին՝ զգալիո– րեն կապված Հ–յան հետ, որը և արտացոլ– վել է Վերածնության դարաշրջանի գիտ– նականների շատ գործերում: Գիտության հետագա զարգացմամբ նրանից դուրս մղվեցին Հ–յան տարրերը (տես նաև Նա– խապաշարմունք): Գրկ. 3w<JKOBei* B. Փ., Օ qepHoB h dejiofi Manm, 2 Hcnp. h Aon., M., 1965. Ա. Իսրւսյ hyiuU
ՀՄԱՅՔ ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ, ուժեղ փոխազդող տարրական մասնիկների քվանաային թվերից մեկը, որը պահպան– վում է ուժեղ և էլեկտրամագնիսական փո– խազդեցություններում: Հասկացությունը մուծվել է 1971-ին [U. Գլեշոու (Glashow Տհ. Լ.) և ուրիշներ], իսկ գոյությունը Փորձով ապացուցվել է 1976-ին, երբ հայտնաբերվեցին, այսպես կոչված, հմայ–