Ք. Հյոէգենս լա գործել աստղադիտակը: 1655-ին հայտ– նագործել է Սատուռնի արբանյակը (Տի– տան) և որոշել դրա պտույտի պարբերու– թյունը, պարզել, որ Սատուռնի շուրջը գոյություն ունի օղակ: Հ–ի աշխատանքնե– րը հաստատել են Կոպեռնիկոսի արևա– կենտրոն համակարգի ճշտությունը: Ռ. Հակի հետ համատեղ գտել է ջերմա– չափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը: Մշակել է լուսային ալիքների տարածման վերա– բերյալ խնդիրների լուծման մոտավոր մեթոդը (տես Հյուգենս–Ֆրենեփ սկըզ– բունը): Կառուցել է օկուլյար, որը մինչև այժմ էլ օգտագործվում է (Հ յ ու գ և ն ս ի օ կ ու լ յ ա ր): Գրկ. opaHKc^ypT y. H., Փ p e h k A. M., XpncTHaH rioHreHc, M., 1962.
ՀՅՈՒԳԵՆՍ–ՖՐԵՆԵԼԻ ՍԿ&ԲՈհՆ£, ալիք– ների տարածման խնդիրների լուծման մո– տավոր մեթոդ, հիմնականում վերաբե– րում է լուսային ալիքներին: Ըստ այդ սկզբունքի նախնական տարբերակի (մշա– կել է Ք. Հյուգենսը, 1678-ին), մակերևույ– թի բոլոր այն կետերը, որոնցով անցնում է ալիքի ճակատը ժամանակի տվյալ պա– հին, դառնում են երկրորդային ալիքնե– րի կենտրոններ, ընդ որում այդ տարրա– կան ալիքների պարուրիչը ժամանակի հաջորդ պահին լինում է ալիքային մա– կերևույթ (նկ. 1): Դեպի ետ տարածվող ալիքները, որոնք նկ. 1-ում պատկերված են ընդհատ գծով, հաշվի չեն առնվում: Այս սկզբունքը հնարավորություն է տա– լիս խնդիրներ լուծելիս ամբողջ ալիքա– յին պրոցեսի փոխարեն դիտարկել կա– մայականորեն ընտրված ալիքային մա– կերևույթ: Հյուգենսի սկզբունքով ալիք– ների տարածման բացատրությունը միան– գամայն համապատասխանում է երկրա– չափական օպտիկայի օրենքներին, սա– կայն դիֆրակցիայի երևույթը (տես Դիֆ~ րակցիա ափ^սերի) արդեն հնարավոր չէ բացատրել այդ սկզբունքով: 1815-ին 0. ժ. Ֆրենեչը լրացրեց Հյուգենսի սկզբունքը՝ մուծելով տարրական ալիքների կոհե– րենաոէթյան և ինտերֆերենցիայի (տես Ինտերֆերենցիա աչիքների) հասկացու– թյունները: Հ–Ֆ. ս՜ի համաձայն, ալիքա– յին գրգռումը որևէ P կետում (նկ. 2) կա– րելի է դիտել իբրև ալիքային որևէ մա– կերևույթի յուրաքանչյուր տարրից առաք– ված երկրորդային ալիքների ինտերֆե– րենցիայի արդյունք: Նկ. 2-ում ալիքային մակերևույթը (AOB) գնդային է, Տ–ը ալիքների կետային աղբյուր է: Եթե ալիք– ների տարածումը սահմանաՓակված է որևէ արգելքով (օրինակ, անթաՓանց էկրան՝ անցքով, նկ. 2), ապա նպատակա– հարմար է ալիքային մակերևույթն ընտ– րել այնպես, որ այն հպվի արգելքի եզրերին: Հ–Ֆ. ս. թույլ է տալիս որոշ մոտավորությամբ դիտարկել ալիքների դիֆրակցիայի (տես Դիֆրակցիա չույսի) զանազան դեպքեր: Գրկ. Լ ա ն դ ս բ և ր գ Գ. Ս., Օպտիկա, Ե„ 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ. 3): ՀՏՈհԳՈ (Hugo) վիկտոր Մարի (26.2. 1802, Բեզանսոն – 22.5.1885, Փարիզ), ֆրանսիացի գրող, ֆրանսիական դեմո– կրատական ռոմանտիզմի առաջնորդն ու տեսաբանը: Ծնվել է նապոլեոնյան գենե– րալի ընտանիքում: Մայրը, որ միապետա– կան էր, ձգտում էր իր քաղ. հայացքները պատվաստել որդուն, դա իր ազդեցու– թյունն է թողել Հ–ի վաղ շրջանի ստեղծա– գործության վրա («Ներբողներ ու զանա– զան բանաստեղծություններ», 1822): Նրա պատանեկան տարիների վեպերը նույն– պես համակված էին միապետական մի– տումով, որը հակասության մեջ էր հե– ղինակի դեմոկրատական համակրանքի հետ: Հ–ի համար նոր շրջան սկսվեց 20-ական թթ. 2-րդ կեսից՝ մոտեցող հե– ղափոխական (տես Հովիսյան հեղափո– խություն 1830) իրադրության մեջ: 1825– 1828-ի բանաստեղծություններում («Արևել– յան մոտիվներ» ժողովածու, 1829) Հ. դիմեց Արևելքի թեմային, նրան գրավում էր ոչ միայն էկզոտիկան, այլև համակրան– քը թուրք, լծի դեմ հույների ազգային– ազատագրական պայքարի նկատմամբ: Նոր բովանդակությունը պահանջում էր նոր ձև: Հ. ստեղծում է ճկուն ռիթմեր, բարդ հանգեր, կենցաղային խոսակցա– կան լեզու ներմուծում պոեզիա: Իր «Կրոմվել» (1827) դրամայի համար Հ–ի գրած նախաբանը դեմոկրատակա– նորեն տրամադրված ռոմանտիկների գե– ղագիտական մանիֆեստի դեր կատարեց: Կլասիցիզմի դոգմաներին Հ. հակադրեց դրամատիկական ստեղծագործության լիակատար ազատությունը: Հ–ի զար– գացրած գրոտեսկի տեսությունն արտա– հայտում էր կյանքն արվեստի մեջ ավելի լիակատար պատկերելու ձգտում, քան այդ թույլ էր տալիս XVII– XVIII դդ. դա– սական դպրոցը: «էռնանի» (1829, հայ. հրտ. 1908) դրամայի բեմադրությունը 1830-ի փետրվարին, հեղավւոխության նախօրեին, ազդանշան եղավ «դասական– ների դեմ ռոմանտիկների ճակատամարտի համար», որն ավարտվեց նոր դպրոցի հաղթանակով: Ազատասիրական ոգով էին տոգորված նաև Հ–ի «Մարիոն դը Լորմ» (1829), «Արքան զվարճանում է» (1832, հայ. հրտ. 1888), «Մարխս Թյուդոր» (1833), «Ռուի Բլաս» (1838, հայ. հրտ. 1873) դրամաները: Հ–ի առաջին նշանակալից վեպը եղավ «Փարիզի աստվածամոր տաճարը» (1831, հայ. հրտ. 1869, 1871–72 և «Նոթր–Դամ Վ. Հյուգո դը Փարի» վերնագրով, 1953), որը վերա– կենդանացնում էր XV դ. Փարիզի Կյանքը: 30-ական թթ. հայտնվեցին «Աշնանային տերևներ» (1831), «Մթնշաղի երգեր» (1835), «Ներքին ձայներ» (1837), «ճառա– գայթներ ու ստվերներ» (1840) քնարա– կան ժողովածուները: «Կլոդ Գեո» (1834, հայ. հրտ. 1872) պատմվածքում Հ. հան– դես եկավ մահապատժի դեմ: Բայց նա հետևողական չեղավ: ՀեղաՓոխական շարժման ժամանակավոր անկումը 40-ական թթ. հանգեցրեց Հուլիսյան միա– պետության հետ հաշտեցման: Հ–ի հա– սարակական հակասական դիրքորոշումը ուղեկցվում էր ստեղծագործական ճգնա– ժամով: 1843-ին հրատարակված «Բուրգ– գրաֆները» դրաման անհաջող տոաց– վեց: 1848-ի բուրժուա–դեմոկրատական հե– ղափոխությունը Հ–ին հանեց գաղափարա– կան Փակուղուց: Նա կանգնեց հանրապե– տության պաշտպանների շարքում: Երբ 1851-ի հեղափոխական հեղաշրջումից հետո Լուի Բոնապարտը հռչակվեց կայսր Նապոլեոն III (1852), Հ. հարկադրյալ Փոխադրվեց Բրյոաել, այնուհետև բնակու– թյուն հաստատեց Լա Մանշ նեղուցի կղզի– ներում: 1852-ին գրեց «Մի հանցագործու– թյան պատմություն» գիրքը (հ. 1–2, հրտ. 1877–78) և «Նապոլեոն Փոքր» քաղ. պամֆլետը: 1853-ին լույս տեսավ «Հա– տուցում» քաղ. բանաստեղծությունների ժողովածուն: «Թշվառները» (1862, հայ. հրտ. մաս 1– 5, 1868–70, 1940–51) վեպում Հ. պատ– կերել է ֆրանս. հասարակության տարբեր խավերի կյանքը, աշխատելով ապացուցել, որ հանցագործությունն ու աղքատությու– նը կապիտալիզմի անխուսափելի ծնունդն են: ժողովրդի կյանքի ու տառապանքնե– րի ճշմարտացի պատկերները վկայում էին ռեալիստական հոսանքի առկայու– թյունը Հ–ի ստեղծագործության մեջ: «Ծովի աշխատավորները» (1866) վեպի կենտրո– նում մարդու պայքարն է տարերքի դեմ: «Մարդը, որը ծիծաղում է» (1869) վեպո՞ւմ Հ. նկարագրել է Անգլիայի կյանքը XVII դ. վերջում – XVIII դ. սկզբին՝ մերկացնելով միապետության կամայականություններն ու ազնվականության դաժանությունը: Հ. հայրենիք վերադարձավ 1870-ին, Նապոլեոն III-ի տապալվելուց հետո: 1870–71-ին ֆրանս–պրուսական պատե– րազմի և 1871-ի Փարիզյան կոմունևւյի իրադարձություններին արձագանքեց «Ահեղ տարի» (1872) բանաստեղծություն– ների ժողովածուով: «Իննսուներեքը» (1874, հայ. հրտ. 1910, «Եղբայրը եղբոր դեմ» վերնագրով, համառոտ թրգմ. 1891) վեպում վերստեղծեց վանդեյան խռովու–