արդ. uiquirn մրցակցությունն ու ֆրիտրե– դերականոլթյունը, մերժել է մերկանտի– էիզմը, հասել արժեքի աշխատանքային տեսության գաղափարին, առաջադրել մե– տաղադրամի այսպես կոչված քանակա– յին տեսությունը, մերժել է հասարակա– կան դաշինքի տեսությունը՝ հասարակու– թյունը տարբերակելով պետ. կառավա– րումից ևն: Նույն հասարակական–քաղա– քական և հակակղերական դիրքերից է գրված «Անգլիայի պատմությունը» (ութ հատոր), որով նա սկզբնավորել է, է. Գի– բոնի և Վ. Ռոբերտսոնի հետ միասին, անգլ. նոր պատմագրությունը: Հ–ից է սերում XIX–XX դդ. ամբողջ ֆենոմենալիստական էմպիրիզմը: Հ–ի հասարակական և տնտեսագիտական հա– յացքներին անդրադարձել է Կ. Մարքսը, հյումիզմի փիլիսոփայությունը քննադա– տել են Ֆ. էնգելսը և Վ. Ի. Լենինը: Երկ. The Philosophical Works, v. 1–2, L., 1890; Hume’s Dialogues Concerning Natural Religion, 2 nd Ed., L., 1947; Coh., t. 1–2, M.t 1965. Գբկ. Լենին Վ. Ի., Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ., հ. 14: M a p k c K. H3Hrejibc Փ., Co^r., 2 H3fl. (ըստ անվա– նացանկի): MnxajieHKO 10.Ո., Փաւօ– co4ma JIaBHfla K)Ma–TeopeiKH. ocHOBa aHTJi. no3HTHBH3Ma XX Beica, M., 1962; H a p c k h h H.C., ՓաւօշօՓաւ .ZJaBHfla K)Ma, M., 1967; Ն ու յ ն ի, JHaBHfl IOm, M., 1973. Հ. Գեորգյան
ՀՅՈՒՆՔՅԱՐՊԵՅեՆՏՅԱՆ Հովհաննես (1818–1895), բառարանագիր: Տիրապե– տել է հունարենին, լատիներենին, պարս– կերենին, թուրքերենին: Մասնակցել է Աստվածաշնչի խմբագրման աշխատանք– ներին՝ կատարելով հայերեն թարգմանու– թյան և հուն. բևագրի համեմատությունը: Հ–ի լեզվաբանական միակ գործը «Ստու– գաբանական բառարան հայ լեզվի» (1894) աշխատությունն է (Իզմիրլյան մրցանակ, 1893), որի առածաբանում նա հայերենը համարում է թուրանյան լեզու: Հ. գտնում է, որ առաջին թարգմանիչների ջանքերով հայոց լեզվի մեջ մուտք են գործել բազմա– թիվ հուն., լատ., պարսկ. արմատներ, որոնց պատճառով հայերենը դարձել է «արվեստական» լեզու: Հ. ստուգաբանու– թյունները կատարել է քմահաճորեն, առանց լեզվաբանական օրենքների կի– րառման: Հ–ի հայացքներն ու ստուգա– բանությունները քննադատել են Ս. Տեր– վիշյանը, Հ. Աճաոյանը և ուրիշևեր: Խ. Կարադելյան
ՀՅՈՒՊԱՏՈՍ, հյուպատոսական պարտա– կանություններ կատարող պետության ներկայացուցիչը այլ երկրում: Տես Հյու– պատոսություն :
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, հյուպա– տոսների գործունեությունը կարգավորող սկզբունքների և նորմերի (ինչպես ներ– պետական, օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավունքի) ամբողջություն: Հ. ի–ի հիմնական աղբյուրը հյուպատոս– ների իրավական դրությունն ու ֆունկցիա– ները սահմանող առանձին պետություն– ների կնքած կոնվենցիաներն են: Հ. ի–ի գործունեությունը կարգավորող դրույթ– ներ են պարունակում նաև առևտրի ու ծովագնացության, իրավական օգնության, սոցիալական ապահովության ևն պայմա– նագրերը: XX դ. կնքվել են մի քանի բազ– մակողմ կոնվենցիաներ [օրինակ, հյու– պատոսական ֆունկցիաների մասին Կա– րակասի կոնվենցիան (1911), հյուպատո– սական պաշտոնյաների մասին Հաագա– յի կոնվենցիան (1928) ևն], որոնք դիտ– վում են որպես պետությունների հյու– պատոսական հարցերի կարգավորման պայմանագրային պրակտիկայի կոդիֆի– կացիա: Հ. ի–ի օրենսգիրք է համարվում հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի բազմակողմ կոնվեն– ցիան (1963), որը սահմանում է ինչպես հաստիքային հյուպատոսների արտոնու– թյունները, անձեռնմխելիությունը, և՝ հիմ– նական ֆունկցիաները, և՝ արտահաստի– քային հյուպատոսների իրավական վի– ճակը: Մովետական հյուպատոսների գոր– ծունեությունն արտասահմանում կարգա– վորվում է ՍՍՀՄ օրենսդրությամբ (հիմ– նական ակտը ԱԱՀ Միության հյուպատո– սական կանոնադրությունն է) և հյուպա– տոսական հարցերի մասին կնքված կոն– վենցիաներով: ԱՍՀՄ օրենսդրությամբ սահմանվում է նաև արտասահմանյան հյուպատոսների իրավական դրությունը ՍՍՀՄ–ում (ՍՍՀՄ տերիտորիայում ար– տասահմանյան պետությունների դիվա– նագիտական և հյուպատոսական ներկա– յացուցչությունների կանոնադրություն, ՍՍՀՄ և միութենական հանրապետություն– ների քաղաքացիական դատավարության հիմունքներ, Տեղական հարկերի ու տուր– քերի մասին ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1942-ի ապրիլի 10-ի հրամանագիր ևն): Սովետական հյուպա– տոսների պարտավորությունների մա– սին մի շարք դրույթներ են պարունակում առանձին օրենսգրքեր (ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրու– թյան հիմունքներ, միութենական հանրա– պետությունների ամուսնության և ընտա– նիքի օրենսգիրք, ՍՍՀՄ առևտրական ծովագնացության օրենսգիրք ևն):
ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ, միջազգային մշտական ներկայացուցչության տեսակ, որն իրականացնում են պետության հա– տուկ պաշտոնատար անձինք: Հ–յան տեղն ու հյուպատոսների գործունեության շըր– ջանը լուծվում է երկու պետությունների համաձայնությամբ: Հ.՝ գլխավոր Հ., Հ., փոխհյուպատոսություն, հյուպատոսա– կան գործակալություն, գլխավորում են? համապատասխանաբար, գլխավոր հյու– պատոսը, հյուպատոսը, փոխհյուպատո– սը, հյուպատոսական գործակալը: Ըստ հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963-ի կոնվենցիայի (տես Հյուպատոսական իրավունք), հյու– պատոսի պարտականություններն են՝ մի– ջազգային իրավունքի շրջանակներում պաշտպանել իր պետության, նրա կազմա– կերպությունների ու քաղաքացիների շա– հերը, կատարել նոտարական պարտակա– նություններ, քաղաքացիական կացության ակտերի գրանցում, ընդունող երկրի օրենքներին չհակասող վարչական բնույ– թի որոշ գործողություններ, իր երկրի նավերի, ինքնաթիռների, նրանց անձնա– կազմի նկատմամբ իրականացնել հըս– կողություն, ուսումնասիրել իրավասու– թյան ենթակա մարզի (շրջանի) տնտ. կյանքը և ինֆորմացիա հաղորդել իր կա– ռավարությանը, նպաստել պետություն– ների տնտ., առևտրական, մշակութային և գիտական, բարիդրացիական հարաբե– րությունների հաստատմանը: Հյուպա– տոսին նշանակում և սեվւական երկրում արտասահմանյան հյուպատոսական գոր– ծունեությունը թույլատրում է պետությու– նը՝ իր ներքին օրենսդրությամբ: Հյուպատոսական ինստ. ապրել է պատ– մական զարգացում: Հյուպատոսական հաստատությունների որոշակի մակար– դակ, միջազգային առևտրին զուգահեռ, ձեռք է բերվել միայն պետությունների միջև կայուն տնտ. կապ հաստատվելուց հետո: Դեռևս մ. թ. ա. հյուպատոսական գործողություններ են ձեռնարկվել Եգիպ– տոսում, Հին Հունաստանում, Հին Հռո– մում: Ենթադրվում է, որ ինչպես Հունաս– տանն ու Հռոմը, արտասահմանցի վա– ճառականների առևտուրը բարելավելու ևպատակով, հայերը նույնպես ունեցել են հովանավորներ (Հունաստանում՝ հո– վանավոր–պրոկսեններ, Հռոմում՝ պատ– րոններ): Գտնվելով Արևմուտքի և Արևել– քի առևտրական ճանապարհների հան– գուցակետում, Հայաստանը ակտիվ առևտրական գործունեություն է ծավալել մի կողմից Հռոմի և Բյուզանդիայի, մյուս կողմից՝ Պարթևևերի, Պարսկաստանի և Արաբական խալիֆայության հետ: Մով– սես իյորենացու և Փավստոս Բուզանդի վկայությամբ, Հայաստանում, ինչպես Հռոմում և Հունաստանում, ընդունվել ու գործադրվել են հյուրընկալության, պետ. հովանավորության, արտասահմանցինե– րին օգնություն ցույց տալու սկզբունքներ: Օտարերկրացիների դրությունը հետզհե– տե կարգավորվել է պետության ընդհա– նուր օրենքներով, ապահովվել նրանց իրավունքների պաշտպանությունը, ան– հրաժեշտ տեղաշարժը երկրում, սահման– վել են արտոնություններ, որոնք ձևա– կերպվել են արտոնագրերում և հաստատ– վել մատանի կնիքով («ոսկի մատանու գիր ազատութեան»): Պրոկոպիոս Կեսա– րացու (VI դ.) և Գեորգիոս Կեդրենոսի (XI դ.) վկայությամբ օտարերկրացիները Հայաստանի խոշոր քաղաքների շրջա– կայքում ունեցել են վաճառականների բնակավայր–սետլմենտներ: Ըստ հավաս– տի տվյալների VIII–IX դդ. ինքնավարու– թյուն են ունեցել Դվինի, Անիի և Հայաս– տանի առևտրակաև այլ կենտրոնների արաբ, գաղութները: Անի քաղաքում, բյու– գանդական կայսրի նշանակմամբ, հույ– ների գործերը վարելու համար պաշտո– նավարել է հյուպատոս–կոնսուլը: Այդպի– սի իրավունքներ և արտոնություններ են ունեցել նաև հիշյալ պետություններ մեկ– նած կամ այնտեղ բնակվող հայ վաճառա– կանները: Արիստակես Լաստիվերցու վկայությամբ, ամբողջ աշխարհում հա– տուկ հռչակ են վայելել, արտոնություն– ներից ու իրավունքներից օգտվել Մալա– թիայի հայ վաճառականները («Պատմու– թյուն», գլուխ XXI): Արաբական խալի– ֆայությունում հայ, Հայաստանում՝ արաբ վաճառականներին վերապահվել է դա– տական իրավասություն՝ սեֆական օրենք– ներով ու դատավորներով: Նույնանման