Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Փողային՝ ուադինդզ (շվի), հարվածային՝ կարցգանան (ճչանակ), գումսագ (թմբուկ): Տարածված են իրոն–կանձալ–Փանդիռը, բալալայկան, ջութակը: ժող. ասացողնե– րից. երգիչներից և նվազողներից էին՝ Բ. Զուգուտովը, Դ. Գատուևը, Գ. Սլանովը, Վ. Գուրիևը, ժամանակակից ասացողնե– րից են՝ IX. Ցոպանովը, Դ. Տաուաիեը, եր– գիչներից՝ Գ. Պլիևը, Ն. Ա. Տուգուզովան: Հյուսիս–օսեթական երաժշտական բա– նահյուսությունը հավաքվել և ձայնագրվել է XIX դ. վերջից: Պրոֆեսիոնալ երաժշտա– կան արվեստը ձևավորվել է հոկտեմբեր– յան հեղափոխությունից հետո: 1924– 1926-ին Օրջոնիկիձեում գործել է ժող. կոն– սերվատորիա: 1932-ին ռադիոկոմիտեին կից ստեղծվել է ժող. գործիքների նվագա– խումբ (1944-ին վերակազմվել է սիմֆո– նիկ նվագախմբի): 1958-ին բացվել է երաժշտական–դրամատիկական թատրոն (1972-ից՝ երաժշտական թատրոն): Առա– ջին պրոֆեսիոնալ ստեղծագործություն– ները երևաև են եկել 1920-ական թթ.: 1950–60-ական թթ. ստեղծվել են խոշոր կտավի երկեր՝ K Ս. Պլիևի «Կոստա» օպերան, օպերետները, օրատորիաները, Դ. Ս. 1սախանովի (ազգությամբ՝ հայ) սիմ– ֆոնիաները, օպերան, բալետները, կոն– ցերտները, Ի. Գ. Գաբարաևի և այլ վար– պետների (Տ. Ցա. Կոկոյտի,Ռ. Կ. Ցարիոն– տի, Ն. Ա. Կարնիցկայա, Ա. Ա. Պոլյա– նիչենկո և ուրիշներ) ստեղծագործություն– ները: Երաժշտագետներից են՝ Զ. Ի. Տուաևան, Պ. Ֆ. Փանոսյանը, խմբավար– ներից՝ Զ. Ա. Զուցաաին, երգիչներից՝ Տ. Ա. Տոզոևան, Ե. վ. Կուլաևը, Մ. Ս. Կատոլիևան: հանրապետությունում գոր– ծում են (1975)՝ ֆիլհարմոնիա (1945), «Ալան> պարի անսամբլը (1966), երգչա– խմբային ընկերություն (1959), արվեստի ուսումնարան, երաժշտական մանկավար– ժական ուսումնարան (Օրջոնիկիձեում), 11 երաժշտական դպրոց: 1939-ին կազմա– կերպվել է Տ–Օ. ԻՍՍՏ–ի կոմպոզիտորնե– րի միությունը: Թատրոնը: Օսեթական պրոֆեսիոնալ թատերարվեստի ակունքները պարով և երզով ուղեկցվող ժող. խաղերն ու ներ– կայացումներն են: 1904-ից Վլադիկավ– կազում և այլուր բեմադրվել են առաջին սիրողական ներկայացումները օսերեն: Տս. Կովկասում սովետական իշխանու– թյան հաստատումից հետո Տ–Օ. ԻՍՍՏ–ում սկսել է ձևավորվել պրոֆեսիոնալ ազգա– յին թատերարվեստը: 1930-ին Օրջոնիկի– ձեում բացվել է Փոքր ձևերի թատրոնը, 1935-ին՝ Տյուսիս–Օսեթական դրամատի– կական թատրոնը: Օսեթական դրամա– տուրգների պիեսների լավագույն ներ– կայացումներից են՝ Տ. Ա. Եպխիևի և Ի. Վ. Ջանաևի «Կոստա» (1939), Գ. Ս. Ջիմիևի «Սև մառախուղ» (1944), Ե. Ի. Բրիտաևի «Եոկու քույր» (1947, 1953), Գ. Դ. Պլիևի «Չերմեն» (1949), Խ. Գ. Ցոպանովի «Եղ– բայրներ» (1966), Ռ. Վ. Խուբեցովայի «Մայրական փառք» (1974) ևն: Թատրոնը հաջողությամբ է բեմադրում նաև դասա– կան պիեսներ: Օրջոնիկիձեում 1871-ից գործում է ռուս, դրամատիկական թատրոն, 1943-ին բացվել է «Սարի» տիկնիկային թատրոնը: Տ. Օ–ի թատերարվեստի զար– գացմանը նպաստել են հիմնադիրներ՝ Տ–Օ. ԻՍՍՏ վաստ. գործիչ Բ. Տոտրովը, Տ–Օ. ԻՍՍՏ ժող. արտիստներ Պ. Ցիրիխո– վը, Լ. Կոնդիրևը, Մ. Ռեպինան, Պ. Լուկի– նան և ուրիշներ: Թատրոնի առաջատար գործիչներից են (1975)՝ ՍՍՏՄ ժող. ար– տիստ Վ. Թհապսաևը, ՌՍՖՍՏ ժող. արտիստներ Զ. Բրիտաևան, Ն. Սալա– մովը, Ե. Թումանովան, Տ–Օ. ԻՍՍՏ ժող. արտիստներ Օ. Բեկուզարովան, Մ. Իկաևը, Ի. Գոգիչևը, Բ. Վատաևը,

ՌՍՖՍՏ վաստ. ևկարիչ Գ. Ֆեոդորովը: Գրկ, Cepe6pflHaa M.H., CeBepHOH OceTHH, 3 H3fl., Opfl3KOHHKHfl3e, 1969; Hctophs CeBepo-OcenracKOH ACCP, kh. 1–2, M.–Opfl3K0HHKHA3e, 1959–66; T e a- T o e b A. A., CeBepma OceTHH b Bcjihkoh OTenecTBeHHoii BOHHe, Opfl3K0HHKHfl3e, 1959; BoJiKosa H. r.f O paccejieHHH apMAH Ha CeBepHOM KaBKa3e flo Haqajia XX Beica, «ՊԲՏ», 1966, JSJo3;EpeMHH C. T., Pacce- jieHHe ropcKHx HapoflOB KaBKa3a no UrojieMeK) H Apmjihckoh ^eo^paՓHH VII BeKa, «TpyflM VII Me^CflyHapoAHoro KOHrpecca aHTponojiorH- «iecKHx h ^THo^paՓHqecKHx Hayn, MocKBa, 1964», t. 8, M., 1970; OKT«6pbCKan peBOJiK)- d;hh h rpaacaaHcicaH BoiiHa b CeBepHOH OceTHH, Opfl»oHHKHA3e, 1973; MaroMeioB A. X., OdmecTBeHHJbiH ctpoh h 6mt oceTHH (XVII– XIXbb.), Opfl»coHHKHfl3e, 1974; UyijneB B.tA., 3KOHOMHKa h KyjibTypa CeBepHOH Oce– THH, OpflMcoHHKH^3e, 1967: HepflSHeB X. C., HapoflHoe xo3hhctbo CeBepo-OceiHH- ckoh ACCP, դ. 1, OpflMcoHHKHfl3e, 1971; Նույնի, OnepKH no hctophh HapoflHoro 06pa30BaHHH b CeBepHOH OceTHH, Opaecohhkh- fl3e, 1958; Ahahcb B., AHffneBa P., OceTHHCKHH OpHaMCHT (AjIbSom), OpA>KOHH- KHA3e, 1960; U,xyp6aeBa K. ., CeBepo- OceTHHGKaa ACCP, b kh.: My3biKa^bHan icyjib- Typa aBT0H0MHbix pecnydjiHK PCOCP, M., 1957; KapnaeBa T., JI h t b h h e h- ko M., CeBepo-OceiHHCKHH flpaMaTHqecKHi* TeaTp, Opfl3KOHHKHA3e, 1960.

ՀՅՈՒՍՅԱՆ Մինաս Գրիգորի (ծն. 15.2. 1904, Վան), հայ սովետական գրականա– գետ: Բան. գիտ. դ–ր, պրոֆեսոր (1963): Ավարտել է Երևանի համալսարանի բա– նասիրական ֆակուլտետը (1937): Դա– սախոսել է Երևանի և Լենինականի բու– հերում, 1969-ից՝ Երևանի համալսարա– նում: Տրատարակել է «Գավիթ Բեկ» (1943), «Գրիգոր Զոհրապ. կյանքը և ստեղծագոր– ծությունը» (1957), «Գրիգոր Զոհրապի ար– վեստը» (1964), «Մեծ եղեռնի զոհ գրող– ները» (1965), «Ա. Ս. Պուշկին» (1968), «էջեր արևմտահայ գրականության պատ– մությունից» (1977) աշխատությունները:

ՀՅՈՒՍՆԱՏԱՂՋԱԳՈՐԾԱ1|ԱՆ ԳՈՐԾԻՔ– ՆԵՐ, Փայտանյութի մշակման ձեռքի և մեքենայացված գործիքներ: Տարբերում են կտրող, չափող–նշագծող և օժանդակ Տ. գ.: Կ տ ր ո ղ Հ. գ. լինում են ձեռքի՝ կացին, սղոց, ռանդա, դուր, գայփկոն, մեքենայացված՝ պնևմատիկ և էլեկտրա– կան հաղորդակով ձեռքի մեքենաներ, շղթայաձև, սկավառակաձև, ժապավենա– ձև սղոցներ, ռանդաներ, թործաններ, գայլիկոնիչ մեքենաներ: Չ ա փ ո Դ՜ն շ ա– գ ծ ո ղ Տ. գ. են քանոնը, անկյունաքա– նոնը, չափերիզը, կորակարկինը, ներսա– չափը, խազքաշը, ուղղալարը: Օժան– դակ գործիքներ են մուրճը, պտուտա– կիչը, մանեկադարձիչը, կծաքցանը, տա– փակաշուրթը, աքցանը:

ՀՅՈՒՍՊ, գյուղ Արևմտյաև Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Իփզանի գավա– ռի Սպարկերտի գավառակում: 1909-ին ուներ 20 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է տարագրության ճա– նապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀՅՈՒՍՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հ յ ու ս– վածքաբանություն, գիտություն բազմաբջիջ կենդանիների to մարդու հյուս– վածքների մասին: Բույսերի հյուսվածք– ներն ուսումնասիրում է բույսերի անա– տոմիան (տես Անաաոմիա բույսերի): <Հ.» տերմինն առաջարկել է գերմ. գիտ– նական Կ. Մեյերը (1819): Տ–յան խնդիր– ներն են. բացահայտել հյուսվածքների էվոլյուցիան, օրգանիզմում դրանց զար– գացումը (հիստոգենեզ), մասնագիտաց– ված բջիջների կառուցվածքն ու ֆունկ– ցիան, բջիջների Փոխազդեցությունը միև– նույն և տարբեր հյուսվածքների բջիջնե– րի հետ, հյուսվածքային կառուցվածքների վերականգնումն ու կարգավորող մեխա– նիզմները, որոնք ապահովում են հյուս– վածքների ամբողջականությունն ու հա– մատեղ գործունեությունը: Տ. սերտորեն կապված է բջշաբանության հետ: Ընդուն– ված է առանձնացնել ընդհանուր Տ., որն զբաղվում է հյուսվածքների զարգաց– ման, կազմության ու ֆունկցիաների հիմ– նական սկզբունքների ուսումնասիրու– թյամբ, և մասնավոր Տ., որի խըն– դիրն է պարզաբանել բազմաբջիջ կենդա– նիների օրգանների կազմի մեջ մտնող հյուսվածքային համալիրների հատկու– թյունները: Տ., որպես ինքնուրույն գի– տություն, առանձնացվել է XIX դ. 20-ական թվականներից: Սակայն շատ վաղուց նըշ– վել է, որ կենդանիների օրգանները կազմ– ված են տարբեր բաղադրամասերից, որոնք միմյանցից տարբերվում են ամրու– թյամբ ու գույնով: Նշված Փաստերով Արիստոտելը (IV դ. մ. թ. ա.) օրգանների կազմության մեջ առանձնացրել է «միա– տարր մասեր», որոնց դասակարգումը հարյուրամյակների ընթացքում վերար– տադրվել է շատ գիտնականների աշխա– տանքներում: Մանրադիտակի գյուտը (XVII դ.) անմիջապես չավելացրեց օր– գանների նուրբ կառուցվածքների մասին եղած գիտելիքները: 1665-ին անգլ. ֆի– զիկոս Ռ. Տուկն առաջինը հայտնաբերեց բուսական հյուսվածքների բջջային կա– ռուցվածքը, որը շուտով հաստատվեց անգլ. Ն. Գրյուի և իտալացի Մ. Մալպիգի կողմից: Տոլանդացի օպտիկ Ա. Լևենհու– կը, զգալիորեն կաւոարելագործելով ման– րադիտակը, նկարագրեց արյան կարմիր գնդիկները, դրանց շարժումը մազանոթ– ներում, հայտնագործեց կմախքային և սրտի մկանային թելիկների միջաձիգ զո– լավորությունը, նյարդային և ջլային թե– լիկները ևն: Սակայն նշված դիտումները սիստեմատիկ չէին տարվում և չէին կապ– վում այդ ժամանակ հայտնի անատոմիա– կան տվյալների հետ: Նույնիսկ XIX դ. սկզբներին հյուսվածքների մասին պատ– կերացումները հիմնվում էին անզեն աչքով տեսանելի տվյալների վրա: Տ–յան զար– գացման «մակրոսկռպիական» (մինչ– մանրադիտակային) ժամանակաշրջանն