փողային գ ործիքների խմբի մեշ, օգտա– գործվում է նաև որպես մենակատարային և անսամբլային նվագարան: Տարատեսակ– ներից է ալտային Հ. [անգլ. եղջերափող, ֆրանս. cor angle (բառացի՝ անկյունավոր եղջյուր) բաոի սխալ թարգմանությունը]:
ՀՈԲՈՍ (իսկական անունը՝ Հովհաննես, ծն. և մահ. թթ. անհտ.), ժողովրդական առակախոս Լոռիում: Նրա անունով հայտ– նի զվարճախոսությունները հավաքել և 1903-ին Թիֆլիսում լույս է ընծայել Ե. Լա՜ չայա՚սը, ըստ որի Հ. սկզբում ապրել է ճոճկան գյուղում, հետո փոխադրվել Շնող, որտեղ և մահացել է 1860-ական թթ.: Հիշյալ զվարճախոսությունները (տարբե– րակներով) տարածված են Լոռվա նաե Աքորի, Կուրթան և այլ գյուղերում, որ– տեղ, սակայն, որպես գործող անձ Հ–ի փո– խարեն հանդես են գալիս Սերգոն, Կիկո– սը, Համբոն: Սրանց և Հ–ին վերագրվող անեկդոտները մեծ մասամբ տարբեր բա– նասացների հորինվածքներ են, որոնց շատ տարբերակներ գրի են առնված ինչ– պես Լոռիում, այնպես էլ ՀՍՍՀ այլ շըր– ջանն երում: ա. Նա զին յան ՀՈԲՍ (Hobbes) Թոմաս (1588– 1679), անգ– լիական փիլիսոփա, մատերիալիստ: Սո– վորել է Օքսֆորդի համալսարանում: Կրել է Ֆ. Բեկոնի, Պ. Գասենդիի, Գ. Գա– լիլեյի ազդեցությունը: Զարգացնելով Բե– կոնի ուսմունքը՝ ստեղծել է մեխանիստա– կան մատերիալիզմի առաշին ամբողջա– կան համակարգը, որն ընդգրկում է բնու– թյան, հասարակության և մտածողության մասին բոլոր գիտությունները՝ որպես փի– լիսոփայության բաժիններ: Հ., հետեելով ժամանակի բնագիտության ոգուն, հա– մապարփակ նշանակություն է վերագրել մեխանիկային և նրա հետ կապված մա– թեմատիկական–երկրաչափական մեթո– դին: Բնության որակական բազմազանու– թյունը, զգայական գունեղությունը, որն ընդունում էր Բեկոնը, Հ. վերագրում է սու– բյեկտի ընկալմանը, որի հիմքում, ըստ Հ՜ի, ընկած են պարզապես իրերի մեխա– նիկական տարբերությունները: Դրանով նա վեր է բարձրանում պարզունակ ռեա– լիզմից, որն անմիջականորեն տրվածը համարում է միակ իրականությունը: Բայց Հ. դժվարանում է նույն հիմքի վրա հե– տևողականորեն անցկացնել էմպիրիզմի տեսակետը՝ նշել անցումը փորձից տեսու– թյանը, փաստական հավաստիությունից տրամաբանական ճշմարտությանը: Բուն իմաստով գիտությունը, ըստ Հ–ի, զուտ մաթեմատիկական է, որը հետազոտում է քանակը վերացականորեն և տրամաբա– նորեն, խստիվ ապացուցողական է: Մինչ– դեռ փորձի վրա հիմնված ֆիզիկան մնում է սոսկ գիտելիք փաստերի մասին, քանի դեռ նրա նկատմամբ չի կիրառվել մաթե– մատիկան, որի շնորհիվ այն դառնում է գիտություն՝ «իսկական ֆիզիկա»: Ըաո Հ–ի, կիրառական մաթեմատիկական գի– տություններ կարող են դառնալ նաև քա– ղաքականությունը և բարոյագիտությունը, քանի որ, մաթեմատիկայի նման, դրանց սկզբունքները ես (օրենքները և համա– ձայնությունները) ստեղծում ենք մենք ինքներս: Գիտությունը Հ. գնահատում է որպես մարդկության բարօրության և հա– սարակության հզորության ապահովման Թ. Հոբս միջոց: Հասարակագիտական մտքի պատ– մության մեջ հատկապես կարեոր է նրա ուսմունքը պետության և իրավունքի մա– սին: Հ. հիմնավորել է հասարակական դաշինքի տեսությունը: Ըստ նրա, միայն ուժեղ բացարձակ պետ. իշխանությունը կարող է վերջ տալ «բոլորի դեմ բոլորի պատերազմին», հաստատել քաղաքա– ցիական խաղաղություն և ապահովել բա– րօրության պայմաններ: Հ. բարոյականու– թյան օրենքները նույնացնում էր քաղա– քացիական առաքինության հետ: Մարքսը և էնգելսը բարձր են գնահա– տել Հ–ին որպես մատերիալիզմը համա– կարգողի, նշել են նրա ավանդը հասա– րակագիտական մտքի պատմության մեջ: Երկ.ա6բ. COH., T. 1–2, 1926; H36p. npoH3B., t. 1–2, M., 1964. ^.MapKC K. h 3Hrejibc Փ., Cere., 2 H3fl. (ըստ անվանացանկի); B a- pbflm A,, Hctophh hoboh c[>HJiocoHH, t. 1, q„ 2, M.–JI., 1926; A p h c si h JI. E., Ha HCTOPHH TeopHH no3H3.HH£, E., 1957. Հ. Գևորգյան
ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ, քաղաքացիների անձնական և գույքային շահերի պաշտ– պանության իրավական ձե. սահմանվում է 15–18 տարեկան անչափահասների, դատարանով սահմանափակ գործունակ ճանաչվածների, ինչպես նաև այն չափա– հաս գործունակների նկատմամբ, ովքեր առողջական վիճակի պատճառով անկա– րող են ինքնուրույն իրագործել իրենց իրավունքներն ու կատարել պարտակա– նությունները: Հոգաբարձուն պարտավոր է բնակվել խնամարկյալի հետ, օժանդակել նրան իր իրավունքներն իրականացնելիս կամ պարտականությունները կատարելիս, պաշտպանել երրորդ անձանց անօրինա– կան գործողություններից: Խնամարկյա– լը գործարք է կնքում իր անունից հոգա– բարձուի համաձայնությամբ: 15 տարին լրացրած անչափահասի հասցրած վնասի համար պատասխանատու է նաև հոգա– բարձուն: Հ–յան և խնամակաւության նշա– նակման կարգը, հոգաբարձուի և խնամա– կալի իրավունքներն ու պարտականու– թյունները հիմնականում համընկնում են (Հայկ. ՍՍՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգիրք, հոդվածներ 139–179): գ. Ղարախան յան
ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ դպրոցական, դպրոցների նյութական և այլ կարիքները հոգալու համար ընտրված կամ նշանակ– ված մարմին: Հայերի մոտ Հ–ներ եղել են XIX դ. 20–30-ական թթ. սկսած: Սկզբում նշանակել են կաթողիկոսները: Հայկ. դպրոցների մասին 1868-ի, 1869-ի և 1876-ի հրապարակված կանոնադրություններոււ1 պաշտոնական ճանաչում է գտել հասարա– կության կողմից ընտրված Հ.: Ռուսաս– տանում դպրոցական Հ–ներն ստեղծվել են տարրական դպրոցների հոգաբարձու– թյունների մասին 1907-ի կանոնադրու– թյամբ: Հ. զբաղվել է դպրոցների նյութա– կան միջոցների հայթայթման, դպրոցա– կան շենքերի կառուցման, վերանորոգ– ման ու կահավորման, ուսուցիչների և տեսուչների (վարիչների) հրավիրման ու արձակման, դպրոցական կյանքի, ուս– ման գործի բարելավման և այլ հարցերով: Ս. խուդոյան
ՀՈԳԱՐԹ (Hogarth) Ուիլյամ (1697-1764), անգլիացի նկարիչ, արվեստի տեսաբան: Սովորել է արծաթի վրա Փորագրող է. Գեյմբլի մոտ, 1720-ից՝ Զ. Թորնհիլի ակադեմիայում (Լոնդոն): Հ–ին հռչակ են բերել անգլ. հասարակության բարքերը մերկացնող երգիծական նկարներն ու փորագրությունները (պղնձի վրա)՝ «Անա– ռակ կնոջ կարիերան» (6 նկար, 1730–31, չեն պահպանվել, փորագրվել են 1732-ին), «Վատնողի կարիերան» (8 նկար, 1732– 1735, Սոունի թանգարան, Լոնդոն, փորա– գրվել են 1735-ին), «Մոդայիկ ամուսնու– թյուն» (6 նկար, 1743–45, Ազգային պատ– կերասրահ, Լոնդոն, փորագրվել են 1745-ին) են: Հ–ի դիմանկարները («Կա– պիտան Թ. Կորեմ», 1740, Կորեմի անվ. որբանոց, Լոնդոն, «Ինքնանկար», 1745, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Ծովա– խեցգետին վաճառող աղջիկը», 1740– 1750-ական թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն) աչքի են ընկնում կերպարների սուր բնութագրումներով և խորը ռեալիզ– մով: Իր գեղագիտական ըմբռնումները շարադրել է «Գեղեցկության վերլուծու– թյուն» տրակտատում (1753): Հ–ի գաղա– փարներն ու երկերը մեծ ազդեցություն են ունեցել XVIII դ. եվրոպական մշակույթի վրա: Երկ. AHa;iH3 KpacoTM, JI.–M., 1958.
ՀՈԳԷԱՏ ՎԱՆՔ, Հ n գ վ n ց վանք, Հոգոց վանք, գտնվում է Վանա լճից հարավ–արեմուտք, Կանգուար ամրո– ցից և Դարբնաց քարից ոչ հեռու; Ըստ Մովսես Խորենացուն վերագրած մի ավանդության, Բարդուղիմեաւ առաքյալը Հայաստան է բերել Ատովածածնի դիմա– նկարը, քանդել է տվել Կանգուար ավա– Հոգեաց վանքի ավերակները