մետաղ և խարամ կամ մետաղ և շտեյն: Կատարվում է հորա նա ձև (դոմնային ար՜ աադրությոէն), անդրադարձիդ (մարտեն– յան արաադրությոմւ) վառարաններում, էլեկտրավառարաններում ու այլ ագրե– գատներում: Հատուկ խումբ են կազմում հալման մեաաղաջերմային պրոցեսները: Կոնվերտացումը կարելի է դիտել որ– պես հալման տեսակ, որը հիմնված է էկզոթերմիկ ռեակցիաների ջերմության օգտագործման վրա և իրականացվում է կոնվերաերներում: Զտող հալման նպա– տակն է մաքրել մետաղը խառնուկներից: Թորումն իրականացվում է ռետորտային (ցինկի արտադրություն), հորանաձև (կա– պարի, ցինկի, անագի արտադրություն) և եռացող շերտով (տիտանի– արտադրու– թյուն) վառարաններում: Անդրկովկասը եղել է մետալուրգիայի ստեղծման ու զարգացման կենտրոններից մեկը և այժմ էլ ունի հրամետալուրգիական զարգացած արդյունաբերություն: Հատկա– պես աչքի է ընկնում Մեծամորի մետա– լուրգիական համալիրը, որը վկայում է, որ մ. թ. ա. III հազարամյակում Հայաս– տանում զարգացած էր Հ.:
ՀՐԱՅՐ, Արմենակ Մամբրեի Ղազարյան, հայտնի է նաև Դժոխք, Ուրվական մականուններով (1864, գ. Ահարոնք, Սասունի գավառի Խուլփ գավառակում–1904, գ. Գելիեգուզան, Սասունի գավառում), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս. Կարապ ետ վանքի և Միացյալ ընկերության դպրոցներում: Զբաղվել է ուսուցչությամբ և մոտիկից ծանոթացել Սասունի ու Տարոնի հայության վիճակին: 1890-ից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին: 1891– 94-ին Սասունում պայքարել է թուրք և քուրդ հրոսակների դեմ, եղել Սասունի ապստամբների ղեկավար գործիչներից մեկը: 1894-ի գարնանը մեկնել է Կովկաս՝ կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու համար: 1895-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ (սրանց մեջ նաև Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը) վերադարձել հայրենիք: Սասունում Հ. գործակցել է Թաթուլի (Արամ Արամյանց) հետ: 1896-ին Բասենի Իշխնու գյուղում երկուսն էլ ձերբակալվել են և տարվել էրզրումի բանտ: Հ. ընդհանուր ներման շնորհիվ ազատվել է, իսկ Թաթուլը կախաղան բարձրացվել: 1903–04-ին Հ. մասնակցել է Աասունի ինքնապաշտպանական կռիվներին: 1904-ի ապրիլի 13-ին թուրք, գերակշռող ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ: Հ. և իր ընկերները փորձել են Փակել թուրքերի ճանապարհը: Այդ մարտերում Հ. զոհվել է: Օգնության հասած Անդրանիկի զինվորները զոհվածներին, այդ թվում Հ–ին, թաղել են Գելիեգուզանում:
ՀՐԱՆԴ, Հ ր ա ն տ, հայկական հեթա– նոսական տոմարի ամիսների 2-րդ օրվա անունը:
ՀՐԱՆԴ, տես Կյուրճյան Մելքոն:
ՀՐԱՆԵՏ, զենք, որը նախատեսված է թըշ– նամուն այրվող հրախառնուրդով խոցելու համար: Հ. լինում է ձեռքի, ինքնագնաց և տանկային: Կազմված է հրախառնուրդի ամբարից, սեղմած գազի (օդ, ազոտ) բալոնից, ճկուն փողրակից, փողրակի մե– տաղե ծայրակալից՝ հանդերձված ապա– հովիչ հարմարանքով, որը բացառում է պատահական հրանետումը, և մեխանի– կական բռնկիչ հարմարանքից: ժամանա– կակից ամերիկյան ABC-M9-7 տիպի ձեռքի Հ–ի կշիռն է 22,7 կգ (լցված վիճա– կում), հեռահարությունը՝ 20–55 մ, ան– ընդհատ կրակելու տևողությունը՝ 5– 7 վրկ: Ինքնագնաց և տանկային Հ–ներն անհամեմատ ավելի հզոր են: Ml32 տի– պի ինքնագնաց Հ–ի հեռահարությունը՝ մինչև 180 մ, անընդհատ կրակելու տևո– ղությունը՝ 30–40 վրկ: Ամերիկյան ժամա– նակակից տանկային Հ–ներից ^67-ի հրա– խառնուրդի պաշարի ծավալը 1400 չ է, հեռահարությունը՝ 230 մ, անընդհատ կրակելու տևողություն՝ 1 ր:
ՀՐԱՆՏ ԱՐՄԵՆ [Քյություկյան Հրանդ Գրիգորի, 1.1.1895, Թալաս (Փոքր Ասիա)–1973, Դետրոյտ (ԱՄՆ)], հայ մշակութային գործիչ, հայսսգետ–պատմա– բան, իրավաբան: Նախնական կրթու– թյունն ստացել է Այնթապի նախակրթա– րանում: 1911-ին տեղափոխվել է Դետրոյտ: 1926-ին ընդունվել և 1931-ին ավարտել է Դետրոյտի համալսարանի իրավաբանա– կան ֆակուլտետը՝ ստանալով իրավագի– տության դոկտորի աստիճան: Հայագի– տության համար հատկապես արժեքավոր են Հ. Ա–ի «Մեծն Տիգրան» (1940, անգլ., հայ հրտ. 1947) և «Մարզպանը և սպարա– պետը» (1952) ստվարածավալ աշխատու– թյունները: Վերջինս առիթ է տվել բանա– վեճերի, որի առթիվ Հ. Ա. գրել է «Քննա– դատները ջղայնացած են» (1952) ուսում– նասիրությունը: 1969-ին հրատարակել է «Հայկական գերագույն ատյան: վասակ Սյունի (Ամբաստանյալ)» գործը: Երկ. Խորենացի, Եղիշե և հ. Ներսես Ակին>- յան, Երուսաղեմ, 1951: Պատմություն Խորենա– ցիի քննադատության, Երուսաղեմ, 1954: Պապ Արշակունի, Երուսաղեմ, 1958: Փառանձեմ թա– գուհի, Վնտ., 1962: Անկում Արտաշեսյան հարստության, Բեյրութ, 1967: Լ. Դշխոյան
ՀՐԱՆՈՒՆԿ (Ranunculus), գ ո ր տ ն ու կ, հրանունկազգի ների ընտանիքի բույսերի ցեղ: Բազմամյա կամ միամյա բույսեր են: Տերևները կտրտված են, բլթակավոր, երբեմն՝ ամբողջաեզր: Ծաղիկները վառ դեղին են, փայլուն, առանձին դեպքերում՝ սպիտակ, կարմիր: Հայտնի է 400-ից ավե– լի տեսակ՝ տարածված հիմնականում Հյուսիսային կիսագնդի բարեխառն գո– տում: ԱՍՀՄ–ում աճում է մոտ 180 տեսակ, որից 28-ը՝ նաև ՀՍԱՀ–ում: Հանդիպում է ամենուրեք, հիմնականում խոնավ վայ– րերում, մարգագետիններում, անտառնե– րում, ջրամբարների ափերին ևն: Առանձին էոեսակներ թունավոր են, սակայն չորա– նալիս կորցնում են թունավոր հատկու– թյունը: Որոշ տեսակներ աճեցվում են դեկորատիվ նպատակներով:
ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ, վաղ հասակում գործու– նեության այս կամ այն տեսակի նկատ– մամբ մեծ կամ նույնիսկ բացառիկ ըն– դունակություններ ու հակում դրսևորող երեխա (տես Տաղանդ): «Հ.» տերմինը հաճախ կիրառվում է հեգնական իմաս– տով:
ՀՐԱՇԱԿԱՐԵՐԴ, Հարաշկաբերդ, Հրասեկաբերդ, Մեծ Հայքի Սյու– նիք նահանգի Վայոց ձոր գավառում: XII դ. Հ–ին տիրել են սելջուկները, XIII դ. սկզբին Հ. Իվանե աթաբեկը այլ կալվածք– ների հետ հանձնել է Լիպարիտ Օրբելյա– նին, որը նշանակվել էր Սյունիքի կողմնա– կալ իշխան: Հ–ի ավերակները պահպան– վել են ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանի Գնի– շիկ գյուղից հվ., Հարսնաքար լեռան գա– գաթին: Գրկ. Օրբելյան Ս., Պատմութիւն նա– հանգին Սիսական, Թ., 1910: Դիվան հայ վի– մագրության, պրակ 3, Ե., 1967 (կազմ. Բար– խուդարյան Ս. Գ.): Ա. Ղարագյոզյան
ՀՐԱՇՔ, կրոնական և դիցաբանական պատկերացումներում աստվածային ուժի միջամտությամբ կատարվող գերբնական երևույթ: Քարոզելով Հ–ի (մեռյալների հա– րություն, անարատ հղիություն, աստծո և սրբերի հայտնություններ, փոխակերպու– թյուններ ևն) հնարավորությունը, կրո– նական կազմակերպությունները հպատակ են հետապնդում ապացուցել աստծո գո– յությունն ու զորությունը և մարդու կա– խումը նրանից: Գիտության զարգացման, մարդկանց կուլտուրական և կրթական մակարդակի բարձրացման համեմատ վե– րանում է հավատը Հ–ի նկատմամբ: Փոխաբերական իմաստով՝ ապշեցուցիչ, բացառիկ, արտասովորությամբ զարմաց– նող ինչ–որ բան: Գրկ. TadHHCKHH T. A., TeojioriiH h ՝jyflo, M^, 1978. ՀՐԱՉ ԵՐՎԱՆԴ (Յաղուբյան Նշան) (21.7. 1885, Տարբերդ–12.9.1968, Բոստոն), հայ հասարակական գործիչ, հրապարա– կագիր: Վերակազմյալ հնչակյան (1921-ից՝ ռամկավար): 1912-ին ավարտել է Բոստո– նի (ԱՄՆ) համալսարանի իրավաբանա– կան ֆակուլտետը: Հրատարակել և խմբա– գրել է «Ձայն հայրենյաց», «Պահակ», «Արոր», «ժողովրդի ձայն», «Պայքար» պարբերականները: 1915փ ապրիլի 24-ին Կ. Պոլսում պատահաբար փրկվել է ձեր– բակալությունից և իբրև ամերիկյան քա– ղաքացի վերադարձել ԱՄՆ, որտեղ հասա– րակական լայն գործունեություն է ծա– վալել (կամավորական շարժման կազմա– կերպում, հանգանակություն հօգուտ աղետյալների ևն): 1921-ին վերադարձել է Կ. Պոլիս: 1923-ից շրջագայել է հայ գաղ– թավայրերը (Եգիպտոս, Սիրիա, Լիբա– նան, Պաղեստին, Հնդկաստան, Բիրմա, Ինդոնեզիա, Բալկանյան երկրներ ևն): Երկու անգամ (1926 և 1934-ին) այցելել Է Սովետական Հայաստան: Նպաստել Է սփյուռքահայությանը մայր հայրենիքին կապելու գործին: Պ. Մարտիրոսյան
ՀՐԱՉՅԱ Ազնիվ (Մ ի ն ա ս յ ա ն Ազ– նիվ Գրիգորի) (1853, Կ. Պոլիս – 1920, Դի լի ջան), հայ դերասանուհի: Բեմ է բարձրացել 1869-ին, Կ. Պոլսի «Արևել– յան թատրոնում», առաջին դերը՝ Հայկա– նուշ («Հայկ Դյուցազն»): Հանդես է եկել Պ. Մաղաքյանի գլխավորած «Արևելյան», ապա Հ. Վարդովյանի «Օսմանյան» կոչ– վող թատերախմբերում, խաղացել պատ– մահայր հնասիրական ողբերգություննե– րում, իտալ. ու ֆրանս. մելոդրամներում («Փարիզի աղքատներ», «Սեր առանց հա–