Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ. Կ–ի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը: «Նոթեր գալլա– կան պատերազմի մասին» երկում (բաղ– կացած 7 գրքից) նկարագրել է իր պատե– րազմները Գալիայում, Գերմանիայում, Բրիտանիայում: «Նոթեր քաղաքացիա– կան պատերազմի մասին» աշխատության մեջ (3 գրքից) նկարագրել է քաղաքացիա– կան պատերազմի իրադարձությունները 49-ի հունվարից մինչև «Ալեքսանդրիայի պատերազմի» սկիզբը (48): Ձգտել է հիմնավորել իր գործողությունների ան– հրաժեշտությունը, մեղադրել է ծերակույ– տին և պատերազմի պատճառ համարել հակառակորդներին: Գրել է Կիկերոնի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քե– րականական ստեղծագործությունը, հե– ղինակել ճառեր, պատանի հասակում՝ բանաստեղծություններ ևն: Հ. Կ–ի ստեղ– ծագործությունները կարևոր սկզբնաղ– բյուր են գալլերի, բրիտների, հին գեր– մանացիների հասարակական–տնտեսա– կան կյանքի և Հռոմի մ. թ. ա. I դ. կեսի պատմության ուսումնասիրության հա– մար: Եբկ.Շօդ., 3 H3a., M., 1976; Bellum Gal- licum, Lpz., 1968; Commentarii belli civilis, Lipsiae, 1969; Ցիշաաակարանք Գալլիական պատերազմին, Վնտ., 1874: Գբկ. Սվետոնիոս, Պատմութիւն երկո– տասան կեսարաց, հ. 1–2, Զմյուռնիա, 1876– 1877: Ու տ չ և ն կ ո Ս., Հուլիոս Կեսար, Ե., 1980: Նույնի, KpH3HC h nafleHHe phmcko:& pecny6^HKH, M.t 1965; Fuller J., Julius Caesar, Man, Soldier and Tyrant, L., 1965.

ՀՈՒԼԻՈՍ–ԿԼԱՎԴԻՈՍՆԵՐ (Julii-Clau- dii), Հին Հռոմի կայսերական առաջին դինաստիան 14–68-ին (Օգոսաոսի սե– րունդները՝ արյունակցական կապով կամ որդեգրմամբ): Ծագում էին Հուլիոսների և Կլավդիոսների հայտնի տոհմերից: Ներ– կայացուցիչներն էին Տիբերիոսը (14–37), Կաչիգոււան (37–41), Կչավդիոսը (41– 54), հերոնը (54–68): Հ–Կ. ձգտել են ամ– րապնդել պրինցիպաւոի համակարգը: Նրանց սոցիալական հենարանը հիմ– նականում բանակն էր, բյուրոկրատական ապարատը և պրովինցիաների արիստո– կրատիան: Արտաքին քաղաքականու– թյունն ուղղված էր կայսրության սահման– ների ընդլայնմանը: Նրանց օրոք հռոմ. պրովինցիա են դարձել Վերին և Ատորին Գերմանիան (16), Կապադովկիան (17), Մավրիտանիան (40–45), Բրիտանիան, Լիկիան և Պամփիլիան (43), Թրակիան (46), կախման մեջ են ընկել Օլվիան, Ւ^երսոնեսը, Բոսպորի թագավորությունը: Հ–Կ–ի կառավարման վերջին շրջանում կայսրությունն ապրում էր սոցիալ–տնտե– սական, քաղ. ճգնաժամ: Արևելքում ան– հաջող պատերազմ մղվեց Հայաստանի և Պարթևաստանի դեմ (54–63, Հայաստա– նում վերականգնվեց պետականությու– նը), ապստամբություններ բռնկեցին Բրի– տանիայում (61), Հուդայում (66–73), Գա– լիայում (68), որոնց հետևանքով և կոր– ծանվեց Հ–Կ–ի դինաստիան:

ՀՈՒԼԻՍՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1830 Ֆրանսիայում, բուրժուական հե– ղափոխություն, որը տապալեց Բուրյան– ների միապետությունը: Սկսվել է հուլիսի 27-ին, Փարիզում: Անմիջական առիթ է ծառայել հուլիսի 25-ին Կարլոս X թագա– վորի դեպուտատների պալատը (ուր գե– րակշռում էին լիբերալ բուրժուազիայի ներկայացուցիչները) ցրելու, ընտրական իրավունքը հողային ցենզով սահմանա– փակելու, առաջադիմական մամուլի նը– կաամամբ հետապնդումները խստացնե– լու մասին հրամանների ստորագրումը: Փարիզում (հուլիսի 27-ին) բռնկվեց զին– ված ապստամբություն, որի գլխավոր շար– ժիչ ուժն էին բանվորներն ու արհեստա– վորները և նրանց աջակցող մանր ու մի– ջին բուրժ. տարրերը, որոշ առաջադեմ մտավորականներ: Ապստամբները, որոնք հանդես էին գալիս ի պաշտպանություն 1814-ի սահմանադրական խարտիայի և ընդդեմ Պոլինյակի հետադեմ կառավա– րության, հուլիսի 29-ին գրավեցին Թյուիլ– րին և կառավարական այլ շենքեր: Կար– լոս X հրաժարվեց գահից և փախավ Անգ– լիա: Հեղափոխությունը հաղթեց: Օգտվե– լով բանվոր դասակարգի անկազմակերպ– վածությունից և անփորձությունից, մանր բուրժ. դեմոկրատիայի թուլությունից՝ բուրժ. վերնախավը իր ձեռքը վերցրեց իշխանությունը և դեպուտատների պալա– տում, չնայած հանրապետականների ընդ– դիմությանը, որոշեց թագը հանձնել Լուի Ֆիչիպ Օռլեանցուն, որը օգոստ. 7-ին հռչակվեց «ֆրանսիացիների թագավոր»: Հ. հ–յամբ Ֆրանսիայում հաստատվեց բուրժ. միապետություն: Չնայած ժող. զանգվածների հեղափոխական ակտիվու– թյանը, նրանք չկարողացան ձեռք բերել դեմոկրատական ազատություններ, քաղ. իրավահավասարություն ևն: Սակայն Հ. հ. ունեցավ առաջադիմական նշանակություն, քանի որ վերջ տվեց ազնվականության քաղ. տիրապետությանն ու ֆեոդալական– միապետական կարգերը վերականգնելու բոլոր փորձերին: Մեծ էր Հ. հ–յան միջազ– գային նշանակությունը, այն հարված հասցրեց Սրբազան դաշինքի հետադեմ համակարգին, նպաստեց ազգային–ազա– տագրական շարժման վերելքին Եվրոպա– յում: Լիչոյան

ՀՈՒԼԻՍՅԱՆ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, 1830-ի Հուլիսյան հեղափոխությունից (տես Հու– էիսյան հեղափոխություն 1830), որը վե– րացրեց Ռեստավրացիայի վարչակարգը, մինչև 1848-ի Փետրվարյան հեղափոխու– թյունը (տես Ֆրանսիական բուրժուա– դեմոկրատական հհղաՓոխություն 1848, որը հաստատեց Երկրորդ հանրապետու– թյունը) ընկած ժամանակաշրջանը Ֆրան– սիայի պատմության մեջ: Հ. մ–յան ժամա– նակ թագավոր «Լուի Ֆիլիպի օրով իշ– խում էր ոչ թե ֆրանսիական բուրժուա– զիան, այլ նրա մի ֆրակցիա ն… այսպես կոչված ֆինանսական արիստոկրատիան» (Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Ընտիր երկեր, հ. 1, էջ 273):

ՀՈՒԼԻՍՅԱՆ ՕՐԵՐ 1917, հուլիսյան քա– ղաքական ճգնաժամը Ռուսաստանում, եր– րորդը ապրիլյան և հունիսյան ճգնաժամե– րից (տես Աւցրիսան ճգնաժամ 79/7, Հու– նիսյան ճգնաժամ 1917) հետո: Առիթ ծա– ռայեցին հունիսի վերջի– հուլիսի սկզբի դեպքերը՝ անհաջող հարձակումը ռազ– մաճակատում, հեղափոխական զորամա– սերի ցրումը: Հուլիսի 2(15)-ին կադետ– ները դուրս եկան բուրժ. ժամանակավոր կառավարության կազմից: Երկրում սրվեց քաղ. իրավիճակը: Հուլիսի 3(16)-ին Պեա– րոգրադում տեղի ունեցան տարերային ցույցեր: Առաջինը ցույցի դուրս եկան 1-ին գնդացրային գնդի զինվորները, որոնց մոտ մեծ էր անարխիստների ազդեցու– թյունը: Հուլիսի 2(15)-ին, գաղտնի խոր– հըրդակցության ժամանակ, անարխիստ– ները որոշել էին Պետրոգրադի բանվորնե– րին և զինվորներին հակակառավարական զինված ցույցի կոչել: Բոլշևիկները դեմ էին զինված ելույթին՝ քաղ. ճգնաժամը բանակում և գավառում դեռևս չէր հասու– նացել, և Պետրոգրադը աջակցություն չէր ստանա: Սակայն, հուլիսի 3(16)-ի երեկո– յան գնդացրորդների կոչին արձագանքե– ցին Մոսկովյան, Գրենադերական, Պավ– լովյան, 180-րդ, 1-ին պահեստային գըն– դերը և 6-րդ սակրավոր գումարտակը, որոնք զինվէսծ ցույցի դուրս եկան զենքը ձեռքներին: Ցուցարարներին միացան Պու– աիլովյան և այլ գործարանների բանվոր– ներ: Ցույցն ընթանում էր «Կորչեն 10 կա– պիտալիստ մինիստրները», «Ամբողջ իշ– խանությունը բանվորների և զինվորների դեպուտատների սովետին» լոզունգներով: ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ կուսակցության Պետրո– գրադի կոմիտեի և Զինվորական կազմա– կերպության հետ հուլիսի 4(17)-ի գիշերը որոշում կայացրին գլխավորել շարժումը՝ նրան տալով կազմակերպված խաղաղ բնույթ: Կեսօրին սկսվեց բանվորների, զինվորների և նավաստիների 500 հզ–անոց ցույցը: ՌՍԴԲԿ(բ) ԿԿ շենքի (Կշեսինսկա– յայի առանձնատան) մոտ ցույցի մասնա– կիցներին ողջունեց Վ. Ի. Լենինը՝ կոչ անելով ցուցաբերել ինքնատիրապետում: 54 խոշորագույն կազմակերպությունների 90 ներկայացուցիչներ Սովետների ԿԳԿ–ի միացյալ նիստին առաջարկեցին վերցնել ամբողջ իշխանությունը, սակայն էսէռա– մենշևիկյան ԿԳԿ ցույցը հայտարարեց «բոլշևիկյան դավադրություն» և մերժեց մասսաների պահանջը: Զինվորական իշ– խանությունները խաղաղ ցուցարարների դեմ զորք հանեցին: Ընդհարումներ տեղի ունեցան Լիտեյնի կամրջի, Նևսկի պո– ղոտայի վրա, Սադռվայա փողոցում և այլուր: Սպանվեց 56, վիրավորվեց 650 մարդ: Հակակառավարական ցույցեր կա– յացան Մոսկվայում, Իվանո–Վոզնեսենս– կում, Օրեխովո–Զուևոյում, Կրասնոյարս– կում, Տոմսկում և այլ քաղաքներում:

ՌՍԳԲԿ(բ) ԿԿ հուլիսի 5(18)-ին դիմում հրապարակեց ցույցը դադարեցնելու մա– սին: Կառավարությունն անցավ ռեպրե– սիաների: Հուլիսի 5–6(18–19)-ին ավեր– վեցին «Պրավդա»-ի խմբագրությունն ու տպարանը: ժամանակավոր կառավարու– թյունը հրաման արձակեց՝ ձերբակալել Լենինին, որը հարկադրված անցավ ընդ– հատակ: Ռազմաճակատից Պետրոգրադ ժամանեցին կառավարությանը հավատա– րիմ զորքեր: Կառավարական ճգնաժամը խորացավ Գ. Ե. Լվովի հրաժարականով: Պրեմիեր մինիստր դարձավ Ա. Ֆ. Կե– րենսկին: էսէռա–մենշևիկյան սովետները դարձան բուրժ. կառավարության կցորդ– ներ: Հ. օ–ով երկիշխանությունը վերջ գտավ: Լենինի առաջարկությամբ «Ամ– բողջ իշխանությունը սովետներին» լո– զունգը ժամանակավորապես հանվեց; ՀեղաՓոխության խաղաղ զարգացումն