Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, գարի, ճենականեփ, բամբակ, թեյ, կանճրակ, գետնընկույզ, շուտ, ծխախոտ: Զբաղվում են նաև այգեգործությամբ, ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ, անասնապահությամբ, փայտանյութի մթերմամբ և տունգի յուղի ստացմամբ: Զարգանում է լեռնահանքային արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան, մեքե– նաշինությունը: Արդյունահանվում է ծարիր, կապար, ցինկ, վոլֆրամ, մանգան: Կան սննդի, թղթի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, արհեստագործություն:
ՀՈՒՆԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում: 1909-իև ուներ 83 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի և վարժարան: Հ–ի հայերը բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկված սակավաթիվ մարդիկ բնակություն են հաստատել տարբեր երկրներում: ՀՈՒՆՅԱՆՅԱՆ Արտաշես Արմենակի [ծն. 15.9.1922, Ծաղկաշեն (ՀՍՍՀ Սպիտակի շրջանում)], հայ սովետական նկարիչ: 1956-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստը: 1960-ից դասավանդում է Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ի գեղանկարչության ֆակուլ– տետում: Աշխատում է հաստոցային գրաֆիկայի, գրքի նկարազարդման և գեղանկարչության բնագավառներում: Հ–ի արվեստին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, դասական ու արդիական ձևա– մտածողությաև նուրբ համադրումները: Աշխատանքներից են՝ «Հայաստան» (1957), «Քաղաք» (1960–61), «Վլադիվոստոկում» (1971),«Սախալինյան հուշեր» նկարաշարերը, Դանթեի «Աստվածային կատակերգություն» (1961), Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» (1962) նկարազար Ա.Հուն ան յան. «Տաճար» (1968) դումները, «Գեղարդ» (1963), «Խաչքար» (1968), «Հին քարայր» գրաֆիկական թերթերը: Հ–ի աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Մոսկվայում, Վարշավայում, Բեյրութում, Նյու Ցորքում:
ՀՈՒՆԱՍՏԱՆ Հին, Հ ելլա դա (՝EX- ճձգ, ՝EXXrivta), Բալկանյան թերակղզու հարավային մասի, Եգեյան ծովի կղզիների, Թրակիայի ծովափնյա շրջանների, Փոքր Ասիայի արևմտյան ծովափի հին հունական պետությունների ընդհանուր անվանումը, որոնք հունական գաղութացման շրջանում (մ. թ. ա. VIII–VI դդ.) իրենց ազդեցությունն են տարածել Հարավային Իտալիայում, Արևելյան Սիկիլիայում, Հարավային Ֆրանսիայում, Հյուսիսային Աֆրիկայում (Կիրենաիկա), Սև և Ազովի ծովերի նեղուցներում և ծովափ– նյա շրջաններում: Պատմական ակնարկ Հ–ի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի գարի ժամանակաշրջանում: Նոր քարի դարի ժամանակաշրջանի բնակավայրեր հայտնաբերվել են Պելոպոնեսում, Թեսալիայում, Թրակիայում ևն: Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք: Ձևավորվել է տոհ մատիրական կարգը: Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը, որն առավելապես զգացվել է Կրետեում և Միկեևեում (տես Կրեաե–Միկենյան մշակույթ): Կրետեում ձևավորվել են դասակարգային հարաբերություններ, առաջացել վաղ ստրկատիրական պետություններ Կնոսոսը, Փեստոսը ևն: Զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը (Կնոսոսի, Մալլիայի, Փեստոսի պալատները ևն): Կրետ են առևտրական և դիվանագիտական կապեր է ունեցել Եգիպտո սի, Փոքր Ասիայի, Ասորիքի հետ: Կատարելագործվել է գիրը: Մ. թ. ա. XVIII դ. կեսից Կրետեն դարձել է միասնական հզոր պետություն, իր տիրապետությունն է հաստատել Եգեյան ծովում: Մայրցամաքային Հ–ում ավելի ուշ սկսեցին կիրառել մետաղե գործիքները, քան Կրետեում: Զարգացած բնակավայրեր կային Միջին և Հարավային Հ–ում (էլևսիս, Ասինե, Կորնթոս ևն): Մ. թ. ա. Ill–II հազարամյակների սահմանագծին Թեսալիայից Միջին և Հարավային Հ. ու Կրետե ներխուժեցին աքայացիները, որոնք մ. թ. ա. XVII դ. ստեղծեցին մի շարք թագավորություններ (Արգոս, Միկենե, Տիրինս, 6ոլկոս, Պիլոս, Թեբե ևն), մ. թ. ա. XV դ. վեր– ջին – XIV դ. գրավեցին Կրետեն: Աքայական Հ–ում բուռն զարգացում են ապրել գյուղատնտեսությունը, արհեստները, առևտուրը (Սիկիլիայի, Հարավային Իտալիայի, Փոքր Ասիայի, Եգեյան ծովի կղզիների հետ): Աքայական թագավորություն– ները վաղ ստրկատիրական պետություններ էին: Իշխանությունը գտնվել է pm- սիփսների ձեռքին, որոնք, ինչպես նաև տոհմ, ավագանին, ունեին հողային խո– շոր տիրույթներ: Գյուղացիները, քաղաքային բնակչությունը (արհեստավորներ, առևտրականներ) կազմել են ազատ բնակչությունը: Լայնորեն կիրառվող ստրկական աշխատանքը պահպանում էր նահապետական ստրկության գծերը: Աքայական թագավորությունները երբեմն ստեղծում էին միություններ՝ արշավանքներ կատարելու համար: Այդպիսի արշավանքներից էր մ. թ. ա. XIII դ. Տրոյական պատերազմը, որը թուլացրեց աքայական պե– տությունները, առաջացավ երկպառակտչական պայքար: Մ. թ. ա. մոտ XII դ. կեսին Բալկանյան թերակղզու հս–ից Հ. և կղզիևեր ներխու– ժեցին հուն, նոր ցեղեր՝ դորիացիները և նվաճեցին Միջին ու Հարավային Հ–ի զգալի մասը (բացի Ատտիկայից, որտեղ հաստատվեցին Պելոպոնեսից դուրս մղված աքայացիներ): Դորիացիները, որ գտնվում էին հա սարա կական–m նւո. զարգացման ավելի ցածր՝ տոհմատիրական աստիճանի վրա, քայքայեցին Հ–ի վաղ դասակարգային հասարակությունը, նորից տիրապետող դարձան տոհմատիրական հարաբերությունները: Երկաթե գործիքների օգտագործումը խոշոր ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա: Լայն տարածում գտավ ստրկակաև աշխատանքի շահագործումը: Առևտրի և արհեստների զարգացումը նպաստեց համահուն. շուկաների առաջացմանը: Գործածության մեջ մտավ դրամը: Քաղաքներում առաջացան արհեստավորների և առևտրականների ստրկատիրական խավերը, որոնք գյուղացիության և հողազուրկ քաղաքային չքավորության հետ (տես Դեմոս) պայքարի մեջ մտան տոհմական ավագանու դեմ՝ քաղ. իշխանությանը մասնակցելու, կորսված արտոնությունները վերականգնելու համար: Դեմոսի և արիստոկրատիայի միջև պայքարը սերտորեն կապված էր ստրկատիրական քաղաք–պետության՝ ւցո– 1իսի ձևավորմաև ընթացքի և հույների կողմից Միջերկրական, Եգեյան և Սև ծովերի ափերին գաղութներ հիմնելու հետ: Ունեցվածքային և հասարակական անհավասարությունը, չքավորների հողազրկումը, ստրկական աշխատանքի լայն կիրառումը արհեստների մեջ առաջ են բերել բնակչության գործազուրկ զանգ– վածներ, որոնք Փրկությունը գտել են գաղթի մեջ: Հուն, գաղութացումը սկզբնավորել են Եվբեա կղզու զարգացած քաղաքներ Քաղկիսը և Երետրիաև (նրանք ունեին հին Հ–ի ամենախոշոր նավատորմը), որոնք մ. թ. ա. VIII դ. Թրակիական ծովափին հիմնեցին Քաղկիդիկեն: Այնուհետև գաղութներ հիմնեցին Կորնթոսը, Մեգարան, Միլետը, Փոկեան: Հուն, գաղութներ առաջացան Հարավային Իտալիայում և Սիկիլիայում (Մեծ Հ.) [Կյումե, Նեապոլիս (այժմ՝ Նեապու), Տարաս (Տա– րենտ), Ակրագաս (Ակրագանւդ). Սիրակուսե ևն, այս քաղաքների միջոցով հուն, այբուբենը մուտք է գործել Իտալիա և ընկել լատիներենի հիմքում], Հարավային Ֆրանսիայում [Մասսալիա (այժմ՝ Մարսել)], Արևելյան Իսպ– անիայում (Արտեմիսիոն ևն), Հյուսիսային Աֆրիկայում [Կիրենե (Կիրենաիկա), Ապոլլոնիա ևն], Եգիպտոսում (Նավկրատիս), Փոքր Ասիայի հվ–ում (Փասելիս ևն ), Հելլեսպոնտոսի և Բոսֆորի ափերին (Բյուզանդիոն, Կյուզիկոս ևն), Սև (Հերակ–ծովի ափերին