Ավտորալիայի անապատներում, և երկու մշակովի՝ սեղանի Զ. (C. vulgaris) ու կերային Զ. (C. colocynthoides): Ջերմասեր բույս է, լավ աճում է խամ ու խոպան, ա վազա խառը հողերում: Հայրե– նիքը Հարավային Աֆրիկան է: Զ–ի մը– շակությունը տարածված է ԱՄՆ–ում, ճա– պոնիայում, Չինաստանում, Հնդկաստա– նում, Հարավ–Արևելյան Եվրոպայի երկըր– ներում: ՍՍՀՄ–ում մշակվում է Ներքին Պովոլժիեում, Հյուսիսային Կովկասում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Կենտրոնական սևահողային գոտում, Ան– դըրկովկասում ևն: Սեղանի Զ–ի պտուղնե– րը կշռում են 0,6– 16 կգ, պարունակում են շաքարներ (մինչև 11%), վիտամիևներ և այլ նյութեր: Օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), մեղր եփելու (նար– դեկ), ցուկատներ պատրաստելու համար: Սեղանի Զ–ի միջին բերքատվությունը՝ 150–200, իսկ կերայինինը 250–300 ց/հա է: ՀՍՍՀ–ում շրջանացված են Մելիտոպոլս– կի– 142, Կրիմսկի պոբեդիտել միջահաս սորտերը: Տեղական սորտերից առա– վել տարածված են «Մուլթանը» (միջին վաղահաս սորտ է, մշակվում է էջմիածնի շրջանում) և «Չիթը» (ուշահաս է, մշակ– վում է Արտաշաաի և էջմիածնի շրջաննե– րում): ՁՅԱՆ ՍԱՀՄԱՆ, երկրի մակերևույթի պայմանական սահման, որից բարձր մըթ– նոլորտայիև պինդ տեղումների կուտա– կումը գերազանցում է դրանց հալվելուն ու գոլորշիանալուն: Տարբերում են իրա– կան (Զ. ս–ի ամենաբարձր դիրքը ամառվա վերջին) և սեզոնային (կամ ժամանակա– վոր) Զ. ս.: Զ. ս–ի բարձրությունը պայմա– նավորված է վայրի աշխարհագրական լայնությամբ, կլիմայով, լեռնագրությամբ են: Զ. ս. Անտարկտիկայում գտնվում է ծովի մակարդակին մոտ, Տիբեթում՝ 7 կմ բարձրության վրա: Հայկական ՍՍՀ–ում՝ Արագածի, Զան– գեզուրի, Գեղամա, Վարդենիսի լեռնա– շղթաների բարձրադիր մասերում, առկա է սեզոնային ձյան սահմանը: ՁՅՈՒ–ԴՈ (<ճապ. ձյու – Փափկություն, դո–ուղի, միջոց), ճապոնական ազգային ըմբշամարտ, ծագել է ճապոնիայում, 1882-ին: Կանոնները մշակել է Զիգարո Կանոն: Կանգնած դիրքում գոտեմարտե– լիս ձյու–դոիստները ձգտում են տարբեր հնարքներով (ոտք գցելով, հարվածելով, ոստյունով) գետնել մեկմեկու, իսկ պառ– կած դիրքում, կիրառելով տարբեր բռնելա– ձևեր, հակառակորդի թիկունքը գորգին հպած պահել 30 վրկ կամ ձեռքերը ցա– վեցնող հնարքներով ու խեղդող բռնելա– ձևերով հակառակորդին ստիպել իրեն պարտված ճանաչել: Գոտեմարտն ընթա– նում է 9X9*/ կամ 10X10 մ չափերի մրցագորգի վրա: Զյու–դոիստները գոտե– մարտում են բոբիկ, հագնում ամուր կը– տորից կարված անդրավարտիք և կիմո– նո, կապում գոտի: Նախնական գոտե– մարտի տևողությունը՝ 5, իսկ կիսաեզրա– փակիչ և եզրափակիչ գոտեմարտերինը 7 ր է: ՃԼապոնիայում Զ., որպես պարտա– դիր առարկա, մտցված է դպրոցական ծրա– գրում: 1956-ին ստեղծվել է Զ–ի միջազգա– յին ֆեդերացիա (ԶՄՖ), որը միավորում է 5 մայրցամաքային միություն: Աշխարհի առաջնության մրցումներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ, մայրցամա– քային միությունների առաջնությունները՝ ամեն տարի: 1964-ից Զ. ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում: 1967-ից միջազգային պաշտոնական մրցումներն անցկացվում են քաշային 7 կարգով (մին– չև 60, 65, 71, 78, 86, 95 և 95 կգ–Հց բարձր): ՍՍՀՄ Աամբոյի ֆեդերացիային կից ըս– տեղծված Զ–ի սեկցիան 1962-ին մտել է ԶՄՖ կազմի մեջ: Զ–ի ՍՍՀՄ հավաքականը 1963–66-ին և 1970-իև եղել է Եվրոպայի չեմպիոն: Հայաստանում Զ. սկսել է զարգանալ 1972-ից, որին մեծ չափով նպաստել է հանրապետության վաստակավոր մար– զիչ Թ. Քոչարյանը: Կ. Աթոյան
ՁՅՈՒԹ, տես Կուպր՝.
ՁՅՈՒՆ, Փաթիլների ձևով ամպերից թավւ– վող մթնոլորտային պինդ տեղումներ: Լի– նում են բազմաձև, հիմնականում՝ վեցան– կյուն կամ վեցաթև աստղանման սառցա– յին բյուրեղների ու փաթիլների տեսքով, թերթիկավոր (միջին տրամագիծը՝ 0,3– 1,9 մմ) և ձողաձև (միջին տրամագիծը՝ 0,5–0,8 մմ): Խաղաղ եղանակին մոտ 0օՇ–ի դեպքում ձյունափաթիլները միա– նում են և ունենում մինչև մի քանի սմ տրամագիծ: Փաթիլների միջին քաշը տա– տանվում է 0,0001–0,5 գ–ի միջև: Բարե– խառն ու բարձր լայնություններում ձմե– ռային տեղումները հիմնականում լինում են ձյան ձևով՝ առաջացնելով ձյունածած– կույթ: Հայկական ՍՍՀ–ում ձյուն տեղում է ամեն տարի:
ՁՅՈՒՆՍ ԲԱՐՁԻՉ, տես ճանապարհաշի– նական մեքենան եր:
ՁՅՈՒՆԱԾԱԾԿՈՒՅԹ, ձյան շերտ Երկրի մակերևույթի վրա: Գոյաևում է ձյունա– տեղման հետևանքով: Յուրաքանչյուր տարի ձյունով ծածկվում է 115–126 մլն կմ2 տարածություն (որի 2/3-ը բաժին է ընկնում ցամաքին): ՍՍՀՄ տարածքի մեծ մասում գոյանում է կայուն (1 և ավելի ամիս տևողությամբ) ձյունածածկույթ (բա– ցառությամբ Ուկրաինայի հվ–ի, Մոլդա– վիայի, Մերձկասպյան դաշտավայրի, Ան– դըրկովկասի հարթավայրային շրջանների, Միջին Ասիայի և Հարավային Ղազախըս– տանի): Մեծ ազդեցություն է թողնում կլի– մայի, ռելիեֆի, ջրագրական ցանցի, հո– ղառաջացման պրոցեսի և բուսական ու կենդանական աշխարհի վրա (տես նաև Ձնակուտակում): Զ–ի մակերևույթից արե– գակի ճառագայթների և ջերմության անդ– րադարձումը տատանվում է 30– 40% –ից (ձնհալքի ժամանակ) մինչև 80–90% –ի (թարմ ձյաև ալբեդոն), խտությունը՝ 0,05 <*/ա/3-ից (թարմ Զ–ի դեպքում) 0,6 գ/սմ3-ւ (բազմամյա Զ–ի դեպքում) սահմաններում: Զ–ին բնորոշ են շերտայ– նությունն ու հատիկայնությունը: Շեր– տայնությունն առաջանում է ձյունատեղ– ման ընդմիջումների և ձյունակեղևի կամ սառցակեղևի գոյացման, հատիկայնու– թյունը՝ ժամանակի ընթացքում ձյան վե– րաբյուրեղացման հետևանքով: Մեծ բարձ– րությունների վրա Զ. վերածվում է ֆիռ– նային կամ գլետչերային սառույցի: ՍՍՀՄ–ում Զ–ի միջին բարձրությունը 30– 70 սմ է, տևողությունը՝ 20 օրից (Ղրիմի, Անդրկովկասի և Միջին Ասիայի հարթա– վայրերում) մինչև 240–280 օր (հս–ում, հս–արլ–ում): Հայկական ՍՍՀ–ում Զ–ի բարձրությունը 10–15 սմ–ւ ց (Երևան) 200–210 սմ է (Արագած), տևողությունը՝ 50–60 օրից (Երևան) 250–260 օր (Արա– գած կայան):
ՁՅՈՒՆ ԱԿ ԱՆՆԵՐ, Զիւնականք, նա– խարարական տոհմ Հին Հայաստանում: Հիշատակվում են որպես հայ Արշակունի– ների ամառանոցային ապարանքների պահապաններ ու ձյունակիրներ: Ըստ V դ. Գահնամակի, արքունիքում զբաղեցրել են 43-րդ իշխանական գահը (բարձը): Զ–ից Վրեն իշխանը հիշվում է որպես Սասան– յանների դեմ Վահանանց ազատագրա– կան շարժման մասնակից:
ՁՅՈՒՆԱՄԱՔՐԻՉ, երկաթուղային և ավ– տոմոբիլային ճանապարհները, հրապա– րակները, մայթերը ձևից մաքրելու մեքե– նա: 1. Երկաթուղային Զ–ները լինում են գութանային, սարանային և ռոտորային, մոնտաժվում եև վագոնի վրա և տեղա– շարժվում լոկոմոտիվով: Գոյություն ունեն նաև ռեակտիվ շարժիչով Ձ–ներ: ճանա– պարհները մաքրելու և ձյունը հավաքելու համար Զ–ներից բացի օգտագործում եև քերիչներ, ձյունահավաք ման մեքենաներ, ձյունահալիչներ: 2. Ավտոճանապարհնե– րից, հրապարակներից և մայթերից ձյունը հավաքելու համար Զ–ները մոնտաժվում են ավտոմոբիլային կամ հատուկ շասսիի վրա: Ըստ աշխատանքային օրգանի տար– բերում են գութանային, խոզանակային, ֆրեզերային, ռոտորային և համակցված Զ–ներ: Ձյունը տրանսպորտի միջոցներին բարձում են ձյուևաբարձիչներով կամ ունի– վերսալ բարձիչներով:
ՁՅՈՒՆԿԵՐՏ, քաղաք Մեծ Հայքի Տուրու– բերան նահանգի Տարոն գավառում: Ըստ Հովհան Մամիկոնյանի, Պարսից զորա– վար Վախթանգը վերակառուցել է Զ. և իր կևոջ՝ Պորպեսի, անունով կոչել Պորի, իսկ նրա կաթողիկե եկեղեցին փոխել ատրուշանի:
ՁՆԱԲՈՐԲՈՍ, աշնաևացան հացահատի– կային բույսերի սնկային հիվանդություն: Հարուցիչները Fusarium սեռի պարկա– վոր սնկերն են, որոնք սովորաբար վնա– սում են տերևները, դրա եք և ամբողջ բույսը պատում սարդոստայնանման վար– դագույն փառով: Վարակված տեղամասի բուսածածկը նոսրանում է և հաճախ ան– հրաժեշտ է լինում կատարել վերացանք: Զ. դիտվում է վաղ գարնանը, առավելա– պես այն տարիներին, երբ ձնհալը եր–