Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներկայության: Ձգտել է բնության վավերական հավաստիության, ծովային ագատ տարածությունների երևակման, գունապատկերի ընդհանրականության («Փրկության սպասողները», «Գիշեր Սև ծովի վրա», «Փոթորիկը», «Առավոտը», «Պուշկինի ժայռը», «Միջօրե», «Առագաստանավն անհանգիստ ծովում»): Մ. հայ գեղանկարչության մեջ Հ. Այվազովսկու ստեղծագործական մեթոդի առավել հետևողական ներկայացուցիչն է: Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում («Ծովի տեսարան առագաստանավով», 1898, «Փոթորիկ ծովի վրա», 1898), Սիմֆերոպոլի կերպարվեստի թանգարանում և մասնավոր հավաքածուներում:
Պատկերազարդումը տես 177-րդ էջից առաջ՝ ներդիրում:
Գրկ. Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958: Մարտիկյան Ե., Հայկական կերպարվեստի պատմություն, 19-րդ դարի երկրորդ կես, գիրք 2, Ե., 1975:
ՄԱՀՏԵՍՅԱՆ Ցոլակ Ծաղոյի (ծն. 18.12. 1928, գ. Վերին Զեյվա (այժմ՝ Տարոնիկ, ՀՍՍՀ Էջմիածնի շրջանում)), հայ սովետական տնտեսագետ: Տնտեսագիտության դ-ր (1976), պրոֆեսոր (1977): ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1950-ին ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 1957-63-ին եղել է ՀՍՍՀ ԿՎՎ Երևանի վիճվարչության պետ: 1963-1975-ին դասախոսել է Երևանի համալսարանում: 1975-ից Երևանի ժող. տնտեսության ինստ-ի վիճակագրության ամբիոնի վարիչն է: Գիտական հետազոտությունները նվիրված են ՀՍՍՀ–ում հասարակական ամբողջական արդյունքի և ազգային եկամտի արտադրության և օգտագործման պրոբլեմներին:
ՄԱՀՈՒԲԻ Գևորգ (իսկականը՝ Մանուկյան Գևորգ Մանուկի, 1857, գ. Ղարաբուլաղ (այժմ՝ գ. Երնջատափ, ՀՍՍՀ Ապարանի շրջանում) - 1935, գ. Երնջատափ), հայ աշուղ, աշուղական նոր դպրոցի վերջին ներկայացուցիչը: Աշակերտել է աշուղ Մահջուբին, որից ստացել է Մահուբի (արաբ.՝ ուշիմ) աշուղական անունը: Շրջել է հիմնականում հայրենի գավառում, նաև՝ Արևմտյան Հայաստանում: Երգերը կատարել է ինքնաշեն ջութակի նվագակցությամբ: Ստեղծագործել է աշուղական գրեթե բոլոր ժանրերով: Երգերի մի մասը չի պահպանվել: Մ–ի գործերն առաջին անգամ լույս են տեսել 1912-ին, Թիֆլիսում, «Մահուբի Գևորգի գլխի անցքերը և խրատական երգերը» (կազմ.՝ Ե. Խաչատրյան) խորագրով: Աշուղի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, 1957-ին հրատարակվել է առավել համահավաք և ճշգրտված «Ջութակ» (կազմ. Ա. Սահակյան) ժողովածուն: Մ–ի երգերի հիմնական թեման մարդն է, ընկերասիրությունը, ժողովուրդների բարեկամությունը, հայրենիքը: Նա փառաբանում է արդար վաստակով ապրող աշխատավորին, դատապարտում «գոռոզ տգետներին», պորտաբույծներին, ուրացողներին: Ճանաչված են Մ–ի «Անցավոր աշխարհ», «Գործ չունիս», «Հայրենիք», «Աշխարհս երազ է», «Բախտ» և այլ երգեր:Ա.Սահակյան, Մ. Մանուկյան ՄԱՀՈՒԴ, ապարատային մանման բրդե կամ կիսաբրդե մանվածքից գործվածք, որի արտաքին մակերևույթը լմման հետևանքով պատված է թելերի միահյուսումների նախշանկարը քողարկող թաղիքանման ծածկոցով:
ՄԱՀՈՒԴԻ ՖԱԲՐԻԿԱ Երևանի, ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1947-ին: Թողարկում է 70 գունակցության 10 տեսակի մահուդ: Սերիական արտադրությունը սկսել է 1948-ից: Հիմնական արտադրամասերն են՝ ապարատ–մանարանը, գործվածքայինը, հարթմանը: Հումքը ստանում են Ղազախական, Վրացական և Ադրբեջանական ՍՍՀ–ներից (բուրդ), Ուկր. ՍՍՀ–ից և ՌՍՖՍՀ–ից (շտապել), Երևանի նուրբ բրդյա գործվածքների ֆաբրիկայից (ազբ): Մանվածքը մատակարարում է Սովետաշենի և Օրգեևի (Մոլդավ. ՍՍՀ) տրիկոտաժի ու Երևանի ձեռնոցների ֆաբրիկաներին: 1980-ին, 1948-ի համեմատ, արտադրանքի ծավալն աճել է 5,3 անգամ, կազմել 25 մլն ռ.: Ֆաբրիկայի արտադրանմուշները Բուենոս Այրեսի, Բելգրադի, Սան Ֆրանցիսկոյի ցուցահանդեսներում արժանացել են բարձր գնահատականի: Գիտատեխ. հարցերով կապված է ՀՍՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության կոնստրուկտորական բյուրոյի, Մոսկվայի բրդի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի և այլ կազմակերպությունների հետ:
ՄԱՁԻՆԻ (Mazzini) Ջուզեպե (1805-1872), իտալական հեղափոխական, Իտալիայի ագգային–ագատագրական շարժման առաջնորդներից, նրա ձախ հանրապետական–դեմոկրատական ուղղության գաղափարախոսը: Կրթությամբ իրավաբան: 1827-ին դարձել է կարբոնարների ընկերության անդամ: 1830-ին ձերբակալվել է և կարճատև բանտարկությունից հետո՝ տարագրվել: 1831-ին Մարսելում հիմնել է «Երիտասարդ Իտալիա» գաղտնի հայրենասիրական կազմակերպությունը, որի քաղ. ծրագիրն էր ազատագրել Իտալիան ավստ. լծից, վերացնել միապետական վարչակարգը և պապի աշխարհիկ իշխանությունը, ստեղծել անկախ միասնական իտալ. պետություն՝ ձևով բուրժուա–դեմոկրատական հանրապետություն, հիմնված համընդհանուր ընտրական իրավհւնքի և քաղ. ազատության վրա: Նպատակին հասնելու պայման Մ. համարել է համաիտալ. հեղափոխությունը և ժողովրդի պարտիզանական կռիվը՝ բուրժ. հեղափոխականների ղեկավարությամբ: Ժողովրդին համարելով ազգային–ազատագրական պայքարի գլխավոր ուժ, Մ., սակայն, անտեսել է գյուղացիությանը հող տալու հարցը, վախենալով ագգային–ազատագրական շարժումից հեռացնել լիբերալ ազնվականներին և հողատեր բուրժուազիային: Առաջ է քաշել իդեալիստական–կրոնական տեսություն, համաձայն որի Իտալիայի ազատագրումը յուրաքանչյուր իտալացու սրբազան պարտքն էր (այստեղից էլ Մ–ի «Աստված և ժողովուրդ» լոզունգը): 1830-40-ական թթ. Մ–ի և նրա կողմնակիցների նախապատրաստած ապստամբություններն անհաջող են ավարտվել, հիմնականում ժող. զանգվածներից կտրված լինելու պատճառով: 1848-1849-ի հեղափոխության ժամանակ Մ. կռվել է բուրժ. հեղափոխականների շարքերում: 1849-ի մարտ–հուլիսին գլխավորել է Հռոմ. հանրապետության կառավարությունը, որի անկումից հետո տարագրվել է, բայց չի դադարեցրել պայքարը: 1853-ին, երկրի դեմոկրատական ուժերը համախմբելու նպատակով, հիմնել է «Գործողության կուսակցությունը», աջակցել Ջ. Գարիբալդիի 1860-ի սիցիլիական արշավանքին, որն ավարտվեց Բուրբոնների լծից ամբողջ Հարավային Իտալիայի ազատագրումով: 1860-ական թթ. Մ. և իր կուսակիցները, պայքարելով Իտալիայի ամբողջական վերամիավորման համար, ջանում էին այդ պայքարի մեջ ներգրավել բանվորներին, առաջադրում էին հասարակության սոցիալական վերակոփման ուտոպիական ծրագիր՝ խաղաղ ճանապարհով վերացնելով սոցիալական անհավասարությունը: Մ. վճռականորեն մերժել է բուրժուազիայի դեմ պրոլետարիատի դասակարգային պայքարի օրինաչափությունը: Այստեղից էլ նրա բացասական վերաբերմունքը Փարիզյան կոմունային և I Ինտերնացիոնալին: Որպես Իտալիայի անկախության և միասնության անխոնջ մարտիկ Մ. պատվավոր տեղ է գրավում Իտալիայի պատմության մեջ:
Հայ իրականության մեջ Մ–ի գաղափարների հետևորդ էր հեղափոխական–դեմոկրատ Մ. Նալբանդյանը, որը կապեր է ունեցել նրա հետ:
Գրկ. Кирова К. Э., Джузеппе Мадзини и утопический социализм (1830-1840), в сб.: История социалистических учений, М., 1964.
ՄԱՂ, հյուսած ցանցով հարմարանք՝ սորուն զանգվածներ (հացահատիկ, ալյուր, շաքարավազ, հող, ավազ ևն) մաղելու համար: Ըստ կիրառական նշանակության ունենում է տարբեր չափի ու խտության ցանցեր, որոնք հյուսվում են կաշեփոկերից, ձիու մազից, մետաղալարից, այժմ՝ նաև սինթետիկ թելերից: Տափակ, հարթ