այրվող գազանավթային շատրվանների հրշիջման մասնագետ: ՍՄԿԿ անդամ 1947-ից: Ավարտել է Տոմսկի տեխնոլոգիական ինստ-ը (1914): 1920-ական թթ. կազմակերպել է Բաքվի նավթահանքերի հրշեջ պաշտպանությունը: 1922-ին, Ս. Մ. Կիրովի գլխավորած հրշեջ շտաբի կազմում մասնակցել է Սուրախանիի (Բաքու) նավթի գուռերի ու ամբարների՝ իր մասշտաբով աննախադեպ հրդեհի մարման աշխատանքներին: Մ–ի առաջարկած պլանով 1931-ի ապրիլի 7-ին, հայրենական պրակտիկայում առաջին անգամ, պայթյունի օգնությամբ հանգցվել է գազի շատրվանի ութ և կես ամիս տևած հրդեհը Մայկոպի մոտ: 1943-68-ին աշխատել է ՍՍՀՄ ՆԳՄ հրշեջ պաշտպանության գլխավոր վարչությունում: 1968-ից, կենսաթոշակի անցնելուց հետո, աշխատել է նավթի համամիութենական գիտահետազոտական և նախագծային ինստ-ում (Մոսկվա) որպես գլխավոր մասնագետ: Մշակել է այրվող գազանավթային շատրվանների արագ հրշիջման նոր մեթոդիկա և տեխնիկա: Նրա մասնակցությամբ և ղեկավարությամբ են մարվել նավթահանքերի մի շարք բարդ հրդեհներ Գրոզնիում, Օրենբուրգում, Սարատովում և սոցիալիստական մի շարք երկրներում: Մ. անմիջական օգնություն է ցույց տվել Հայաստանում ռազմականացված հրշեջ պաշտպանության կազմակերպման ու զարգացման գործին: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով, ինչպես նաև ԳԴՀ, Լեհաստանի, Հունգարիայի, Բուլղարիայի շքանշաններով ու մեդալներով:
Երկ. Тушение пожаров мощных газовых и нефтяных фонтанов, М., 1971.
ՄԱՄԻՆ–ՍԻԲԻՐՅԱԿ (իսկական ազգանունը՝ Մամին) Դմիտրի Նարկիսովիչ (25.10 (6.11).1852, Վիսիմ Շայտանի գործարան, այժմ՝ Վիսիմ (Սվերդլովսկի մարզում) – 2(15).11.1912, Պետերբուրգ)), ռուս գրող: 1868-72-ին սովորել է Պերմի հոգևոր ճեմարանում, 1872-ին ընդունվել է Պետերբուրգի բժշկա–վիրաբուժական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը, չավարտած տեղափոխվել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1877-ին ստիպված թողել է համալսարանը, մեկնել Ուրալ, որտեղ մնացել է մինչև 1891-ը: Այնուհետև ապրել է Պետերբուրգում և Ցարսկոյե Սելոյում: Նրան ճանաչում են բերել «Պրիվալովների միլիոնները» (1883, հայերեն հրտ. 1955), «Լեռնային բույն» (1884), «Վայրի երջանկություն» (1884), «Երեք ծայր» (1890), «Ոսկի» (1892), «Հաց» (1895) վեպերը, ինչպես նաև «Ուրալյան պատմվածքներ» (հ. l-4, 1888-1901), «Սիբիրյան պատմվածքներ» ակնարկների, վիպակների ու պատմվածքների շարքերը: Մ–Ս–ի ստեղծագործությունը բուրժ. գիշատչության երգիծական տարեգրությունն է և ժողովրդի կյանքի վիթխարի էպոպեան: Գրողի աշխարհայացքը ձևավորվել է 1860-80-ական թթ. դեմոկրատական փիլիսոփայության և հեղափոխական շարժման ազդեցությամբ: Ռուս. գրականության պատմության մեջ նա մտել է որպես ականավոր գրող–ռեալիստ: Գրել է նաև դրամական երկեր, զրույցներ, պատմական վիպակներ, ինքնակենսագրական գործեր, պատմվածքներ ու հեքիաթներ մանուկների համար («Ալյոնուշկայի հեքիաթները», 1894-96, հայերեն հրտ. 1954, «Որսորդ Եմելյան», 1884, հայերեն հրտ. 1937, «Մոխրավզիկը», 1893, հայերեն հրտ. 1928):
Երկ. Լուսատտիկներ, Թ., 1907: Հանցանք, Թավրիզ, 1909: Ընտիր պատմվածքներ, Ե., 1935: Պատմվածքներ, Ե., 1958: Собр. соч., т. 1-10, М., 1958.
Գրկ. Груздев А. И., Д. Н. Мамин-Сибиряк. Критико-биографический очерк, М., 1958; Дергачев И. А., Д. Н. Мамин-Сибиряк, Свердловск, 1977.
ՄԱՄՒԶԱՆՅԱՆ Արտաշես Մկրտչի (ծն. 2(15). 12.1910, Մեղրի), հայ սովետական ճարտարապետ: ՀՍՍՀ վաստակավոր շինարար (1960): ՍՄԿԿ անդամ 1945-ից: Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ-ը (1938), աշխատել նույն ինստ-ի ճարտ. ամբիոնում, 1967-ից՝ քաղաքացիական և արդ. շենքերի ճարտ. ամբիոնի վարիչ, պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավար (1960), պրոֆեսոր (1971): Մ–ի գիտական աշխատանքները նվիրված են շինարարական տեխնիկայի և ճարտ. արվեստի փոխհարաբերության, ինդուստրիալ տնաշինության զարգացման հարցերին: Մ–ի նախագծերով Երևանում կառուցվել են Հաղթանակի կամուրջը (1943, ինժեներ՝ Ս. Հովնանյան), պոլիտեխնիկական ինստ-ի գլխավոր (1955), գիտահետազոտական բաժնի (I960) և ռադիո–էլեկտրոնիկայի ֆակուլտետի (1976) մասնաշենքերը:
ՄԱՄՒԶԱՆՅԱՆ Էրիկ Արտաշեսի (ծն. 7.8. 1936, Կիսլովոդսկ), հայ սովետական ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտ. դ-ր (1975), պրոֆեսոր (1980): ՍՄԿԿ անդամ 1966-ից: Ավարտել է Երևանի համալսարանը (1958), ուր և աշխատել է մինչև 1970-ը: 1970-ից Երևանի ֆիզիկայի ինստ-ի տիեզերական ճառագայթների բաժնի վարիչն է: Աշխատանքները վերաբերում են գերբարձր էներգիայի տարրական մասնիկների ֆիզիկային: Զբաղվել է էվ էներգետիկ տիրույթի նեյտրոն–միջուկային փոխազդեցության կոմպլեքսային հետազոտությամբ, մասնակցել տիեզերական ճառագայթներում լիցքավորված հադրոնների նույնականացման աշխատանքներին: Մշակել է իոնացման կալորիմետրի և նեյտրոնային սուպերմոնիտորի հնարավորությունների ընդլայնման մեթոդիկան, ուսումնասիրել իոնացման կալորիմետրի և էմուլսիոն ու տրեկային դետեկտորների զուգակցման պրոբլեմը:
ՄԱՄԻՍՈՆՒ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայի կենտրոնական մասում, Արդոն և Ռիոն գետերի վերին ավազաններում: Բարձրությունը 2829 մ է: Մ. լ–ով է անցնում Ռազմաօսեթական ճանապարհը:
ՄԱՄԼԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹ, փայտաթելերին ուղղահայաց, մինչև 30 Մն/մ² ճնշմամբ սեղմված փայտանյութ: Մ. փ–ի խտությունը 1200-1450 կգ/մ³ է: Ըստ մամլման եղանակի տարբերում են միակողմ, երկկողմ և կոնտուրային խտացմամբ ստացվող Մ. փ.: Միակողմ խտացումը կատարվում է փայտանյութի չորսվակները փայտաթելերի լայնքով մեկ ուղղությամբ, իսկ երկկողմը՝ երկու ուղղությամբ մամլելով: Երկրորդ եղանակով ձեռք է բերվում ավելի բարձր խտություն: Կոնտուրային խտացումն իրագործվում է փայտանյութի գլանաձև նախապատրաստուկներն ավելի փոքր տրամագծով մետաղե գլանի մեջ ներմղելով: Ստատիկ ծռման, փայտաթելերի երկայնքով սեղմման դեպքում Մ. փ–ի ամրությունը, ինչպես նաև ճակատային մակերևույթի կարծրությունը, 2-3 անգամ ավելի մեծ է, քան բնական փայտանյութինը: Արդյունաբերությունում Մ. փ. փոխարինում է մետաղներին, տեքստոլիտին: Մ. փ-ից պատրաստում են ջուլհակային հաստոցների քշոցներ, հղկանյութային միջավայրում աշխատող սահքի առանցքակալներ և այլ դետալներ:
ՄԱՄԼԱԿ, դետալները մշակելու կամ հավաքելու ընթացքում սեղմող և պահող հարմարանք: Բաղկացած է երկու շուրթերով (անշարժ և շարժական) իրանից, որոնց միջև սեղմվում է դետալը: Մ–ի շուրթերի մոտեցումն ու սեղմումը կատարվում է պտուտակի կամ արտակենտրոնակի բռնակը ձեռքով, սեղմված օդով (պնևմատիկ) կամ հեղուկով (հիդրավլիկական) պտտելով:
ՄԱՄԼԱԿԱՂԱՊԱՐ, պլաստմասսաներից և փոքր կարծրություն ունեցող այլ նյութերից մամլման եղանակով ծավալային շինվածքներ պատրաստելու հարմարանք: Բաղկացած է խոռոչավոր 2 մետաղական սալերից (խոռոչը համապատասխանում է շինվածքի ուրվագծին):
ՄԱՄԼԱՄԱՅՐ, ճնշմամբ մետաղամշակման ժամանակ կիրառվող որոշ դրոշմոցների կամ այլ աշխատանքային գործիքների հիմնական մասերից մեկը: Ունի խորացում (կամ միջանցիկ անցք), որը ձևով կամ ուրվագծով համապատասխանում է մշակվող դետալին: Ըստ կառուցվածքի Մ–երը լինում են ամբողջական, երկատվող և սեկցիաներով:
ՄԱՄԼԱՄԱՏ, մետաղների սառը և տաք դրոշմման և մամլման դրոշմոցների հիմնական դետալներից: Դրոշմման Ժամանակ Մ. անմիջականորեն ճնշում է գործադրում դրոշմոցի երկրորդ մասի՝ մամլամայրի վրա գտնվող նախապատրաստուկի վրա: Մամլման դեպքում մամլիչ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/194
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ