Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՍՍՀ ռադիոկոմիտեի նախագահ և Հայկական հեռագրական գործակալության (այժմ՝ Արմենպրես) դիրեկտոր։ Հրատարակել է «Ազատության շեփորը» բանաստեղծությունների ժողովածուն (1963), «Պայքարի ֆրոնտում» (1933) են գործեր։
ՂԱԶԱՐՅԱՆ Դանիել Ավագի (17․5․1883, Շուշի – 14․12․1958, Երևան), հայ սովետական կոմպոզիտոր, խմբավար, երգիչ, մանկավարժ։ ՀՍՍՀ վաստ․ ուսուցիչ (1944), արվեստի վաստ․ գործիչ (1945)։ 1911-ին ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, 1921-ին՝ կոնսերվատորիան։ Եղել է ուսուցիչ, Անդրկովկասի հայկ․ շրջաններում տարածել խմբերգային արվեստը, երաժշտական ստուդիաներ հիմնել Բաթումում (1922), Լենինականում (1924)։ 1933-ից Երևանում զբաղվել է խմբավարությամբ և մանկավարժական-մեթոդական աշխատանքով։ Ղ–ի ստեղծագործությունը կարևոր տեղ է գրավում հայ երաժշտության մասսայական ժանրերում՝ մանկական երաժշտական պատկերներ, երգեր, դաշնամուրային և նվագախմբային հանրամատչելի պիեսներ, քայլերգեր ևն։ Լայն ժողովրդականություն են վայելում Ղ–ի «Սոս և Վարդիթեր» երաժշտականացված դրամայի հատվածները, մասնավորապես քաղաքային ժողովրդա–երաժշտական ոճի վրա հիմնված երգ–ռոմանսները (Ա․ Իսահակյանի «Ուռին», «Սար դարդեր», «Քույր իմ նազելի», Վ․ Աղասյանի «Լանջեր մարջան» ևն)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։Ռ․ Աթայան ՂԱԶԱՐՅԱՆ Ենոք Սիմոնի [ծն․ 6․10․1907, գ․ Վելիսցիխե (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Գուրջանի շրջանում)], հայ սովետական բուսաբան։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1966), պրոֆեսոր (1961), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ․ ֆակուլտետը (1930)։ 1938–1942-ին՝ Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի բուսաբանության ամբիոնի վարիչ։ 1935–41-ին, համատեղությամբ, եղել է Երևանի բուսաբանական այգու, ապա բուսաբանության ինստ–ի դիրեկտոր։ 1941–45-ին՝ ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1945–47-ին՝ ՀՍՍՀ տեխ․ կուլտուրաների ժողկոմ, 1947–52-ին և 1961–62-ին՝ գյուղատնտեսության մինիստր։ 1955-ից Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ի ագրոնոմիայի և բուսաբանության ամբիոնի վարիչն է։
Գիտ․ աշխատանքները վերաբերում են բուսաբանության, երկրաբուսաբանության, մարգագետնաբուծության ևն հարցերին։ Ղ–ի ղեկավարությամբ ուսումնասիրվում են ՀՍՍՀ բնական կերային հողանդակների բերքատվության բարձրացման վրա միկրոտարրերի և միկրոպարարտանյութերի դերի ու ազդեցության, բնական տարբեր խոտհարքների ու արոտավայրերի բուսաբանական և քիմ․ կազմի խնդիրները։
ՍՍՀՄ III գումարման Գերագույն սովետի և ՀՍՍՀ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՄԿԿ Կենտկոմի անդամ և ՀԿԿ Կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1948–53)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի I աստիճանի և այլ շքանշաններով։
Երկ․ Горные кормовые угодья CCCP, их улучшение и использование, տես՝ Пастбища и сенекосы CCCP, M․, 1974․Ա․ Բլրցյան ՂԱԶԱՐՅԱՆ Լևոն Գրիգորի (1889, ք․ Կաղզվան – 1977, Երևան), Հայաստանում սովետական կարգեր հաստատելու համար մղված պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Հեղափոխական գործունեությունն սկսել է 1905-ից։ 1910-ին Ա․ Մուսայելյանի հետ Կաղզվանում կազմակերպել է մարքսիստական ընդհատակյա խմբակ։ Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Ղափանի, այնուհետև՝ Կաղզվանի բանվորների և զինվորների դեպուտատների խորհրդի նախագահ։ 1919–20-ին հեղափոխական գործունեություն է տարել Կարսում, Իգդիրում և Ալեքսանդրապոլում։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո նշանակվել է Հայաստանի փոստ–հեռագրատների ժողկոմի տեղակալ (1921–22)։ Այնուհետև կուսակցական և պետական ղեկավար պաշտոններ է վարել ժող․ տնտեսության տարբեր բնագավառներում (հողագործության և բանգյուղտեսչության ժողկոմի տեղակալ, մատակարարման ժողկոմ, կուսակցության Լենինականի գավառային, Կոտայքի շրջանային կոմիտեների քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի կուսակցական կոլեգիայի քարտուղար)։ Ընտրվել է ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրկոմի և Անդրկովկասի Կենտգործկոմի անդամ։ Եղել է Սովետների XI համագումարի պատվիրակ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՂԱԶԱՐՅԱՆ Լևոն Զարմայրի [ծն․ 17․7․1908, Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան)], հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1953), պրոֆեսոր (1953), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ․ (1930) և պոլիտեխնիկական ինստ–ի քիմիկա–տեխնոլոգիական (1935) ֆակուլտետները։ 1938–79-ին՝ պոլիտեխնիկական ինստ–ի օրգ․ քիմիայի ամբիոնի վարիտ 1939– 44-ին՝ նաև քիմիկա-տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան։ Գիտ․ աշխատանքները վերաբերում են տեղական հումքից քրոմպիկի (հիմք է հանդիսացել Երևանի քրոմպիկի գործարանի կառուցման համար), ացետիլենային ալկոհոլների ու դիոլների (որի համար արժանացել է երիտասարդ գիտաշխատողների համամիութենական մրցանակի, 1938), ցավազրկիչ նյութերի, պոլիվինիլացետալների և պոլիվինիլամինաացետալների ստացման եղանակների մշակման հարցերին։Վ․ Ազատյան ՂԱԶԱՐՅԱՆ Լիտվին Էլիգումի [ծն․ 13․6․1929, գ․ Դսեղ (ՀՍՍՀ Թումանյանի շրջանում)], սովետական կուսակցական և պետական աշխատող։ ՀՍՍՀ վաստ․ ինժեներ (1975)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ավարտել է Երևանի Կ, Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի մեխանիկական ֆակուլտետը (1952)։ 1960-ին ընտրվել է ՀԿԿ Երևանի Լենինյան (ներկայումս՝ Օրջոնիկիձեի) շրջկոմի քարտուղար։ 1962-ից եղել է ՀԿԿ ԿԿ–ի կուսօրգանների բաժնի պատասխանատու կազմակերպիչ, 1963-ից՝ ՀԿԿ Երևանի 26 կոմիսարների շրջկոմի առաջին քարտուղար։ 1971–1980-ին Ղ․ Քանաքեռի ալյումինի գործարանի դիրեկտորն էր։ 1980-ից ՀՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրն է։ Եղել է ՀԿԿ ԿԿ–ի անդամության թեկնածու (1964–71), ՀԿԿ ԿԿ–ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1976–80), ՀԿԿ ԿԿ–ի անդամ (1981-ից)։ ՀՍՍՀ VIII–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 և «Պատվո նշան» շքանշաններով։
ՂԱԶԱՐՅԱՆ Հայկ Միրզաջանի [ծն․ 23․7․1930, գ․ Ներքին Գյոզալդարա (այժմ՝ Վարդենիկ, ՀՍՍՀ Մարտունու շրջանում)], հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1971)։ 1952-ին ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկ․ մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը։ 1958–76-ին՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի ավագ գիտաշխատող, 1976-ից՝ Երևանի համալսարանի ՍՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են Արևմտյան Հայաստանի XIX դ․ սոցիալ–տնտեսական կյանքի, հայ ազգային ազատագրական շարժումների և հայ հասարակական–քաղաքական հոսանքների պատմությանը։ Համահեղինակ է ՀՍՍՀ ԳԱ հրատարակած «Հայ ժողովրդի պատմության» IV և V, «Հայ նոր գրականության պատմության» II և III հատորների։
Երկ․ Մատթեոս Սամուրյան, Ե․, 1961։ Արևմտահայերի սոցիալ–տնտեսական և քաղաքական կացությունը 1800–1870 թթ․, Ե․, 1967։ Армянское общественно-политическое движение в 50–60-x годах XIX века и Россия, E․, 1979․
ՂԱԶԱՐՅԱՆ Հմայակ Լևոնի [ծն․ 1907, գ․ Խառակոնիս (Վանի նահանգում)], կապիտան, Սովետական Միության հերոս (22․2․1944)։ Սովորել է Բաքվի ռազմ. դպրոցում։ 1934-ից ծառայել է հայկ․ դիվիզիայում։ 1943-ի սեպտ․ 27–28-ին Հ–ի գումարտակը կատաղի մարտեր է մղել Դնեպրի գետանցման համար։ Դնեպրի աջ ափին հենակետ ստեղծելու, գումարտակի մարտական գործողությունները հմտորեն ղեկավարելու համար ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության հրամանագրով Ղ–ին շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։
ՂԱԶԱՐՅԱՆ Ռաֆայել Ավետիսի (ծն․ 26․1․1924, Արմավիր, Կրասնոդարի մարզ), հայ սովետական ռադիոֆիզիկոս։ Տեխ․ գիտ․