Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՂԱՋԱՐԱԿԱՆ 25

կան գիտությունների ժողովածուն» (1899), եղել է «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական կոլեգիայի անդամ։
Երկ․ Гражданское право․ Вещное право, ч․ 1 – 2 (CПБ), 1898; Право в его основных моментах, в кн., Сборник по общественно-юридическим наукам, в․ 1, 1899; Свобода и ее гарантии, т․ 1, CПБ, 1910․
ՂԱՄՇԼՈՒ (1978-ից՝ Զարթոնք), գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևելք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է խորդենու մշակությամբ, բանջարաբուծությամբ ն անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց, խորդենու մշակման գործարան, ջերմոցային տնտեսություն։ Ղ–ում է ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության եթերայուղատու կուլտուրաների գիտաարտադրական միավորման հայկական փորձակայանը։
ՂԱՅԱԲԱՇ, գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, հեռախոսակայան, բուժկայան։ Ղ․ հայտնի է XVI– XVII դարերից։
ՂԱՅԱՓԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 8 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և զոհվել են գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։
ՂԱՅԹԱՐՄԱ, թաթարական ժողովրդական պար։ Պարեղանակը մշակել է Ա․ Սպենդիարյանը։ Մշակման հիման վրա 1920–30-ական թթ․ հայ պարուսույցները բեմադրել են կանացի պար։ Լավագույն բեմադրություններից է Ս․ Լիսիցյանի Ղ․ Երևանի պարարվեստի ուսումնարանում։Ժ․ Խաչատրյան ՂԱՅՄԱԶ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի–Աբաղայի գավառում։ 1909-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ՂԱՆԱԼԱՆՅԱՆ Արամ Տիգրանի (19․2․ 1909, Ախալցխա), հայ սովետական բանագետ–բանասեր։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1977), բան․ գիտ․ դ–ր (1970), գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ 1931-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Աշխատել է գիտ․ հիմնարկներում, դասախոսել համալսարանում և այլուր։ Ղ․ զգալի վաստակ ունի բանահյուսական տեքստաբանության և առանձին ժանրերի գիտական հետազոտության բնագավառում․ ուշագրավ են «Հայ շինականի աշխատանքի երգերը» (1937), «Սասունցի Դավիթ» (1939), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (1950), «Հայկական առածանի» (1951), «Ավանդապատում» (1969) գործերը։ Ղ․ զբաղվել է նաև հայ բանահյուսության ու գրականության փոխառնությունների ուսումնասիրությամբ («Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը», 1938, «Աբովյանը և ժոդովրդական բանահյուսությունը», 1941, «Ավ․ Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները», 1955, «Սայաթ–Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները», 1963, «Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը», 1964) և հայագիտության, մասնավորապես՝ բանագիտության պատմության ու տեսության հարցերով («Մանուկ Աբեղյանն իբրև ֆոլկլորագետ»՝ «Գրական–բանասիրական հետախուզումներ», գիրք 1, 1946, «Հ․ Օրբելին և հայ էպոսը»՝ «Տեղեկագիր ՀՍԱՀ ԳԱ», 1957, № 3, «Գարեգին Սրվանձտյանց», «Հայ նոր գրականության պատմություն», հ․ 3, 1964, «Ն․ Մառը և հայ բանահյուսությունը»՝ «Մառը և հայագիտության հարցերը» ժողովածուում, 1968 ևն)։ Գրառել և հրատարակել է «Սասնա ծռեր»-ի երկու պատում, Մ․ Աբեղյանի ն Գ․ Աբովի հետ մասնակցել է «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը կազմելուն, լույս է ընծայել «Հայ ժողովրդական բանահյուսություն» ձեռնարկի չորս պրակ (1945–46)։
Գրկ․ Հ ա ր ու թ յ ու ն յ ա ն Ս․ Բ․, Վաստակաշատ բանագետը, «ՊԲՀ», 1969, № 1։ Ս․ Հարությունյան ՂԱՆԱԼԱՆՅԱՆ Հովհաննես Տիգրանի (19․2․1911, Ախալցխա), հայ սովետական գրականագետ։ Բան․ գիտ․ դ–ր (1948), պրոֆեսոր (1948)։ 1937-ին ավարտել է Երևանի համալսարանը։ 1946–77-ին եղել է Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստ–ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ Հեղինակ է «Ավետիք Իսահակյան» (1955, ռուս․ 1975), «Պետրոս Դուրյան» (1957), «Միսաք Մեծարենց» (1958), «Վահան Տերյան» (1960), «Դանիել Վարուժան» (1961), «Մտերիմ դեմքեր» (1965) երկերի։ Ուսումնասիրություններ ունի Վ․ Բրյուսովի, Յու․ Վեսելովսկու, Վ․ Զվյագինցևայի, Վ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի և ռուս այլ գրողների մասին։ Ռուսերեն լույս են տեսել «Ակնարկներ XIX–XX դդ․ հայ քնարերգության» (1964), «Հայաստանը ռուս բանաստեղծների ստեղծագործություններում» (1972), «XVIII–XX դդ․ Հայաստանի բանաստեղծները» (1976) գրքերը։
ՂԱՉԱՂԱՆ (1978-ից՝ Արևածագ), գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Ձորագետի ձախ ափին, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևմուտք։ Տավարաբուծական–ծխախոտագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան։
ՂԱՋԱՐԱԿԱՆ ԴԻՆԱՍՏԻԱ , Կաջարական դինաստիա, Իրանում, 1796– 1925-ին։ Հիմնել է թյուրք. ղաջար ցեղի առաջնորդ Աղա–Մահմեդ խան Ղաջարը, որը միջֆեոդալական պայքարում հաղթել է Զենդերի դինաստիային։ Ղ․ դ–ի մայրաքաղաքը Թեհրանն էր։ Ղ․ դ․ արտահայտել է Իրանի ավատական ազնվականության շահերը և ձգտել է ստեղծել կենտրոնացված պետություն։ Արևելյան Հայաստանը և Վրաստանը Ղ․դ–ի տիրապետության ներքո պահելու, ինչպես նաև հայ ու վրաց ժողովուրդների՝ Ռուսաստանին միանալու շարժումը խափանելու նպատակով Աղա–Մահմեդ խանը 1795-ին ու 1797-ին արշավել է Անդրկովկաս, կողոպտել ու ավերել այդ երկրամասը, հազարավոր հայերի ու վրացիների տեղահանել ու բռնի քշել Իրանի խորքերը։ Անդրկովկասի ժողովուրդները համառ դիմադրություն են ցույց տվել զավթիչներին (հայերի դիմադրությունը Շուշիի 1797-ի պաշարման ժամանակ)։ XIX դ․ սկզբին Ռուսաստանի հետ անհաջող պատերազմների հետևանքով Ղ․ դ․ կորցրել է իր տիրույթներն (այդ թվում՝ Արևելյան Հայաստանը) Անդրկովկասում։ XIX դ․ Ղ» դ–ի շահերի օրոք ուժեղացել է օտարերկրյա կապիտալի ներթափանցումը Իրան, և երկիրը վերածվել է կիսագաղութի։ Ղաջարական կառավարող վերնախավի շահագործումն ու կամայականությունները առաջ են բերել ժող․ շարժումներ (տես Բաբիների ապստամբությումներ 1848–1852, Իրանական հեղափոխություն 1905–11, 1918–22-ի ազգային–ազատագրական շարժումները ևն), որոնք թուլացրել են Ղ․ դ–ի իշխանությունը և պայմաններ ստեղծել նրա տապալման համար։ 1925-ի հոկտ․ 31-ին Իրանի V մեջլիսը որոշում կայացրեց Ղ․ դ–ի տապալման մասին, իսկ դեկտ․ 12-ին իշխանության գլուխ անցավ Փահլավիների դինաստիան։