Առնուվիլ Լն Գոնեսում, Գառդանում, Բանյոյում (Ֆրանսիա), դպրոցներ՝ Երևանում, Լենինականում:
Գրկ. Լեո, Երկ. ժողովրդական, հ. 3, գիրք 2, Ե., 1973:
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Ալեքսանդր Բագրատի (25.9.1908, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ) - 10.11.1979, Երևան), հայ սովետական անասնաբույծ–սելեկցիոներ: Գյուղատնտ. գիտ. դ-ր (1958), պրոֆեսոր (1963): Ավարտել է Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ-ը (1933), 1956–59-ին աշխատել է Ադրբեջանի անասնապահության ԳՀԻ-ում: 1959-1965-ին եղել է ՀՍՍՀ գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ԳՀԻ-ի դիրեկտորի տեղակալ՝ գիտության գծով, 1965-75-ին՝ Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ-ի գյուղատնտ. արտադրության էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչ: Մ. ապացուցել է, որ տեղական տավարի, շվիցի և զեբուի խառնածինների և հիբրիդների նպատակադիր ընտրությամբ ու զույգ ընտրությամբ «իր մեջ» բուծումից ստացված սերունդը համատեղում է մսատվության, կաթնառատության և կաթի բարձր յուղայնության հատկություններ: Դրա հիման վրա Ադրբ. ՍՍՀ–ում ստեղծվեց կովկասյան գորշ տավարի ցեղը, որի հեղինակներից է նաև Մ.:
Երկ. Внутрихозяйственное планирование производства и реализации продуктов животноводства, Е., 1970։ Вопросы экономики и организации горного скотоводства, Е., 1972.
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Արամ Վահանի (3.5. 1893, Իգդիր – 1937), կուսակցական և պետական աշխատող: Հայաստանում սովետական կարգերի համար մղված պայքարի մասնակից: ՍՄԿԿ անդամ 1917-ից: Սկզբնական կրթությունն ստացել է Իգդիրի քաղաքային դպրոցում: 1914-ին ուսման նպատակով մեկնել է Ռումինիա: Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին հեղափոխական գործունեություն է տարել ռուս. բանակում, մասնավորապես հայ զինվորների մեջ: 1918-ին վերադարձել է Հայաստան, պրոպագանդիստական ու կազմակերպչական աշխատանք տարել տարբեր վայրերում: 1920-ին ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Երևանի կոմիտեի անդամ, մասնակցել է Մայիսյան ապստամբությանը, որի պարտությունից հետո ձերբակալվել է: Բանտում եղել է կուսակցական ընդհատակյա բջջի անդամ: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո աշխատել է առողջապահության, հողագործության, կապի բնագավառներում և Հայկոմկուսի Կենտկոմի ապարատում: 1936-37-ին Մ. Անդրֆեդերացիայի կապի ժողկոմատի հայկ. գրասենյակի լիազորն էր:
Երկ. Հուշեր և փաստեր ընդհատակյա կյանքից, Ե.,1933:
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Լևոն Նիկոլայի (7.8. 1890, Թիֆլիս – 11.7.1974, Երևան), գեոդեզիստ: Տեխնիկական գիտ. դ-ր (1961), պրոֆեսոր (1939), ՀՍՍՀ գիտ. և տեխ. վաստ. գործիչ (1960): 1916-ին ավարտել է Մոսկվայի գեոդեզիական ինստ-ը: Աշխատել է ՀՍՍՀ հողժողկոմատի հողաշինարարական վարչությունում, ղեկավարել հանրապետության տարածքի խոշոր մասշտաբի տեղագրական հանույթի աշխատանքները: 1930-68-ին ղեկավարել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ի գեոդեզիայի ամբիոնը: 1968-ից՝ պրոֆեսոր-կոնսուլտանտ: Հեղինակ է «Գեոդեզիա» (1933) բուհական ուս. ձեռնարկի: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ (Մանուչարով) Հովհաննես Ասլանի (1863, Թիֆլիս–1909), հայ նարոդնիկ: Գրիգոր Մանուչարյանցի տոհմից: Սովորել է Թիֆլիսի և Քութայիսի գիմնազիաներում, 1882-ին ընդունվել Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը: Ուսանողական շարժումներին մասնակցելու համար 1883-ին հեռացվել է համալսարանից: Նույն թվականին «Նարոդնայա վոլյա» նարոդնիկական կազմակերպության անդամների հետ հեղափոխական աշխատանք է ծավալել Խարկովում (հիմնել են ընդհատակյա տպարան, տպագրել և տարածել հեղափոխական գրականություն): 1885-ին դատապարտվել է կախաղանի: Բայց դատավճիռը փոխարինվել է 10 տարվա բանտարկությամբ, և Մ. նետվել է Շլիսելբուրգի ամրոցը: Բանտում շարունակել է հեղափոխական աշխատանքը, սերտ կապ պահպանել նարոդովոլեցներ Ն. Ա. Մորոզովի և Վ. Ն. Ֆիգների հետ: Ազատազրկման ժամկետը լրանալուց (1895) հետո Մ. հրաժարվել է հեռանալ Շլիսելբուրգից, քանի դեռ այնտեղ էին իր հեղափոխական ընկերները: Ցարական ոստիկանությունը Մ–ին աքսորել է Սախալին: Մ–ի անձնական բախտով հետաքրքրվել և փորձել է նրան օգնել գրող Ա. Պ. Չեխովը: Աքսորում Մ. գրել է «Իմ դատավարությունը» («Բիլոյե» («Былое»), 1906, № 7), «Շլիսելբուրգից դեպի Սախալին» («Բիլոյե» («Былое»), 1907, № 6) հուշագրությունները: Թաղվել է Բլագովեշչենսկ քաղաքում:
Գրկ. Калантар Е., Человек с «Маяка», Е., 1968.
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ (Մանուչարով) Միքայել Ծատուրի (1885, գ. Արծվանիկ (այժմ՝ ՀՍՍՀ Ղափանի շրջանում) - 1963, Բաքու), բանվոր–հեղափոխական: ՍՄԿԿ անդամ 1905-ից: Հեղափոխական գործունեությունն սկսել է Բաքվի նավթարդյունաբերողների մեխանիկական արհեստանոցներում: 1909-ին ձերբակալվել է և 4 տարով աքսորվել Ղափանի պղնձահանքերը: 1914-19-ին գործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի պրոլետարիատի հեղափոխական շարժմանը: Եղել է Ս. Շահումյանի կազմակերպած մարտական դրուժինայի շարքերում, ընտրվել բանվորների և զինվորների Բաքվի խորհրդի անդամ: Նշանակվել է Բաքվի կոմունայի արտակարգ հանձնաժողովի օպերատիվ մասի պետ: Կոմունայի պարտությունից հետո տեղափոխվել է Աստրախան: Աշխատել է 11-րդ և 12-րդ կարմիր բանակների հատուկ բաժիններում: 1919-ին ընդգրկվել է Կամոյի մարտական ջոկատի կազմում:
Անդրկովկասում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ 1921-25-ին, տնտ. աշխատանք է կատարել Բաքվում: 1925-ին տեղափոխվել է Հայաստան, նշանակվել Ղափանի պղնձաձուլական գործարանի և հանքերի շահագործման դիրեկտորի տեղակալ (1925-28): 1928-36-ին վերստին աշխատել է Բաքվում՝ եղել է ԱԿ(բ)Կ Կենտկոմի, ԱՍՍՀ Կենտգործկոմի, ԱԿ(բ)Կ և ԱՍՖՍՀ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովների անդամ:
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Նինա Նիկողայոսի (5(17).2.1885, Թիֆլիս – 3.9.1972, Երևան), հայ սովետական դերասանուհի: ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1949): Բեմ է բարձրացել 1909-ին, Թիֆլիսում, հիմնականում հանդես եկել Զուբալովի անվ. ժողտանը: Ա. Խարազյանի և Հ. Զարիֆյանի թատերախմբերի հեա ելույթներ է ունեցել Անդրկովկասի մի շարք քաղաքներում: 1920-ից հաստատվել է Երևանում: 1920-ական թթ. խաղացել է Երևանի (Առաջին պետ. և Հեղափոխության), Լենինականի, Դիլիջանի թատրոններում: 1929-1957-ին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, եղել նրա հիմնադիրներից:
Հիմնականում խաղացել է խիստ բնութագրական և կատակերգական դերեր: Լավագույններից են՝ Սալոմե, Քալի, Էփեմիա (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», «Պեպո»), Սուսան, Սուսամբար (Շիրվանզադեի «Նամուս»), Դեդի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/256
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ