Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

32 ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ
շարքերը, հուլիսին ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության բյուրոյի անդամ, աշխատակցել «Նոր կյանք» թերթին, Պ․ Արվելաձեի հետ խմբագրել «Պրավդա ժիզնի» («Правда жизни») թերթը։ Նույն շրջանում թղթակցել է «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский paбoчий») բոլշևիկյան թերթին։ Մտել է Ալեքսանդրապոլի բանվորների և զինվորների դեպուտատների սովետի և քաղաքային դումայի բոլշևիկյան ֆրակցիայի մեջ։ 1917-ի դեկտեմբերից 1918-ի մայիսը եղել է ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության նախագահը։ 1918-ի մայիսին, թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի օկուպացման պատճառով, տեղափոխվել է Թիֆլիս և տարել պրոպագանդիստական աշխատանք, կարդացել հրապարակային դասախոսություններ, որի համար բանտարկվել է և 1919-ի սկզբներին արտաքսվել Վրաստանից։ Վերադարձել է Ալեքսանդրապոլ և ընտրվել ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության կոմիտեի քարտուղար։ Ալեքսանդրապոլում ղեկավար մասնակցություն է ունեցել Մայիսյան ապստամբությանը և հաղթանակի օրերին եղեւ է ֆինանսների կոմիսար։ Ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել է ու տեղափոխվել Երևանի բանտ։ Օգոստ․ 14-ին Ս․ Ալավերդյանի ու Ս․ Մուսայելյանի հետ, Նորքի ձորում, գնդակահարվել է դաշնակների կողմից։ Թաղված է Երևանի 26 կոմիսարների անվ․ զբոսայգում։ Հեղինակ է տպագիր ու անտիպ մի շարք աշխատությունների։ Ղ–ի անունով կոչված են գյուղ ու կոլտնտեսություն Ախուրյանի շրջանում, Փողոց և դպրոց Լենինականում, պիոներական դրուժինա ու գրադարան Երևանում, Լենինականում գործում է Բ․ Ղարիբջանյանի տուն–թանգարանը։ Ղ–ի հոդվածներն ու ելույթները հրատարակվել են առանձին ժողովածուով՝ «Սովետական իշխանության համար մղված պայքարում» (1966)։
Գրկ․ Մելքոնյան Ա․ Հ․, Բագրատ Ղարիբջանյան, Ե․, 1954։
ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ Գևորգ Բագրատի [ծն․ 5․5․1920, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)], սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1955), պրոֆեսոր (1956), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971, թղթ․ անդամ՝ 1965), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1968), Ս․ Շահումյանի անվ․ մրցանակի դափնեկիր (1979)։ Բ․ Ղարիբջանյանի որդին։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ 1948–1950-ին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար, 1951–54-ին՝ ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի (ՄԼԻ) հայկ․ մասնաճյուղի կուսակցության պատմության սեկտորի վարիչ։ 1954–61-ին կուսակցական ղեկավար աշխատանք է տարել ՀԿԿ Կենտկոմում (բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ), 1961–68-ին՝ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար, 1968–77-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից ՄԼԻ հայկ․ մասնաճյուղի դիրեկտոր։ 1977-ից ՀՍՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարն է (ակադեմիայի նախագահության անդամ)։ 1947-ից դասախոսել է Երևանի բուհերում (պետ․ համալսարան, բժշկ․ և պոլիտեխնիկական ինստ–ներ, ՀԿԿ Կենտկոմի կուսակցական դպրոց)։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, որոնք նվիրված են ՍՄԿԿ, Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների ու հեղափոխական շարժումների, հայ ժողովրդի պատմության, ինչպես նաև միջազգային կոմունիստական շարժման հարցերին։ Համահեղինակ և խմբագիր է Անդրկովկասի և Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների պատմությանը վերաբերող կոլեկտիվ աշխատությունների։ Եղել է ՍՍՀՄ VI և VII, ՀՍՍՀ VIII և IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1954–81-ին՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ, 1966–69-ին՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու։ ՍՄԿԿ XXII–XXIII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2), ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշաններով։
Երկ․ Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920, Ե․, 1955։ Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները սովետական իշխանության հաղթանակի համար մղված պայքարում, Ե․, 1955։ Լենինը Շվեյցարիայում էմիգրացիայի տարիներին, Ե․, 1960։ Վ․ Ի․ Լենինը և Անդրկովկասը, մաս 1–3, Ե․, 1970–1975։ Ստեփան Շահումյան, Ե․, 1978։ Մեծ հոկտեմբերը և պրոլետարական ինտերնացիոնալիզմը, Ե․, 1978։ Ալյոշա Ջափարիձե, Ե․, 1979։ Վ․ Ի․ Լենինը և հայ գործիչները, Ե․, 1980։ C․ Kacnapов видный деятель коммунистической партии, E․, 1965; П․ Apвеладзе, Tб․, 1970; Богдан Кнунянц-рыцарь революции, E․, 1978; B единой семье советских народов, M․, 1978․Ա. Սիմոնյան
ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ Լյուդվիգ Պապիկի (ծն․ 24․8․1922, Երևան), կուսակցական և պետական աշխատող։ Պատմ․ գիտ․ թեկնածու (1960), դոցենտ (1975), ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1945)։ 1945–51-ին եղել է կոմերիտական ղեկավար աշխատող (ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի և քաղկոմի առաջին քարտուղար), 1951–53-ին և 1957–61-ին՝ Երևանի համալսարանի կուսկոմիտեի քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ և պատասխանատու կազմակերպիչ (1953), ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղար (1954–57), ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ (1961–66), առաջին (1966–75) քարտուղար։ 1975-ից՝ ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստր։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1958-ից, 1966–76-ին՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ։ ՍՍՀՄ VII–IX և ՀՍՍՀ V, VI և VII և X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Հեղինակ է «Երևանի պետական համալսարանը» (1920–1930 թթ․) (1965) աշխատության։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (4) շքանշանով։
ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ Հակոբջան Ալեքսանդրի [ծն․ 1(14)․2․1902, գ․ Բահառլու (Սուրմալուի գավառում), հայ սովետական նկարիչ և վերականգնող։ 1922–29-ին սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում՝ Ե․ Թադևոսյանի, Ե․ Ե․ Լանսերեի և Բ․ Ա․ Ֆոգելի մոտ։ 1928-ից մասնակցել է «Հայարտան» (1928–31-ին դասավանդել է նկարչություն), ինչպես և հանրապետական ու միութենական ցուցահանդեսներին։ 1970-ից ապրում է Երևանում։ Ստեղծագործում է դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում։ Վաղ շրջանի գործերին բնորոշ են «էտյուդային» անմիջականությունը, զուսպ գունահարաբերումներն ու գեղանկարչական ավարտվածությունը։ Ղ․ ձգտում է առավել նյութականության, գծանկարի և կոմպոզիցիայի կառուցիկության («Վիրահատություն», 1928, «Կարբիդի գործարանը։ Երևան», 1933, երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում, «Գիպսե ձեռք», 1928)։ Ղ–ի դիմանկարները աչքի են ընկնում կերպարի հավաքական գծերի ընդհանրականությամբ («Նիզամի», 1947, «Ներսես Շնորհալի», 1978), պատմական անձնավորումների հավաստիությամբ («Վեզալիա», «Պարե», երկուսն էլ՝ 1934–35)։ Ջրաներկով արված մի շարք նկարներ («Աղջիկը, մանյակը և հայելին», 1943, «Մայր իմ անուշ ու անգին», 1977) բնորոշվում են նրբագեղությամբ և զուսպ կատարումով։ 1934-ից Ղ․ վերականգնման աշխատանքներ է կատարել Երևանի, Թբիլիսիի և Մոսկվայի թանգարաններում (անհայտ վարպետներ, Հակոբ Հովնաթանյան, Հ․ Այվազովսկի, ինչպես և ռուս․, վրաց․ և արևմտաեվրոպական դասականների գործեր)՝ որպես այդ ասպարեզի լավագույն