Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայազգի Վասիլի դավադրությամբ, որը գահ է բարձրացել Վասիլ I անունով։ Մ․ III-ի կերպարը, հիմնականում Վասիլ I-ի ժամանակագիրների ջանքերով, սկզբնաղբյուրներում աղավաղված է։
Մ․ VI Ստրատիոտիկոս, կայսր 1056–57-ին։ Ծերակույտին և դեմոսին սիրաշահելու նրա քաղաքականությունը առաջ է բերել բարձրաստիճան զինվորականության ապստամբություն, որի հետևանքով կայսր է հռչակվել Իսահակ Կոմնենոսը: Մ․ VI-ի օրոք հաճախակի են դարձել սելջուկների արշավանքները կայսրության, հատկապես՝ նրա կազմի մեջ մտնող հայկ․ նահանգների տարածքը։
Մ․ VIII Պալեոլոգոս (1224–1282), կայսր 1261-ից։ Պալեոլոգոսների դինաստիայի հիմնադիրը։ Նիկիայի Լասկարիդների կայսրության զորավարներից էր։ 1258-ին ընտրվել է Նիկիայի անչափահաս կայսր Հովհաննես IV Լասկարիսի (1258–1261) կայսերակից, իսկ 1259-ի սկզբին՝ կայսր։ 1261-ին Մ․ VIII-ի զորքերը գրավել են Կ․ Պոլիսը, վերացրել խաչակիրների հիմնած Լատինական կայսրությունը։ Մ․ VIII հռչակվել է Բյուզանդիայի կայսր՝ վերականգնելով 1204-ից ընդհատված Բյուզանդական կայսրությունը։ Երկրի ներքին և արտաքին ծանր վիճակից դուրս գալու ելքը համարել է դաշինքը Արևմուտքի հետ՝ դրա անհրաժեշտ պայման դիտելով եկեղեցիների միությունը, որն իրագործվել է 1274-ին (պապի գերիշխանությամբ)։ Սակայն միությունը ձևական բնույթ էր կրում, պապը չէր իրագործում իր պարտավորությունները Բյուզանդիայի հանդեպ, իսկ կայսրության տարբեր խավերի ներկայացուցիչները չէին ընդունում միությունը։ Հ.․ Բարթիկյան ՄԻՔԱՅԵԼ Ա ԱՋԱՊԱՀՅԱՆ (ծն․ թ․ անհտ․ – 1758), Կիլիկիայի հայոց կաթողիկոս՝ 1737-ից։ Եղբայրը և հաջորդը Ղուկաս կաթողիկոսի, որի աթոռակիցն էր 1737-ից։ Նույն թվին վերադարձրել է Հալեպի Ս․ Աստվածածին եկեղեցին, որը 1733-ին կաթոլիկները տեղի փաշային կաշառելով, խլել էին հայերից։ Երկու անգամ (1749 և 1751) փորձել է դառնալ ամբողջ թուրքահայության կաթողիկոս, բայց ապարդյուն։
ՄԻՔԱՅԵԼ Ա ՍԵԲԱՍՏԱՑԻ (ծն․ թ․ անհտ․– 1576), Հայոց կաթողիկոս 1567-ից։ 1545-ից եղել է Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոսի աթոռակիցը, ապա հաջորդել նրան։ 1562-ին Սեբաստիայում գումարել է ժողով, որի անունից պատվիրակություն է ուղարկել Վենետիկ՝ Աբգար դպիր Թոխաթեցու գլխավորությամբ։ Պատվիրակությունը Հռոմի պապից օգնություն էր խնդրելու՝ պարսկ․ և թուրք. լծից հայերին ազատագրելու համար, ինչպես նաև Եվրոպայում ծանոթանալու էր տպագրության գործին։ 1563-ին Մ․ Ա Ս․ կրկին դիմեց Հռոմի պապի օգնությանը, սակայն որևէ արդյունքի չհասավ։
ՄԻՔԱՅԵԼ ԱՍՈՐԻ (1126, Մելիտենե – 1199), ասորի պատմիչ, եկեղեցական գործիչ։ 1166-ից՝ Հակոբիկյան եկեղեցու պատրիարք։
Գրել է մի շարք երկեր։ Հայերեն թարգմանվածներից հայտնի են՝ «Ժամանակագրութիւն», «Ճառն քահանայութեան նորին տեառն Միխայելի ասացեալ», «Զխօստովանութիւնն հաւատոյ», «Վասն աստիճանաց եկեղեցւոյ», «Գաւազանագիրք» ևն։ Ամենակարևորը «Ժամանակագրութիւնն» է, ուր պատմությունը շարադրում է սկզբից մինչև իր օրերը։ Այն թարգմանել են 1248-ին Իսահակ քահանան ու նրա աշակերտ Վարդան Վանականը։ Հայերեն թարգմանությունը ասորերենի համառոտ տարբերակն է և մեզ է հասել երկու տարբեր օրինակներով։ Դրանք հրատարակվել են Երուսաղեմում, 1870–71-ին։ Մինչև XIX դ․ վերջը բնագիրը անհայտ էր․ պրպտումներն ի հայտ բերեցին թե՛ բնագիրը, թե՛ արաբ. (քարշունի) թարգմանությունը։ Բնագիրը հրատարակվել է ֆրանս․ թարգմանությամբ (հ․ 1–3, 1899, 1901, 1905)։
Երկ․ Chronique de Michel le Syrien trad․ J․ B․ Chabot, I, II, III, P․, 1900-1910․
Գրկ․ Չամչյան Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 3, Վնտ․, 1786։ Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 1, ԿՊ, 1912։ Райт В․, Краткий очерк истории сирийской литературы, СПБ, 1902; Duval R․, La litterature syriaque, Amsterdam, 1970․Հ. Մելքոնյան ՄԻՔԱՅԵԼ ՄԱՂԼԱԿԵԼԻ, XII դարի վրացի նկարիչ։ Ստեղծել է Մացխվարիշի եկեղեցու (Վերին Սվանեթիա) որմնանկարները (1140)։
ՄԻՔԱՅԵԼ ՊԱՆԱՐԵՏՈՍ (Μιχαήλ Πανάρετος) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIV դարի 2-րդ, կեսի և XV դարի 1-ին կեսի բյուզանդական ժամանակագիր և քաղաքական գործիչ։ Ծառայել է Ալեքսիոս III Մեծի (1349–90) արքունիքում։ Գրել է «Տրապիզոնի կայսրերի՝ Մեծ Կոմնենոսների մասին․․․» ժամանակագրությունը։ Տրապիզոնի կայսրության պատմության հիմնական սկզբնաղբյուրն է, ընդգրկում է 1204–1426-ի ժամանակաշրջանը։ Կարևոր տեղեկություններ է հաղորդում բյուզանդա–վրացական հարաբերությունների, բյուզանդա–թուրքական պատերազմների, ակկոյունլուների, Հայաստանի (մասնավորապես՝ Երզնկայի, Պարխարի լեռների ևն) վերաբերյալ։
Երկ․ Трапезундская хроника, изд․ А․ Хаханова, М․, 1905․ Հ․ Բարթիկյան ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ալեքսանդր Լևոնի (ծն․ 29․8․1928, Թիֆլիս), հայ սովետական սրտաբան–վիրաբույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1962), պրոֆեսոր (1965)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ 1953-ին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկ․ ինստ–ը, աշխատել Մոսկվայի 1-ին քաղաքային կլինիկական հիվանդանոցում, ՍՍՀՄ ԲԳԱ կրծքային վիրաբուժության ինստ–ում, բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստ–ում, ՍՍՀՄ ԳԱ Փորձառական կենսաբանության և բժշկության ինստ–ի Սիբիրյան բաժանմունքի վիրաբուժական բաժնում, ապա արյան արհեստական շրջանառության լաբորատորիայում։ 1961–74-ին աշխատել է Երևանի սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստ–ում, 1974-ից՝ կլինիկական և փորձառական վիրաբուժության համամիութենական ԳՀԻ–ի մասնաճյուղի դիրեկտոր։ Մ–ի գիտական աշխատանքները վերաբերում են սրտի և խոշոր անոթների վերակառուցման վիրահատությունների ժամանակ սրտամկանի ախտաբանաֆիզիոլոգիական, կենսաքիմիական և ձևաբանա–կառուցվածքային փոփոխությունների ուսումնասիրություններին, սրտի աորտային արատների դասակարգմանը, կլինիկային, ախտորոշմանը և վիրահատական բուժման տեխնիկային ու ետվիրահատական շրջանի հարցերին։
Մ․ սրտաբանների և վիրաբույժների համամիութենական և ՀՍՍՀ գիտական ընկերությունների վարչությունների, ՍՍՀՄ ԲԳԱ սիրտ–անոթային վիրաբուժության պրոբլեմային հանձնաժողովի, ՍՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության, օրգանների և հյուսվածքների պատվաստման ու արհեստական օրգանների պրոթեզների պատրաստման գիտական խորհուրդների անդամ է։
Երկ․ Хирургическое лечение аортальных пороков сердца, Е․, 1963; Клинико-патофизиологические изменения при сужении левого атриовентрикулярного отверстия сердца и хирургическая коррекция его, Е․, 1964․
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գաբրիել Գաբրիելի (1885, Այնթապ – 26․5․1935, Հալեպ), հայ արևելագետ, բանասեր, պատմաբան։ Պրոֆեսոր։ Սովորել է Այնթապի Թերա Սանտա, Ջենովայի աստվածաբանական կոլեջներում, ձեռնադրվել կաթոլիկ քահանա։ Տիրապետել է թուրքերենին, արաբերենին, իտալերենին, ֆրանսերենին։ Մինչև 1914-ը սեմական լեզուներ է դասավանդել Ֆրիբուրգի (Գերմանիա) Ազատ կաթոլիկական համալսարանում։ 1914-ին, հակառակ Հռոմի պապի կարգադրության, թողել է մանկավարժական գործունեությունը, հրաժարվել կաթոլիկությունից և ձեռնամուխ եղել Մեծ եղեռնից փրկված հայերի համար օգնություն կազմակերպելու գործին։ Եվրոպական մայրաքաղաքներում հիմնել է օգնության կոմիտեներ, աջակցել Պողոս Նուպարի դիվանագիտական գործունեությանը։ 1929-ից պատմություն է դասավանդել Հալեպի ամերիկյան կոլեջում, միաժամանակ զբաղվել հիերոգլիֆային (նախախեթական, խեթական) արձանագրությունների վերծանումով, որը լայն ճանաչում է գտել գիտական աշխարհում։ Գրել է արաբերենի պատմության շրջանաբաժանմանը նվիրված աշխատություն, սահմանել չերքեզերենի քերականական և ուղղագրական կանոններ, զբաղվել հայոց պատմության հարցերով։ Եղել է ՀՕԿ ի Հալեպի բաժանմունքի նախագահը։
Երկ․ Les langues des Hattis, «Revue Archeologique Syrienne», 1931; Deux cachets Hittits, «Revue Archeologique Syrienne», t․ 2, Fas․ 36, Mars, 1932․ Խ. Կարադելյան ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գեդեոն Հայրապետի [ծն․ 1․8․1907, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)] Սովետական Միության հերոս, գնդապետ, հնագետ։ ՍՄԿԿ անդամ 1928-ից։ 1928-ին ավարտել է Ա․ Մյասնիկյանի անվ․ հայկ․ միացյալ ռազմ. դպրոցը։ 1939–41-ին՝ «Երևան» Պաջըավիաքիմի Հայաստանի Կենտխորհրդի նախագահ։ 1941-ի հուլիսին, որպես գնդի հրամանատար, մասնակցել է Տուլայի համար մղված մարտերին։ 1943-ին ավարտել է Մ․ Ֆրունզեի անվ․ ռազմ. ակադեմիան և նշանակվել գնդի հրամանատար 2-րդ Ուկրաինական ռազմաճակատում։ 1943-ի հոկտ․ 26-ին, Դնեպրը գետանցելու և դիրքեր գրավելու