Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1967։ Tchobanian A․, La roseraie d’Ar тёше, t․ 2, P․, 1923, p․ 179-194․ Ս․ Հարությունյան․

ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ, հ ա յ ր ի г՝ խանական ընտանիք, տես Գեր՜ ղասաան։

ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տես Բնատնտեսություն։

ՆԱՀԱՊԵՏԱՎԱՆ (մինչե 1961-ը4 Փա– րոս), գյուղ Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, Արագածի արևմտյան լանջին, շրջկենտրոնից 4 կմ հարավ–արևելք։ Միա– վորված է Հառիճի կաթնանասնապահա– կան սովետական տնտեսության հետ։ Նահապետավան Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, բուժկայան։ Հիմնադրվել է 1860-ին։ Վերանվանվել է ի պատիվ հեղափոխա– կան Նահապետ Կուրղինյանի։

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ Գաբրիել (Ստեփան) Սո– ղոմոնի [27․1․1857, գ․ Քյավթառլու (այժմ՝ գ․ Փանիկ, Արթիկի շրջանում)–29․5․1939, Վենետիկ], բանասեր, հայագետ։ 1869-ին մեկնել է Ս․ Ղազար, 1874-ից դարձել Վե– նեւոիկի Մխիթարյան միաբանության ան– դամ, 1877-ին ձեռնադրվել քահանա։ 1877–83-ին սովորել է Հռոմի համալսա– րանի փիլ․ ֆակուլտետում։ 1883–85-ին ե 1921–23-ին եղել է Վենետիկի Մուրատ– Ռափայելյան վարժարանի ուսուցիչ և տե– սուչ, 1919–20-ին՝ <Բազմավեպխ խմբա– գիր, 1928–30-ին և 1935–36-ին՝ Փարիզի Մուրատյան վարժարանի տեսուչ։ 1907-ին հրատարակել է «Ուղղագրությունք ազգա– յին մատենագրաց» գիրքը, որն ամփո– փում է հայ պատմիչների գործերի տեքս– տաբանական ուսումնասիրություններն ու դրանց հետ կապված գիտական բանա– վեճերը։ Լույս է ընծայել նաև «Սուրբ Մես– րոպ և Հայաստանի Ոսկեդարը» (1914) աշխատությունը «Վենետկո Մխիթարյան հանձնաժողովին կարծիքը հայերեն ուղ– ղագրության մասին» (1927, Վ․ Հացունու և Ա․ Ղազիկյանի հեղինակակցությամբ) գրքույկը, «Քրիստոնեական ճարտարա– պետություն» (1930) մենագրությունը։ Վերջինիս մեջ Ն․ հենվելով Փաստական նյութի վրա, ձգտում է ապացուցել, որ գմբեթավոր ճարտարապետության բնօր– րանը Հայաստանն է։ Իւ․ ԿարաղԱչյան

ՆԱՂԱՇ (արաբ, naqqas – զարդանկա– րիչ), նախշքար, նկարիչ։ Արևելյան երկրներում Ն․ էին կոչվում նկարող, ծաղ– կող կամ զարդանկարող վարպետները։ Տարածված մասնագիտություն էր նաև Հայաստանում։ Մեծ վարպետություն ցու– ցաբերող արվեստագետների «Ն․» տիտ– ղոսը ժողովուրդը դարձնում էր նաև հատուկ անուն, օրինակ՝ Մկրտիչ Նաղաշ (XV դ․), Նաղաշ Մանուել (XV դ․), Նաղաշ Հովնաթան (XVII–XVIII դդ․) ևն։ Գոյու– թյուն ուներ նաև նախշքարների համքա– րություն։ Նկարիչների գործի ղեկավարը անվանվում էր Նաղըշ Բաշի (նկարիչների գլխավոր)։ Այսպիսի տիտղոսի է արժա– նացել Հ․ Հովսաթանյանը պարսկ․ պալա– տում (1870-ական թթ․)։ Մ․Ղազարյան

ՆԱՂԱՇ ՀԱԿՈԲ Հովնաթանյան (XVII դ․ վերջ–1757), հայ բանաստեղծ, նկարիչ, ծաղկող։ 1722-ին հոր՝ Նաղաշ Հախաթանի մահվան առթիվ գրած «Ող– բերգութիլն յաղագս մահուան գեղեցկա– րուեստ վարպետ 6ովնաթանի Նաղաշ․․․» ողբը ենթադրել է տալիս, որ այդ ժամա– նակ Ն․ Հ․ եղել է 25–30 տարեկան։ Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենա– դարանում պահվում են նրա 35 բանաս– տեղծությունները՝ գրված մեծ մասամբ սիրո մոտիվներով։ Դրանցից մի քանիսը վկայում են, որ Ն․ Հ․ որոշ ժամանակ ապ– րել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Նրա գործերից 21–ը տպագրվել է Նաղաշ Հով– նաթանի «Բանաստեղծություններ» (1951) ժողովածուում։ Դրանք բովանդակու– թյամբ նման են Նաղաշ Հովնաթանի երգե– րին։ Ուշագրավ է Ն․ Հ–ի «Ողբը», որը նույնպես գրված է հոր՝ վերջերս հայտ– նաբերված «Ողբերգութիւն յաղագս մա– հուան Մահդասի Շահբազին Արզրումց– ւոյ․․․» խորագրով ողբի հետևությամբ։ Ն․ Հ․ ստեղծագործել է հայերեն, թուրք․, վրաց․։ Սակայն ավելի հայտնի է իբրև նկարիչ (տես Հովևաթանյան ընտանիք)։ Գրկ․ Մկրաչյան Մ․, Նաղաշ Հովնա– թան, Ե․, 1957։ Մ․ Մկրաչյան

ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆ [1661, գ․ Շոռոթ (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ–ում)–1722, գ․ Շոռոթ], հայ միջնադարրճն բանա– ստեղծ, աշուղ, գրիչ, նկարիչ, ծաղկող, Հովնաթանյան ընտանիքի հիմնադիրը։ Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Հովհաննես վարդապետի մոտ, այնու– հետև սովորել է Ագուլիսի Ս․ Թովմա վան– քի դպրոցում, որտեղ և, ավարտելուց հե– տո, աշխատել է որպես ուսուցիչ։ Ն․ Հ–ի կյանքի մասին միակ գրավոր աղբյուրը նրա ավագ որդու՝ նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հակոբի ողբն է («Ողբամ արտա– սուօք, կոծով տխրութեան»)՝ գրված հոր մահվան առթիվ։ Հակոբի ողբից ենք իմա– նում Ն․ Հ–ի ծննդյան և մահվան տարե– թվերը, ինչպես նաև կենսագրական մի քանի փաստեր (օրինակ, հասարակ դըպ– րից դարձել է «շնորհալից վարպետն իմաստուն», եղել է «քարտուղար տառից հնոց և նորոց»)։ Որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Վրաց․ աղ– բյուրների վկայությամբ՝ նա եղել է Վրաս– տանի Վախթանգ VI թագավորի պալա– տական երգիչն ու նկարիչը։ «Գովեմ սըր– տիվ ուրախական» երգը, նվիրված «Վրաս– տանի գոզալներին», գրել է վրաց․ պա– լատում։ Ապրել և ստեղծագործել է նաև Երևանում, որտեղ գրել է «Գովասանու– թիւն Երևանայ քաղաքին» բանաստեղծու– թյունը։ Ն․ Հ․ թողել է գրական հարուստ ժառանգություն։ Նրա բանաստեղծություն– ները պահպանվել ու մեզ են հասել բազ– մաթիվ ընդօրինակություններով։ Այն ձե– ռագրերի թիվը, որոնցում առկա են նրա ստեղծագործությունները մեծ կամ Փոքր խմբերով, անցնում է հինգ տասնյակից։ Դրանցից առավել հարուստ և ամբողջա– կան են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի 3263, 4426 և Վիեն– նայի Մխիթարյանների մատենադարանի К 587 U․ji 647 ձեռագրերը։ Ն․ Հ–ի բա– նաստեղծությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ սիրո, գարնան, ուրախու– թյան և խնջույքի, երգիծական և խոհական– խրատական։ Նրա սիրո երգերը (շուրջ երեք տասնյակ) տարբերվում են միջնա– դարյան տաղերգուների համաբնույթ եր– գերից, որոնց հեղինակները, աշխարհիկ կյանքը երգելով հանդերձ, զերծ չէին կրոնական աշխարհայացքի ճնշող ազ– դեցությունից։ Բնությունը նրա համար ներշնչման աղբյուր է։ Գարունը բերում է բարիք, կյանք, նաև սեր, որը, ըստ բա– նաստեղծի, կյանքի իմաստն է, հարստու– թյունն ու հաճույքը։ Սիրո ու բնության երգերում Ն․ Հ․ վերարտադրել է մարդկա– յին զգացմունքներ ու տրամադրություն– ներ՝ հնարավորին չաՓ հեռու մնալով կրոնական ու կենցաղային կաշկանդում– ներից։ Խնջույքի և ուրախության երգերի Փիլ․ ելակետը արմատապես տարբերվում է միջնադարյան գրական մտածելակեր– պից։ Ն․ Հ․ գտնում է, որ մարդն աշխարհ է եկել վայելելու համար։ Այս շարքի եր– գերում բանաստեղծը միաժամանակ քա– րոզում է ստեղծագործ աշխատանք, հա– մերաշխություն, մարդկային ազնիվ ու մաքուր հարաբերություններ («Աստուած սիրէք, ում սրտում որ նախանձ կայ՝ հանի»)։ Ն․ Հ–ի մոտ առկա է նոր ժամա– նակների կնիքը, որն ազատ է միջնա– դարյան բարոյախոսությունից։ Լինելով միջնադարի նշանավոր բանաստեղծնե– րից մեկը՝ Ն․ Հ․ նաև աշուղ է (նա համար– վում է XYII դ․ հայ աշուղական պոեզիա– յի հիմնադիրը)։ Իր աշուղական խաղե– րում, ինչպես նաև երգիծական և խոհա– կան–խրատական ոտանավորներում նա բողոքում է չարիքի, անարդարության ու անհավասարության դեմ, քննադատում իրականության հոռի կողմերը, դրվա– տում գիտությունն ու արվեստը։ Հիմք ունենալով իր նախորդների Փորձը՝ նա կարողացել է զավեշտի ու ժամանցի ուրախ տաղերից բացի ստեղծել իսկական եր– գիծանքի նմուշներ («Կատուն մեռաւ, ափ– սոս ու վա՜խ», «Ով ողորմելի խեղճ կա– նանիք», «Գրե եկին էշի քարվան» սկըզբ– նատողերով ոտանավորները ևն)։ Ն․ Հ․ ունի նաև կրոնական–ծիսական բնույթի երգեր, որոնք ավելի շատ կապված են նախորդ, քան նոր ժամանակների տրա– մադրությունների ու պատկերացումների հետ։ Հետևելով իր նախորդներին՝ Ն․ Հ․ օգտվել է ժող․ բանահյուսությունից և ազդեցություն կրել ինչպես հայ, այնպես էլ պարսկ․ ու ադրբ․ ժող․ բանավոր ստեղ– ծագործություններից։ Ն․ Հ․ գրել է ժա– մանակի ժող․ լեզվով։ Թարմ են բանա– ստեղծի տաղաչաՓական հնարանքներն ու պատկերները։ Նա կարողացել է ազ– գային ավանդական տաղաչաՓական ձևե– րին վարպետորեն ներդաշնակել աշու– ղական բանարվեստի նվաճումները և ստեղծել նորատիպ երգեր։ Ինքն է իր բանաստեղծությունների համար ընտրել կամ հորինել եղանակներ և ինքն էլ եր– գել ու նվագել է դրանք։ Մ․ Մկրաչյան