լոռուսիայի, Օրենբուրգի մարզի, Ուդմուր– տական ԻՍՍՀ–ի հանքավայրերը, իրակա– նացվեց ճյուղի տեխ․ վերազինումը։ Դրա շնորհիվ 1980-ին, 1940-ի համեմատ, ՍՍՀՄ–ում նավթի հանույթն ավելացավ 19,5 անգամ, գազային կոնդենսատի հետ՝ կազմեց 603 մլն տ (աշխարհում նավթի հանույթի 20,2%-ը)։ Նավթը ՍՍՀՄ–ում փոխադրվում է նավթամուղներով, որոնք նավթային բոլոր խոշոր շրջանները միաց– նում են նավթավերամշակման գործարան– ների և արդ․ կենտրոնների հետ։ Սոցիալիստական մյուս երկրներից Ն․ զարգացած է Չինաստանում, Ռումինիա– յում (1981-ին արդյունահանվել է 11,0 մլն m նավթ և կոնդենսատ), Հարավսլավիա– յում (4,3), Լեհաստանում (0,33), Բուլղա– րիայում (0,09)։ 1981-ին նավթի համաշ– խարհային հանույթը կազմել է ավելի քան 2,859 մլրդ․ ա (այդ թվում՝ Հս․ Ամե– րիկայում՝ 552 մլն ա, Լատինական Ամե– րիկայում՝ 311,65 մլն ա, Մերձավոր Արե– վելքում՝ 811,8 մլն տ, Աֆրիկայում՝ 192,74 մլն ա, Արևմտյան Եվրոպայում՝ 124,67 մլն w, Հեռավոր Արևելքում՝ 235,285 մլն ա)։ Գրկ․ Нефтедобывающая промышленность СССР․ 1917–1967, М․, 1968; Лисичкин С․ М․, Энергетические ресурсы и нефтегазо– вая промышленность мира, М․, 1974․
ՆԱՎԹԱՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒ–
ԹՅՈՒՆ, ծանր արդյունաբերության ճյուղ, որն ընդգրկում է հիմնականում նավթի և բնական այրվող գազերի վերամշակումից ստացված արգասիքների հիման վրա uինr թետիկ և այլ նյութերի արտադրությունը։ Թողարկում է սինթետիկ կաուչուկ, հիմ– նական օրգ․ սինթեզի վերջնանյութեր, մուր, ռետինե և ասբեստատեխնիկական իրեր։ ՍՍՀՄ–ում Ն․ ա․ ձևավորվել է առա– ջին հնգամյակների տարիներին, երբ 6ա– րոսլավլի, Վորոնեժի, Եֆրեմովի գործա– րաններում սկսվեց սինթետիկ կաուչուկի արդ․ արտադրությունը, շարք մտավ (1932-ին) Ցարոսլավլի ռետինաասբեստա– յին կոմբինատի ավտոդողերի գործարա– նը ևն։ ժամանակակից Ն․ ш-յան համար բնորոշ է արտադրանքի ծավալի արագ աճը։ 1980-ին, 1940-ի համեմատ, ազոտա– յին պարարտանյութերի արտադրությունն աճել է 4,7, սինթետիկ խեժերինն ու պլաստմասսաներինը4 330,3, սինթետիկ լվացող միջոցներինն ու օճառինը՝ 3,2, իսկ սինթետիկ կաուչուկինը՝ գրեթե կըրկ– նակի անգամ։ Աշխարհում առաջին անգամ ՍՍՀՄ–ում կազմակերպվել են նոր մեթո– դով ֆենոլի ու ացետոնի համատեղ ար– տադրությունը (1948-ին) և առանց բնա– կան կաուչուկի կիրառման օդալից դողե– րի մասսայական թողարկումը (1966– 1970-ին)։ Ստեղծվել են շառավղային դո– ղերի թողարկման ձեռնարկություններ։ 1980-ին, 1940-ի համեմատ, ավտոդողերի արտադրությունն աճել է 20 անգամ, կազ– մել 60,1 մլն հատ։ էապես աճել է նաև ռե– տինե կոշիկների և ժող․ սպառման այլ ապրանքների արտադրությունը, շարք են մտել Նովոուֆիմսկի, Օմսկի, Նովոկույ– բիշևսկի և այլ ձեռնարկություններ։ Կա– ռուցվել է Պոլոցկի նավթամշակման գոր– ծարանը, ստեղծվել են նավթի համալիր վերամշակման և նավթաքիմիայի կենտ– րոններ, պոլիէթիլենի, պոլիպրոպիլենի, պոլիիգոբութիլենի և պոլիմերային այլ նյութերի թողարկման գործարաններ։ ճյուղի ձեռնարկություններում ներդրվել են բարձրարտադրողական սարքավորում– ներ, կառավարման ավտոմատ համակար– գեր, ստեղծվում են նեղ մասնագիտացված արտադրություններ, ավտոմատ–հոսքա– յին գծեր, կատարելագործվում կատալի– տիկ համակարգերը։ Ն․ ա․ բարձր մակարդակ ունի նաև սոցիալիստական մյուս պետություններում (հատկապես՝ Ռումինիայում, Բուլղարիա– յում, Լեհաստանում) և զարգացած կա– պիտալիստական երկրներում։ ՀՍՍՀ–ում Ն․ ա․ կազմակերպվել է Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին։ ճյուղն ընդգրկում է Երևանի ավտոդողերի գործարանը, ռեաինաաեխնիկական իրե– րի գործարանը և ռետինե կոշիկի Շինու– հայրի (Գորիսի շրջանում) գործարանը (շահագործման է հանձնվել 1975-ին)։ Ձեռնարկություններում թողարկվում են ավտոդողեր, կաղապարային և անկադա– պար ռետինատեխնիկական իրեր, բեն– զայուղակայան տեխ․ թիթեղներ, ճկուն խողովակներ ևն։ 1960–80-ին ՀՍՍՀ Ն․ ա–յան արտադրանքի ընդհանուր ծա– վալն աճել է ավելի քան 2 անգամ։ Ն․ Նաշարովա
ՆԱՎԹԱՔԻՄԻԱԿԱՆ ՍԻՆԹԵ&, սինթեզի միջոցով նավթից և ածխաջրածնային գա– զերից քիմիական նյութերի ստացումը։ Լինելով մատչելի, էժան և հեշտ մշակ– վող նավթը և ածխաջրածնային գազերը՝ նավթագազերը և բնական այրվող գազե– րը, աստիճանաբար դուրս են մղում օրգ․ սինթեզում օգտագործվող այլ հումքերը (քարածուխ, թերթաքարեր, բուսական, կենդանական նյութեր ևն)։ Ն․ и-ով ստա– նում են սինթետիկ կաուչուկներ, մանրա– թելեր, պլաստմասսաներ, մոնոմերներ, լվացող միջոցներ, լուծիչներ, սպիրտներ, ալդեհիդներ, կետոններ, օրգ․ թթուներ, ֆենոլ, դեղանյութեր, գյուղատնտ․ թու– նանյութեր, ներկանյութեր, վառելանյու– թեր, քսայուղեր, սպիտակուցավիտամի– նային խտանյութեր են։ Ածխաջրածնա– յին հումքից այդ նյութերի ստացումն իրականացվում է պիրոլի զի, օքսիդաց– ման, ալկիլման, հիդրման, դեհիդրման և այլ ռեակցիաների միջոցով, որոնց շար– քում կարևոր նշանակություն ունեն կա– տալիտիկ ռեակցիաները։ Հեռանկարա– յին է նավթային հումքի վերամշակման համար միկրոկենսաբանական սինթեզի կիրառումը։ Արդ․ Ն․ ս–ի առաջին փուլում ստանում են ելային ածխաջրածիններ (սահմանային, չհագեցած, արոմատիկ և նավթենային), որոնց մեծ մասն այնու– հետև փոխարկվում է ակտիվ ֆունկցիոնալ խմբեր պարունակող միացությունների։ Մեծ քանակներով օգտագործվում են գա– զային (մեթանից մինչև պենտան), հեղուկ և պինդ (Се–С*0) սահմանային (պարաֆինային) ածխաջրածին– ները։ Բնական գազը, որում մեթանի պարունակությունը 96–97% է, օգտա– գործվում է ամոնիակի, ացետիլենի, մե– թիլալկոհոլի, ծծմյյածխածնի, կապտա– թթվի» քլորօրգանական միացությունների ստացման համար։ Պարաֆինային ածխա– ջրածիններից ստանում են չհագեցած ած– խաջրածիններ՝ օլեֆիններ, դիենային ած– խաջրածիններ, ացետիլեն, բուտանի և իզոպենտանի կատալիտիկ դեհիդրմամբ՝ բուտադիեն և իզոպրեն։ Կարևոր նշանա– կություն ունի պարաֆինային ածխաջրա– ծինների կոնվերսիան, որի հետևանքով աոացվում է ածխածնի օքսիդի և ջրածնի խառնուրդ (սինթեզ գազ), որից ստանում են մեթանոլ և ապա՝ մրջնալդեհիդ, թեթև բենզիններից (30–90°С)՝ քացախաթթու։ Պինդ պարաֆինների օքսիդացմամբ ստա– նում են ճարպաթթուներ (Сю–С20), սպիրտներ և մակերևութային ակտիվնյու– թեր։ Սահմանային ածխաջրածիններից ստանում են նաև մեթիլքլորիդ, մեթիլեն– քլորիդ, քլորաֆորմ, քառաքլորածխածին, հեքսաքլորէթան, քառաֆտորէթիլեն, հիդ– րավլիկ հեղուկներ, քսանյութեր, ամի– նասպիրտներ, պայթուցիկ նյութեր ևն։ Մեծ քանակներով օգտագործվում են նաև չհագեցած ածխաջրածինն ե– ր ը։ Օլեֆիններից ստանում են պոլի– էթիլեն, պոլիպրոպիլեն, էթիլենօքսիդ, քացախալդեհիդ, քացախաթթու, վինխա– ցետատ, էթիլալկոհոլ, լուծիչներ, միջատա– սպաններ ևն։ Դիենային ածխաջրածիննե– րը՝ բուտադիենը, իզոպրենը, քլորապրե– նը, սինթետիկ կաուչուկի ստացման հիմ– նական հումքն են։ Ացետիլենը մեծ քա– նակներով ստացվում է մեթանից և պարա– ֆինային այլ ածխաջրածիններից՝ օք– սիդացնող պիրոլիզով և էլեկտրակրե– կինգով։ Այն օգտագործվում է քլորապրե– նի (տես Քչորաւցրենային կաուչուկ), լակ– րիլոնիտրիլի, վինիլքլորիդի, քացախալդե– հիդի ստացման համար։ Արոմատիկ ածխաջրածիններն ստանում են բենզինային և լիգրոինային ֆրակցիանե– րի կատալիտիկ ռիֆորմինգով և էթիլենի պիրոլիզային ստացման ընթացքում, բեն– զոլը և նավթալինը՝ ջրածնի առկայու– թյամբ, նրանց ածանցյալների դեալկիլ– մամբ, նավթալինը՝ նաև ռիֆորմինգի ծանր ֆրակցիաներից և կատալիտիկ կրե– կինգի արդյունքներից։ Բենզոլից ստանում են էթիլբենզոլ, իզոպրոպիլբենզոլ, ապա՝ ստիրոլ, ֆենոլ, ացետոն, ինչպես նաև պլաստիֆիկատորներ, քսայուղեր, մա– կերևութային ակտիվ նյութեր ևն։ Արոմա– տիկ ածխաջրածիններն օքսիդացնելով ստանում են տերեֆտալաթթու (տես Լավ– սան), ֆտալանհիդրիդ, ջերմակայուն պլաստմասսաների (պոլիամիդների) բա– ղադրիչներ, պլաստիֆիկատորներ նն։ Նավթենային ածխաջրածին– ներից կարևոր նշանակություն ունի ցիկլոհեքսանը, որն ստանում են բենզոլի կատալիտիկ հիդրմամբ։ Ցիկլոհեքսանից ստանում են ցիկլոհեքսանոն և ադիպինա– թթու, որոնք օգտագործվում են պոլիա– միդային մանրաթելերի (կապրոն, նայ– լոն) արտադրության մեջ։ Գրկ․ Лебедев Н․ И․, Химия и техно– логия основного органического и нефтехими– ческого синтеза, М․, 1975․ Գ․ Շահնազարյան
ՆԱՎԹԵՆ ԱԹԹՈՒՆԵՐ, ածխածնի հինգ (հազվադեպ՝ վեց) ատոմներից բաղկացած մեկ կամ մի քանի օղակներ՝ նավթենային ռադիկալներ պարունակող կարբոնաթթու– ներ։ Մեծ մասամբ միահիմն են՝