Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցություններ։ Հովիտներում ծառատեսակ– ներից աճում են բարդի և ուռենի, լեռնա– լանջերին՝ տյանշանյան եղևնի, գիհի (ար– չա) ևն։ Կենդանիներից կան վայրի ոչխար, քարայծ, ձյունե հովազ, կզաքիս, գայլ, աղվես, գորշ արջամուկ։ Բնակչդւթյունը։ 94%–ը կիրգիզներ են, 3,4%–ը՝ ռուսներ, բնակվում են նաև ուզ– բեկներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 5 մարդ է։ Քաղաքային բնակչությունը՝ 18,1% (1980)։ Տնտեսությունը։ Ն․ մ․ ագրարային–ին– դուստրիալ շրջան է։ Այստեղ է գտնվում հանրապետության արոտավայրերի 1/3-ը, որը և պայմանավորում է անասնապահու– թյան զարգացումը։ Զարգացած են գյու– ղատնտ․ հումքի վերամշակման ճյուղերը, սարքաշինական, էլեկտրաէներգետիկ, շինանյութերի, փայտամշակման, սննդի արդյունաբերությունը։ 1980-ին կար 38 կոլտնտեսություն, 12 սովետական տըն– տեսություն։ Գյուղատնտ․ հողահանդակ– ներից 2,6 մլն հա կազմում են արոտավայ– րերը, մոտ 114 հգ․ հա՝ վարելահողերը, 33,5 հզ․ հա՝ խոտհարքները։ Ն․ մ․ անաս– նապահական շրջան է։ Գլխավոր ճյուղը նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարա– բուծությունն է։ Զբաղվում են նաև ձիաբու– ծությամբ, յակերի բուծմամբ, հացահա– տիկի, կարտոֆիլի, կերային կուլտուրա– ների մշակությամբ, բանջարաբուծու– թյամբ։ Ավտոճանապարհների երկարու– թյունը 4,6 հզ․ կւէ է (1980)։ Լուսավորությունը և առողջապահու– թյունը։ 1979–80 ուս․ տարում Ն․ մ–ում կար 137 հանրակրթական դպրոց, 3 միջ– նակարգ մասնագիտական ուս․ հաստա– տություն, 174 գրադարան, 115 ակումբ, 107 կինոսարք, երաժշտադրամատիկա– կան թատրոն (Նարինում)։ Կազանկույ– գան բնակավայրում է գտնվում Կիրգ․ անասնապահական և անասնաբուժական ԳՀԻ–ի Տյանշանյան անասնապահական Փորձակայանը։ Հրատարակվում է մար– զային 2 թերթ։ 1980-ին մարզում կար 2400 հիվանդանոցային մահճակալ, 500 բժիշկ։ Ն(ՄԻՆՅ(ձՆ Սերգեյ Հովհաննեսի (ծն․ 20․ 10․1908, Բաքու), հրետանու գեներալ–մայոր (1958)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ը (1932), Լենինգրադի հրամկազմի ակա– դեմիական դասընթացները (1938)։ 1939–- 1940-ին, որպես հակատանկային հրանոթ– ների դասակի հրամանատար, մասնակցել է սովետա–ֆիննական պատերազմին («Մաներհայմի գծի» ճեղքմանը, Վիբորգի գրոհին)։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է հրետանային մարտկո– ցի հրամանատար, հրաձգային դիվիզիա– յի հրետանու շտաբի պետի օգնական, կոր– պուսի, ապա՝ բանակի հրետանու շտաբի օպերատիվ բաժնի պետի օգնական։ Մաս– նակցել է Լենինգրադի պաշտպանությանը, գերմանաֆաշիստական զորքերին Կա– րելական պարանոցից դուրս քշելու հա– մար մղված մարտերին։ Պատերազմից հետո, մինչև զորացրվելը (1967), ծառա– յել է տարբեր ռազմ, օկրուգներում, 1961– 1967-ին դասավանդել Ֆ․ է․ Զերժինսկու անվ․ հրետանային ակադեմիայում։ Պար– գևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2, Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաններով։ Ա․ Ղազարյան․

ՆԱՐԿՈՋ (ֆրանս․ narcose, < հուն, vap- xcoaig – թմրություն, անզգայացում), ընդհանուր անզգայացում, կենտրոնական նյարդային համակարգի արհեստականորեն առաջացրած արգե– լակում․ բնորոշվում է գիտակցության կորստով, շարժումների, զգացողության, ինչպես նաև պայմանական ու մասամբ անպայման ռեֆլեքսների բացակայու– թյամբ։ Տարբերում են ինհալացիոն և համակցված Ն–ներ։ Ինհալացիոն Ն․ կիրառվում է կրծքավանդակի օրգան– ների, ինչպես նաև այլ բարդ վիրահատու– թյունների դեպքում և օգտագործվում են հեղուկ կամ գազային նարկոտիկ դեղա– նյութեր, որոնք ներմուծվում են շնչառա– կան ուղիներով։ Լայն տարածում ունեն եթեր–թթվածնային և ազոտի ենթօքսիդ– թթվածնային ինհալացիոն Ն–ները։ Այդ նյութերի ճիշտ դոզավորման համար գոր– ծածվում են Ն–ի ապարատներ։ Ինհալա– ցիոն Ն–ի ժամանակ տարբերում են չորս շրջան՝ անալգեզիայի, գրգըռ– ման, քնի ևարթնացման։ Քնի շրջանն իր հերթին բաժանվում է չորս փուլի։ Վիրահատությունները հիմնակա– նում կատարվում են երրորդ փուլում։