տարներից, ուղարկվել է Իտալիա՝ գոթերի դեմ պատերազմում Բելիսարիոսին օգնության, սակայն, գժտվելով նրա հետ, ետ է կանչվել։ Իտալիայում բյուգանդական կայսրության խախտված դիրքերը վերականգնելու նպատակով Հոատինիանոս I Ն–ին, իբրե գլխավոր հրամանատար, վերստին ուղարկել է Իտալիա։ 552-ին Ն․ մի քանի ճակատամարտում ջախջախել է գոթերին, գրավել Հռոմը, Իտալիայի մեծագույն մասը ենթարկել կայսրությանը։ 554-ին գլխովին ջախջախել է Իտալիա ներխուժած ֆրանկների և ալեմանների 75 հզ–անոց զորքը։ 555-ին Ն․ նշանակվել է Իտալիայի կառավարիչ։ Վերականգնել և բարեկարգել է Իտալիայի շատ քաղաքներ, այդ թվում՝ Հռոմը, Ռավեննան, Մեդիոլանումը (այժմ՝ Միլան) ևն։ Վարել է ստրկատիրությունը և հռոմ․ հարկային համակարգը վերականգնելու քաղաքականություն։
Գրկ․ Պրոկոպիոս Կեսարացի, Ե․, 1967 (0- տար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 5, Բյուգանդական աղբյուրներ 1)։ Հ․ ՐարթիկյաԱ
ՆԱՐՍԵՍ, Ներս ես (ըսա Ն․ Ադոնցի՝ Կամսարական) (ծն․ թ․ անհտ․–543), VI դ․ հայազգի բյուզ․ զորավար։ Եղբայրն էր Հրահատ և Սահակ Կամսարականների։ Սկզբնապես ծառայել է պարսից բանակում և եղբոր՝ Հրահատի (Արատիոս) հետ պարտության մատնել բյուզ․ զորավարներ Բելիսարիոսին և Սիտտասին։ Անցնելով Բյուզանդիա՝ նշանակվել է Եգիպտոսի էլեֆանտինե քաղաքի կայազորի պետ։ 538/539-ին մասնակցել է գոթերի դեմ պատերազմին (Իտալիան նվաճելու համար), աչքի ընկել Արիմինոն (այժմ՝ Ռիմինի) և Ավքսիմոս (այժմ՝ Օսիմո) քաղաքների գրավման ժամանակ։ Հետագայում հայկ․ զորամասերի գլուխ անցած Բյուզանդիայի կողմում մասնակցել է պարսից արքա Ւասրովի դեմ պատերազմին, հատկապես աչքի է ընկել Անգղի ճակատամարտում (543), ուր, ծանր վիրավորվելով, մահացել է։
ՆԱՐՎԱ, Ն ա ր ո վ ա, գետ էստոնական աՀ և ՌՍՖՍՀ Լենինգրադի մարզի սահմանում։ Երկարությունը 77 կմ է, ավազանը՝ 56200 կմ2։ Սկիզբ է առնում ՉուդիՊսկովի լճից, թափվում Ֆիննական ծոցը։ Ունի խառը սնում։ Աջից ընդունում է Պլյոասա վտակը։ Ջրի միջին ծախսը 415 մ3/վրկ է։ Սառցակալում է 5,5 ամիս։ Ն–ի վրա են Նարվայի ՀԷԿ–ը և ջրամբարը, ափերին՝ Նարվա, Իվանգորոդ քաղաքները։ Նավարկելի է։
ՆԱՐՎԱ, քաղաք էստոնական ՍՍՀ–ում, Նարվա գետի ափին։ Երկաթուղային կայարան է Լենինգրադ––Տալլին գծի վրա։ 74 հզ․ բն․ (1980)։ Առաջին անգամ հիշատակվում է 1171-ին։ 1220–1346-ը պատկանել է Դանիային, մինչե 1558-ը՝ Լիվոնյան օրդենին, ապա՝ Շվեդիային։ Հյոաիսային պատերազմի (1700–21) սկզբում ռուս, զորքերը շրջապատեցին Ն․, բայց շվեդների հետ կռվում պարտվեցին։ 1704-ի նոյեմբ․ 9-ին ռոաները գրավեցին Ն․։ 1919-ից բուրժ․ էստոնիայի, 1940-ից էստոնական ՍՍՀ կազմում է։ Կան էներգետիկ, մեքենաշինական, տեքստիլ, սննդի, փայտամշակման արդյունաբերության ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն։ Ն–ի մոտ են Մերձբալթյան և էստոնական ՊՇԷԿ–ները։ Ունի պոլիտեխնիկում, պատմության թանգարան։ Պահպանվել են դղյակ (XIII–XIV դդ․), քաղաքային ամրությունների (XIV դ․) մասեր, քաղաքապետարան (XVII դ․)։ 1978-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՆԱՐՎԻԿ (Narvik), քաղաք և նավահանգիստ Նորվեգիայում, չսառչող Ուֆուտֆյորդում։ 20 հզ․ բն․ (1974)։ Արտահանում է երկաթի հանքաքար (Շվեդիայից), թաղանթանյութ, փայտանյութ (Ֆինլանդիայից)։ Կա ձկնորսություն, նավանորոգում։
ՆԱՐՏԵՔՍ, ն ա ր ֆ ի կ (հուն․ vdp0Til), քրիստոնեական տաճարների մուտքի սրահ (երբեմն՝ սյունասրահ), սովորաբար՝ արևմտյան ճակատին կից։ Լինում է նաև կրկնակի Ն՝․ արտաքին (է կ զ ո ն ա ր տ ե ք ս) և ներքին։ Ն․ նախատեսված էր այն անձանց համար, ովքեր իրավունք չունեին մտնելու գլխավոր աղոթասրահը։ Հայկ․ միջնադարյան ճարտ–ում նման կառույցներ են գավիթները։
ՆԱՐՏՅԱՆ ԷՊՈՍ, կաբարդինների, չերքեզների, ադըղեների,օսերի էպոսը։ Հայտնի է նաև աբխազներին, բալկարներին, կարաչայներին, ինգուշներին, չեչեններին։ էպոսի արձյագանքները կան սվանների, վրաց․ լեռնային ցեղերի և Դաղստանի ժռղովուրդների մեջ։ «Նարտ» տերմինը ընդհանուր անվանումն է էպոսի հերոսների, որոնք կազմում են յուրօրինակ դյուցազնական միություն, սրա ոգին իմաստուն Սաթանան է (Սաթանե)՝ հզոր կախարդուհին։ Ն․ է–ի ծագման պատմությունը դեռևս լրիվ հայտնի չէ։ Անկասկած, հիմքը ալանական հին վիպաշարն է, որ ստեղծվել է մ․ թ․ ա․ VII–IV դդ․ սկյութական ժամանակաշրջանում։ Վիպերգի ազգային տարբերակները հարստացել են տեղի բանահյոաությամբ։ Ծագելով դեռևս մայրիշխանության մնացուկներ պարունակող տոհմական հասարակության պայմաններում՝ Ն․ է․ ներառել է հաջորդ հասարակական ֆորմացիաների տարրերը և առ այսօր պահպանում է իր կենսունակությունը։ Օսերի և ադըղեների նարտյան ասքերն սկսել են գրառվել XIX դ․ կեսերին, մյոաներինը՝ ավելի ուշ։ Աբխազական նարտյան ասքերը հայտնի են դարձել միայն վերջին տասնամյակներին։ Սովետական շրջանում առաջին անգամ հրատարակվել են համահավաք տեքստերը՝ բնագրով և ռոա, թարգմանությամբ։ Թարգմանվել են նաև գերմ․, ֆրանս․, անգլ․։
Գրկ․ Нартский эпос․ Материалы совещания 19–20 окт․ 1956, Орджоникидзе, 1956; Далгат У․ Б․, Героический эпос чеченцев и ингушей․ Исследование и тексты, М․, 1972․
ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ (ֆրանս․ nationalisme,< լատ․ natio–ժողովուրդ), ազգայնականություն, բուրժուական և մանրբուրժուական գաղափարախոսություն, քաղաքականություն, ինչպես նաև հոգեբանություն ազգային հարցում՝․ Ն–ի հակոտնյան ինաերնացիոնաչիզմն է։ Ն․ագգը մեկնաբանում է որպես հասարակական միասնության բարձրագույն արտապատմական վերդասակարգային ձև, որպես ազգը կազմող բոլոր հասարակական շերտերի հիմնական շահերն արտահայտող ներդաշնակ ամբողջություն։ Ն–ի աշխուժացումը պայմանավորված է կապիտալիզմի ձևավորմամբ և զարգացմամբ։ Սկզբնական շրջանում խաղացել է պատմականորեն դրական դեր՝ օգտագործվել է ֆեոդալական կարգերի դեմ պայքարում, համազգային շուկայի կազմավորման, օտարազգի ճնշումից ազատագրվելու, ազգային պետականություն ստեղծելու համար։ Կապիտալիզմի հաղթանակից հետո, հատկապես իմպերիալիզմի դարաշրջանում, Ն․ վերածվել է այլ ազգերի բուրժուազիայի դեմ պայքարի, գաղութատիրությունն արդարացնելու, պրոլետարիատի ինտերնացիոնալ ազատագրական պայքարը ջլատելու միջոցի։ Բուրժուազիան իր դասակարգային շահերը ներկայացնում է որպես համազգային շահեր, քարոզում ազգային առանձնացված ութ յուն ու բացառիկություն, ուրիշ ազգերի նկատմամբ անվստահություն և թշնամանք։ Մարքսիզմ–լենինիզմը տարբերակում է ճնշող և ճնշվող ազգի Ն․։ ճ․նշող ազգի Ն․ դրսևորվում է որպես մեծապեւոական շովհնիզմ։ ճնշված ազգի Ն․ ունի համադեմոկրատական և հակա իմպերիալիստական բովանդակություն, այն ուղղված է օտար ճնշման դեմ, արտահայտում է իմպերիալիստական շրջանների հետ չկապված ազգային բուրժուազիայի և մանր բուրժուազիայի շահերը, նպաստում ազգի ինքնուրույն զարգացմանը։ Կոմունիստները պաշտպանում են այդպիսի բովանդակություն ունեցող ազգային–ազատագրական շարժումները՝ միաժամանակ նշելով, որ «․․․ճնշված ազգի նացիոնալիզմը պարունակում է նաև մի այլ կողմ, որն արտահայտում է ռեակցիոն շահագործող վերնախավի գաղափարախոսությունը և շահերը» (ՍՄԿԿ ծրագիրը, 1974, էջ 72)։ Արդի պայմաններում նացիոնալիստական մի շարք երեվույթներ՝ ազգային սահմանափակություն, եսապաշտություն, սնապարծություն և մեկոաացում, տեղ են գտել միջազգային բանվորական շարժման մեջ՝ առաջացնելով նահանջ պրոյեաարական ինւոերնացիոնաւիզմիցՀ Սոցիալիստական կարգերի հաստատմամբ Ն․ ինքնաբերաբար չի անհետանում։ Դրա մնացուկները (ազգային բացառիկություն, անցյալի սըրբագործում ևն) խանգարում են կոմունիստական շինարարությանը։ ՍՄԿԿ–ն անհաշտ և հետևողական պայքար է մղում Ն–ի ցանկացած դրսևորման դեմ՝ թույլ չտալով ազգային առանձնահատկությունների ո՝չ անտեսում և ո՝չ էլ ուռճացում։ Ն–ի իմացաբանական հիմքը ազգային մի շարք դրական հատկանիշների (ազգային հպարտություն, արժանապատվություն են) միակողմանի չափազանցումն է և ազգայինի հակադրումը ինտերնացիոնալիստականին։ Սոցիալիզմը, ոչընչացնելով ազգային հակադրության և թըշնամության սոցիալ–տնտեսական հիմքերը, հող է ստեղծում ազգայինի և ինտերնացիոնալիստականի, հայրենասիրության և սոցիալիստական ինտերնացիոնալիզմի ներդաշնակ զուգակցման համար,