Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կորին, իսկ կորը՝ ներգծյալ բազման– կյանը, եթե բազմանկյան կողմը (կամ նրա շարունակությունը) շոշաւիում է կորը։ Որպես կոր հիմնականում դիտարկում են շրջանագիծը։ Այսպես, օրինակ, յուրա– քանչյուր եռանկյուն ունի մեկ արաագըծ– յալ և չորս ներգծյալ (դրանցից երեքը, կոչվում են առներգծյալ) շրջանագիծ (նկ․ 2)։ Ուռուցիկ քառանկյունն ունի ար– տագծյալ շրջանագիծ (ուռուցիկ քառան– կյանը կարելի է արտագծել շրջանագիծ) այն և միայն այն դեպքում, եթե նրա հան– դիպակաց անկյունների գումարը 180° է (նկ․ 3 ա), և ուռուցիկ քառանկյանը կա– րելի է ներգծել շրջանագիծ այն և միայն այն դեպքում, եթե քառանկյան երկու հան– դիպակաց կողմերի գումարը հավասար է մյուս երկու հանդիպակաց կողմերի գու– մարին (նկ․ 3 բ)։ Ուռուցիկ բազմանկյանը կարելի է արտագծել (ներգծել) շրջանա– գիծ այն և միայն այն դեպքում, եթե նրա կողմերի միջնակետերով այդ կողմերին տարված ուղղահայացները (անկյան կի– սորդները) հատվում են մի կետում։ Ն․ U ա․ պ․ դիտարկվում են նաև տարածության մեջ։ Այս դեպքում բազմանկյան դերը կատարում է բազմանիստը, իսկ ուռուցիկ կորի դերը՝ ուռուցիկ մակերևույթը՝ շատ հաճախ գնդային մակերևույթը։ Երբեմն ասում են նաև, որ կոնը արտագծված է գնդին կամ գունդը ներգծված է կոնին (նկ․ 4)։

ՆԵՐԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ, սոցիալիստական արդյունաբերական ձեռ– նարկության և դրա ստորաբաժանումների (արտադրամաս, տեղամաս) արտադրա– տնտեսական գործունեության պլանների կազմում և դրանց կատարումն ապահո– վող միջոցառումների մշակում։ Լինում է հեռանկարային, ընթացիկ, օպերատիվ։ Հեռանկարային Ն․ պ–ով որոշ– վում են ձեռնարկության և դրա ստո– րաբաժանումների առաջադրանքները (մասնագիտացման, տեխնիկայի կատա– րելագործման և արտադրության կազմա– կերպման գլխավոր ուղղությունները, աշ– խատանքի արտադրողականության բարձ– րացման հիմնական խնդիրները) երկա– րատև ժամանակաշրջանի, առավել հա– ճախ՝ 5 տարվա համար։ Ընթացիկ Ն․ պ․ արտահայտվում է տարեկան պլան– ների՝ տեխարդֆինպչանների կազմման մեջ, կոնկրետացվում արտադրամասերի ու տեղամասերի պլաններում, ինչպես նաև օպերատիվ Ն․ պ–ում, որի ընթաց– քում առաջադրանքները սահմանվում են առանձին կարճատև ժամանակահատված– ների (եռամսյակ, ամիս, շաբաթ, հերթա– փոխ) համար։

ՆԵՐԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՏՆՏՀԱՇՎԱՐԿ, տես Տնտեսական հաշվարկ։

ՆԵՐԴԱՇՆԱԿ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, չորս4 Mi, M2| M3, М4 կետերի այնպիսի դասա– վորություն որևէ ուղղի վրա, երբ Мз-ը ըն– կած է Mi, M2 հատվածի ներսում, իսկ M4-u՝դրսոլմ՛ռնգ որւսմ!£3 и|мй1 հարաբերությունները իրար հավասար են։ Եթե երկու հատվածների (երկարություն– ների) հարաբերությունը համարենք դրա– կան, երբ նրանք ունեն նույն ուղղությու– նը, և բացասական՝ հակառակ դեպքում, ապա Mi, M2, М3, М4 կետերի Ն․ դ․ բնութագրվում է նրանով, որ այդ կետե– րի, այսպես կոչված, կրկնակի հարաբերու– թյոՕ»՝ (Mi, M2, М„ М4) = ։MiM4 , ,t«t„ , ։ щ^–П հավասար է -l-ի։ Ն․ դ․ պրոյեկտիվ երկրաչափության կարևոր գաղափարներից է, քանի որ որևէ ուղղի վրա պրոյեկտման դեպքում ներ– դաշնակ դասավորված կետերը Փոխանց– վում են ներդաշնակ դասավորված կետե– րի։

ՆԵՐԴԱՇՆԱԿ ՄԻՋԻՆ, տնս Միջիններ։

ՆԵՐԴԱՇՆԱԿ ՇԱՐ*, տես Հարմոնիկ շարք։

ՆԵՐԴԱՇՆԱԿ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, ֆիզիկա– կան մեծության պարբերական Փոփոխու– թյունները ժամանակի ընթացքում սինու– սի կամ կոսինուսի օրենքով (տես նաև Տատանումներ)՝․ Գրաֆիկորեն պատկեր– վում են սինուսոիդով կամ կոսինուսոիդով (նկ․) և գրի առնվում Տ= Asin(cot-f-<p0) կամ Տ= Acos(cot+cpo) տեսքով, որտեղ Տ–ը տատանվող մեծության արժեքն է ժա– մանակի է պահին, A-ն տատանումների ամպլիտուդն Է, co-ն՝ անկյունային հաճա– խականությունը, (աէ + Փօ)-ն՝ տատանում– ների Փուլը, фо-ն՝ սկզբնական Փուլը։ Ներդաշնակ տատանում Ն․ տ․ տատանումների մյուս տեսակների մեջ կարևոր տեղ են գրավում երկու պատ– ճառով․ նախ՝ բնության մեջ և տեխնիկա– յում հաճախ են հանդիպում ձևով Ն․ տ–ին նման տատանողական պրոցեսներ (օրի– նակ, ճոճանակի փոքր տատանումները)։ Երկրորդ՝ համարյա անվւոՓոխ հատկու– թյուններով համակարգերից շատերը (օրի– նակ, Էլեկտրական շղթաները, որոնց ին– դուկտիվությունը, ունակությունը և դի– մադրությունը կախված չեն լարումից և հոսանքի ուժից) Ն․ տ–ի նկատմամբ իրենց յուրահատուկ ձևով են դրսևորում, այդ համակարգերի կատարած ստիպողական տատանումները Ն․ տ–ի ներգործությամբ ընդունում են վերջիններիս ձևը։ Այլ կերպ ասած՝ շատ դեպքերում Ն․ տ․ տատանում– ների միակ տեսակն են, որոնց ձևը վերար– տադրելիս չի աղավաղվում։ Դրանով է պայմանավորված Ն․ ա–ի կարևոր նշա– նակությունը, ինչպես նաև ոչ ներդաշնակ սպեկտրի տեսքով ներկայացնելու հնա– րավորությունը։

ՆԵՐԴԱՇՆԱԿԱԴԻՏՈՒԹՅՈՒՆ, հարմո– նիա, ուսմունք ներդաշնակության մա– սին, կազմում է տեսական երաժշաագխ աության մի բաժինը։ Գրկ, Դուբովսկի Ի․ (և ուրիշներ), Հարմոնիայի դասագիրք, Ե․, 1978։ Փաշին– յ ա ն Է․, Հարմոնիայի դասագիրք (Ներդաշ– նակագիտություն), գիրք 1, 2 հրտ․, Ե․, 1975, գիրք 2, Ե․, 1966։ Тюлин Ю-, Учение о гармонии, 3 изд․, испр․ и доп․, М․, 1966․

ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ, հարմոնիա, երաժշտ․ արտահայտչամիջոց, որ միա– վորում է լադային ակորդների, ինչպես և ամբողջական լադա–տոնայնությունների տրամաբանված հաջորդականությունից գոյացող դինամիկան ու երանգավորու– թյունը։ Դինամիկայի աղբյուրը ակորդնե– րի՝ լադում ունեցած տարբեր բնույթն է (կոչվում է լադա–հարմոնիկ ֆունկցիա, տես Լադ), տոնիկայի կոնսոնանս ակորդը արտահայտում է կայունություն (տոնիկա– յին ֆունկցիա), լադի բոլոր մյուս կոնսո– նանս ն․ դիսոնանս ակորդները լադա–հար– մոնիկ ձգտողականության հիման վրա առաջ են բերում անկայունություն (սուբ– դոմինանտային, դոմինանտային և Փո– փոխական ֆունկցիաներ) և ըստ այնմ՝ հաջորդականությունը շարունակելու պա– հանջ։ Ակորդների օպտիմալ դարսվածքը քառաձայնն է (բխում է ձայնաբանական նախադրյալներից, ինչպես և երգչախմբում երգչական ձայների հիմնական տեսակնե– րի հարաբերությունից), հաջորդականու– թյունը կարգավորվում է մեկ ակորդի տո– ներից մյուսի տոներին օրինտչաւի ան– ցումներով (տես Ձայնատարություն)։ Նը– ման դեր են կատարում (բարձր մակար– դակի վրա) երաժշտական երկի գլխավոր և կողմնակի (սուբդոմինանտային և դոմի– նանտային) լադա–տոնայնությունները և դրանց հաջորդականությունը, որ կարգա– վորվում է մոդոււացման նորմերով։ Դի– նամիկա առաջ բերող միջոցներ են նաև՝ ոչ–ակորդային (տվյալ ակորդի հետ հըն– չող, բայց նրա նորմատիվ կազմի մեջ չմտնող) հնչյունները, աչաերացիան, սեք– վենցիանէ ներդաշնակային տարբերակու– մը, ձայնառությունը ևն։ Գունեղության աղբյուրներն են՝ ակորդների բնական երանգավորությունը (կոչվում Էֆոնիզմ, կախված է նրանց տոնային կազմից և տոների Փոխդասավորվածությունից, տես Տոն)է ապա՝ նույն լադային ալտերացիան (օրինակ, «նեապոլյան» կոչվող ակորդնե– րը), ոչ–ակորդային տոների առանձնահա– տուկ կիրառումը (օրինակ, «տրիտոանյան» ակորդը Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի սկզբում), ակորդների և տոնայ– նությունների հաջորդականության յուրա– տեսակությունը (օրինակ, <շուբերտյան հարմոնիան», Լիստի և Ռիմսկի–Կորսա– կովի երկերում մաժոր կամ մինոր եռա– հնչյունների տերցիային շարքերը, որոն– ցից գոյացել են ամբողջատոն և տոն– կիսատոն գամմաները) ևն։ Երաժշտա– կան երկում Ն․ իր դինամիկայով ու գու– նեղությամբ գործում է արտահայտչական այլ միջոցների (մեղեդի, ռիթմ, մետր ևն) հետ համատեղ, գործուն մասնակցություն ունի նաև ձևակառուցման մեջ։ Պրոֆեսիոնալ ստեղծագործության պատմական զարգացման ընթացքում Ն․ ևս երկարատև ու նշանակալից զարգա– ցում է ապրել։ Լիովին կատարյալ է 6ո․ Ս․