Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մինարեներից բարձր լինելու պատճա– ռով։ Ն․ և Նաղաշը վերանորոգել են եկե– ղեցին և վերականգնել գմբեթը (1447)։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնա– դարյան հայ ճարտարապետներ ն քարգործ վարպետներ, Ե․, 1963։

ՆԵՖԵԼԱՄԵՏՐԻԱ (< հուն․ ve<pe^ –ամպ և ․․․մեարիա), տես Պղտորաչափություն։

ՆԵՖԵԼԻՆ (ֆրանս․ nepheline, < հուն․ vecpe>/r| – ամպ), միներալ կարկասային սիլիկատների խմբից։ Քիմ․ կազմը՝ KNa3[AlSi04]4։ Խառնուրդների ձեով եր– բեմն պարունակում է Fe203, K20, CaO։ Բյուրեղագիտական համակարգը հեքսա– գոնային է։ Առաջացնում է հոծ հատիկա– վոր ագրեգատներ, հազվադեպ՝ կարճ պրիզմատիկ բյուրեղներ։ Կարծրությու– նը՝ 5–6, խտությունը՝ 2600 կգ/մ3։ Գույ– նը՝ անգույն, սպիտակ, գորշ, կանաչա– վուն, մսի կարմիր։ Տ10շ–ով չհագեցած ալկալային ապարների բնորոշ միներալ է։ Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Կոլա թերակղզի, Ուրալ, Կրասնոյարսկի երկ– րամաս), արտասահմանում՝ Գրենլանդիա– յում, Նորվեգիայում, Քենիայում։ՀՍՍՀ–ում հարուստ կուտակումներ հայտնի են Փամ– բակում։ Կարող է օգտագործվել որպես ալյումինի հումք, սոդա, սիլիկագել ստա– նալու համար, ինչպես նաև գյուղատըն– տեսության մեշ՝ որպես պարարտանյութ։

ՆԵՖԵԼԻՆԱՅԻՆ ՍԻԵՆԻՏ, լրիվ բյուրե– ղային ալկալային մագմատիկ ապար, սովորաբար կազմված է ալկալային դաշ– տային սպաթից (65–70%), նեֆեչինից (մոտ 20%) և փոքր քանակությամբ գու– նավոր միներալներից՝ բիոտիտից կամ ալկալային պիրոքսենից և ամֆիբոլից (10–15%)։ Ն․ ս․ պարունակում է զգալի քանակությամբ աքցեսոր միներալներ՝ ցիրկոն, սֆեն, ապատիտ և այլ հազվա– գյուտ միներալներ։ Ապարում խիստ տա– տանվում է նեֆելինի պարունակությունը, ընդհուպ մինչե դաշտային սպաթների լրիվ դուրս վանումը (օրինակ, ուրաիա)։ Ն․ ս–ի կառուցվածքը հիմնական տարրերով նման է գրանիտայինին, քանի որ նեֆե– լինը և քվարցը դաշտային սպաթների հետ առաջացնում են միանման էվտեկ– տիկ խառնուրդներ։ ՍՍՀՄ–ում տարած– ված են Կոլա թերակղզում (խիբինիտներ), Ուրալում (միասկիտներ), Ուկրաինայում (մարիուպոլիտներ), Սիբիրում (սայբա– րիտներ), արտասահմանում՝ Նորվեգիա– յում, Գրենլանդիայում, Կանադայում։ ՀՍՍՀ–ում հայտնի են Փամբակում։ Ն․ ս–ների հետ են կապված ապատիտնե– րի (Կոլա թերակղզի), գրաֆիտի (Սա յ ան– ներ), կրիոլիտի (Գրենլանդիա) և մի շարք հազվագյուտ տարրերի հանքավայրեր։

ՆԵՖԵԼԻՆԱՅԻՆ ՑԵՄԵՆՏ, տես Ցեմենա– ներ։

ՆԵՖԵՐՏԻՏԻ (հին եգիպտերեն՝ «Գեղեց– կուհին կգա», ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Հին Եգիպտոսի թագուհի (մ․ թ․ ա․ XV դ․ վերջ–XIV դ․ սկիզբ)։ Ամենհոթեպ IV-ի կինը։ Հավանաբար մասնակցել է ամուս– նու կրոնական բարեփոխումների անց– կացմանը։ 1912-ին էլ Ամառնայում գտնվել են քան– դակագործ Թութմեսի կերտած Ն–ի դիմա– քանդակները (պահպանվում են Կահիրեի և Բեռլինի թանգարաններում)։ Գրկ․ Матье М․ Э․, Во времена Нефер– тити, [М․ –JI․, 1965]․

ՆԵՖՏԵԳՈՐՍԿ, քաղաքատիպ ավան

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշե– րոնսկի շրջանում, Մեծ Կովկասի նախա– լեռնային հյուսիս–արեմտյան լանջին, շրջկենտրոնից 18 կմ հարավ։ Բնակչությու– նը՝ հայեր, ադըղեներ, հույներ, ռուսներ և այլք։ Սովետական տնտեսությունն ըզ– բաղվում է եթերայուղատու բույսերի մշակմամբ։ Արդյունահանվում է նավթ։ Կան գազավերամշակման և նավթի կայու– նացման գործարաններ։ Ունի 3 միջնա– կարգ և ութամյա դպրոցներ, կինո, հի– վանդանոց, բուժկայան, դեղատուն, կեն– ցաղսպասարկման կոմբինատ, կապի բա– ժանմունք։ Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1880-ին։

ՆԵՖՏՅՄՆԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրաս– նոդարի երկրամասի Ապշերոնսկի շըր– ջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ։ Բնակչությունը՝ ռուսներ, հայեր, հույներ, ադըղեներ և այլք։ Սովետական տնտեսու– թյունն զբաղվում է եթերայուղատու բույ– սերի մշակությամբ, այգեգործությամբ, ծաղկաբուծությամբ, անասնապահու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, հիվանդանոց, բուժկայան։ Հայերը եկել են Սամսունի շրջանի գյուղերից, 1923-ին։

ՆԵՖՐԻՏ (< հուն, vetppltu; – երիկամա– յինդ ve(pp6g – -երիկամ, հնում կարծում էին, որ Ն․ բուժում է երիկամային հիվան– դությունները), ամֆիբոչների խիտ, մա– ծուցիկ, գաղտնաբյուրեղային տարբերա– կը։ էավ հղկվում է։ Գույնը՝ կաթի սպի– տակ, կանաչ։ Հին ժամանակներից կի– րառվում է որպես կիսաթանկարժեք քար։ Բնության մեջ առաջանում է հիմքային ապարների (սերպենտինիտների, պիրոք– սենային և ամֆիբոլային բյուրեղային թերթաքարերի) մետամորֆիզմի դեպքում։ Ն–ի խոշոր հանքավայրեր հայտնի են ՍՍՀՄ–ում (Արեելյան Սայաններ), Չինաս– տանում, Նոր Զելանդիայում։

ՆԵՖՐԻՏ, տես Երիկամաբորբ։

ՆԵՖՐՈձ (< հուն․ V£<pp6g – երիկամ), նեֆրոաիկ սինդրոմի հին անվանումը։ Կիրառվել է երիկամային խողովակիկնե– րում ընթացող կազմաՓոխական (դե– գեներատիվ) պրոցեսները նշելու համար։ Որպես առանձին նոզոլոգիական միավոր– ներ տարբերում են լիպոիդային ն ամիլոիդային Ն–ներ։ Հաստատ– ված է, որ Ն–ի դեպքում տուժում են ոյ միայն երիկամային խողովակները, այլէ կծիկները։ Այսպիսով Ն–ի և երիկամաբոր– բի միջև ձևաբանական խիստ տարբերու– թյուն գոյություն չունի։ Հիվանդությունն սկսվելով որպես լիպոիդային Ն․, հաճախ ձեռք է բերում երիկամաբորբին բնորոշ հատկանիշներ և հակառակը՝ կծիկա–երի– կամաբորբը ձևափոխվում է լիպոիդային Ն–ի։

ՆԵՖՐՈԼՈԳԻԱ, (< հուն․ ve(pp<5g – երի– կամ և․․․ ւոգիա), ներքին հիվանդություն– ների բաժին, ուսումնասիրում է երիկամ– ների (բուն հյուսվածքի) հիվանդություն– ների պատճառագիտությունը, ախտածնու– թյունը, կլինիկան, բուժումը և կանխար– գելումը։ Ն–ական առավել հաճախ հան– դիպող հիվանդություններից են՝ երիկա– մաբորբը, նեֆրոաիկ սինդրոմը, ամիլոի– դոզը, հղիների նեֆրոպաթիան, ավազա– նա–երիկամաբորբը (պիելոնեֆրիտ), ինչ– պես նաև երիկամների ախտահարումնե– րը սիստեմային անոթային (հեմոռագիկ վասկուլիտ), կոլագենային, ընդհանուր վարակիչ հիվանդությունների ևն դեպ– քերում։ Ն․ սերտորեն առնչվում է ուրո– չոգիայի և տրւսնսպլանտացիոն վիրաբու– ժության հետ (տես Տրանսպւանւոացիա)։ Ն–ի և երիկամաբորբի (Բրայթի հիվան– դություն) վերաբերյալ ուսմունքի հիմնա– դիրը անգլիացի բժիշկ Ռ․ Բրայթն Է, որը համադրել է երիկամաբորբին բնորոշ կլինիկական եռյակը՝ այտուցները, սպի– տակուցամիզությունը և սրտի հիպերտրո– ֆիան։ Ն–ի բնագավառում մեծ ներդրում ունեն անգլիացի գիտնականներ Կ․ Ջե– նուեյը, Ա․ Քեշնին, ֆրանսիացի Պ․ Ռե– յեն, գերմանացի Ֆ․ Ֆոլգարդը, ամերիկա– ցի Ի․ Փեյջը և ուրիշներ։ Ռուսաստանում երիկամների ֆիզիոլոգիայի և ախտա– բանության բազմակողմանի հետազոտու– թյամբ զբաղվել է Ա․ Շումլյանսկին (1792-ին հայտնաբերել է երիկամային կը– ծիկների խոռոչը՝ Բոումեն–Շումլյանսկու պատիճ)։ Ի․ Սեչենովը նշել է երիկամների աշխատանքը՝ արյունը մաքրելու պրոցե– սում, բացահայտել արյան մանր անոթ– ների («շլյուզների») դերը հյուսվածքային միկրոշրջանառության համար։ Ս․ Բոտկի– նը նկարագրել է նյարդաթուլության հակում ունեցող երիտասարդ անձանց երիկամների իջվածքը։ Մ․ Բոգոլյուբովը (1862), Ն․ Իվանովսկին (1881) և Դ․ Դոխ– մանը (1884) հաստատել են տարածուն երիկամաբորբի ծագման պրոցեսում կը– ծիկների առաջնակարգ փոփոխություն– ները։ Ա․ Կակովսկին մշակել է մեզի նստվածքի ձևավոր տարրերի քանակա– կան հաշվման մեթոդը։ Ա․ Զիմնիցկին առաջարկել է երիկամների լիարժեքու– թյունը որոշելու մեթոդ՝ մեզի տեսակա– րար կշռի տատանումների որոշմամբ, և երիկամաբորբերի յուրօրինակ դասա– կարգում։ XX դ․ 2-րդ կեսից սկսած Ն–ի բուռն զար– գացումը պայմանավորված է երիկամների ախտաբանության ուսումնասիրման նորա– գույն մեթոդների (իմունաբանական, կեն– սաքիմիական, գենետիկական, ռադիո– իզոտոպային, անոթագրական) և երիկամ– ների բիոպսիայի (կենսազննման) հաջող կիրառմամբ։ Հեմոդիալիզի և երիկամնե– րի պատվաստման մեթոդները, երիկամա– յին անբավարարության դիետային բուժ–