Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հրատարակել է Ցո․ Բոդմերը, 1757-ին։ Ակունքներով ժողովրդական «Ն․ ե․»-ի մեշ երեում է ֆեոդալա–ասպետական գաղա– փարախոսության ու մշակույթի զգալի ազդեցությունը։ Պոեմի 1-ին մասը պատ– մում է դյուցազն Զիգֆրիդի սխրագործու– թյունների ու մահվան մասին, 2-րդը՝ նրա կնոջ՝ Կրիմհիլդայի վրիժառության և արյունահեղ կռիվների ողբերգական վախճանի մասին (արտացոլվել են 436-ին հոների կողմից բուրգունդական պետու– թյան ոչնչացման պատմական ավանդու– թյունները)։ Զիգֆրիդի կերպարի հետ կապված կախարդական մոտիվներն ա– ռանձնապես ցայտուն են արտահայտվել պատումի սկանդինավյան մեկնակերպե– րում և գերմ․ «Եղջյուրապատեևավոր Զիգ– ֆրիդի երգվում։ «Ն․ ե>-ի սյուժեին դիմել են շատ հեղինակներ՝ Ֆ․Ֆուկեն, Ֆ․Հեբ– բելը, Ռ․ Վագները («Նիբելունգի մատա– նին» երաժշտական դրամաների շարքը), Հ․ Իբսենը և ուրիշներ։ Երկ․ Նիբելունգների երգը* Վնա․, 1925։ Das Nibelungenlied, Lpz․f 1964; Песнь о Ни- белунгах, Л․, 1972․ Գրկ․ Хойслер А․, Германский герои– ческий эпос и сказание о Нибелунгах, М․, 1960․ ՆԻԳ, Ն ի գ ա տ ու ն, Ն գ ա տ ու ն, գա– վառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Քասաղ և Հրազդան գետերի վերին հո– սանքների շրշաններում։ Հս–ից սահմա– նակից էր Տաշիր, հվ–ից՝ Արագածոտն, արլ–ից՝ Վարաժնունիք, արմ–ից՝ Շիրակ գավառներին։ Համապատասխանում է հինականում ՀԱԱՀ Ապարանի, Արագա– ծի, մասամբ՝ Հրազդանի շրջաններին։ Կենտրոնը եղել է Քասախ (Ապարան) ավանը։ Կլիման ցուրտ է, մակերևույթը՝ լեռնային (արլ․ մասում կան անտառներ), տեղումները՝ բավարար։ Հարուստ է արո– տավայրերով, սառնորակ աղբյուրներով, հանքային շրերով։ Հևում եղել է արքու– նի տիրույթ։ IV դարից անցել է Գնթոմւի– ների նախարարական տանը։ Րագրա– տունյաց թագավորության ժամանակ Ն․ պատկանել է Պահլավունի իշխանական տոհմին, ավելի ուշ՝ Վաչուտյաններին ու Պռոշյաններին։ Ն․ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի հայկ․ ճարտարապե– տության կենտրոն էր։ Ն–ում հայտնի էին Կեչառուք կամ Կեչառիս, Թեղենիս, Մայ– րոց կամ Մայրո վանքերը, Բջնի ավանը, Փառաժնակերտ, Եղիպատրուշ (Աղապաա– րուշ) գյուղերը։ Ն–ի Զկնավաճառ լեռնա– հովտում 910-ին տեղի է ունեցել ճակատա– մարտ Հայոց Սմբատ Ա թագավորի U Ատրպատականի Չուսուֆ այմիրայի զոր– քերի միջև։tI Գրկ․ Ինճիճյան Ղ․, Մաորագրութիւն Հին Հայաստանետյց, Վնտ․, I 1822։ Աtլ ի– շ ա ն Ղ․, Այրարատ, Վնտ,, 1890։ Թ․ Հակոբյան

ՆԻԳԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ապա– րանի շրջանում, Արագածի ստորոտին, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արեմուտք։ Անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև հացահատի– կի, կերային կուլտուրաների մշակու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, բուժկայան։ Ն–ում և շրջակայքում պահ– պանվել է կիկլոպյան ամրոց, գյուղատե– Նիգավան ղի, գերեզմանոց, եկեղեցի (XIX դ․)։ Ներ– կայիս բնակիչների նախնիները եկել են Իրանից, 1829-ին։

ՆԻԳԵՐ (Niger, <բերբերերեն՝ ն’եգիրեն– գետ), գետ Արևմտյան Աֆրիկայում, Մալի, Նիգեր, Նիգերիա պետությունների տերի– տորիաներում։ Երկարությամբ (4160 կմ) և ավազանի մեծությամբ (2092 հզ․ կմ2) երրորդն է Աֆրիկայում (Նեղոսից և Կոն– գոյից հետո)։ Ջոլիբա անվամբ սկիզբ է առնում Էեոնա–Լիբերական բարձրությու– նից և, առաջացնելով 24 հզ․ կմ2 տարածու– թյամբ դելտա, թափվում Ատլանտյան օվ– կիանոսի Գվինեական ծոցը։ Գլխավոր վտակը Բենուեն է։ Կե Մասինա և Թոմ– բուկթու քաղաքների միջև Ն․ բաժանվում է բազուկների և առաջացնում ներքին դել– տա։ Հունը տեղ–տեղ սահանքավոր է։ Ունի անձրևային սնում։ Վարարում է հունիս–հոկտեմբերին, ստորին հոսան– քում՝ նաև փետրվար–ապրիլին։ Ջրի տա– րեկան միջին ծախսը գետաբերանում 12000 մ3/վրկ է (վարարելիս՝ մինչև 30– 35 հզ․ մ3/վրկ), տարեկան հոսքը՝ 378 կմ3, բերվածքները՝ 67 մլն ա։ Ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու համար կա– ռուցված են ամբարտակներ։ Նավարկե– լի է առանձին տեղամասերում։ Հարուստ է ձկներով։ Ն–ի ափերին են Կուրուսա, Բամակո, Թոմբուկթու, Նիամեյ, Զեբբա քաղաքները, դելտայում՝ Պորտ Հարքորա նավահանգիստը։

ՆԻԳԵՐ (Niger), Նիգերի Հանրա– պ և տ ու թ յ ու ն (Republique du Niger), պետություն Արևմտյան Աֆրիկայում։ Մահ– մանակից է Ալժիրին, Լիբիային, Չադին, Նիգերիային, Բենինին, Վերին Վոլտա– յին ևՄալիին։ Տարածությունը 1267 հզ․ կմ2 է, բն․՝ մոտ 5,64 մլն մարդ (1980)։ Վարչա– կանորեն բաժանվում է օկրուգներից բաղ– կացած 7 դեպարտամենտի։ Մայրաքաղա– քը՝ Նիամեյ։ Պետական կարգը։ Ն․ հանրապետու– թյուն է։ 1974-ի զինվորական հեղաշրջու– մից հետո սահմանադրության (1960) գոր– ծունեությունը դադարեցվել է։ Օրենսդրա– կան և գործադիր իշխանությունն իրակա– նացնում է Գերագույն զինվորական խոր– հուրդը։ Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, 1974-ից՝ նաև Գե– րագույն զինվորական խորհրդի նախա– գահը։ Դատական համակարգը կազմում են Գերագույն դատարանը, ապելյացիոն դատարանը, առաջին ատյանի և հաշտա– րար դատարանները։ Բնությունը։ Ն–ի տարածքի մեծ մասը 200–500 մ բարձրությամբ սարավանդ է և գտնվում է Մահարայում։ Երկրի կենտրո– նական մասում մինչև 1900 մ բարձրու– թյամբ (Բագեզան լեռ) մնացորդային զանգվածներով, խիստ կտրտված Աիր սարավանդն է։ Հվ–արմ–ում Նիգեր գետի հովիտն է, հվ–արլ–ում՝ Չադ լճի գոգավո– րության հս–արմ․ մասը։ Ն–ի տարածքը գտնվում է Աֆրիկական պլատֆորմի սահ– մաններում։ Մինչքեմբրյան հիմքի մե– տամորֆային ապարները կազմում են Տուարեգի վահանի, Լեոնա–Լիբերական, Դահոմեա–Նիգերական և Տիբեստի զանգ– վածների եզրամասերը։ Ծայր հվ–արմ–ում Ատակորյան ծալքավոր զոնայի մի մասն է։ Հիմքի ծածկույթի նստվածքները մեծ հզորության են հասնում Չաղի և Մալի– Նիգերական սինեկլիգներում։ Կան ուրա– նի, անագի, վոլֆրամի, նիոբիումի, եր– կաթի, նավթի, ֆոսֆորիտների հանքա– վայրեր, քարաղի կուտակումներ։ Կլիման հս–ում և հս–արլ–ում արևադարձային– անապատային է, հվ–ում և հվ–արմ–ում՝ մերձհասարակածային։ Ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը 20–24°C է, ամենատաք ամսվանը՝ 32–34°C։ Տարե– կան տեղումները հս–ում և հս–արլ–ում մոտ 100 մմ են, հվ–ում և հվ–արմ–ում՝ մինչև 800 մմ։ Ի^ոշոր գետը Նիգերն է, հվ–արլ–ում՝ Կոմադուգու Ցոբե սահմանա– յին գետը։ Շատ են ժամանակավոր հոս– քերն ու ստորգետնյա ջրերը։ Ն–ին է պատ– կանում Չադ լճի մի մասը։ Առավել խոնավ շրջաններում տարածված են չոր սավան– նաների կարմրագորշ և անապատացած սավաննաների կարմրավուն–գորշ հողե– րը։ Կիսաանապատային և անապատային շրջանները զուրկ են համատարած հողա– ծածկույթից։ Երկրի ծայր հվ–ում և հվ– արմ–ում տիրապետում են տիպիկ սավան– նաները, հս–ում՝ անապատացած սավան– նաները, կիսաանապատներն ու անա– պատները։ Բնորոշ կենդանիևերն են առ– յուծը, փիղը, գոմեշը, ընձուղտը, այծքաղը, շնագայլը, բորենին, կրծողները։ Ստեղծ– վել է <Գուբլ Վե» ազգային պարկը։ Բնակչությունը։ Բնակվում են հաուսա (ավելի քաև 50%-ը), սոևգհաի, ջերմա, կանուրի, տուբու, տուարեգ, ֆուլբե, գուր– մա ժողովուրդներ, ֆրանսիացիներ։ Բնակ– չության մոտ 85 %-ը մահմեդականներ են, կան նաև քրիստոնյաներ և տեղական հա– վատալիքները պահպանողներ (14,5)։ Պաշտոևական լեզուն ֆրանսերենն է, տո– մարը՝ գրիգորյանը։ Տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 91 %-ը զբաղ– ված է գյուղատնտեսության մեջ։ Համեմա– տաբար խիտ է՜ բնակեցված երկրի հվ–ը, որտեղ գտնվում են Նիամեյ, Զինդեր, Մարաղի, Տահուա քաղաքները։ Քաղաքա– յին բնակչությունը ավելի քան 8% է։ Պատմական ակնարկ։ Ն–ի տարածքը բնակեցվել է հնագույն ժամանակներից։ Միջին դարերում Ն–ի տարածքում գոյու– թյուն են ունեցել վաղ ֆեոդալական պե–