նաբերություն, միշազգային օդանավա– կայան։ Ունի համալսարան, ինսա–ներ։ Ն․ հիմնադրել են ֆրանսիացիները, XIX դ․ վերջին։ Մինչե 1958-ը ֆրանս․ Չադ գա– ղութի վարչական կենտրոնն էր։ 1958–• 1960-ը՝ Չադի Ինքնավար Հանրապետու– թյան մայրաքաղաքը։
ՆՌՆԱԿ, պայթյունի դեպքում առաջացող բեկորներով և հարվածային ալիքով հա– կառակորդի կենդանի ուժի ու մարտա– կան տեխնիկայի ոչնչացման համար նախատեսված զենքի տեսակ։ Ն–ները արձակում են հրանոթից, նռնականետից կամ նետում են ձեռքով։ Ն․ բաղկացած է մետաղական իրանից, պայթուցիկ նյու– թի լիցքից ն պայթուցիչից։ Տարբերում են հարվածային գործողության (խոչընդոտի հանդիպելիս պայթող) և դիստանցիոն (հետագծի որոշակի կետում պայթող) Ն–ներ։ Ձեռքի Ն–ները (նկ․) ունեն Ձեռքի հակահետևակային ն ըո– ն ա կ ն և ր․ 7․ ապահովիչ պահանակի օղակ, 2․ բռնկիչի ձգանի լծակ, 3․ իրան, 4․ պայթու– ցիկ ւիցք․ 5․ բռնկիչ տարբեր ձևեր, 0,3–1,2 կգ զանգված և պայթելիս գոյացնում են մինչև 3 հզ․ բե– կոր։ Դրանց ոչնչացնող ազդեցության շառավիղը 5–200 մ է։ Ըստ նշանակման լինում են հակահետևակային, հակատան– կային և հատուկ (քիմիական, ծխասփյուռ, հրկիզող) ձեռքի Ն–ներ։ Հ ր և տ ա ն ա– յ ի ն Ն–ներին հաճախ անվանում են ար– կեր։ Հրացանային նռնականետներից ար– ձակվող Ն–ները (տրամաչափը՝ 60–80 մմ, զանգվածը՝ մինչև 1 կգ) բաժանվում են բեկորայինի և զրահահարի։ Ձեռքի նըռ– նականետներից արձակվող Ն–ները (տրա– մաչափը՝ 40–90 մմ, զանգվածը՝ 0,2– 5 կգ) բաժանվում են զրահահարի և բե– կորաֆուգասայինի։ Կան ուսումնական Ն–ներ։
ՆՌՆԱՔԱՐԵՐ (նռան հատիկների գույնի նմանությամբ), միներալներ։ Իզոմորֆ տեղակալումների բնույթով առանձնաց– վում են երկու խումբ Ն․, որոնք ստորա– բաժանվում են շարքերի։ 1․ Պիրալսպիտ– ների խումբ (մագնեզիում–երկաթ–ման– գանային Ն․)՝ պիրոպ, ալմանդին և սպե– սարտին։ Այդ խմբում առկա է երկու իզո– մորֆ շարք՝ պիրոպ–ալմանդին (առավել տարածվածը) և ալմանդին–սպեսարտին։ 2․ Ուգրանդիտների խումբ (կալցիումա– յին Ն․)․ ընդգրկում է երեք շարք՝ գրո– սուլյար–անդրադիտ (առավել տարածվա– ծը), անդրադիտ–ուվարովիտ և անդրա– դիտ–շոռլոմիտ։ Բոլոր Ն–ի բյուրեղագի– տական համակարգը խորանարդային է։ Հերձում չունեն։ Կարծրությունը՝ 6,5–7,5, խտությունը՝ 3100–4300 կգ/մ3։ Ն–ի առա– վել կարևոր հանքավայրերը կապված են մետամորֆային բյուրեղային թերթաքա– րերի, գնեյսների և ամֆիբոլիտների հետ (Կարելիա)։ Օգտագործվում են հղկող (նռնաքարային հղկաթղթեր, Փոշիներ, սրաշրջանակներ) և շինարարական արդ․ մեջ։ Գործիքաշինության մեջ և էլեկտրո– նիկայում երբեմն Փոխարինում են ռոլ– բինին, շափյուղային։ Մի շարք թափան– ցիկ Ն․ համարվում են կիսաթանկարժեք քարեր (կարմիր պիրոպ, դեղին գեսո– նիտ, կանաչ ուվարովիտ, մորեգույն ալ– մանդին)։
ՆՌՆԵՆԻ (Punica granatum), նռնագգի– ների ընտանիքի տերևաթափ, մերձարևա– դարձային թուփ կամ ոչ մեծ (մինչև 5 մ բարձրության) ծառ։ Ընձյուղները պատված են փշերով, միամյաները՝ կանաչամոխրա– գույն։ Տերևները՝ կաշեկերպ, երկարա– վուն, ամբողջաեզր։ Ծաղիկները՝ երկսեռ, մեկական կամ փնջերով։ Բաժակը՝ մսա– լի, կարմիր, պսակաթերթիկները՝ խոշոր, բոսորագույն։ Պտուղը խոշոր հատապտուղ է, գնդաձև, հաստ պտղամաշկով և բարակ, թաղանթավոր միջնապատերով։ Սեր– մերը բազմաթիվ են, յուրաքանչյուրը շըր– ջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Որոշ սորտեր ունեն թերզարգացած փափուկ սերմեր։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ, կիտ– րոնաթթվի աղ) վիճակում։ Հյութը պարու– նակում է 8–19% շաքարներ, 0,3–9% կիտրոնաթթու, 1–2% պրոտեին, տանին, С վիտամին։ Օգտագործվում է նաև բու– ժիչ նպատակով (ստամոքսի հիվանդու– թյուններ, ասթմա, անգինա են), կեղևի եփուկը կամ թուրմը՝ որպես հակաճիճ– վային միջոց։ Տերևները, արմատների և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք օգտագործվում են նուրբ կաշիների դաբաղման և ներկերի պատրաստման համար։ Ն․ չորադիմաց– կուն է։ Վերերկրյա մասերը վնասվում են Նռնենի․ 7․ ճյուղը ծաղիկներով,՛2․ պտու– ղը, 3․ պտղի կտրվածքը -18-ից մինչև –20°C-nuf։ Ծաղկումը տե– վում է մայիսից–օգոստոսը, հասունացու– մը՝ սեպտեմբերի վերջից հոկտեմբերի վեր– ջը։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ է աճում խոր, օրգ․ նյութերով հարուստ կա– վավազային հողում։ Հիմնականում բազ– մանում է կտրոններով։ 1 բույսից ստաց– վում է 50–60 կգ բերք։ Վայրի ձևով հան– դիպում է Փոքր և Միջին Ասիայում, Անդր– կովկասում, Իրանում, Աֆղանստանում։ ՍՍՀՄ–ում մշակվում է Ղրիմում, Դաղստա– նում, Անդրկովկասում և Միջին Ասիայում, ՀՍՍՀ–ում՝ հս–արլ․ և հվ–արլ․ շրջաննե– րում։ Լավագույն սորտերն են՝ Բալա– մյուրսալ, Գյուլոշա, Բաշկալինսկի և Կա– զակ ե–անոր։ գ․ Մկրւոչյան
ՆՍՏԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ, 1․ նույն տեղում եր– կարատև բնակությամբ արտահայտվող կենսաձև։ Ն․ պայմանավորված է որոշա– կի տնտեսաձեերով և երևան է եկել ձըկ– նորսության ու արորային երկրագործու– թյան հետ միասին։ Հաստատուն Ն․ մեծ գետերի ափերին բնակվող և ձկնորսական տնտեսության անցնող, ինչպես նաև Ասիա– յի ոլ Հս․ Ամերիկայի արկտիկական ափե– րին ծովային գազանների որսով զբաղ– վող ցեղերի մոտ ծագել է նոր քարի դարի սկզբին։ Արևադարձային և մեղմ գոտինե– րում Ն․ երևան է եկել արորային երկրա– գործությանը զուգահեռ (նույնպես նոր քարի դարում)։ Ն․ յուրահատուկ է ոչ միայն արորային երկրագործությամբ զբաղվող, այլև զարգացման համեմատաբար ցածր աստիճանում գտնվող ժողովուրդներին։ 2․ Մի շարք բուրժ․ երկրներում սահման– ված է այսպես կոչված՝ ն ս տ ա կ և ց ու– թյան ցենզ (տես Ընւորւսկահ ցեն– զեր)։ 3․ Նստակեցության սահ– մանագիծը ցարական Ռուսաստա– նի արմ․ նահանգներում, այն տարածքն էր, որից դուրս չէր կարող բնակվել հրեա բնակչությունը։ Առաջինն օրինականաց– րել է Եկատերինա II, 1796-ին։
ՆՍՏԱՆՅԱՐԴ, մարդու և ողնաշարավոր կենդանիների ամենախոշոր նյարդացո– ղուն։ Մարդու Ն․ նյարդավորում է ստորին վերջույթը։ Կազմվում է գոտկային վերջին երկու և սրբոսկրային առաջին երեք կամ չորս նյարդերի (ողնուղեղային) առաջա– յին ճյուղերից։ Սրբոսկրային հյուսակի անմիջական շարունակությունն է։ Բա– ժանվում է հաստ՝ ոլոքային և բարակ՝ նրբոլոքային ընդհանուր ճյուղերի։ Ոլո– քային նյարդը շարժիչ նյարդերով նյար– դավորում է սրունքի ետին խմբի ծալիչ և ոտքի ներբանի մկանները, իսկ զգացող– ներով՝ սրունքի և ներբանի մաշկը։ Նըր– բոլոքային ընդհանուր նյարդը նյարդա– վորում է սրունքի առաջային խմբի տա– րածիչ, նրբոլոքային երկար ու կարճ և ոտքի թիկնային երեսի մկանները, մաս– նակցում է նաև սրունքի ու ոտքի թիկնա– յին երեսի մաշկի նյարդավորմանը։ Հի– վանդություններից ավելի հաճախ հանդի– պում է նստանյարդաբորբը։
ՆՍՏԱՆՅԱՐԴԱԲՈՐԲ, իշիաս (< հուն, laxtae)» գոտկասրբոսկրային նյարդարմատաբորբ, ողնուղե– ղի գոտկասրբոսկրային բաժնի նյարդար– մատների, գլխավորապես նստանյարդի բորբոքում։ Պատճառները, սուր և քրոնի– կական վարակիչ հիվանդությունները, թու– նավորումները, վնասվածքները ևն։ Լի– նում է առաջնային, նյարդի վրա վնասա– կար գործոնների (մրսածություն, վարակ) անմիջական ազդեցությունից և երկրոր– դային՝ նյարդը շրջապատող օրգանների ախտահարումից։ Հիվանդության հիմնա– կան ախտանշանը նստատեղի տարբեր բնույթի և տևողության ցավերն են, որոնք