Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

XVIII դդ․, հ․ 2, Ե․, 1956 (կազմ․ Վ․ Ա․ Հակոբյան)։

Պ․ Խաչաւորյան

ՄՈՎՍԵՍ Բ ԵԴՎԱՐԴԵՏԻ (ծն․ թ․ անհտ․– 604), Հայոց կաթողիկոս 574-ից։ Հաջոր– դել է Հովհաննես Բ Գաբեղյանին։ Մ․ Ե–ու օրոք գործադրության մեջ դրվեց Հայոց տոմարը, որը ընդունվել էր դեռևս 551-ին։ 592-ին Բյուզանդիայի կայսր Մորիկը ժո– ղով է գումարել Կ․ Պոլսում և պահանջել, որպեսզի հայկ․ եկեղեցին ընդունի քաղ– կեդոնական դավանանք։ Սակայն Մ․ Ե․ մերժել է այդ առաջարկը, որից հեաո կայս– րըն անջատել է Հայոց բյուգանդական մասի եկեղեցական թեմը, հակաթոռ կա– թողիկոս նշանակելով Հովհաննես Рш- գարանցուն, որի աթոռանիստն էր Կո– տայք գավառի Ավան գյուղաքաղաքը։

ՄՈՎՍԵՍ Գ ՏԱԹԵՎԱՅԻ, Մ ո վ U և U Գ Ս յ ու ն և ց ի (ծն․ թ․ անհտ․–1632), Հա– յոց կաթողիկոս 1629-ից։ Հաջորդել է Գա– վիթ Դ Վաղարշաւցաւոցուն։ Մինչե կաթո– ղիկոս ձեռնադրվելը, հիմնադրել է Հա– րանց անապատի Ա Հովանավանքի դըպ– րոցները, զբաղվել է հայկ․ դպրոցների բարեկարգման հարցերով։ Օգտագործե– լով պարսից շահ Աբբաս I-ի հետ ունեցած մտերիմ հարաբերությունը՝ էջմիածնի վանքն ազատել է հարկից, վերանորոգել վանքը, վեհարանը, պարիսպները, օժան– դակ կառույցները։ Թաղվել է Երևանի Կո– զեռնի գերեզմանոցում։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914։ Ա կ ի ն յ ա ն Ն․, Մովսես Գ Տաթևացի․․․, Վնն․, 1936։

ՄՈՎՍԵՍ ԴԱՍԻՈհՐԱՆՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), X դարի հայ մատենագիր։ Ւ*ըմ– բագրել, շարունակել ու հարստացրել է Մովսես Կաղանկաւովացու «Աղվանից աշ– խարհի պատմություն» երկը՝ օգտվելով տարբեր աղբյուրներից։ Մ․ Դ–ու երկասի– րությունն ընդգրկում է արաբ, տիրապե– տության ժամանակաշրջանից մինչե X դ․ կեսերը տեղի ունեցած անցքերը։ Հեղինա– կը հիմնականում վեր է հանել եկեղեցու պատմությանն առնչվող խնդքէրները, ^ա– յոց և Աղվանից եկեղեցիների հարաբերու– թյունները, դրանք կապակցելով պատմ․ անցքերի հետ։ Շարադրել էtժամանա– կագրական կարգով և խիստ հակիրճ։ Մ․ Դ–ու երկը կազմել է «Աղվանից աշ– խարհի պատմության» 3-րդ գիրքը, որն ամբողջացնում է Հայոց Ուտիք և Արցախ նահանգների պատմությունը։ Գրկ․ տես Մովսես Կաղաևկաւովացի հոդ– վածի գրականությունը։ Հ․ ՍվազյաԱ

ՄՈՎՍԵՍ ԵՐ&ՆԿԱՏԻ [XIII դ․ առաջին կեսի վերջ, Անի–Կամախ (Երզնկայի գա– վառ)–1323, Երզնկա], մանկավարժ։ Սկզբնական կրթությունն ստացել է Սե– պուհ լեռան վրա գտնվող Երզնկայի Ավագ վանքում, ապա ձեռնադրվել քահանա։ Վարդապետական բարձրագույն կրթու– թյուն ստանալու նպատակով 1290-ական թթ․ մեկնել է Կիլիկիա, սովորել Սկեռայի և Արմենի դպրոցներում՝ աշակերտելով նշանավոր մանկավարժ Գևորգ Սկևռա– ցուն։ 1293-ին ավարտել է Պատարագի մեկնությունը՝ համառոտված Խոսրով Անձևացու և Ներսես Լամբրոնացու նույն– անուն գործերից։ Նույն շրջանում կատա– րել է Աստվածաշնչի ընդօրինակություն (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մա– տենադարան, ձեռ․ JMS 177) և նվիրել Երցնկայի Գրիգոր Լուսավորիչ վանքին։ Հավաքել է 200-ից ավել խրատներ, վար– քեր և այլ արժեքավոր նյութեր, կազմել «Ոսկեփորիկ» ժողովածուն։ Ուսուցչի մահ– վան կապակցությամբ (1301) գրել է չա– փածո դրվագ։ 1301-ից մինչև խոր ծերու– թյուն ուսուցչություն է արել Ս․ Գրիգոր Լուսավորիչ վանքում։ Գրկ․ Քյուրտյան Հ․, Երիզա և Եկեղ– յաց գավաո, հ․ 1, Վնտ․, 1953։ Ա․ Մաթևոսյան

ՄՈՎՍԵՍ ԻՈՐԵՆԱՅԻ [մոտ 410, գ․ Իա– րոնք (Տարոնի գավառում)–V դ․ վերջ], միջնադարյան պատմագրության խոշորա– գույն ներկայացուցիչ, հայ պատմագրու– թյան հայրը (պատմահայր, քերթողա– հայր)։ Գլուխգործոցն է «Հայոց պատմու– թյուն» երկը։ Մ․ Iu-ու անունով մեզ հասել են նաև «Թուղթ առ Սահակ Մամիկոնեան», «Պատմութիւն Հռիփսիմեանց և ճառք», «Ցաղագս վարդավառին խորհրդոյ», «6ա– ղագս պիտոյից» և այլ գործեր, որոնց հե– ղինակի խնդիրը, սակայն, դեռևս պարզ– ված համարել չի կարելի։ Ըստ ինքնակենսագրական և որոշ ավան– դական տվյալների, Մ․ К»․ աշակերտել է Մեսրոպ Մաշաոցին ու Մահակ Ա Պարթևին, 20–25 տարեկան հասակում մի խումբ երիտասարդների հետ մեկնել է Ալեք– սանդրիա (Եգիպտոս)՝ ժամանակի հուն, մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկը, կրթությունը շարունակելու։ Հմտա– ցել է քերթողական արվեստի, ճարտասա– նության, քերականության մեջ, կաւոարե– լագործել հունարենի իր իմացությունը։ Հայրենիք է վերադարձել մոտ 440-ին, իր ուսուցիչների մահից հետո։ Պարսկ․ տի– րապետության հետևանքով ստեղծված դժվարին պարագաներում, երբ հալած– վում էին հուն, մշակույթի ջատագովնե– րը, Մ․ Ի*, հեղինակել է ինքնուրույն եր– կեր, զբաղվել թարգմանչությամբ։ «Հա– յոց պատմություն»-ը գրել է հայ իշխան Մահակ Բագրատոմւու պատվերով։ Այն բաղկացած է երեք գրքից, որոնցից յուրա– քանչյուրն ընդգրկում է պատմական մի ժամանակաշրջան։ Առաջին գրքում տրված է հայ ժողովրդի առասպելախառն ծննդա– բանությունը, հայոց անվանադիր նախնի Հայկ նահապետի ու նրա սերունդների պատմությունը։ Երկրորդ գիրքն սկսվում է Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհա– կալությունից և նվիրված է Հայաստանում Արշակունիների հարստության հաստատ– մանն ու հետագա անցքերի պատմությա– նը՝ քրիստոնեության հաստատումը Հա– յաստանում։ Երրորդ գիրքն ընդգրկում է Տրդատ Մեծի հաջորդների, Հայաստանը Պարսկաստանի և Հռոմի միջև բաժանման, Արշակունյաց հարստության անկման պատմությունը։ «Հայոց պատմություն»-ը հայ ժողովրդի պատմությունն ամբողջա– կան շարադրելու առաջին և հաջողված փորձն է։ Մ․ խ․ տվել է հայ ժողովրդի հին պատմության այն պարբերացումը, որն ըստ էության ընկած է արդի հայագիտու– թյան ընդունած գիտական պարբերացման հիմքում։ Առաջնորդվելով «պատմությունն առանց ժամանակագրության հավաս– տի չէ» հայտնի իր կարգախոսով՝ Մ․ Խ․ հայ պատմագրության մեջ ներմուծել է համաժամանակյա ժամանակագրության գաղափարը, «Հայոց պատմության» 2-րդ և 3-րդ գրքերն օժտելով ժամանակա– գրության կուռ ցանկով, որը Հայոց ար– քաների ու կաթողիկոսների գահակալու– թյան տարիների հետ մեկտեղ ընդգըր– կում է նաև հարևան Պարսկաստանր և Հռոմի իշխողների գահակալության տա– րիները։ Իր հիմքում հավաստի, բազմա– թիվ մանրամասներում ստույգ այդ հա– մակարգը, սակայն, ունի մի շարք շեղում– ներ իրական–պատմական ժամանակա– գրությունից, որի պատճառը Մ․ Խ–ու օգ– տագործած աղբյուրներն են։ «Հայոց պատմությունը» ոչ միայն դա– սագիրք է ծառայել հայ հասարակության հետագա սերունդների համար և կրթել նրանց հայրենասիրական ու քաղաքա– ցիականության ոգով, այլև նմուշ և օրի– նակ է եղել բոլոր միջնադարյան հայ պատ– միչների համար, որոնք, իրենց երկերը շարադրելիս, հին շրջանի համար հիմք են ընդունել Մ․ Խ–ու աշխատությունը, իսկ իրենցը ավելացնելիս՝ մեծապես առաջ– նորդվել նրա սկզբունքներով։ Այն հայ ժողովրդի պատմության ամենամութ ժա– մանակների, ինչպես նաև հայ մշակույթի վերաբերյաւ բովանդակում է հարուստ փաստեր, որոնց բացահայտման համար արդի պատմագրությունը փաստորեն իր առաջին քայլերն է անում։ Մ․ К պատմա– կան կարևոր տեղեկություններ է հաղոր– դում առանձնապես երկրի ներքին կյան– քի, նրա տնտ․, հասարակական և պետ․ կառուցվածքի, իրավակարգի մասին։ Դրանք անփոխարինելի են, քանի որ այդ մասին գրեթե ոչինչ չեն հաղորդում Հին Հայաստանի արտաքին կյանքը, ռազմ․, դիվանագիտական և նմանօրինակ այլ իրադարձություններն արտացոլող բազ– մաքանակ օտար աղբյուրները։ Քաղ․ պատմության բնագավառը ևս հարուստ փաստերով ներկայացված է Մ․ խ–ու եր– կասիրության մեջ։ Փաստառատ են Մ․ Ի*-ու հաղորդած տեղեկությունները Հայաստա– նի հարևան երկրների, մասնավորապես՝ Պարսկաստանի, Բյուզանդիայի, Ասորիքի, Վրաստանի, Աղվանքի, Հյուսիսային Կով– կասի երկրների մասին, որով նրա «Հայոց պատմություն»-ը դառնում է նաև այդ երկրների պատմության սկզբնաղբյուր։ Մ․ կարևոր տեղեկություններ է հա– ղորդել հայ հեթանոսական կրոնի տար– բեր շերտերի վերաբերյալ։ Հայկի, Արա Գեղեցիկի, Տորք Անգեղի, Աստղիկի ու այլ աստվածների մասին նրա հաղորդում– ները ցույց են տալիս, որ դեռևս Արամազդ, Վահագն, Անահիտ, Միհր և իրանական այլ դիցանուններ կրող աստվածներից առաջ հայերն ունեցել են առավել հին պանթեոն, որն արգասիք էր նրանց հնագույն, ինք– նատիպ մշակույթի։Մեծ մասամբ Մ․ խ՜ուց են բխում նաև իրանական դիցանուններով օժտված հայկ․ պանթեոնի, ինչպես և հե– տագայում դրա մակերեսային հելլենա– կանացման մասին տեղեկությունները, որոնք ըստ էության ցույց են տալիս, որ նոր անվանումներով շարունակել են պաշտվել հնամենի հայկ․ աստվածություն– ները։ Հույժ կարևոր են նաև Մ․ Ւ»-ու եր– կում պահպանված ժող․ հնագույն բանա– հյուսության նմուշները, որոնք վկայում