Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՆՈՒՅՆԱՆԻՇՆԷՐ, ձևով տարբեր, իմաս– տով լրիվ նույնական լեզվական միավոր– ներ՝ ձևույթներ, բառեր, բառակապակ– ցություններ ևն, որոնք կազմում են հոմա– նիշության տարատեսակներից մեկը՝ նույնանիշությունը։

ՆՈՒՅՆԱՆԻՇՈՒԹՅՈՒՆ, լեզվի արտահայ– տության և բովանդակության պլանների (ձևի և բովանդակության) Փոխհարաբե– րությունները բացահայտող լեզվական երևույթի՝ հոմանիշության տարատեսակը, որով բնորոշվում են ձևով տարբեր, իմաս– տով լրիվ նույնական լեզվական միավոր– ները՝ նույնանիշները։ Ն․ լինում է բառա– կան և քերականական։ Բառական նույնա– նիշները ձևով տարբեր, իմաստով նույնա– կան բառեր են, որոնք կարող են ունենալ գործառական–ոճական տարբերություններ (փող–դրամ, այտ–թուշ, աքլոր–աքաղաղ)։ Այդպիսի տարբերություններ չունենալու դեպքում ժամանակի ընթացքում նույնա– նիշներից մեկը դուրս է գալիս գործածու– թյունից կամ ձեռք է բերում իմաստային նրբերանգ՝ վերածվելով համանիշի։ Քե– րականական նույնանիշները առկա են հիմնականում ձևաբանական մակարդա– կում․ դրանք նույնիմաստ քերականական ձևույթներն են, որոնք գտնվում են լրա– ցուցիչ բաշխման հարաբերության մեշ [եր–ներ, ի–ու–վա, ի–ու (եցի–եցա)], և զուգահեռ բառաձևերը (ամռան–ամառվա, ամսի–ամսվա, բերի–բերեցի)։ Շարահյու– սական մակարդակում նույնիմաստ շարա– հյուսական կառույցները սովորաբար ունե– նում են գործառական–ոճական տարբե– րություններ (այդ հարցի մասին–այդ հար– ցի վերաբերյալ), որով և պայմանավոր– վում է նրանց գոյությունը։ Ն․ Պաոնասյան

ՆՈՒՅՆԱՆՈՒՆՆԵՐ, հ Ш մ Ш ն ՈԼ ն և և ր, բառերի (երկու և ավելի) խումբ, որոնք արտասանությամբ նույնն են, իսկ իմաս– տով տարբեր (այր /տղամարդ–այր/ քա– րանձավ, վայել /ոդբալ–վայել/ արժանի)։ Բառերի նույնանունությունը լինում է լրիվ և մասնակի։ Այն Ն․, որոնք նույն խոս– քի մասին են պատկանում և համընկնում են քերականական բոլոր ձևերում (ափ/ /բուռ–ափ/ եզերք, դող/սարսուռ–դող/ /անվադող), կոչվում են լրիվ, իսկ այն Ն․, որոնք պատկանում են տարբեր խոսքի մասերի, կամ որևէ բառի ուղիղ ձևի և մի այլ բառի թեքված ձևի համընկնումներ են (նվագ/նվագածություն–նվագ/ անգամ, հոր /փորվածք–հոր/ հայր գոյականի սե– ռական հոլովի ձևը), կոչվում են մասնակի։ Ն․ լինում են տարարմատ և համարմատ։ Տարարմատ Ն․ մեծ մասամբ առաջանում են պատահական զուգադիպությամբ՝ 1․ բառերի հնչյունական Փոփոխությամբ [հոտ /բուրմունք–հոտ/ ոչխարների խումբ (գրաբարում հաւտ>հօտ)]։ 2․ Փոխառու– թյունների հետևանքով [գոլ/տաքոլկ (բուն հայերեն բառ)– գոլ/սպորտային տեր– մին (անգլ․ goal)], 3․ քերականական ու բառակազմական որոշ իրողությունների հետևանքով (կարող/զորեղ–կարող/ դեր– ձակ)։ Ռ, Շաչունց

ՆՈՒՅՆ ԱՏՈՒՄ քրեագիտական, նույնությունը պարզելու նպատակով նյու– թական կոնկրետ օբյեկտների (այդ թվում՝ անձանց) ու դրանց արտահայտություն– ների (ձեռագրեր, մատնահետքեր, ավտո– դողերի հետքեր ևն) մասնակի ու ընդհա– նուր հատկանիշների հետազոտումը հա– մեմատական եղանակով։ Կարևոր են տրանսպորտի միջոցների, ձեռքերի, ոտ– քերի, ատամների, հրազենից արձակած գնդակների ու պարկուճների, դրոշմանի– շերի, կնիքների, գրամեքենաների հետ– քերով, ձեռագրերով (տես Ձեռագրաբա– նություն դատական) Ն–ները։ Ն–ման հիմ– քում ընկած է նյութական օբյեկտների ու դրանց հատկանիշների անհատականու– թյունը (տես Հեաքաբանությոմւ)։ Կատար– վում է հետևյալ եղանակով՝ հետաքրքը– րող օբյեկտները (օրինակ, հրացանի փողն ու դեպքի վայրում հայտնաբերված գնդա– կը) ուսումնասիրվում են և համեմատվում ըստ հատկանիշների նույնության։ Ն–ման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը որպես ապացույց կցվում է քրեական գործին։ £․ Օհանյան

ՆՈՒՅՆՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, օբյեկտիվ իդեալիզմի տարատեսակու– թյուն, ըստ որի բնության և ոգու, կեցու– թյան և մտածողության, օբյեկտի և սուբ– յեկտի տարբերակումը, հակադրումը և զարգացումն ածանցվում են մի նախա– Ակգբից․ որը ներքուստ տարբերակված չէ, այսինքն՝ «բացարձակ նույնականություն» է՝ «բացարձակ մտածողություն» (ըստ Ֆ․ Շելինգի), «բացարձակ գաղափար» (ըստ Գ․ 4եգելի)։ Ն․ փ․ հակադրվում է Ի․ Կանտի ուսմունքում առկա դուալիստա– կան միտումներին և Ցո․ Ֆիխտեի սուբ– յեկտիվ իդեաւիզմին։

ՆՈՒՅՆՈՒԹՅԱՆ 0ՐԷՆ4, ավանդական տրամաբանության մեջ՝ մտածողության հիմնական օրենքներից, ըստ որի ճիշտ կշռադատության մեջ տարբեր դեպքե– րում ° հանդես եկող հասկացությունները (կամ դատողությունները) նույնացվում են միայն այն դեպքում, երբ իրականում նույնական են։ Ն․ о-ի պահանջի խախտ– ման բնորոշ դեպքեր են տերմինների չորսացումը սիլլոգիզմի մեջ (օրինակ՝ «Վայրի բույսերն աճում են առանց ջրելու, ծառը բույս է, հետևաբար, ծառն աճում է առանց ջրելու» սիլլոգիզմի մեջ նույնաց– ված են «վայրի բույս» և «բույս» հասկա– ցությունները, որոնք իրականում նույնա– կան չեն) և թեզիսի գաղտնափոխումը ա– պացուցման մեջ (երբ նույնացվում են ըստ էության տարբեր դատողությունները)։ Այդպիսի խախտումներին նպաստում է հասկացությունների (դատողությունների) լեզվական արտահայտության կամ բո– վանդակության որոշակի ընդհանրությղւ– նը։ Ն, о-ով կշռադատության մեջ արգել– վում է ոչ թե առհասարակ մի հասկացու– թյան (դատողության) փոխարինումը մյու– սով, այլ՝ գաղտնափոխումը, երբ, ասենք A-ն փոխարինվում է իրենից տարբեր В-ով, բայց B-ն շարունակում է դիտվել իբրև A (նույնացվում են իրականում ոչ նույնական օբյեկտներ)։ Ն, о-ի ձևակերպ– ման մեջ չի նշվում, թե ինչ է նույնությունը, այդ ըմբռնումը պատրաստի ձևով վերց– վում է դրսից։ Ն․ օ․ ապահովում է մեր մըտ– քերի որոշակիությունը, հստակությունը։ Նրա օբյեկտիվ հիմքն է այն իրողությունը, որ առարկաները, իրենց փոփոխականու– թյամբ հանդերձ, ունեն հարաբերական կայունություն, որով հնարավոր է դառ– նում նրանց նույնացումը գոյության տար– բեր դեպքերում։ Վ, Բաղդասարյան

ՆՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ, առարկայի, երևույթի ինքն իր հետ կամ այլ առարկաների և երևույթների հետ ունեցած հավասարու– թյունը, միատեսականությունը։ Առարկա– ները համարվում են նույնական,եթե դրան– ցից մեկին բնութագրող բոլոր հատկու– թյունները բնութագրում են նաև մյուս– ներին։ Բացարձակ Ն․ չի կարող լինել, որովհետև առարկաները մշտապես փո– փոխվում են։ Այդ պատճառով Ն․ հարաբե– րական է, ժամանակավոր և պարունակում է տարբերություններ։ Այս կերպ ըմբռնված Ն․ հնարավորություն է տալիս ձևակնրպել Ն–յան հասկացության ձևական տրամա– բանական մոդելը, որը կախված չէ այդ հասկացության բովանդակությունից։ (Ան– տեսվում են նույնականացման ընթացա– կարգերը և նույնացման արդյունքների կախվածությունը նույնականացման պայ– մաններից կամ եղանակներից)։ Մաթե– մատիկայում Ն․ հավասարում է, որը ճիշտ է այդ հավասարման մեջ մըտ– նող Փոփոխականների բոլոր հնարավոր արժեքների համար։

ՆՈՒՆԵ (վրաց․ աղբյուրներում՝ Նինո), ըստ ավանդության՝ Վրաց աշխարհում քրիստոնեություն տարածող կույս (IY դ․ սկիգբ)։ Տռոմ․ կայսրությունից հալած– ված և Տռիփսիմյան կույսերի հետ Հայաս– տան փախած Ն․ իբր անցել է Վրաստան, Մցխեթում բուժել Միհրան թագավորի հիվանդ դստերն ու կնոջը, հռչակվել այլ «հրաշագործություններով»։ Վրաստա– նում քրիստոնեությունը պաշտոնական կրոն հռչակելուց հետո Ն․, Գրիգոր Ա Լու– սավորչի խորհրդով, Մցխեթում կործա– նել է Արամազդի տաճարը և տեղում հիմ– նել Ս․ Խաչ եկեղեցին։ Այնուհետև Ն․ քրիս– տոնեություն է քարոզել Կղարջքում, Ալա– նաց և Մազքթաց երկրներում։

ՆՈՒՆԻեՍ ՒԻՄԵՆԵՍ (Nunez Jimenez) Անտոնիո (ծն․ 1923), կուբացի պատմա– բան, աշխարհագրագետ, պետական և հասարակական գործիչ։ Պրոֆեսոր, աշխ․ գիտ․ դ–ր։ Ծնվել է գյուղացու ընտանի– քում։ 1940-ին հիմնադրել է Կուբայի քա– րայրագետների ընկերությունը, 1940– 1950-ին եղել է նրա պրեզիդենտը։ 1950-ին ավարտել է Տավանայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը։ Եղել է ագրարային ռեֆորմի ազգային ինստ–ի փոխնախագահ (1959–61), Կու– բայի ԴԱ պրեզիդենտ (1962–72), Կուբա– յա–սովետական բարեկամության միու– թյան նախագահ (1969–72)։ Մովետական մասնագետների հետ Կուբայի Ազգային ատլասը կազմելու աշխատանքներին մաս– նակցելու համար արժանացել է ՍՄ4Մ պետ․ մրցանակի (1973)։

ՆՈՒՆՈՒՖԱՐ (Nuphar), կոկոռ, դե– ղին ջրաշուշան, հարսնամատագ– գիների ընտանիքի ջրային բույսերի ցեղ։ Բազմամյա, կոճղարմատավոր խոշոր խո– տաբույսեր են։ Տերևները սրտաձև են, կաշվեպատ, երկարակոթուն և լողում են ջրի մակերևույթին։ Ջրասույզ տերևներն ավելի փոքր են, նուրբ, կիսաթափանցիկ; Ծաղիկները մեկական են, երկար ծաղկա–