Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շատին վանքի ընդհանուր տեսքը պանվել են բազմաթիվ խաչքարեր և ար– ձանագրությունների բեկորներ։ Ներկա– յիս եկեղեցին՝ Ս․ Սիոն եռանավ բազիլի– կը, որ վանքի պարսպապատ տարածքի կենտրոնում է, կառուցվել է 1655-ին, ջու– ղայեցի Մահտեսի Հակոբի միջոցներով։ Եկեղեցու արմ․ կողմում եռակամար գա– վիթ–սրահն է (այժմ՝ քանդված)։ Հվ․ պա* րըսպին, որն ունի երեք կիսաշրջանաձև աշտարակ, կից է բնակելի սենյակների երկհարկ շարքը։ Տնտեսական շինություն– ները՝ ախոռը, գոմը, ձիթհանը, համալի– րից դուրս են, արմ․ դարպասի մոտ։ Շ․ եոել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնա– կան և մշակութային խոշոր կենտրոննե– րից, ուր ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Տնտեսական հզորությանը նը– պաստել են սերտ կապերը Գողթան գա– վառի, հատկապես Ջուղայի հետ։ Վանքն ունեցել է ջրաղաց, ջրանցք, կամուրջ («Ծատուրի կամուրջ»)։ Վերջինս կառուց– վել է 1666-ին, Եղեգիս գետի վրա (կամա– րի 11,7 մ թռիչքով և մոտ 8 մ բարձրու– թյամբ, այժմ պահպանվել է արմ․՝ աջափ– նյա խելը)։ Գյուղից հվ․ գտնվում են Ան– գեղի կամ Նահատակի միանավ, թաղա– ծածկ մատուռը (հիմնովին վերակառուց– վել է 1871-ին) և Աղվանք երկաբսիդ եկե– ղեցին (XIII դ․)։ Գրկ․ Եղիազարյան Հ․, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․, 1955։ Հասրաթյան Մ․, Սյունիքի XYII – XYIII դարնրի ճարտարապետական համա– լիրները, Ե․, 1973; Վ․ Հունանյան, Մ․ ՝Հասրաթյան

ՇԱՏՈՐՐԻԱՆ (Chateaubriand) Ֆրանսուտ Ռընե (4․9․1768, ՍենՄալռ –4․7․1848, Փա– րիզ), ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1811)։ Ծնվել է ազնվականի ընտանի– քում։ 1786-ից՝ զինվորական ծառայու– թյան մեջ։ 1789-ի հեղափոխական իրա– դարձությունները սկսվելուց հետո անցել է թագավորական զորքերի կողմը (1792), գործել հանրապետության դեմ։ 1793– 1800-ին եղել է տարագրության մեջ Անգ– լիայում։ Հայրենիք վերադառնալուց հետո նշանակվել է դեսպան Գերմանիայում, այնուհետև4 Անգլիայում։ 1830-ին հեռա– ցել է քաղ․ գործունեությունից։ Շ․ շատ է ճանապարհորդել (Ամերիկա, Եգիպտոս, Հունաստան, Պաղեսսփն ևն) և իր տպա– վորություններն արտացոլել ստեղծագոր– ծություններում։ «Ատալա կամ Երկու վայ– րենիների սերը․․,» (1801,հայ․ հրտ, «Ատա– լա», 1826) վիպակում բանավեճի առարկա է դարձրել «Բնական վիճակի» կոնցեպ– ցիան (տես ժ․ ժ․ Ռուսո)։ Շ․ հավատում էր, որ վայրենիների բնազդնեըն ու բար– քերը կարող են մեղմացվել քրիստոնեա– կան հեզաբարոյությամբ։ «Ռընե կամ Կրքերի հետևանքները» (1802) վիպակի Ռընեն ռոմանտիկական հերոսի առաջին ուրվանկարն է ֆրանս․ գրականության մեջ՝ իր տիեզերական թախիծով, ինքնա– սպանության սևեռուն մտքով, որից ապա– քինում, ըստ Շ–ի, կարող է բերել միայն քրիստոնեությունը։ «Քրիստոնեության հանճարը» (1802) գրքում Շ․ փորձել է հիմ– նավորել իր այն համոզմունքը, թե բոլոր կրոններից ամենամարդկայինը, գրակա– նության, արվեստների ծաղկման համար ամենանպաստավորը քրիստոնեությունն է։ «Նահատակներ» (1809) հերոսապատու– մի մեջ Շ․ շարունակել է կրոնի ջատագո– վումը։ Ետմահու լույս տեսած «Անդրշիրիմ– յան հուշեր» (1848–1850) բազմահատոր գիրքը գրողի գեղագիտական ու փիլ․ հայացքների հանրագումարն է։ Շ–ին հա– տուկ է հարուստ բառապաշարը, ընդգըծ– ված բանաստեղծականությունը, բնա– պատկերների գունեղ վերարտադրությու– նը, վերամբարձ ոճը։ Երկ․ CEuvres completes, t․ 1–28, P․, 1826– 1831․ Լ․ ՍամվեսաՍ

ՇԱՏՍԿԻ Նիկոլայ Սերգեևիչ (1885–1960), սովետական երկրաբան, ՍՍՀՄ ԳԱ ակա– դեմիկոս (1953)։ Ավարտել է Մոսկվայի լեռնային ակադեմիան (1929)։ 1932-ից՝ Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստ–ի պրոֆեսոր։ 1934-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստ–ում։ 1956-ից՝ դիրեկտոր։ Շ․ տեկտոնական նոր ուղղությունների և ուսումնասիրության մեթոդների հիմնադիրն է։ 1933-ին Ա․ Դ․ Արխանգեչսկու հետ կազմել է ՍՍՀՄ տարածքի տեկտոնական կառուցվածքի ընդհանուր սխեման, ուսումնասիրել է պլատֆորմների տեկտոնական կառուց– վածքները և մշակել նրանց դասակարգ– ման հիմունքները։ Շ–ու ղեկավագությամբ կազմվել են Եվրասիայի երկրաբանական և ՍՍՀՄ տեկտոնական առաջին քարտեզ– ները (1952, 1956)։ ՍՍՀՄ պետ․ (1946) և լենինյան (1958) մրցանակներ։

ՇԱՏՎՈՐՅԱՆ Գուրգեն Իսահակի (13․4, 1919, Դոնի Ռոստով–30․11․1975, Դոնի Ռոստով), դասական ոճի սովետական ըմբիշ, ՍՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ (1953)։ ՍՄԿԿ անդամ (1955)։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի հայկ․ դպրոցում, այնուհետև ավարտել Սևաս– տոպոլի Նախիմովի անվ․ Սևծովյան բարձ– րագույն ուսումնարանը (1941)։ Հայրենա– կան մեծ պատերազմի մասնակից։ ՍՍՀՄ (1950, 1952) և աշխարհի (1953) չեմպիոն։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքա– նշանով։

ՇԱՏՐՎԱՆ, ճարտարապետ ա․- թ յ ա ն մեջ՝ կառույց, որը ավազանի համալիրում հիմք է ցայտող կամ հոսող ջրի շիթերի համակարգերի համար։ Ջրի շիթի զուգակցումը ճարտ․, քանդակագոր– ծական տարրերի և կանաչապատման հետ լայնորեն օգտագործվել է պարաեզա՜ պուրակային արվեստում և քաղաքային անսամբլներում։ Շ–ներ կառուցվել են ան– տիկ, միջնադարյան, արևմտաեվրոպա– կան քաղաքներում, Արևելքի երկրներում։ Շ–ի համալիրներ կան Ֆրանսիայում (Վեր– Շատրվան (1976–78, ճարտ․ Ֆ․ Դարբինյան, ինժ․ Ա․ Կաժոյան) Երեանի օղակաձև զբոսայ– գում սալ), Իտալիայում (Հռոմ, Ֆլորենցիա), Ռուսաստանում (Պետերգոֆ)։ Հին և միջ– նադարյան Հայաստանում արքունական և իշխանական պալատներին կից կառուց– վել են ջրավազաններ՝ Շ–ներով, որոնց մասին պահպանվել են միայն գրավոր տեղեկություններ։ Շ–ներ կային նաև Հա– յաստանի օտար կառավարիչների պա– լատներում։ Սովետական շրջանում Շ–ի կառուցումն ընդունել է քաղաքաշինությա– նը համապատասխան ընթացք։ Առաջին Շ՜ներից է Ս․ Շահումյանի արձանի հա– մալիրում կառուցվածը (1930, ճարտ․ Ի․ ժոլտովսկի)։ Ետպատերազմյան տարի– ներին Շ–ներ կառուցվել են Երևանի Լենինի (1955, ճարտ․ է․ Սարապյան) և Սպանդարյանի անվ․ (1957–58, ճարտ․ Ա․ Մինասյան) հրապարակներում, Շա– հումյանի անվ․ պուրակում՝ նվիրված Երե– վանի 2750-ամյակին (1968, ճարտ․ Լ․ Սա– դոյան), 26 կոմիսարների անվ․ (1972, ճարտ․ Գ․ Մուշեղյան) և օղակաձև (1976– 1978, ճարտ․ Ֆ․ Դարբինյան, ինժ․ Ա․ Կաժոյան) զբոսայգիներում, գլխավոր պողոտայում (1979, ճարտ․ Ա․ Զարյան), Նորքի զանգվածում (1981, նկարիչ Վ․ Աթանյան, ճարտ․ է․ Սաֆարյան), Կի– րովականի (1965, ճարտ․ Շ․ Սահակյան), Լենինականի (1968, ճարտ․ Լ․ Սադոյան, Գ․ Մուշեղյան) քաղսովետների և էջմիած– նի կենտրոնական (1976, ճարտ․ Դ․ Ռա– շիդյան) հրապարակներում։ Մ․ ՄիքայեԱէսն

ՇԱՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ, քերականական ար– տահայտման միջոցներից մեկը։ Շ․ բա– ռական միավորների՝ յուրաքանչյուր լեզ– վի ներքին օրինաչափություններից բխող դասավորության ընդունված կարգն է նա՜ իրադասություններում և բառակապակցու– թյուններում՝․ Ունի քերականական ու ոճաիմաստային դրսևորումներ։ Լեզունե– րի տարբեր խմբերում Շ․ կարող է լինել կայուն և ազատ։ Անջատական ու վերլու– ծական լեզուներում (չինարեն, անգլ․, ֆրանս․ ևն) Շ․ կայուն է և մեծ դեր ունի քերականական իմաստներն արտահայտե– լու գործում– բառերի դիրքով կարող է որոշվել նախադասության մեջ նրանց ունե– ցած պաշտոնը, խոսքամասային պատկա– նելությունը, ինչպես նաև նախադասու– թյունների բնույթը։ Կցական (տես Կցական Լեզուներ) և թեքական (տես Թեքական ղեզուներ), ընդհանրապես համադրական լեզուներում (հայերեն, ռուս, ևն) Շ․ հիմ– նականում ազատ է՝ սերտորեն կապված հնչերանգի և տրամաբանական շեշաի հետ, որի շնորհիվ էլ նախադասություն կազմող միավորները և նախադասություն– ներն օժտվում են ոճական բազմաթիվ կի– րառություններով։ Այդ ազատությունը կա–