դեռնիստական պոեզիայում։ Մ–ի ամենա– նշանակալի ստեղծագործությունը «Ստանս– ներ»-ի (1899–1901, 7-րդ հրտ․ 1920) յոթ գիրքն է։
ՄՈՐԵԼԼԻ (Morelly), XVIII դարի ֆրանսիա– ցի ուտոպիստ կոմունիստ։ Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Մ–ի հայացքները շարադրված են «Բազիլիա– դա» (1753) պոեմում և «Բնության կոդեքսը կամ նրա օրենքների ճշմարիտ ոգին» (1755) տրակտատում։ Քննադատելով ժա– մանակի հասարակական կարգերի այ– լասերվածությունն ու թշվառությունը՝ Մ․ գտնում է, որ դրանք մասնավոր սեփակա– նության ծնունդ են և հակասում են բանա– կանությանն ու բնությանը, հետևաբար, մարդիկ պետք է բանականորեն հրաժար– վեն անհավասարությունից և վերադառ– նան կորցրած բնական վիճակին։ Անցյա– լի կոմունիզմը անգիտակցական էր, ապա– գայինը պետք է լինի գիտակցական։ Ապա– գա հասարակության մասին գաղափար– ները Մ․ շարադրել է օրենսդրական նա– խագծերի ձևով, որն արտահայտվում է հետևյալ հիմնական սկզբունքներում՝ մասնավոր սեփականության վերացում, բոլոր քաղաքացիներին աշխատանքով ապահովելու իրավունք, յուրաքանչյուր քաղաքացու հանրորեն օգտակար աշխա– տանքով զբաղվելու պարտականություն՝ «իրենց ուժերին, ձիրքերին և տարիքին համապատասխան»։ Մ․ ենթադրում էր, որ կոմունիզմը պետք է իրականանա ոչ թե առանձին փոքր համայնքներում, ինչ– պես կարծում էին վաղ ուտոպիստները, այլ ամբողջ երկրում։ Մ․ ավելի հստակ, քան XVI–XVIII դդ․ մյուս ուտոպիստնե– րը, արտահայտեց ֆիզիկական և մտավոր աշխատանքների հակասության վերաց– ման գաղափարը։ Գրկ․ Волгин В․ П․, Французский уто– пический коммунизм, М․, 1960․ Գ․ Մխիթարյան
ՄՈՐԵԼԼԻ (Morelli) Դոմենիկո (1826– 1901), իտալացի նկարիչ։ 1848–49-ի հե– ղափոխության մասնակից։ Սովորել է Նեա– պոլի Գեղարվեստի ակադեմիայում (1869-ից նույն ակադեմիայի պրոֆեսոր)։ Մ–ի նկարներին (կրոնական, պատմական և գրական թեմաներով) բնորոշ է սյուժեի դրամատիզմը, կենցաղային մանրամաս– ների հավաստի պատկերումը, կոմպոզի– ցիոն անսովոր կառուցվածքը, լուսաստ– վերների հակադրամիասնությունը («Պատ– կերամարտիկներ», 1854, Կապոդիմոնտե ազգային թանգարան և պատկերասրահ, Նեապոլ, «Քրիստոսի ծաղրումը», 1875, ժամանակակից արվեստի ազգային պատ– կերասրահ, Հռոմ)։
ՄՈՐԵԼՈՍ, Մորելոս ի Պավոն (Morelos у Pav6n), Ւ*ոսե Մարիա (1765– 1815), Մեքսիկայում իսպանական գաղու– թարարների դեմ ժողովրդական պայքա– րի (1811–15) ղեկավար, Մեքսիկայի ազ– գային հերոս։ 1810-ին միացել է Հիդաչ– գոյքւ ապստամբ ջոկատներին, իսկ Հի– դալգոյի մահից (1811) հետո՝ գլխավորել ժող․ շարժումը։ 1812– 13-ին մի քանի հաղ– թանակ է տարել իսպ․ զորքերի նկատ– մամբ։ 1813-ին Չիլպանսինգոյում Մ–ի նա– խաձեռնությամբ հրավիրված ազգային կոնգրեսը Մ–ին նշանակել է գեներալիս– սիմուս, գործադիր իշխանության ղեկա– վար, ընդունել Մեքսիկայի անկախության մասին դեկլարացիա և ֆեոդալական շա– հագործման ու ազգային խտրականության վերացման դեկրետներ; 1815-ին ապըս– տամբների գլխավոր ուժերը ջախջախվել են, իսկ Մ․ գերվել և մահապատժի է են– թարկվել։
ՄՈՐԵՒՆԵՐ (Acridoidea), ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիք։ Մարմնի երկարությունը՝ մինչև 9 սմ, բե– ղիկները կարճ են (մոտ 5 սմ)։ Բերանային ապարատը կրծող տիպի է, ետին ոտքերը ցատկող են։ Ունեն ձայնարձակ և լսողա– կան օրգաններ։ Թևերը 2 զույգ են (երբեմն թերզարգացած կամ վերացած), թաթերը՝ եռանդամ, ձվադիրը՝ կարճ։ Զվերը դնում են հողում, հազվադեպ՝ բույսերի հյուս– վածքներում և ծածկում հեղուկով, որը հողի մասնիկների հետ չորանում և կազ– մում է ձվապարկ։ Սովորաբար տալիս են տարեկան 1, առանձին տեսակներ՝ 2–3 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպա– 1․ Չվող մորեխ, 2․ մենակեցության փուլի թրթուրը, 3․ հոտային փուլի թրթուրր րանափոխությամբ (ձվից դուրս եկած ան– հատները նման են հասուն միջատին)։ Չա– փահաս են դառնում 1–1,5 ամսում, 4–7 անգամ մաշկափոխվելով։ Տարբերում են հոտային և ոչ հոտային Մ․։ Հոտային Մ․ ցածր խտության դեպքում մենակյաց են (մենակյացության փուլ), իսկ բարձր խտու– թյան դեպքում կազմում են թրթուրների կուտակումներ և հասուն միջատների երամներ (հոտային փուլ), ընդ որում փոխ– վում են նրանց արտաքին տեսքը, ֆիզիո– լոգիական ֆունկցիաները ևն։ Զանգվա– ծային բռնկումների շրջանում Մ–ի խտու– թյունը հասնում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անհատի 1 ս2 վրա, իսկ զբաղեցրած մակերեսը՝ մինչև 1 մլն հա։ Բուսակեր են, հսկայական երամները ճա– նապարհին ոչնչացնում են կուլտուրական և վայրի բուսականությունն ամբողջու– թյամբ։ ՍՍՀՄ–ում Մ–ի ամենավտանգա– վոր տեսակներից են չվող, ասիական, իտալական, մարոկկոյական Մ․։ Տարածված են ամբողջ աշխարհում (շուրջ 10 հզ․ տեսակ, ՍՍՀՄ–ում՝ մոտ 500, ՀՍՍՀ–ում՝ 100)։ Պայքարի միջոց– ները՝ ագրոտեխնիկական միջոցառում– ներ, խոպան հողերի յուրացում ևն։ Մ ՈՐ ԵՆ (ֆրանս․ moraine), սառցադաշտի տեղափոխած կամ կուտակած չտեսակա– վորված բեկորային նյութ։ Տարբերում են շարժվող կամ շարժուն և նստվածքային Մ–ներ։ Շարժվող Մ–ները լինում են մակե– րևութային, ներքին և հատակային։ Մա– կերևութային Մ․ գոյանում է հովտի ժայ– ռոտ լանջերից սառցադաշտի մակերևույ– թին թափված բեկորային նյութից, ներ– քին UY ձնահյուսերի հետ թափված, սառ– ցի մեջ խրված բեկորներից, ինչպես նաև մակերևութային ու հատակային Մ–ներից։ Հատակային Մ․ հատակից պոկված բե– կորային նյութ է՝ պարփակված սառցի մերձհատակային շերտերում։ Նtը սtտ– վածքային Մ․ բաղկացած է սառցա– դաշտի նահանջից մնացած բոլոր տեսակի շարժուն Մ–ների բեկորային նյութից և մեծ տարածում ունի անթրոպոգենում մայր– ցամաքային սառույցներով ծածկված շըր– ջաններում։ Երբեմն տարբերում են տե– ղական (լոկալ) Մ․՝ առաջացած սառցա– դաշտի տակ ի արմատական ապարների խառնված, տրորված և ոչ մեծ տարածու– թյան վրա տեղափոխված նյութից՛։ Մ․ առաջացնում է բլրամոբենային ռելիեֆ։
ՄՈՐԵՆՈ (Moreno) Զակոբ Լևի (1892– 1974), սոցիալ–հոգեբան և հոգեբույժ, սո– ցիոմետրիայի հիմնադիրը։ 1927-ից բնակ– վել է ԱՄՆ–ում։ Ավարտել է Վիեննայի հա– մալսարանը։ 1951–66-ին Նյու Չորքի համալսարանի պրոֆեսոր։ Բիկոն–հիլի կլինիկայի (այժմ՝ «Մորենո առողջարան») հիմնադիրը (1936) և գլխավոր բժիշկը (մինչև 1968-ը), Սոցիոմետրիայի և հոգե– դրամայի ինստ–ի (1940, Մորենո ինստ․) հիմնադիրը։ Ելնելով գեշտաչդ հոգեբա– նության և պսիխոանաչիզի տեսություն– ներից՝ Մ․ ուսումնասիրել է մարդկանց հոգեբանական փոխհարաբերություննե– րը փոքր խմբերում, գտնելով, որ այդ մի– ջոցով կարելի է ըմբռնել ամբողջ հասա– րակության յուրահատկությունը։ Փոխա– դարձ համակրանքի և հակակրանքի հե– տազոտման համար Մ․ մշակել է սոցիո– մետրիկ փորձամիջոց, որի արդյունքնե– րը գրաֆիկորեն (սոցիոգիր) նկարագրում է մարդկանց փոխհարաբերությունների կառուցվածքը։ Մ–ի առաջարկած սոցիո– մետրիկ մեթոդները (սոցիոդրամա, հո– գեդրամա) թեև տալիս են որոշակի գործ– նական արդյունքներ (աշխատանքի ար– տադրողականության աճ, հոգեբանական մթնոլորտի բարելավում, նևրոզների բու– ժում ևն), սակայն դրանցում առկա է հո– գեբանական գործոնի չափազանցումը։ Կապիտալիզմի արատների բուժման Մ–ի հավակնությունները պատրանքային են, քանի որ չեն շոշափում այդ հասարակար– գին ներհատուկ հակամարտ հակասու– թյունները։ ՄՈՐձԵ (Morse) Սեմյուել Ֆինլի Բրիզ (1791–1872), ամերիկացի նկարիչ և հե– ռագրության բնագավառի գյուտարար։ Մ․ Նյու Ցորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրներից է և առաջին պրեզիդեն– տը (1826–45)։ 1837-ին հայտնագործել է էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838-ին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրա– կան կոդը, որը կոչվում է Մորզեի կոդ։
ՄՈՐԹԻ, կենդանու մազային ծածկույթով (լրիվ Կամ մասնակի պահպանված) մշակված մաշկ։ Մշակվում է մորթատու և ծովային գազանների, ընտանի կեն– դանիների մաշկից։ Մ․ մարդու առաջին