Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակիչ ապարատի խողովակներով հոսող (մակերևութային Շ․) կամ ապարատի մեշ ներմղվող (ներմղիչ Շ․) ջրի միջոցով։ Երկրորդ դեպքում ներմղման համար հա– ճախ օգտագործում են խտանյութ։

ՇՈԳԵՄԵՔԵՆԱ, մխոցավոր շեր մային շարժիչ․ նախատեսված է ջրային գոլորշու ջերմային պոտենցիալ (ճնշման) էներգիան մխոցի շարժման մեխանիկական էներ– գիայի փոխակերպելու համար։ Այդ ուղ– ղությամբ առաջին փորձերը կատարել են անգլ․ մեխանիկ Թ․ Սևերին (1698) և անգլ․ գյուտարար Թ․ Նյուքոմենը (1705)։ Ի․ Պուզոաովը ստեղծեց (1763–65) առա– ջին շոգեօդափչման մեքենան։ Սակայն ժամանակակից Շ–ի նախատիպը Ջ․ Ուատ– ւոի ունիվերսալ մեքենան էր (1774–84), Շոգեմեքենայի սխեմա․ 7․ մխոց, 2․ շարժաթև, 3* ծնկաձև լիսեռ, 4․ թաՓանիվ որի օ․ գ․ գ․ անհամեմատ բարձր էր նա– խորդներից։ Շ–ի աշխատանքային պրոցե– սը պայմանավորված է նրա գլանի խոռոչ– ներում գոլորշու առաձգականության պար– բերական փովւոխմամբ, որի ծավալը մխո– ցի ետադարձ–համընթաց շարժման պրո– ցեսում փոփոխվում է։ Գոլորշին, մտնելով Շ–ի գլան, ընդարձակվում է և տեղափո– խում մխոցը։ եուռտվիկային մեխանիզմի օգնությամբ մխոցի ետադարձ–համընթաց շարժումը փոխակերպվում է լիսեռի պտը– տական շարժման (նկ)։ Շոգու ներթողումն ու արտաթողումն իրականացվում է շոգե– բաշխման համակարգով։ Շ–ի գլանը շըր– ջապաավում է շոգեթաղանթով։ Մինչև XIX դ․ վերջը Շ․ միակ ջերմային շարժիչն էր։ Շ–ի թերություններն են4 ցածր օ․ գ․ գ․ (1–20%), փոքր հզորությու– նը, մեծ չափերը։ XX դ․ սկզբին իր դիր– քերն աստիճանաբար զիջեց ջերմային շարժիչներին (շոգետուրբին, ներքին այր– ման շարժիչ, գազային տուրբին)։ Մ․ Բուբուշյան

ՇՈԳԵՆԱՎ, շոգեմեքենայով կամ շոգե– տուրբինով շարժման մեջ դրվող ինքնա– գնաց նավ։ Առաջին Շ․ նախագծել է ֆրանս․ ֆիզիկոս Դենի Պապենը 1690-ին, սակայն Շ–երի կառուցումը և փորձարկումն սկըս– վեց ավելի ուշ՝ Ջ․ Ուատտի շոգեմեքենայի ստեղծման հետ։ 1807-ին Ռ․ ՖոէԼտոնը կառուցեց «Քլերմոնտ» գետային Շ․, որն իր առաջին ուղերթը կատարեց Դուձոն գե– տով՝ Նյու Չորքից մինչև Օլբանի (մոտ 9 կմ/ժ արագությամբ)։ Ռուսաստանում առաջին Շ․ «Ելիզավետա» նավն էր (1815), որը երթևեկում էր Պետերբուրգից Կրոն– շւոադ։ Ատլանտյան օվկիանոսն առաջինն անցավ «Սավաննա» ամերիկյան Շ․ (1819), որը, թեև հանդերձված էր շոգեմեքենա– յով և կողային թիանիվներով, ճանապար– հի մեծ մասն անցավ բաց առագաստնե– րով։ 1838-ին անգլ, «Սիրիուս» անվավոր Շ, Ատլանտյան օվկիանոսն անցավ առանց առագաստների։ XIX դ․ 40-ական թթ․ թիա– պտուտակների կիրառումը զգալիորեն բարձրացրեց Շ–ի լողունակությունը։ XX դ․ սկզբին պտուտակային Շ–երի զարգաց– մամբ առագաստանավերը գրեթե լիովին դուրս մղվեցին։ Արդի Շ–երը հիմնականում հանդերձված են շոգետուրբիններով (տես ՏոէրբաԷչեկտրագնաց)։

ՇՈԳԵՋԵՌՈՒՑՈՒՄ, կենտրոնական ջե– ռուցման տեսակ, որի ջերմակիրը կենտ– րոնացված ջերմամատակարարման ցանցից կամ շոգեկաթսայից (ջեռուցվող շենքում կամ դրա մոտ տեղադրված) ջե– ռուցման համակարգ տրվող ջրային գո– լորշին է։ Ըստ գոլորշու ճնշման սկզբնա– կան արժեքի, Շ–ման համակարգերը լի– նում են՝ վ ա կ ո ւ ո ւ մ–գ ո լ ո ր շ ա– յ ի ն (100 կն/մ2-ոպ փոքր ճնշմամբ), ցածր ճնշման (100՝–170 կն/մ2), բարձր ճնշման (170–600 կն/մ2)։ Առավել տարածված են ցածր ճնշման հա– մակարգերը (նկ․)։ Շ–ման համակարգե– րում օգտագործվում է ջեռուցիչ սարքե– րում գոլորշու կոնդենսացման ժամանակ անջատվող շոգեգոյացման ջերմությունը, առաջացած կոնդենսատը (ջուրը) կոնդեն– սատամուղով վերադառնում է կենտրո– նացված ջերմամատակարարման ցանց կամ շոգեկաթսա։ Ըստ ջեռուցիչ սարքերի նկատմամբ շոգեմուղի ունեցած դիրքի և դրանց միացման՝ Շ–ման համակարգերը լինում են վերին ու ներքին մատակարա– րումով և երկխողովակ ու միախոդովակ (ինչպես և ջրային ջեոուցման համակար– գերը)։ Կոնդենսատի (այդ թվում շոգե– մուղի սառելու հետևանքով առաջացած) Ցածր ճնշման շոգեջ եռացման համակարգ՝ վերին մատակա– րար ու մով և դեպի կաթսա կոն– դենսատի ինքնահոս վերադար– ձով (երկխողովակ)․ /․շոգեկաթսա, 2․ շո– գեմուղ, 3* ջեռուցիչ սարքեր, 4․ կոնդենսատա– մուղ, 5, օդախցիկ, 6․ կարգավորիչ ծորակներ ինքնահոս շարժումն ապահովելու, հա– մակարգը դատարկելու և դրանից օդը հե– ռացնելու համար բոլոր խողովակատարե– րը տեղադրվում են անհրաժեշտ թեքու– թյամբ։ Շահագործման բարդության, սա– նիտարահիգիենիկ ոչ բավարար պայման– ների և աշխատանքը աղմուկով ուղեկցվե– լու հետևանքով Շ․ կիրառվում է արդյունա– բերական շենքերում (որտեղ տեխնոլո– գիական կարիքների համար գոլորշի է տրվում), ինչպես նաև աշխատած գոլոր– շի (շոգեմեքենաներից, տուրբիններից և այլ սարքավորումներից անջատված) օգ– տագործելիս։

ՇՈԳԵՏՈՒՐԲԻՆ, անընդհատ գործողու– թյան ջերմային թիակավոր շարժիչ։ Ծա– ռայում է գոլորշու ջերմային Էներգիան մեխանիկական աշխատանքի Փոխակեր– պելու համար։ Այս Փոխակերպումը կա– տարվում է երկու հաջորդական պրոցես– ներով․ սկզբում (նկ․ 1) գոլորշու ճնշման պոտենցիալ Էներգիան փողրակում (1) Փոխակերպվում է սկավառակի (3), այ– նուհետև՝ էիսեռի (4) պտտական շարժ– ման Էներգիայի։ Աշխատող անիվը փող– րակների հետ միասին կազմում է տուր– բինի աստիճանը, որի թվից կախված Էլ Նկ․ 1․ միաստիճան ակտիվ շոգն՛» տ ու p բ ի ն․ /․ փողրակ, 2․ աշխատող թիակ– ներ, 3․ սկավառակ, 4․ լիսեռ տարբերում են միաստիճան և բազմաստի– ճան Շ․։ Երբ գոլորշու ընդարձակումը լրիվ կամ մեծ մասամբ տեղի է ունենում փող– րակի մեջ, ապա այդ Շ․ անվանում են ակտիվ։ Առաջին ակտիվ Շ․ ստեղծել է շվեդ ինժեներ Դ․ Լավալը (1890)։ Կան նաև ռեակտիվ Շ–ներ, որտեղ գոլորշու ընդարձակումը տեղի է ունենում և՝ փող– րակների մեջ, և՝ աշխատող թիակների միջև։ Առաջին ռեակտիվ Շ․ ստեղծել է անգլ․ ինժեներ Չ․ Պարսոնսը (1884)։ Լայն կիրառություն ունեն բազմաստիճան ակտիվ Շ–ները, որոնք լինում են արագու– թյան և ճնշման աստիճաններով։ Արագու– թյան աստիճաններով ակտիվ Շ–ներում (նկ․ 2) գոլորշին փողրակների մեջ ըն– դարձակվում է P0 ճնշումից մինչև P4, որի հետևանքով արագությունը Շ0-ից հաս– նում է Ci, այսինքն՝ աճում է նրա հոսքի կինետիկ Էներգիան։ Վերջինս մասամբ փոխակերպվում է լիսեռի պտտման մե– խանիկական Էներգիայի, որի պատճա– ռով արագությունը նվազում է մինչև C2։ Գոլորշին ի վերջո տուրբինից դուրս է գալիս C՝2 արագությամբ և անցնում դեպի կոնդենսատոր։ Այս Շ–ների առավելու– թյուններն են՝ պարզ կառուցվածքը, կոմ– պակտությունը, Էժանությունը, աշխատան– քի հուսալիությունը, շահագործման հար– մարությունը։ Թերությունը ցածր օ․ գ․ գ–ն Է, որի պատճառով էլ օգտագործումը սահ– մանափակ Է։ ճնշման աստիճաններով Շ–ներում (նկ․ 3) գոլորշու ընդարձակումը սկզբնական P0 ճնշումից մինչև վերջնա– կան P4 տեղի է ունենում (8, 9, 10) փողրա– կային ակոսներում։ Հաջորդաբար անց– նելով փողրակների միջով՝ գոլորշու արա– գությունը Փոխվում է Ci-ից C2 և C3f իսկ ճնշումը նվազում Ր0-ից Рь Р*։ Գոլորշու ձեռք բերած կինետիկ Էներգիան ծախս– վում է (5, 6, 7) թիակների բանեցման վրա, որի պատճառով էլ գոլորշու արագություն– ները նվագում են Ci-ից С, Сг-ից С՝2, Сз-ից С՝3։ Այս Շ–ներն ունեն ավելի բարձր օ․ գ․ գ․, քան արագության աստիճաններո– վը և կարող են կառուցվել շատ մեծ հզո– րությունների համար։ Լայնորեն օգտա–