Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շրջանների, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Հարավ–Արևել– յան Ասիայի ու խաղաղօվկիանոսյան օղա– կի տեկտոնիկային վերաբերող նրա բազ– մաթիվ աշխատությունները համաշխար– հային ճանաչում են գտել։ Մշակել է (1924) Երկրի պատմության մեջ երկրակեղևի աճող կոնսոլիդացիայի և «ծալքավորման համաշխարհային ֆազերի» հաջորդակա– նության գեոտեկտոնական կոնցեպցիան, ցույց տվել մագմատիզմի դրսևորման կապը գեոսինկլինալային մարզերի զար– գացման փուլերի հետ։ Առանձնացրել է (1955) ասինտյան ծալք ա վ ո– ր ու թ յ ու ն ը։

ՇՏԻՐԲՈՒԼ (Շ ա ի ր բ ու) Կիրիլ Անւոո– նովիչ [ծն․ 17․2(2․3)․1915, գ․ Բրուշաենի, Ռիբնիցկու շրջանում], մոլդավացի սովե– տական դերասան։ ՄՄՀՄ ժող․ արտիստ (1960)։ ՍՄԿԿ անդամ՝ 1947-ից։ 1937-ին ավարտել է Օդեսայի թատերական ուսում– նարանը և ընդունվել Տիրասպոլի 1-ին Մոլդավ․ դրամատիկական թատրոնը (այժմ՝ Պուշկինի անվ․ Մոլդավ․ երաժշտա– դրամատիկական ակադեմիական թատ– րոն, Քիշնև)։ Մոլդավ․ բեմում Վ․ Ի․ Լենիևի կերպարի առաջին ստեղծողներից է (Պո– գոդինի «Կրեմլյան կուրանտներ», «Հրա– ցանավոր մարդը», Շատրովի «Հանուն հե– ղափոխության»)։ Լավագույն դերերից են նաև՝ Շվանդյա (Տրենյովի «Լյուբով 6ա– րովայա»), Տրուֆալդինո (Գոլդոնիի «Եր– կու տիրոջ ծառան»), Լիր արքա (Շեքսպի– րի «Լիր արքա»)։ Շ․ եղել է Մոլդավիայի ԿԿ Կենտկոմի անդամ (1963–76)։ Մոլդավ․ ՄՍՀ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Մոլդավ․ ՍՍՀ պետ․ մրցանակ (1970)։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՇՏԻՐՆԵՐ (Stirner) Մաքս [իսկական անունը և ազգանունը՝ Կասպար Շմիդտ (Schmidt)] (1806–1856), գերմանացի երիտհեգելական փիլիսոփա։ «Միակը և նրա սեփականությունը» (1845) գրքում քարոզել է ծայրահեղ եսապաշտություն և անարխիզմ։ Ըստ Շ–ի, մարդև ագատ է, և ազատության գիտակցումը չի ընդունում վարքի որևէ հասարակական նորմ։ Իրա– վունքի և բարոյականության աղբյուրը առանձին անձի ուժն է ու հզորությունը։ Շ․ ունեցել է որոշ հաջողություն, նրա հա– յացքները տարածվել են 1830–40-ական թթ․ մանր բուրժուազիայի և մտավորակա– նության շրջանում, նպաստել Մ․ Բակունի– նի, Ֆ․ Նիցշեի և ուրիշների աշխարհայաց– քի ձևավորմանը։ Շ–ի գաղափարները քննադատել են Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը «Գերմանական գաղափարախոսություն» աշխատության մեջ։

ՇՏՈԳԱՐԵՆ4Ո Անդրեյ Ցակովլևիչ (ծն․ 1902), ուկրաինացի սովետական կոմպո– զիտոր։ ՄՄՀՄ ժող․ արտիստ (1972)։ ՄՄԿԿ անդամ 1944-ից։ 1936-ին ավարտել է Խարկովի կոնսերվատորիան։ 1954– 1968-ին Կիևի կոնսերվատորիայի ռեկ– տոր (1960-ից՝ պրոֆեսոր)։ 1968-ից Ուկ– րաինայի կոմպոզիտորների միության վարչության նախագահ։ Հեղինակ է «Իմ Ուկրաինա» կանտատ–սիմֆոնիայի (ՄՄՀՄ պետ․ մրցանակ, 1946), «Լեսյա Ուկրաին– կայի հիշատակին» սիմֆոնիկ սյուիտի (ՄՄՀՄ պետ․ մրցանակ, 1952), 3 սիմֆո– նիաների, այդ թվում՝ Կիևյան սիմֆոնիա (Տ․ Շևչենկոյի անվ․ ՈւՄՄՀ պետ․ մրցա– նակ, 1974) և այլ վոկալ ու սիմֆոնիկ եր– կերի։ Շ․ գրել է նաև «Հայկական էսքիզներ» կվարտետը (1958), ուր օգտագործել է ժող․ «Հոյ Նազան իմ» և «Շողեր ջան» երգերի մեղեդիները։

ՇՏՈԼՆՅԱ (ռուս․ штольня, < գերմ․ Stol- len), տես Բովանցք։ ՇՏՈ4 (գերմ․ Stock – ձող, փող), 1․ ապա– րի կամ օգտակար հանածոյի անկանոն գլանաձև խոշոր զանգված՝ տեղադրված այլ ապարների մեջ։ Ընդլայնական կտըր– վածքը կլոր կամ էլիպսաձև է։ Չափերը՝ մի քանի տասնյակ t/–ից մինչև մի քանի կմ։ Մովորաբար փոքր թեքությամբ ըն– կըղմվում է դեպի խորքը։ Լինում են մ ա գ– մատիկ (գրանիտներ, դիորիտներ, սիենիտներ ևն), տեկտոնական (քարաղ ևն) և հիդրոթերմալ (եր– կաթի, պղնձի, ցինկի, կապարի և այլ հանքանյութեր)։ 2․ Մեքենաների դետալ, սովորաբար գլանաձև ձողի տեսքով, օգ– տագործվում է, օրինակ, շոգեկաթսանե– րում, մխոցային պոմպերում, ծառայում է մխոցը սողանի հետ միացնելու համար։ ՇՏՈՍ (Տէօթ) Ֆայտ [լեհերեն՝ Ս տ n շ կամ Սավոշ (Stosz, Stwosz) Վիտ] (մոա 1455–1533), գերմանացի քանդակագործ, նկարիչ և փորագրող, որն իր ստեղծա– գործությամբ նշանավորել է գերմ․ և լեհ․ քանդակագործության անցումը միջնադա– րից Վերածնունդ։ 1477–97-ին աշխատել է Կրակովում։ Լեհաստանում կատարած աշ– խատանքներից ամենանշանավորն է Կրա– կովի Կույս Մարիամի կոստյոլի վեհա– սքանչ խորանը (փայտ, 1477–89), որը դասվում է եվրոպ․ քանդակագործության լավագույն օրինակների շարքը։ 1496-ին Շ․ վերադարձել է Նյուրնբերգ։ 1490– 1520-ական թթ․ նրա ստեղծագործություն– ները («Ավետում» խմբաքանդակը», 1517– 1518, Լորենցկիրխե եկեղեցի, Նյուրնբերգ, Բամբերգի տաճարի խորանը, 1520–23, երկուսն էլ՝ Փայտ) վկայում են ռենեսան– սային միտումների խորացումը։ ՕՏՈՖ (Stoph) Վիլի (ծն․ 9․7․1914, Բեռ– լին), ԳԴՀ կուսակցական և պետական գործիչ, ԳԴՀ աշխատանքի հերոս։ 1928-ին ընդունվել է Կոմունիստական երիտա– սարդական միության, 1931-ին՝ Գերմա– Վ․ Շտոֆ նիայի կոմկուսի մեջ։ Ֆաշիստական դիկ– տատուրայի տարիներին (1933–45) պայ– քարել է ֆաշիզմի դեմ։ Ֆաշիզմի ջախջա– խումից հետո պատասխանատու աշխա– տանք է կատարել կուսակցական և վար– չական ապարատում։ 1950-ից՝ ԳԱՄԿ ԿԿ–ի անդամ, 1950–53-ին՝ ԿԿ–ի քարտուղար, 1953-ից՝ ԳԱՄԿ ԿԿ–ի քաղբյուրոյի ան– դամ։ 1950-ից ԳԴՀ ժող․ պալատի դեպու– տատ է, 1950–52-ին՝ ժող․ պալատի տնտ․ հարցերի հանձնաժողովի նախագահ։ 1952–55-ին եղել է ներքին գործերի, 1956–60-ին՝ ազգային պաշտպանության մինիստր։ 1959-ին Շ–ին շնորհվել է բանա– կի գեներալի կոչում։ 1964–73-ին և 1976-ից ԳԴՀ Մինիստրների խորհրդի նախագահն է։ ԳԴՀ Պետ․ խորհրդի անդամ (1963–64), 1964–73-ին և 1976-ից՝ Պետ․ խորհրդի նախագահի տեղակալ, 1973–76-ին՝ նա– խագահ։ Պարգևատրվել է Կարլ Մարքսի, ԳԴՀ այլ շքանշաններով ու մեդալներով, Լենինի շքանշանով։

ՇՏՐԱՈՒՒ Մաքսիմ Մաքսիմովիչ [11(24)․ 2․1900, Մոսկվա –3․1․1974, Մոսկվա], ռուս սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1965)։ 1921–24-ին աշխատել է Պրոլետկուլտի 1-ին Բանվորական, 1929– 1931-ին՝ Մեյերխոլդի անվ․, 1932-ից՝ Մոսկվայի Հեղափոխության (այժմ՝ Մա– յակովսկու անվ․) թատրոններում։ Ստեղ– ծել է երգիծական կերպարներ Մայակովս– կու պիեսներում՝ Պոբեդոնոսիկով («Բաղ– նիք»), Պրիսիպկին («Փայտոջիլ») նն։ Միա– ժամանակ Շ․ խոր մարդկայնության և նուրբ հոգեբանական վերլուծության վար– պետ էր (Ռուբինչիկ, Զարխիի «Խնդության Փողոց», Ղեկավար անձ, Պոգոդինի «Իմ բարեկամը»)։ Խոր ռեալիստական ոգով է մարմնավորել վ․ Ի․ Լենինի կերպարը Ս․ Ցուտկևիչի ֆիլմերում՝ «Հրացանավոր մարդը» (1938), «Պատմվածքներ Լենինի մասին» (1958), «Լենինը Լեհաստանում» (1966) ևն։ Լավագույն դերերից են նաև Խուզարկու («Ուրվական, որ ետ չի գալիս», 1930), Տիբո («Սպանություն Դանթե փո– ղոցում», 1956)։ Լենինյան (1959), ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1949, 1951-ին՝ կըրկ– նակի)։ Գրկ․ Шахов Г․, М․ М․ Штраух, М․, 1964․

ՇՏՐԱՈՒՍ (StraufO Դավիդ Ֆրիդրիխ (1808–1874), գերմաևացի ասավածաբաև, երիտհեգելական փիլիսոփա։ Հռչակվել է «Հիսուսի կյանքը՝ քննադատորեն վերա– մշակված» (հ․ 1–2, 1835–36) գրքով, որտեղ ժխտել է ավետարանների հավաս– տիությունը և Հիսուս Քրիստոսին համա– րել պատմական անձ։ Այդ գրքի երկրորդ հրատարակությունում (1864) ու «Հին և նոր հավատ» (1872) երկում Լ․ Ֆոյերբախի նման փորձել է ստեղծել նոր պանթեիստա– կան կրոն, ինչպես նաև հավակնել հաղ– թահարել մատերիալիզմի և իդեալիզմի «միակողմանիությունը»։

ՇՏՐԱՈհՍ (StrauP) Ցոհան (հայրը) (1804- 1849), ավստրիացի կոմպոզիտոր, ջու– թակահար և դիրիժոր։ Նվագել է Ցո․ Լան– ների կվարտետում։ 1825-ին կազմակեր– պել է սեփական նվագախումբ, 1833-ից համերգային շրջագայություն կատարել Եվրոպայում։ Շ․ պարային երաժշտության ճանաչված վարպետներից է։ Իր ստեղծա– գործություններում, նախ և առաջ վալ– սերում,զարգացրել է Լանների ավանդույթ– ները։ Ավելի քան 250 պիեսների, այդ թվում՝ 152 վալսերի (ճանաչվածներից են՝ «Դանուբյան երգեր», «Լոռելայ» ևն), 32 կադրիլների, 24 գալոպների, 18 քայլեր– գերի, 13 պոլկաների հեղինակ է։